«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 օգոստոսի 2006 թ. |
N 152-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
ա) անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ Գ. Բաղիյանին`
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` սույն հրամանը յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված N 1 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
MINISTRY OF AGRICULTURAL |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
REGISTRATION CERTIFICATE OF VETERINARY MEDICINE
N 00000
Անասնաբուժական դեղամիջոցի տեսակը /Special of the veterinary medicine/
Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը /Name of the veterinary medicine/
Դեղաձևը /Pharmaceutical form/
Դեղաչափը /Dosage/
Փաթեթավորումը, թողարկման ձևը /Packaging, output form/
Արտադրող կազմակերպությունը, երկիրը /Manufacturer, country/
Գրանցված է` օրը, ամիսը, տարեթիվը /Date of issue/
Վավեր է մինչև` օրը, ամիսը, տարեթիվը /Date of expiry/
Նախարար /Minister/ |
ստորագրություն /signature/ |
|
Հավելված N 2 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագիրը Հայաստանի Հանրապետությունում տվյալ անասնաբուժական դեղամիջոցի գրանցումը հաստատող 210X297 մմ չափերի 1 էջից բաղկացած, պաշտպանվածության աստիճան ունեցող, վերևից, ներքևից և կողքերից 15 մմ խորությամբ, շագանակագույն գծանախշով երիզված ձևաթուղթ է:
Ձևաթղթի շրջանակի ներսում, վերին մասի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության գունավոր զինանշանը, որի ձախ կողմում հայերեն գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ աջ կողմում` նույն բառակապակցությունը գլխատառերով տպագրվում է անգլերեն թարգմանությամբ: Զինանշանի ներքևում` կենտրոնական մասում, հաջորդաբար հայերեն գլխատառերով տպագրվում են «ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ» բառակապակցությունը և դրա անգլերեն թարգմանությունը, որի ներքևում տպագրվում է անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի ձևաթղթի N համարը` հնգանիշ թվով և աջից ձախ` 00001-ից սկսվող համարակալմամբ: Այնուհետև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են դեղամիջոցի մասին տեղեկություններ պահանջող դրույթներ, որոնք համապատասխանաբար լրացվում են.
Անասնաբուժական դեղամիջոցի տեսակը
Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը
Դեղաձևը
Դեղաչափը
Փաթեթավորումը, թողարկման ձևը
Արտադրող կազմակերպությունը, երկիրը
Գրանցված է (օրը, ամիսը, տարեթիվը)
Վավեր է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)
Հավաստագիրը ստորագրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Փաստաթղթի ներքևի ձախ կողմում հայերեն տպագրվում է «Նախարար» բառը, որը տպագրվում է նաև անգլերեն թարգմանությամբ, իսկ ներքևի աջ կողմում հայերեն տպագրվում են «ստորագրություն» և «Կ.Տ.» բառերը` համապատասխան անգլերեն թարգմանություններով: Հավաստագրի վրա դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:
(հավելվածը փոփ. 28.09.11 N 181-Ն)