«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2012 թ. |
N 625-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Թադևոս Մինասյանցի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԹԱԴԵՎՈՍ ՄԻՆԱՍՅԱՆՑ. 1912-1982. TADEVՕS MINASYANTS» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Թադևոս Մինասյանցի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԹԱԴԵՎՈՍ ՄԻՆԱՍՅԱՆՑ. 1912-1982. TADEVOS MINASYANTS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 625-Ն հրամանի |