«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
5 մարտի 2004 թ.
ք. ԵրևանN 1-05/5-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը՝ hամաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ՝ |
Ֆ. Ցոլակյան |
ՀամաձայնեցվԱԾ Է |
ՀԱվելՎԱԾ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը կարգավորում է 2003 թվականի դեկտեմբերի 25-ի «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներին վերաբերող հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
1. Օրենքի 2-րդ հոդվածի վերաբերյալ.
1.1 «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարողներ են համարվում.
ա) Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և անհատ ձեռնարկատերերը՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման մասով.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձինք՝ իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծած բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով համարվում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճար վճարողներ:
1.2 Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ՝ սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց) Հայաստանի Հանրապետություն ներմուծած բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով (բացառությամբ՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության) համարվում են շահութահարկ (եկամտահարկ) վճարողներ՝ այդ հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3 Սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձինք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնելու դեպքում վճարում են նաև հաստատագրված վճար՝ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Օրենքի 3-րդ հոդվածի վերաբերյալ.
2.1 Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման ու իրացման մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի (այսուհետ` նաև ԱԱՀ) և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
2.2 Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող չհանդիսացող անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով (բացառությամբ՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության) ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Օրենքի 4-րդ հոդվածի վերաբերյալ.
3.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց համար՝
ա) տնտեսական գործունեության արդյունքներից և ներմուծվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մաքսային արժեքներից անկախ, հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է՝
- բենզինի համար՝ |
224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, |
- դիզելային վառելիքի համար՝ |
65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: |
բ) տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, ներմուծվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է՝
- բենզինի համար՝ տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
- դիզելային վառելիքի համար՝ տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Սույն կետում նշված անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթը ներառում է նաև բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության մասով ստացվող հասույթը: Սույն հրահանգի կիրառման իմաստով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն է համարվում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող հասկացությունը:
Նշված անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումը բենզինի կամ դիզելային վառելիքի բացթողման կտրոններով (չեկերով) իրականացնելու դեպքում` իրացումից հասույթի ճանաչման պահ է համարվում կտրոնների (չեկերի) իրացման (հանձնման) օրը, իսկ դրանց մասով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում` այդ փաստաթուղթը դուրս գրելու օրը:
Օրինակ 1.
ա) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում իրացրել է 15 տոննա բենզին` 1 տոննան 480 ԱՄՆ դոլարին (այսուհետ, սույն հրահանգի բոլոր օրինակներում 1 ԱՄՆ դոլարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվետու ամսվա համար սահմանված` ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքին) համարժեք դրամով: Այս դեպքում տվյալ կազմակերպության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (5 ԱՄՆ դոլար x 15 տոննա = 75 ԱՄՆ դոլար), քանի որ 1 տոննայի հաշվով իրացված բենզինի արժեքի 1 տոկոսը (4,8 ԱՄՆ դոլար) փոքր է 5 ԱՄՆ դոլարից:
բ) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ընկերությունն իրացրել է 20 տոննա բենզին` 1 տոննան 510 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում ընկերության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 102 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ [(510 ԱՄՆ դոլար x 20 տոննա) x 1%]:
Օրինակ 2.
ա) Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք ներմուծող կազմակերպությունն իրացրել է 5 տոննա դիզելային վառելիք` 1 տոննան 290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում կազմակերպության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (3 ԱՄՆ դոլար x 5 տոննա = 15 ԱՄՆ դոլար), քանի որ 1 տոննայի հաշվով իրացված դիզելային վառելիքի արժեքի 1 տոկոսը (2.9 ԱՄՆ դոլար) փոքր է 3 ԱՄՆ դոլարից:
բ) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ընկերությունն իրացրել է 30 տոննա դիզելային վառելիք` 1 տոննան 330 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում ընկերության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 99 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ [(330 ԱՄՆ դոլար x 30 տոննա) x 1%]:
4. Օրենքի 5-րդ հոդվածի վերաբերյալ.
Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձինք՝
ա) Հայաստանի Հանրապետություն բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման համար հաստատագրված վճարը վճարում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ հայկական դրամով և (կամ) արտարժույթով:
Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած արժութային փոխարժեքից:
բ) Հայաստանի Հանրապետություն իրենց կողմից ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման համար՝ շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարում են յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:
5. Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ.
5.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձինք՝
ա) բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցումը, հաշվառումը, ինչպես նաև այլ հաշվառումները (գրանցումները) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կատարվում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով.
գ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ, համաձայն սույն հրահանգի ձև 1-ի:
5.2 Սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձանց կողմից`
ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից: Այդ անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում (առանձին տողով ԱԱՀ-ի գումար չեն նշում), այլ լրացնում են հաշվարկային փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման գործարքների մասով հարկ վճարողների կողմից հարկային հաշիվ դուրս գրելու (առանձին տողով ԱԱՀ-ի գումար նշելու) դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վճարման բյուջե.
բ) օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՀՀ ներմուծված և չիրացված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մնացորդների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցած ԱԱՀ-ի գումարները վերաձևակերպվում և միացվում են այդ ապրանքների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին:
5.3 Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ՝ իրացման համար) դեպքում՝
ա) ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:
Օրինակ 3.
Սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունն արտադրական և այլ առևտրային նպատակներով (ոչ իրացման համար) ձեռք է բերել 1.200 լիտր բենզին, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ` 300.000 դրամ ընդհանուր գումարով: Այս դեպքում կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից կարող է հաշվանցել (պակասեցնել) 50.010 դրամ (300.000 դրամ x 16.67% = 50.010 դրամ):
Սույն ենթակետում նշված՝ մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով գումարի հաշվանցումը իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքը և դրա նկատմամբ 16.67 տոկոսի չափով հաշվարկված գումարն արտացոլվում են ԱԱՀ վճարողների կողմից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող «ԱԱՀ-ի հաշվարկ»-ի համապատասխանաբար «16.ա» և «16.բ» սյունակներում:
բ) Սույն կետում նշված անձանց կողմից՝ արտադրական և այլ առևտրային նպատակներով (բացառությամբ՝ իրացման համար) ձեռք բերված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման դեպքում, դրանց ձեռք բերման հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով նախկինում հաշվանցված գումարը ենթակա է վերահաշվարկման և միացման բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքին այն հաշվետու ժամանակաշրջանում, որում իրացվել են այդ ապրանքատեսակները:
Օրինակ 4.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունն արտադրական նպատակներով օգտագործելու համար հունվար ամսին ձեռք է բերել 4.000 լիտր բենզին` 1 լիտրը 250 դրամով, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ` 1.000.000 դրամ ընդհանուր գումարով: Կազմակերպությունը բենզինի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից հունվար ամսվա արդյունքներով սահմանված կարգով հաշվանցել է 166.700 դրամ գումար (1.000.000 դրամ x 16.67% = 166.700 դրամ): Նույն տարվա մարտ ամսին արտադրական նպատակներով ձեռք բերված 4.000 լիտր բենզինի 1.000 լիտրն իրացվել է մեկ այլ կազմակերպության: Այս դեպքում կազմակերպության կողմից նախկինում հաշվանցված գումարից 41.675.0 դրամը ([1.000 լիտր x 250 դրամ] x 16.67 %) մարտ ամսվա արդյունքներով ենթակա է վերահաշվարկման և միացման բենզինի ձեռքբերման արժեքին:
5.4 Իրացման (վերավաճառքի) համար բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռք բերելու դեպքում՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով հաշվանցում չեն կատարում:
5.5 Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռքբերողների պահանջով սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձինք դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում՝ հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, և դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:
6. Օրենքի 9-րդ հոդվածի վերաբերյալ.
