«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2012 թ. |
N 239-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N ՔՀ-46-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N ՔՀ-46-Ն հրամանով հաստատված «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգի» (այսուհետ՝ կարգ) 15-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչությունում,» բառերը։
2. Ուժը կորցրած ճանաչել կարգի 27-րդ կետի երկրորդ պարբերությունը։
3. Կարգի 30-րդ կետը «Քրեակատարողական ծառայողին» բառերից» հետո լրացնել «կամ նրա անմիջական ղեկավարին, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարից պահանջում կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի վերաբերյալ բնութագիրը, որը վերջինիս կողմից ներկայացվում է հնգօրյա ժամկետում» բառերով։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հ. Թովմասյան |