ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2012 թ. |
N 720-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆԱԻԴԱ ՉԻՖՏԱԼԱՐՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԵՎ «ԱՐԱՄ ԶԱԶՅԱՆ» ԱՁ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թ. մարտի 28-ի N 285-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 24-ի եզրակացությունը, «Անաիդա Չիֆտալարյան» ԱՁ-ի և «Արամ Զազյան» ԱՁ-ի դիմումները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի N 729-Ա հրամանով Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն պահեստում գործող «Արամ Զազյան» ԱՁ-ին տրված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության N ՀՀ 07 լիցենզիան՝ 2012 թվականի օգոստոսի 14-ից,
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 858-Ա հրամանով ք.Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացու փողոց, 33 շենքի 1-ին հարկում գործող «Անաիդա Չիֆտալարյան» ԱՁ-ին տրված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության N ՀՀ 08 լիցենզիան՝ 2012 թվականի օգոստոսի 24-ից։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան |