ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հուլիսի 2009 թ. |
N 1106-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻՋԵՎԱՆԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԻՋԵՎԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 25.12.2008թ. N 1572-Ն որոշումը, նկատի ունենալով ՀՀ Տավուշի մարզի մարզպետի 29.05.2009 թ. N 46-Ա որոշումը և «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.07.2009թ. N 7959 դիմումը,
Հրամայում եմ՝
1. «Իջևանի մոր և մանկան առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին տրված N Կ-XX-000229, Կ-XX-000899 և Կ-XX-001298 լիցենզիաները վերաձևակերպել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:
2. Դադարեցնել «Իջևանի մոր և մանկան առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000229, Կ-XX-000889 և Կ-XX-000889 լիցենզիաները:
3. «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Իջևանի մոր և մանկան առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000229, Կ-XX-000889 և Կ-XX-001298 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ՝ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար
Հ. Քուշկյան
