Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.15/29(381) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
07.12.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

7 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 429-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 07.12.2010թ. կայացած նիստերի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 09.04.2002թ. տրված «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիան «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ անվամբ։ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0181 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ «Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0812 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 19.11.10թ. թիվ 402-Լ հրամանով՝ համարել վերացված։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 30.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Լարիսա Ավետիսյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0818 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.12.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Լևոն Խաչատրյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0636 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.12.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊ ընկերության «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության ԱԳ N 0887 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Թոփալյան» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Խաչատրյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
/07.12.2010թ., հր. 429 -Լ/

 

Հ/հ

Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն) իրավա-
բանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ
վճարողի հաշվառման համարը
/ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործու_
նեության տեսակը

Գործու-
նեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղե-
կություններ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղե-
կություններ

1

«Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ

Ք. Չարենց-ավան, Խանջյան 1

ԱԳ0812

04.11.08թ.

02809085

807

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

 

Կոմիտեի 19.11.10թ.
թիվ 402-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված

2

Լարիսա Ավետիսյան /ԱՁ/

Ք. Երևան, Բաբաջանյան 109, բն. 12

ԱԳ0818

11.12.08թ.

32517987

813

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3

Լևոն Խաչատրյան /ԱՁ

Ք. Արմավիր, Թումանյան 1 նրբ., 16տ.

ԱԳ0636

23.11.06թ.

49541315

634

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

4

«Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ

Ք. Երևան, Վաղարշյան 8/1

ԱԳ0887

01.04.10թ.

00101634

882

Տեղ. քարտեզ. և հողաշին. աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

5

«Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ

Ք. Երևան, Վարդանանց 18

ԱԳ0181

09.04.02թ.

00040569

181

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

Վերաձևա-կերպում

6

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ

Ք. Երևան, Վաղարշյան 8/1

ԱԳ0935

07.12.10թ.

00040569

930

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում

7

«Թոփալյան» ՍՊԸ

Ք. Էջմիածին, Կալինինի փ., 22տ..

ԱԳ0936

07.12.10թ.

04723791

931

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան