«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
21 հուլիսի 2009 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրամանի 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին» և «(Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության)» բառերը:
2. Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 1-ին տեղակալին` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով Երևանի քաղաքապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը»:
3. Հրամանով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) 4-րդ կետի` առաջին պարբերությունից և 2-րդ պարբերության «գ» ենթակետից հանել «(Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության)» բառերը։
4. N 1 հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերությունը «ղեկավարն է» բառերից հետո լրացնել «բացառությամբ Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովների» բառերով։
5. N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր I.I բաժնով.
«I.I ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
8.1. Երևանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
1) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.
2) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.
3) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
8.2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:
8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ:
8.5. Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշվում է նաև տեղեկություններ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձի (այսուհետ` լիազորված անձ) մասին (անուն, ազգանուն, պաշտոն), որն իրականացնում է հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը` մասնակիցներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:
8.6. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:
8.7. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:
8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին առաջադրվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:
8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
8.12. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 8.8 կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»:
4. Հրամանով հաստատված N 2 հավելվածի (այսուհետ` N 2 հավելված) 4-րդ կետի` առաջին պարբերությունից և 2-րդ պարբերության «գ» ենթակետից հանել «(Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության)» բառերը.
5. N 2 հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերությունը «ղեկավարն է» բառերից հետո լրացնել «բացառությամբ Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովների» բառերով.
6. N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր I.I բաժնով.
«I.I ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
8.1. Երևանի քաղաքապետարանի ատեստավորման հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
1) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.
2) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.
3) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
8.2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, ատեստավորում սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:
8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ:
8.5. Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշվում է նաև տեղեկություններ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձի (այսուհետ` լիազորված անձ) մասին (անուն, ազգանուն, պաշտոն), որն իրականացնում է հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը` մասնակիցներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:
8.6. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:
8.7. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:
8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին առաջադրվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:
8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող համայնքային ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
8.12. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 8.8 կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»:
Ա. Գևորգյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|