«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 667-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 604-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների ձևաչափը հաստատելու մասին» թիվ 604-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հավելված |
«Հավելված 2 |
Ձ Ե Վ Ա Չ Ա Փ
ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ` ԸՍՏ ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՏՀ)
|
»: |