«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12111044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2010 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010թ. հոկտեմբերի 12-ի N 813-Ն որոշումը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 04-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագրից, հրամանով հաստատված N 1 հավելվածի նախաբանից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը, իսկ «պաշտոններ» բառը փոխարինել «պաշտոն» բառով.
2) Հրամանի վերնագրում «ու այդ պաշտոններն» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով.
3) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (հավելված N 1) և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի (հավելված N 2) աշխատակարգերը».
4) Հրամանով հաստատված N 1 հավելվածի`
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 11-րդ կետի 1-ին ենթակետի «առաջատար և կրտսեր խմբերի» բառերը փոխարինել «առաջատար խմբի» բառերով,
գ. 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
դ. 12-րդ կետի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետի 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 12-րդ կետի 14-րդ ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
զ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
է. 19-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
5) Հրամանով հաստատված N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել«և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Գևորգյան |