«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
27 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
19 նոյեմբերի 2008 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ՍՏԱՆԱԼՈՒ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ, ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԵՐՆ ՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 9-րդ կետի համաձայն.
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1) վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների ձևերը՝ համաձայն հավելված 1-ի,
2) ժամանակավոր վարորդական վկայականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի,
3) տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի ձևը՝ համաձայն հավելված 3-ի,
4) քննությունների արդյունքների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն հավելված 4-ի,
5) ազգային վարորդական վկայական տալու մատյանի ձևը՝ համաձայն հավելված 5-ի,
6) միջազգային վարորդական վկայական տալու մատյանի ձևը՝ համաձայն հավելված 6-ի,
7) քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային վարորդական վկայականի տրման մատյանի և միջազգային վարորդական վկայականի տրման մատյանի լրացման ու պահպանման կարգը՝ համաձայն հավելված 7-ի:
2. Սահմանել`
1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակը, տեղակայման վայրերն ու սպասարկման տարածքները՝ համաձայն հավելված 8-ի,
2) որ վարորդական վկայական ստանալու տեսական քննություններն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-ից 13.00-ն:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի 1-ին կետով հաստատված ձևերի տպագրումը՝ համաձայն ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված հայտերի:
4. Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. Սարգսյան |
Հավելված 1 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
Ձ ԵՎ Ե Ր
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ (ՁԵՎ 1) ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ (ՁԵՎ 2)) ՍՏԱՆԱԼՈՒ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ, ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
Ձև 1 Ճանապարհային ոստիկանության ____________ հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարին Քաղաքացի _________________________ Ծննդյան տարեթիվը և վայրը _______________ Բնակության վայրը _____________________ Հեռախոս ___________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
1. Խնդրում եմ ____________________կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար ընդունել որակավորման քննություններ: 2. Խնդրում եմ ____________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակել նոր՝ _____________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականով: 3. Խնդրում եմ ____________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու կորցրած վարորդական վկայականի փոխարեն տալ կրկնօրինակ՝ ___________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական:
Դիմումին կից ներկայացնում եմ՝
* Նշում է կատարվում քաղաքացու կողմից փաստաթղթերը ստանալու դեպքում: |
Ձև 2 Ճանապարհային ոստիկանության ____________ հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարին Քաղաքացի _________________________ Ծննդյան տարեթիվը և վայրը ______________ Բնակության վայրը ____________________ Հեռախոս __________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
1. Խնդրում եմ ___________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականի հիման վրա տալ միջազգային վարորդական վկայական: 2. Խնդրում եմ ____________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականը փոխանակել նոր՝ _________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականով: 3. Խնդրում եմ ____________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու կորցրած միջազգային վարորդական վկայականի փոխարեն տալ կրկնօրինակ՝ ________________ կարգի (կարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայական: Դիմումին կից ներկայացնում եմ՝
* Նշում է կատարվում քաղաքացու կողմից փաստաթղթերը ստանալու դեպքում: |
Հավելված 2 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
ՁԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը)***** ________________________ սերիան և համարը
Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________
Բնակության վայրը __________________________________________
Ծննդյան օրը, ամիսը տարեթիվը __________ Անձնագիրը ________________ սերիան և համարը
Տիրոջ ստորագրությունը ________________________
Հատուկ նշումներ ___________________________________________
Տրման ամսաթիվը «__» _________ 20 թ. Վավերական է մինչև «__»_______ 20 թ.
ճանապարհային ոստիկանության ___________
հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար,
|
Հավելված 3 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
ՁԵՎ
ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ
Տեսական քննության արդյունքների վերաբերյալ թերթիկ
«___»_______ 20 թ.
Ազգանունը, անունը, հայրանունը ______________________________
Քննության անցկացման կարգը բացատրված է: Քննության սկիզբը ____վերջը___
_____________________ քննություն հանձնողի ստորագրությունը
Քննական հանձնաժողովի եզրակությունը _____________ Ճանապարհային ոստիկանության __________________ հաշվառման-քննական ստորաբաժանման քննական հանձնաժողովի նախագահ ______________________ ստորագրությունը
անդամներ ________ ________ ________ ________ ________ ________ ստորագրությունները
|
Հավելված 4 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
Մ Ա Տ Յ Ա Ն N ___
Քննության արդյունքների հաշվառման
Ճանապարհային ոստիկանության ____________________ հաշվառման-քննական ստորաբաժանում
Սկիզբը «_____» _____________ 20 թ.
Ավարտը «_____» _____________ 20 թ.