6.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 100 տոկոսի չափով։
6.2 Սույն հրահանգի կիրառման իմաստով՝ թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումար է համարվում հարկային տեսչություն ներկայացված՝ սույն հրահանգի Ձև 1-ի հաշվարկի [10.3], [10.4], [10.5], [11.3], [11.4] և [11.5] վանդակներում և 12 տողում (կամ` դրանցից որևէ մեկում) հաստատագրված վճարի գումարի ցույց չտալը կամ սահմանված չափից պակաս ցույց տալը:
(6.2-րդ կետը փոփ. 21.06.05 N 1-05/07-Ն)
6.3 Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանքը ենթակա է վճարման բյուջե՝ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո 10-օրյա ժամկետում:
Ձև 1
Հ Ա Շ Վ Ա Ր Կ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ |
Փաստաթղթի հերթական համարը | ||||||||||||||||||
Հաշվետու ժամանակաշրջանը |
[1] տարի |
|
|
|
|
|
ամիս |
||||||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| ||||||||||||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [3] __________________ _____________________ | ||||||||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը | [4] | ||||||||||||||||||
Գտնվելու վայրը | [5] | ||||||||||||||||||
Հեռախոսահամարը | [6] |
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը
Քանակ |
Ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ) | Ներմուծման համար հաշվարկված հաստատագրված վճար (հազար դրամ) | |
[8] ՀՀ տարածք ներմուծված բենզին | |||
[9] ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիք |
|
Իրացումից |
Իրացված |
Հաստատագրված վճարը (հազար դրամ) |
Շահութահարկին | |
Իրացումից հասույթի |
Իրացված քանակի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |
[10] Բենզին | |||||
[11] Դիզելային վառելիք | |||||
[12] Հաշվետու ամսվա համար հաշվարկված շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը |
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ | ___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. | ___ ______________ 200 թ. |
Կ Ա Ր Գ
ԲԵՆԶԻՆ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՑՎԱԾ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՆ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆ) ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
- լրացվում է հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,
- քանակական ցուցանիշները լրացվում են տոննաներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
[1] - Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը (տարին և ամիսը), որի համար ներկայացվում է հաշվարկը:
[2] - Լրացվում է վճարող իրավաբանական անձի լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը:
[3] - Լրացվում է վճարող անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
[4] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
[5] - Նշվում է վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:
[6] - Նշվում է վճարողի հեռախոսահամարը (հեռախոսահամարները):
[7] - Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարողի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի իրականացվել` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8] - Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բենզինի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), ներմուծման համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):
[9] Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիքի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), վճարված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):
[10] Լրացվում է հաշվետու ամսվա համար`
- «1» վանդակում` բենզինի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,
- «2» վանդակում` բենզինի իրացված քանակը` տոննայով,
- «3» վանդակում` բենզինի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.3] = [10.1] X 1%,
- «4» վանդակում` բենզինի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 2500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.4] = [10.2] X 2500,
- «5» վանդակում` բենզինի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [10.3] > [10.4], ապա [10.5] վանդակում լրացվում է [10.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [10.3] < [10.4], ապա [10.5] վանդակում լրացվում է [10.4] վանդակում նշված թիվը:
[11] Լրացվում է հաշվետու ամսվա համար`
- «1» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,
- «2» վանդակում դիզելային վառելիքի իրացված քանակը` տոննայով,
- «3» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.3] = [11.1] X 1%,
- «4» վանդակում` դիզելային վառելիքի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 1500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.4] = [11.2] X 1500,
- «5» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [11.3] > [11.4], ապա [11.5] վանդակում լրացվում է [11.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [11.3] < [11.4], ապա [11.5] վանդակում լրացվում է [11.4] վանդակում նշված թիվը:
[12]. Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումից հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով ([12]= [10.5] + [11.5]):
(ձևը խմբ. 21.06.05 N 1-05/07-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 21.06.05 N 1-05/07-Ն)