Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.267
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10509279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 145-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել՝

«Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույց»-ը՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2009 թ. հուլիսի 16-ի

N 145-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` կադաստր) վարման, այդ թվում` կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցման և կադաստրից տվյալների տրամադրման ընթացակարգը:

2. Կադաստրի տվյալները գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ում` համաձայն N 1 Ձևի:

3. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը վարում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով:

4. Կադաստրի համապատասխան մասը վարող յուրաքանչյուր լիազոր մարմին հաշվառման տվյալները տրամադրում է կադաստր վարող Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` կենդանական աշխարհի պետական կադաստրի տեղեկատվական համակարգ ստեղծելու համար:

5. Կադաստրում գրանցման համար տրամադրած տվյալներում որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ գրանցամատյան վարող պատասխանատու անձանց կողմից, այդ մասին տեղյակ պահելով տվյալ մարմնի ղեկավարին:

6. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 2 Ձևի:

7. Կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում` համաձայն N 3 Ձևի:

8. «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ը և «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ը լրացվում են գրիչով` առանց կրճատումների, ջնջումների և տողերը բաց թողնելու, պարզ, ընթեռնելի ձեռագրով: Գրանցամատյաններում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

 

II. ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ը (Ձև N 1) համալրվում է և անհրաժեշտության դեպքում ճշտվում է տվյալների լրացումների և փոփոխությունների օպերատիվ գրառմամբ, ընդ որում լրացումներն ու փոփոխությունները կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի վերաբերյալ իրավասությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից «գրանցել» մակագրությունը:

10. Կադաստրի տվյալների լրացումներն ու փոփոխությունները գրառվում են հետևյալ ձևով.

1) Տող 1.1-ում բերվում է կենդանական տեսակի (այսուհետ` տեսակ) հայերեն գիտական անվանումը,

2) Տող 1.1.1-ում բերվում է տեսակի հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները, եթե այդպիսիները կան, նշելով, թե որ մարզերում են վերջիններս օգտագործվում,

3) Տող 1.2-ում բերվում է տեսակի լատիներեն գիտական անվանումը, նշելով նաև հոմանիշները, եթե այդպիսիները կան,

4) Տող 1.2.1-ում բերվում է տեսակը նկարագրողի ազգանունը և նկարագրման տարեթիվը,

5) Տող 1.3-ում քառակուսում կատարվում է նշում այն դեպքում, եթե տվյալ տեսակը պատկանում է անողնաշարավորներին: Ողնաշարավորների տիպին պատկանելու դեպքում այս տողում որևէ նշում չի կատարվում,

6) Տող 1.3.1-ում քառակուսում կատարվում է նշում այն դեպքում, եթե տվյալ տեսակը պատկանում է ողնաշարավորների տիպին: Անողնաշարավորներին պատկանելու դեպքում այս տողում բերվում է այն տիպի անվանումը, որին պատկանում է տվյալ տեսակը` լատիներեն և հայերեն,

7) Տող 1.3.2-ում բերվում է տեսակի դասը` լատիներեն և հայերեն,

8) Տող 1.3.3-ում բերվում է տեսակի կարգը` լատիներեն և հայերեն,

9) Տող 1.3.4-ում բերվում է տեսակի ընտանիքը` լատիներեն և հայերեն,

10) Տող 1.4.1-ում բերվում է տեսակի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (1987թ.) նշված կարգավիճակը (ստատուսը),

11) Տող 1.4.2-ում կատարվում է նշում այն քառակուսում, որի դիմաց նշված վտանգվածության կարգավիճակը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարգավիճակին` անհետացած (EX), անհետացած բնական պայմաններում (EW), ծայրահեղ վտանգված (CR), վտանգված (EN), խոցելի (VU), խոցելի դառնալու եզրին (NT), քիչ մտահոգող (LC), տվյալների անբավարարություն (DD) կամ ճգնահատված (NE),

