«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2009 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումը.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
հրամանով հաստատված հավելվածի 3-րդ «Հաճախականությունների շերտերի բաշխման աղյուսակ» բաժնի 6-րդ կետի`
1. 1-ին ենթակետում` «6500-7250ՄՀց» բառերը փոխարինել «6500-6619ՄՀց, 7085-7250ՄՀց» բառերով.
2. 2-րդ ենթակետը` «5700-6300ՄՀց» բառերից հետո լրացնել «6620-7084ՄՀց» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |