«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11513080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2013 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 18.1), 18.2), 18.3) ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 12-րդ կետի դ) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 28-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի հունիսի 5-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման, գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպման, գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կարգերը հաստատելու մասին» N 48-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետում «համար կատարվող սոցիալական ապահովության վճարները» բառերը փոխարինել «` աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը» բառերով:
Ա. Ասատրյան |