ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2009 թ. |
N 890-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006թ. N 1911-Ն որոշումը, նկատի ունենալով ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետի 10.03.2009թ. N 42-Ա, N 43-Ա որոշումները և «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 05.05.2009թ. N 4855 դիմումը,
Հրամայում եմ՝
1. «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական և «Մարտունու պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություններին տրված N Կ-XX-000271 և Կ-XX-000302 լիցենզիաները վերաձևակերպել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:
2. Դադարեցնել «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000308 և «Մարտունու պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000271 լիցենզիաները:
3. «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Մարտունու պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000308 և Կ-XX-000271 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ՝ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|