«____» _____________ 20 թ. Արձանագրություն N
Նախագահ ___________(ազգանունը) |
Անդամներ _____ _____ _____ _____ _____ (ազգանունները) |
Հ/հ |
|
Ծննդյան օրը, |
Անձնագրի |
Տ/մ կարգը |
Ուսումնական կազմակեր- |
Մասնակցությունը |
Քննության | |
1-ին |
2-րդ և | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Նախագահ ______________ստորագրությունը |
Անդամներ _____ _____ _____ _____ _____ ստորագրությունները |
Հավելված 5 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
Մ Ա Տ Յ Ա Ն N ___
Ազգային վարորդական վկայականի տրման
Ճանապարհային ոստիկանության ____________________ հաշվառման-քննական ստորաբաժանում
Սկիզբը «_____» _____________ 20 թ.
Ավարտը «_____» _____________ 20 թ.
Հ/հ |
Ամսաթիվը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան օրը, |
Անձնագրի |
Բնակության վայրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ավարտական վկայականի |
Քննությունների արդյունքների հաշվառման մատյանի համարը |
Տ/մ կարգը |
Տրվող վարորդական վկայականի (ժամանակավոր վարորդական վկայականի) սերիան և համարը |
Տրման |
Ստացողի ստորագրու- |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հավելված 6 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
Մ Ա Տ Յ Ա Ն N ___
Միջազգային վարորդական վկայականի տրման
Ճանապարհային ոստիկանության ____________________ հաշվառման-քննական ստորաբաժանում
Սկիզբը «_____» _____________ 20 թ.
Ավարտը «_____» _____________ 20 թ.
Հ/հ |
Ամսաթիվը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան օրը, |
Անձնագրի |
Բնակության վայրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ազգային վարորդական վկայականի |
Տ/մ կարգը |
Տրվող վարորդական վկայականի |
Վավերական է |
Տրման |
Ստացողի ստորագրու- |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Հավելված 7 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Քննությունների արդյունքների հաշվառման մատյանը, ազգային վարորդական վկայականի տրման մատյանը և միջազգային վարորդական վկայականի տրման մատյանը (այսուհետ՝ մատյաններ) պետք է լինեն թելակարված և կնքված Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանման կնիքով, իսկ թերթերը՝ համարակալված:
2. Մատյանները պետք է լրացվեն հայերեն լեզվով, ընթեռնելի ձեռագրով:
3. Մատյաններում տվյալները պետք է լրացվեն առանց հապավումների և կրճատումների: Թույլատրվում է օգտագործել միայն հանրահայտ հապավումներ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ, Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ և այլն):
4. Քննությունների արդյունքների հաշվառման մատյանը պահպանվում է 2, իսկ ազգային վարորդական վկայականի տրման մատյանը և միջազգային վարորդական վկայականի տրման մատյանը՝ 60 տարի ժամկետով:
5. Պահպանման ժամկետը լրանալուց հետո Ճանապարհային ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից մատյանները սահմանված կարգով ոչնչացվում են, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
Հավելված 8 ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 18-Ն հրամանի |
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Հ/հ |
Ստորաբաժանման |
Տեղակայման վայրը |
Սպասարկման տարածքները |
1. |
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժին |
ք. Երևան, |
Հայաստանի Հանրապետություն |
2. |
Երևանի թիվ 1 հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Երևան, |
Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքներ |
3. |
Երևանի թիվ 2 հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Երևան, |
Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներ |
4. |
Երևանի թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Երևան, |
Երևան քաղաքի Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Աջափնյակ համայնքներ |
5. |
Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Աբովյան, Հանրապետության 13 |
Կոտայքի մարզ |
6. |
Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք |
Արմավիրի մարզ, |
Արմավիրի մարզ |
7. |
Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Մասիս, |
Արարատի մարզ |
8. |
Աշտարակի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Աշտարակ, |
Արագածոտնի մարզ |
9. |
Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Գյումրի, |
Շիրակի մարզ |
10. |
Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Վանաձոր, Չելյուսկինցիների 1 |
Լոռվա մարզ |
11. |
Իջևանի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Իջևան, |
Տավուշի մարզ |
12. |
Կապանի հաշվառման-քննական բաժանմունք |
ք. Կապան, |
Սյունիքի մարզի Կապանի և Մեղրիի ենթաշրջաններ |
13. |
Գորիսի հաշվառման-քննական խումբ |
ք. Գորիս, |
Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի ենթաշրջաններ |
14. |
Սևանի հաշվառման-քննական խումբ |
ք. Սևան, |
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Սևանի և Գավառի ենթաշրջաններ |
15. |
Մարտունու հաշվառման-քննական խումբ |
ք. Մարտունի, |
Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի ենթաշրջաններ |
16. |
Վայքի հաշվառման-քննական խումբ |
ք. Վայք, |
Վայոց ձորի մարզ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2015, թիվ 16-Ն | 25.12.2015, N 18-Ն | |
10.01.2013, թիվ 1-Ն | 01.03.2013, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|