12) Տող 1.4.3-ում նշում է կատարվում այն դեպքում, եթե տվյալ տեսակը գտնվում է Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի (CITES) պահպանության ներքո: Այս տողում նշումը կատարվում է այն քառակուսում, որի դիմաց նշված է տվյալ տեսակի գրանցման հավելվածը,

13) Տող 2.1-ում բերվում է տեսակի քանակությունը բնության մեջ և դրա փոփոխության միտումները («ավելանում է», «կայուն է», «նվազում է», «քանակության փոփոխության միտումները հայտնի չեն»): Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,

14) Տող 2.2-ում բերվում է տեսակի քանակությունը անազատ և կիսաազատ պայմաններում: Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»,

15) Տող 3.1-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված մարզում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,

16) Տող 3.2-ում թվարկվում են այն աշխարհագրական տարածքների անվանումները, որտեղ տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում է պատմական անցյալում,

17) Տող 3.3-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված բարձրությունների վրա տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,

18) Տող 3.4-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված գետավազաններում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,

19) Տող 4-ում բերվում է պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում տեսակի օգտագործման ենթակա քանակությունը,

20) Տող 5-ում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որի դիմաց նշված լանդշաֆտներում տեսակը հանդիպում է ներկայումս, կամ հանդիպում էր պատմական անցյալում,

21) Տող 6-ում թվարկվում են տեղեկատվություն ներկայացնող բոլոր կազմակերպություններն ու անձինք,

22) «Սպառնալիքներ»-ի 7.1-7.12 տողերում կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց սպառնալիքները առկա են ներկայումս, կամ կարող հնարավոր լինել տեսանելի ապագայում,

23) Տող 8.1-ում բերվում է տեսակի օգտագործման իրավունքը տրամադրող լիազոր կազմակերպության/կազմակերպությունների անվանումը/անվանումները,

24) Տող 8.2-ում բերվում է օգտագործման տեսակը` գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական (սիրողական որս և ձկնորսություն), բնապահպանական, գեղագիտական գիտահետազոտական,

25) Տող 8.3-ում բերվում է օգտագործման համար թույլատրված քանակը,

26) Տող 8.4-ում բերվում է փաստացի օգտագործված քանակը,

27) «Պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումներ»-ի բոլոր տողերում (9.1-9.7) կատարվում է նշում բոլոր այն քառակուսիներում, որոնց առաջ նշված միջոցառումները առկա են ներկայումս, կամ նախատեսվում են իրականացվել տեսանելի ապագայում,

28) Տող 10-ում բերվում է տեղեկատվություն տեսակի կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ (բազմացում, սնունդ, հիվանդություններ, մակաբույծներ և այլն), ինչպես նաև առաջարկություններ տեսակի պահպանության և կայուն օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,

29) Տող 11-ում բերվում է օգտագործված գրականության ամբողջական ցանկը, ներառյալ էլեկտրոնային և բանավոր հաղորդակցությունները: Էլեկտրոնային կամ բանավոր հաղորդակցության դեպքում բերվում է հաղորդակցությունը ներկայացրած անձի անունը, ազգանունը և նրա կոնտակտային տվյալները (բնակության կամ աշխատանքի վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը),

30) Տող 12-ում բերվում են ծանոթագրություններ, օրինակ` տվյալ տեսակի կոնկրետ պոպուլյացիայի կամ պոպուլյացիաների վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում նույն հիպսոմետրիկ պայմաններում: Ծանոթագրությունները համարակալվում են և համարները կրկնօրինակվում են համապատասխան տողերում,

31) Տող 13-ում բերվում են պատասխանատու կատարողի տվյալները` անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային հասցեն:

11. «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների գրանցամատյան»-ի աղյուսակները լրացնելիս` ցուցանիշի բացակայության դեպքում համապատասխան սյունակում դրվում է գիծ, իսկ պահանջվող ցուցանիշների դիտարկումների չիրականացնելու դեպքում` գրառվում է «չի իրականացվել»:

 

III. ԿԱԴԱՍՏՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Կադաստր մուտք գործող փաստաթղթերը գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 2) հետևյալ ձևով.

1) Սյունակ 1-ում բերվում է գրանցամատյանում փաստաթղթի գրանցման հերթական համարը,

2) Սյունակ 2-ում բերվում է փաստաթուղթը տրամադրող մարմնի անվանումը,

3) Սյունակ 3-ում բերվում է փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը,

4) Սյունակ 4-ում բերվում է փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

5) Սյունակ 5-ում բերվում է փաստաթղթի տեսակը /հաշվետվություններ, աղյուսակներ, գիտական հոդվածներ և այլն/,

6) Սյունակ 6-ում բերվում է տրամադրվող փաստաթղթի վերնագիրը` ամբողջությամբ,

7) Սյունակ 7-ում բերվում է փաստաթղթի էջերի թիվը,

8) Սյունակ 8-ում բերվում են փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

 

IV. ԿԱԴԱՍՏՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Պետական կադաստրից տրամադրված տվյալները գրանցվում են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյան»-ում (Ձև N 3) հետևյալ ձևով.

1) Սյունակ 1-ում բերվում է հայտի գրանցման հերթական համարը,

2) Սյունակ 2-ում բերվում են հայտի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

3) Սյունակներ 3-5-ում բերվում են հայտատուի տվյալները, որոնցում ներառված են կազմակերպական-իրավական ձևը (սյունակ 3), անունը, ազգանունը (սյունակ 4), գտնվելու /քաղաքացիների դեպքում` բնակության/ վայրը, հեռախոսի համարը (սյունակ 5),

4) Սյունակ 6-ում բերվում է պետական կադաստրից օգտվելու նպատակը /ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական, և այլն/,

5) Սյունակներ 7-9-ում բերվում են պահանջվող տեղեկատվության համառոտ բովանդակությունը (սյունակ 7), ձևը (սյունակ 8), էջերի թիվը (սյունակ 9),

6) Սյունակ 10-ում բերվում են տվյալների տրամադրման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

7) Սյունակ 11-ում հայտատուն իր ստորագրությունով հավաստում է տվյալների ստացումը:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների

 

1. ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1.1 Հայերեն անվանումը  
1.1.1 Հայերեն տեղական/ավանդական անվանումը/անվանումները  
1.2 Լատիներեն անվանումը  
1.2.1 Հեղինակը և տարին  
1.3 Կարգաբանությունը   q Անողնաշարավոր
1.3.1 Տիպը q Ողնաշարավոր  
1.3.2 Դասը  
1.3.3 Կարգը  
1.3.4 Ընտանիքը  
1.4 Վտանգվածության կարգավիճակը
1.4.1 Հայաստանի Հանրապետության
Կարմիր գիրք
  
1.4.2 Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) q EX q EW q CR q EN q VU q NT q LC q DD q NE
1.4.3 Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա (CITES) q Հավելված I q Հավելված II q Հավելված III
2.  ՔԱՆԱԿԸ
2.1 բնության մեջ  
2.2 անազատ պայմաններում  
3. ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Վարչատարածքային q Արագածոտնի մարզ q Արարատի մարզ
  q Արմավիրի մարզ q Գեղարքունիքի մարզ q Լոռու մարզ
  q Կոտայքի մարզ q Շիրակի մարզ q Սյունիքի մարզ
  q Վայոց ձորի մարզ q Տավուշի մարզ q Երևան քաղաք
3.2 Աշխարհագրական  
3.3 Հիպսոմետրիկ q < 500 մ ծովի մակարդակից q 501-1000 մ ծովի մակարդակ.
  q 1001-1500 մ ծովի մակարդ. q 1501-2000 մ ծովի մակարդ. q 2001-2500 մ ծովի մակարդ.
  q 2501-3000 մ ծովի մակարդ. q 3001-3500 մ ծովի մակարդ. q > 3501 մ ծովի մակարդակից
3.4 Գետավազանային q Որոտանի ավազան q Ողջիի ավազան
  q Մեղրիի ավազան q Դեբեդի ավազան q Աղստևի ավազան
  q Քռի փոքր վտակների ավազան q Ազատի ավազան q Վեդիի ավազան
  q Արփայի q Սևանա լճի ավազան q Հրազդանի ավազան
  q Քասախի q Ախուրյանի ավազան q Մեծամորի ավազան
4. ՊԱՇԱՐԸ  
5. ԲՆԱԿՄԻՋԱՎԱՅՐԵՐԸ q անապատ-կիսաանապատ q լեռնային տափաստան
  q մարգագետնա-տափաստան q անտառ q մերձալպյան մարգագետին
  q ալպյան մարգագետին q ժայռ q ճահիճ
  q գետ q լիճ q ջրամբար
  q ցանքս q այգի/պուրակ q բնակավայր
6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ
   
7. ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
  Սպառնալիքի անվանումը առկա հնարավոր
7.1 Քաղաքաշինության զարգացում q q
7.1.1 Բնակելի տարածքներ q q
7.1.2 Արդյունագործական և առևտրական տարածքներ q q
7.1.3 Տուրիստական և ռեկրեացիոն տարածքներ q q
7.2 Գյուղատնտեսության զարգացում q q
7.2.1 Միամյա և բազմամյա խոտաբույսերի ցանքեր q q
7.2.2 Այգիներ և անտառտնկարկներ q q
7.2.3 Անասնաբուծություն q q
7.2.4 Ձկնաբուծություն q q
7.3 Էներգիայի արտադրություն և հանքահանում q q
7.3.1 Հանքարդյունաբերություն q q
7.3.2 Վերականգնվող էներգիա q q
7.4 Տրանսպորտ և փոխադրումներ q q
7.4.1 Ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր q q
7.4.2 Էլեկտրագծեր, հեռախոսագծեր q q
7.4.3 Գազի, ջրի խողովակաշարեր q q
7.4.4 Թռիչքային հարթակներ q q
7.5 Կենսաբանական ռեսուրսների օգտագործում q q
7.5.1 Ցամաքային կենդանիների և թռչունների որս և հավաք q q
7.5.2 Կենդանիների որս և հավաք q q
7.5.3 Ձկնորսություն և ջրային կենդանիների հավաք q q
7.6 Մարդու միջամտում և անհանգստություն q q
7.6.1 Ռեկրեացիոն գործունեություն q q
7.6.2 Պատերազմ, քաղաքացիական խռովություններ q q
7.6.3 Աշխատանքներ և այլ գործողություններ q q
7.7 Բնական համակարգերի ձևափոխում q q
7.7.1 Հրդեհներ և հակահրդեհային միջոցառումներ q q
7.7.2 Ջրամբարտակներ և ջրօգտագործում q q
7.7.3 Էկոհամակարգերի այլ ձևափոխումներ (նշել) q q
7.8 Օտարածին և այլ պրոբլեմատիկ տեսակներ և գեներ q q
7.8.1 Օտարածին տեսակների ներխուժում q q
7.8.2 Պրոբլեմատիկ (վնասատու) տեղական տեսակներ q q
7.8.3 Օտարածին գենետիկական նյութ գեն q q
7.9 Աղտոտում q q
7.9.1 Կենցաղային ջրաղտոտում q q
7.9.2 Արդյունաբերական արտահոսքեր q q
7.9.3 Գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացած արտահոսքեր q q
7.9.4 Արտադրության և սպառման թափոններ q q
7.9.5 Մթնոլորտի աղտոտում q q
7.9.6 Վնասակար ֆիզիկական ներգործություններ (ձայնային, լուսային, ջերմային և այլն) q q
7.10 Երկրաբանական աղետներ q q
7.10.1 Երկրաշարժեր q q
7.10.2 Սողանքներ, հուսիններ q q
7.11 Կլիմայի փոփոխություն և եղանակային աղետներ q q
7.11.1 Բնակմիջավայրի փոփոխություն q q
7.11.2 Երաշտներ q q
7.11.3 Ջերմաստիճանային ծայրահեղություններ q q
7.11.4 Ջրհեղեղներ, սելավներ q q
7.11.5 Այլ սպառնալիք (նշել) q q
7.12 Այլ (նշել) q q
8. ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
8.1 Օգտագործման իրավունքը  
8.2 Օգտագործման տեսակը  
8.3 Թույլատրված քանակը  
8.4 Փաստացի օգտագործված քանակը  
9. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  Միջոցառման անվանումը առկա նախատեսվող
9.1 Հողի/ջրի պահպանություն q q
9.1.1 Հողային/ջրային տարածքների պահպանություն q q
9.1.2 Հողային/ջրային ռեսուրսների պահպանություն q q
9.2 Հողի/ջրի կառավարում q q
9.2.1 Տարածքների կառավարում q q
9.2.2 Օտարածին/պրոբլեմատիկ (վնասատու) տեսակների հսկում q q
9.2.3 Բնակավայրերի և բնական ընթացքների վերականգնում q q
9.3 Տեսակների կառավարում q q
9.3.1 Տեսակների որսի/հավաքի/առևտրի կառավարում q q
9.3.2 Տեսակների վերականգնում q q
9.3.3 Տեսակների վերաբնակեցում q q
9.3.4 Ex-situ պահպանություն q q
9.4 Կրթություն և իրազեկում q q
9.4.1 Կրթություն q q
9.4.2 Ուսուցում q q
9.4.3 Իրազեկում և հաղորդակցություն q q
9.5 Օրենսդրություն և քաղաքականություն q q
9.5.1 Օրենսդրություն q q
9.5.2 Քաղաքականություն և կարգավորում q q
9.5.3 Մասնավոր սեկտորի ստանդարտներ q q
9.5.4 Տեխնիկական և օրենքի կիրառման ուժեղացում q q
9.6 Ապրուստի, տնտեսական և այլ խթաններ q q
9.6.1 Ապրուստի այլընտրանքային միջոցներ, կազմակերպություններ q q
9.6.2 Փոխհատուցում q q
9.6.3 Շուկայական լծակների կիրառում q q
9.6.4 Վճարումներ պահպանության համար q q
9.6.5 Ոչ դրամային արժեքներ q q
9.7 Այլ (նշել) q q
10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
11 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12 ՆՇՈՒՄՆԵՐ
13 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ
  Անունը, ազգանունը  
Պաշտոնը  
Կազմակերպությունը  
Աշխատանքի վայրը  
Հեռախոսի համարը  
Ֆաքսի համարը  
Էլեկտրոնային հասցեն  

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

կենդանական աշխարհի պետական կադաստր մուտք գործող փաստաթղթերի

 

Փաստաթղթի
գրանցման հերթական համարը

Փաստաթուղթը
տրամադրող մարմնի անվանումը

Փաստաթուղթը
ստորագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը

Փաստաթղթի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Փաստա-
թղթի տեսակը

Փաստա-
թղթի վերնագիրը

Փաստա-
թղթի էջերի թիվը

Փաստաթղթի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի

 

Հայտի
գրանցման հերթական
համարը

Հայտի
ստացման
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը

Հայտատուի տվյալները

Պետական
կադաստ-
րից
օգտվելու
նպատակը

Պահանջվող տեղեկատվություն

Տվյալների
տրամա-դրման
ամիսը,
ամսա-
թիվը,
տարե-
թիվը

Ստորա-գրու-թյունը

կազմակեր-պության անվանումը

անունը,
ազգա-նունը

հասցեն,
հեռա-խոսը

համառոտ
բովանդա-կությունը

տրամա-դրման
ձևը

էջերի
թիվը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան