«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2016 թ. |
N 1645-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 463-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 23-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 463-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հավելվածի 1-ին խմբի (2016 թվականի հունվարի 1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն»,
2) հրամանի հավելվածի 1-ին խմբի (2016 թվականի հունվարի 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե»,
3) հրամանի հավելվածի 2-րդ խմբի (2017 թվականի հունվարի 1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն»,
4) հրամանի հավելվածի 2-րդ խմբի (2017 թվականի հունվարի 1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն»,
5) հրամանի հավելվածի 2-րդ խմբի (2017 թվականի հունվարի 1) 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Արամյան |