Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.01/22(231) Հոդ.283
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.08.2006
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606246

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 152-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել

ա) անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ Գ. Բաղիյանին`

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` սույն հրամանը յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարի
2006 թվականի օգոստոսի 3-ի
N 152-Ն հրամանի

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

MINISTRY OF AGRICULTURAL
REPUBLIC OF ARMENIA

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

REGISTRATION CERTIFICATE OF VETERINARY MEDICINE

N 00000

 

Անասնաբուժական դեղամիջոցի տեսակը /Special of the veterinary medicine/

Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը /Name of the veterinary medicine/

Դեղաձևը /Pharmaceutical form/

Դեղաչափը /Dosage/

Փաթեթավորումը, թողարկման ձևը /Packaging, output form/

Արտադրող կազմակերպությունը, երկիրը /Manufacturer, country/

 

Գրանցված է` օրը, ամիսը, տարեթիվը /Date of issue/

Վավեր է մինչև`  օրը, ամիսը, տարեթիվը /Date of expiry/

 

Նախարար /Minister/

ստորագրություն /signature/

 


Կ. Տ. /seal/

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարի
2006 թվականի օգոստոսի 3-ի
N 152-Ն հրամանի

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

 

Անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագիրը Հայաստանի Հանրապետությունում տվյալ անասնաբուժական դեղամիջոցի գրանցումը հաստատող 210X297 մմ չափերի 1 էջից բաղկացած, պաշտպանվածության աստիճան ունեցող, վերևից, ներքևից և կողքերից 15 մմ խորությամբ, շագանակագույն գծանախշով երիզված ձևաթուղթ է:

Ձևաթղթի շրջանակի ներսում, վերին մասի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության գունավոր զինանշանը, որի ձախ կողմում հայերեն գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ աջ կողմում` նույն բառակապակցությունը գլխատառերով տպագրվում է անգլերեն թարգմանությամբ: Զինանշանի ներքևում` կենտրոնական մասում, հաջորդաբար հայերեն գլխատառերով տպագրվում են «ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ» բառակապակցությունը և դրա անգլերեն թարգմանությունը, որի ներքևում տպագրվում է անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրի ձևաթղթի N համարը` հնգանիշ թվով և աջից ձախ` 00001-ից սկսվող համարակալմամբ: Այնուհետև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են դեղամիջոցի մասին տեղեկություններ պահանջող դրույթներ, որոնք համապատասխանաբար լրացվում են.

 

Անասնաբուժական դեղամիջոցի տեսակը

Անասնաբուժական դեղամիջոցի անվանումը

Դեղաձևը

Դեղաչափը

Փաթեթավորումը, թողարկման ձևը

Արտադրող կազմակերպությունը, երկիրը

Գրանցված է (օրը, ամիսը, տարեթիվը)

Վավեր է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Հավաստագիրը ստորագրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Փաստաթղթի ներքևի ձախ կողմում հայերեն տպագրվում է «Նախարար» բառը, որը տպագրվում է նաև անգլերեն թարգմանությամբ, իսկ ներքևի աջ կողմում հայերեն տպագրվում են «ստորագրություն» և «Կ.Տ.» բառերը` համապատասխան անգլերեն թարգմանություններով: Հավաստագրի վրա դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

(հավելվածը փոփ. 28.09.11 N 181-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2011, N 181-Ն 11.12.2011, N 152-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան