ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2009 թ. |
թիվ 113-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԽՈՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 318 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի ապրիլի 29-ի թիվ 17 արձանագրություն), Ա/Ձ Խորեն Խաչատրյանի՝ ք. Երևան, Սաֆարյան 3/10 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 318 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2009 թվականի ապրիլի 21-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Խորեն Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 318 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Խորեն Խաչատրյանին (հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, 71 շենք, բն. 26) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
|