«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011424
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 օգոստոսի 2011 թ. |
N 994-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված Կանոնադրության 14-րդ կետի դ) ենթակետը
Հրամայում եմ`
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
|
Ա. Աշոտյան |
Հավելված նախարարի 26 օգոստոսի 2011 թվականի N 994-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցները (այսուհետ` դպրոց) լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններ են և իրականացնում են մշակութային կրթություն` նպաստելով երեխաների գեղագիտական զարգացմանը:
Մշակութային կրթությունը, լինելով սոցիալ-մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, ապահովում է ՀՀ-ում բնակվող երեխաների կրթության իրավունքը, օժանդակում է դպրոցների նյութատեխնիկական բազաների ամրապնդմանը, ձևավորում է պետական պատվերի շրջանակներում սովորողների ցանկը:
Օրինակելի ուսումնական պլանների առկայությունը ստեղծում է միասնական դաշտ և անհրաժեշտ նախապայման է դասավանդման գործընթացի կազմակերպման համար` հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի ընդունակություններն ու առանձնահատկությունները:
Յուրաքանչյուր օրինակելի ուսումնական պլանի «պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտության ուսուցման կազմակերպման գործընթացը:
Հայաստանի Հանրապետությունում դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34- 40 շաբաթ: Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները սահմանվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ (հանգստյան օրը` կիրակի):
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են` անհատական և խմբակային պարապմունքները դպրոցներում` անհատական դասի տևողությունը` 45, խմբակայինը` 40 րոպե:
Սովորողների առաջադիմությունը գնահատվում է 10 միավորի համակարգով:
Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականներից ձևավորվում է I կիսամյակի, իսկ տարեվերջի փոխադրական ստուգարքների ու քննությունների արդյունքով` II կիսամյակի և տարեկան ամփոփիչ գնահատականը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննու- | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII | ||||
1. |
Դաշնամուր |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
I, II, III, V, VI |
IV,VII |
2. |
Սոլֆեջիո |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
II, III, V, VI |
IV,VII |
3. |
Երաժշտական գրականություն |
--- |
--- |
--- |
1.0 |
1.0 |
1.5 |
1.5 |
V, |
--- |
4. |
Երգչախումբ կամ համույթ |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
IV, V, |
--- |
5. |
Ընտրովի |
--- |
0.5 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV,VII |
---- |
Ընդամենը |
5.0 |
5.5 |
6.0 |
7.0 |
8.0 |
8.5 |
8.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, համույթ (անսամբլ) , կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.5 ժամը II–VII դասարաններում նպատակահարմար է տրամադրել թերթից ընթերցմանը, իսկ մյուս 0.5-ը ժամը` III-IV դասարաններում դաշնամուրի համույթին (անսամբլ) , V-VII դասարաններում` նվագակցության ուսուցմանը:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.
ա. «ընտրովի» առարկայի ցանկից` դաշնամուրի համույթի (անսամբլ) նվագակցության համար.
բ. դաշնամուրի կոնցերտների կատարման համար.
գ. համույթների կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
7. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ
(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
||||
1. |
Երաժշտական գործիք |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
I, II, III, V, VI |
IV, VII |
2. |
Սոլֆեջիո |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
II, III, V, VI |
IV, VII |
3. |
Երաժշտական գրականություն |
--- |
--- |
--- |
1.0 |
1.0 |
1.5 |
1.5 |
V, VI, VII |
--- |
4. |
Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
IV, V, VI, VII |
--- |
5. |
Ընտրովի |
--- |
0.5 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV,VII |
---- |
Ընդամենը |
5.0 |
5.5 |
6.0 |
7.0 |
8.0 |
8.5 |
8.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):
3. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:
4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ (անսամբլ) , կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
6. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
8. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր (նվագախումբ, համույթ) .
2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր ( երգչախումբ):
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:
9. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
10. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
11. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | ||||
Դասարաններ | ||||||||
I |
II |
III |
IV |
V |
||||
1. |
Մեներգեցողություն |
1.5 |
1.5 |
1.5 |
2.0 |
2.0 |
I, II, IV |
III , V |
2. |
Սոլֆեջիո |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
II, IV |
III , V |
3. |
Երաժշտական գրականություն |
--- |
1.0 |
1.0 |
1.5 |
1.5 |
III , IV, V |
--- |
4. |
Երգչախումբ կամ համույթ |
--- |
1.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
III , IV, V |
--- |
5. |
Դաշնամուր |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III , IV, V |
--- |
Ընդամենը |
4.5 |
6.5 |
7.5 |
8.5 |
8.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(Դասական, ժողովրդական, էստրադային)
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
||||
1. |
Մեներգեցողություն |
1.5 |
1.5 |
1.5 |
1.5 |
1.5 |
2.0 |
2.0 |
I, II, III, IV, V, VI |
VII |
2. |
Սոլֆեջիո |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
II, III, V, VI |
IV,VII |
3. |
Երաժշտական գրականություն |
--- |
--- |
--- |
1.0 |
1.0 |
1.5 |
1.5 |
V, VI, VII |
--- |
4. |
Երգչախումբ կամ համույթ |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
IV, V, VI, VII |
--- |
5. |
Դաշնամուր |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III, IV, V, VI, VII |
|
Ընդամենը |
4.5 |
5.5 |
5.5 |
6.5 |
7.5 |
8.5 |
8.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «մեներգեցողություն» առարկայի համար.
բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:
6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել` 40 րոպե:
8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | ||||
Դասարաններ | ||||||||
I |
II |
III |
IV |
V |
||||
1. |
Երաժշտական գործիք |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
I, II, IV |
III, V |
2. |
Սոլֆեջիո |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
II, IV |
III, V |
3. |
Երաժշտական գրականություն |
--- |
1.0 |
1.0 |
1.5 |
1.5 |
III, IV, V |
--- |
4. |
Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ |
1.0 |
1.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
III, IV, V |
--- |
5. |
Ընտրովի |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III, V |
---- |
Ընդամենը |
5.0 |
7.0 |
8.0 |
8.5 |
8.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, համույթ (անսամբլ), կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.
3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`
ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.
բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:
7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.
1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր (նվագախումբ) .
2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր (երգչախումբ) ։
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:
8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 6
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(10 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | |||
Դասարաններ | |||||||
I |
II |
III |
IV |
||||
1. |
Գծանկար |
3.0 |
3.0 |
4.0 |
4.0 |
II, III |
IV |
2. |
Գունանկար |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
II, III |
IV |
3. |
Կոմպոզիցիա |
2/1 |
2/1 |
2/1 |
2/1 |
II, III |
IV |
4. |
Քանդակ կամ դեկորատիվ-կիրառական արվեստ |
2.0 |
2.0 |
1.0 |
1.0 |
II, III |
IV |
5. |
Արվեստի պատմություն |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV |
--- |
6. |
Ընտրովի |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
II , IV |
--- |
Ընդամենը |
13.0 |
13.0 |
13.0 |
13.0 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է IV դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է IV դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Դպրոցներում կարող են գործել մինչև 10 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և) կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(Մինչև 10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստու- |
Քննու- | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
||||
1 |
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն |
2.0 |
2.0 |
2.0 |
- |
- |
- |
- |
III |
|
2. |
Կիրառական արվեստ |
2.0 |
2.0 |
2.0 |
- |
- |
- |
- |
III |
|
3. |
Ծեփագործություն |
2.0 |
2.0 |
2.0 |
- |
- |
- |
- |
III |
|
4. |
Գծանկար |
--- |
--- |
--- |
3.0 |
3.0 |
4.0 |
4.0 |
IV, V, VI |
VII |
5. |
Գունանկար |
--- |
--- |
--- |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
IV, V, VI, |
VII |
6. |
Կոմպոզիցիա |
--- |
--- |
--- |
2/1 |
2/1 |
2/1 |
2/1 |
IV, V, VI, |
VII |
7. |
Քանդակ կամ կիրառական արվեստ |
--- |
--- |
--- |
2.0 |
2.0 |
1.0 |
1.0 |
IV, V, VI |
VII |
8. |
Արվեստի պատմություն |
--- |
--- |
-- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
V, VI, VII |
---- |
9. |
Ընտրովի |
0.5 |
0.5 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV, VII |
-- |
Ընդամենը |
6.5 |
6.5 |
7.0 |
13.0 |
13.0 |
13.0 |
13.0 |
1. Աղյուսակի 4, 5, 6, 7, 8-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:
5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.
3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:
7. Դպրոցներում կարող են գործել մինչև 8 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 8
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստուգարք |
Քննություն | ||||
Դասարաններ | ||||||||
I |
II |
III |
IV |
V |
||||
1. |
Դասական պար |
3.0 |
4.5 |
4.5 |
4.5 |
4.5 |
II, III, IV |
V |
2. |
Հայկական պար |
-- |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
III, IV |
V |
3. |
Ժամանակակից պարահանդեսային պար |
--- |
--- |
1.5 |
1.5 |
1.5 |
III, IV |
V |
4. |
Պատմակենցաղային պար |
--- |
1.5 |
--- |
--- |
--- |
II |
-- |
5. |
Ժողովուրդներին բնորոշ բեմական պար |
--- |
--- |
1.5 |
1.5 |
1.5 |
III, IV |
V |
6. |
Ռիթմիկա |
1.0 |
1.0 |
--- |
--- |
--- |
II |
-- |
7. |
Մարմնամարզություն (պարտեր) |
1.0 |
--- |
--- |
--- |
--- |
-- |
-- |
8. |
Երաժշտության գրագիտություն և ունկնդրում |
1.0 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
V |
-- |
9. |
Արվեստի պատմություն |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
V |
-- |
10. |
Բեմական փորձառություն (պրակտիկա) |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
-- |
-- |
Ընդամենը |
6.5 |
12.0 |
12.5 |
12.5 |
12.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում են ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ թիվ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն (պարտեր) » «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) թիվ 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
7. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելու հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ պարարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստու-գարք |
Քննու- | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
||||
1. |
Դասական պար |
- |
-- |
4.5 |
4.5 |
4.5 |
4.5 |
4.5 |
III, IV, V, VI |
VII |
2. |
Հայկական պար |
--- |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
3.0 |
III, IV, V, VI |
VII | |
3. |
Ժամանակակից պարահանդեսային պար |
--- |
--- |
--- |
--- |
1.5 |
1.5 |
1.5 |
V, VI |
VII |
4. |
Պատմակենցաղային պար |
--- |
--- |
1.5 |
1.5 |
III, IV |
-- | |||
5. |
Ժողովուրդներին բնորոշ բեմական պար |
--- |
--- |
--- |
1.5 |
1.5 |
1.5 |
1.5 |
IV, V, VI |
VII |
6. |
Ռիթմիկա և պար |
4.0 |
4.0 |
--- |
--- |
--- |
--- |
--- |
II |
-- |
7. |
Մարմնամարզություն |
1.0 |
1.0 |
--- |
--- |
--- |
--- |
--- |
II |
-- |
8. |
Երաժշտության գրագիտություն և ունկնդրում |
1.0 |
1.0 |
1.0 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
VI |
-- |
9. |
Արվեստի պատմություն |
--- |
--- |
-- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
V, VI , VII |
-- |
10. |
Բեմական փորձառություն (պրակտիկա) |
--- |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
-- |
-- |
Ընդամենը |
6.0 |
6.5 |
10.5 |
12.5 |
12.5 |
12.5 |
12.5 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում են ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ թիվ 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն (պարտեր) » «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:
6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.
1) թիվ 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.
2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:
7. 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):
8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:
9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
10. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ պարարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 10
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստու-գարք |
Քննու-թյուն | ||||
Դասարաններ | ||||||||
I |
II |
III |
IV |
V |
||||
1. |
Դերասանի վարպետություն |
2.0 |
2.0 |
2.0 |
3.0 |
3.0 |
II, III, IV |
V |
2. |
Բեմական խոսք |
1.0 |
1.0 |
1.0 |
0.5 |
0.5 |
II, III, IV |
V |
3. |
Բեմական շարժում |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
--- |
--- |
4. |
Արվեստի պատմություն |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III, V |
--- |
5. |
Պար |
-- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III, V |
--- |
6. |
Ռիթմիկա |
1.0 |
--- |
--- |
--- |
--- |
--- | |
7. |
Երաժշտական գրականություն և ունկնդրում |
1.0 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
V |
--- |
8. |
Բեմական զգեստ և էտիկետ կամ շպար (գրիմ) |
-- |
-- |
-- |
0.5 |
0.5 |
--- |
--- |
9. |
Բեմական փորձառություն (պրակտիկա) |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
--- |
--- |
10. |
Ընտրովի |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
III, V |
--- |
Ընդամենը |
6.5 |
8.0 |
8.0 |
9.0 |
9.0 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում են ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ թիվ 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:
3. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
4. Խմբակային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
5. «Բեմական փորձառություն (պրակտիկա) » առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների (բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների) համար:
7. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
Աղյուսակ 11
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
N |
Առարկայի անվանումը |
Դասաժամերի քանակը |
Ստու- |
Քննու- | ||||||
Դասարաններ | ||||||||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
||||
1. |
Դերասանի վարպետություն |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
2.0 |
3.0 |
3.0 |
II, III, V, VI |
IV, VII |
2. |
Բեմական խոսք |
1.0 |
1.0 |
1.0 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
II, III, V, VI |
IV, VII |
3. |
Բեմական շարժում |
--- |
--- |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
--- |
--- |
4. |
Արվեստի պատմություն |
--- |
--- |
-- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
V, VII |
--- |
5. |
Պար |
-- |
--- |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV, VII |
|
6. |
Ռիթմիկա |
1.0 |
1.0 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
--- |
--- |
7. |
Երաժշտության գրագիտություն և ունկնդրում |
--- |
--- |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
VII |
--- |
8. |
Բեմական զգեստ և էտիկետ կամ շպար (պրակտիկա) |
0.5 |
0.5 |
--- |
--- | |||||
9. |
Բեմական փորձառություն (պրակտիկա) |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
--- |
--- |
10. |
Ընտրովի |
0.5 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
IV, VII |
|
Ընդամենը |
5.0 |
5.5 |
6.0 |
7.5 |
7.5 |
9.0 |
9.0 |
1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:
2. Բոլոր առարկաները նախատեսվում են ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ թիվ 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:
3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
4. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:
5. Խմբակային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 աշակերտ «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
6. «Բեմական փորձառություն (պրակտիկա)» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:
7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`
1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.
2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների (բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների) համար:
8. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:
9. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով: