«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11714399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 232-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի`
Հրամայում եմ`
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 8-ը` ժամը 18:00:
3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 10-ը` ժամը 18:00:
Նախարար |
Ն. Սարգսյան |
Հավելված N 1 ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի թիվ 232-Ն հրամանի |
|
_______________________________ աշխատակազմի ղեկավար (Գերատեսչության անվանումը)
պարոն/տիկին ______________________________________ -ին (աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)
___________________________________________________ -ից (Դիմում-հայտ ներկայացնողի անուն,ազգանուն) |
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու
Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը |
Ծառայողի ընտանիքի կազմը |
Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը |
Ծառայողի անձնագրային տվյալներ |
Ծառայողի էլեկտրոնային հասցեն |
Ծառայողի հեռախոսահամարը |
Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը |
Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ՝
1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,
2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,
3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,
4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:
Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:
_______________________
(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)
__________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն, ստորագրություն)
__________________________________________
(Ծառայողի Ընտանիքի անուն,ազգանուն, ստորագրություն)
Դիմումն ընդունեց՝ |
__________________________________________ (Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն) | |
%______________________________________________________________________________ | ||
Ներկայացվել է դիմում _________________________________________-ի կողմից (Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն) | ||
Ստացվել է _____________կողմից «____» __________201 թ. (Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն) |
|
Հավելված N 2 ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի թիվ 232-Ն հրամանի |
Գ Ե Ր Ա Տ Ե Ս Չ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ
__________________________________________
(Գերատեսչության անվանումը)
Աղյուսակ 1:
Բնակարան գնելու հավակնորդների ընդհանուր թիվը՝ ըստ անձի |
Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների | |||
Մեկ |
Երկու |
Երեք |
Չորս | |
Աղյուսակ 2:
Հավակնորդի անունը, ազգանունը և |
Հավակնորդի ընտանիքի կազմը |
Հավակնորդի պաշտոնը, աշխատանքային ստաժը |
Հավակնորդի անձնագրային տվյալներ |
Հավակնորդի Էլեկտրոնային հասցեն |
Հավակնորդի հեռախոսա-համարը |
Հավակնորդի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը |
Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:
_____________________________
(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)
_________________________________________________________________
(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.10.2014, N 273-Ն | 15.11.2014, N 232-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|