ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2012 թ. |
N 775-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԿԱԹ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Երկաթ» արտադրական կոոպերատիվի տնօրենի` Ռազմիկ Դալաքյանի 05.04.2012 թ. N 7838 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի դեկտեմբերի 30-ին «Երկաթ» արտադրական կոոպերատիվին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX–001312 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Երկաթ» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել կազմակերպության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան
