«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2013 թ. |
N 450-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանով հաստատված կարգում.
1) 2.2 կետի ա/ ենթակետում ««TOEFL» (iBT) (այԲԻԹԻ)» բառերից հետո լրացնել «և iTP (այԹԻՓԻ)» բառերը:
2) 2.2 կետի ա/ ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««TOEFL» (iTP) միավորների համապատասխանեցումն «TOEFL» (iBT)-ին իրականացնելիս առաջնորդվել համաձայն Կրթական թեստավորման ծառայության /ETS/ /www.ets.org/ պաշտոնական կայքէջում տեղադրված ուղեցույցի»:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին՝ սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
Ա. Աշոտյան |