Գլխավոր տեղեկություն
Համար
N 1009/12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2008-15.05.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.23/4.1 Հոդ.65.36
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.05.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005046

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 1009/12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իէ» և 12-րդ կետի «ա» ենթակետերով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակի մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 33-ը (հավելվածը կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 1009/12-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կասրգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացվում է   _____________________________
Ով է ներկայացնում ____________________________
  անվանումը)
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  /_/_/_/_/_/_/_/_/
Հարկ վճարողի հաշվառման համարը            /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը______________________________      /_/_/
Գտնվելու վայրը ____________________________
Էլեկտրոնային փոստը ________________________
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-33
տարեկան

Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի --- 04.10.2004 թ. թիվ 1009/12-Ն հրամանով
Ներկայացվում է՝ Առողջապահության նախարարություն
Ներկայացնում են՝
_______________________
_______________________
_______________________

Ներկայացման ժամկետ՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 13-ը

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ

 

Թոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը Տողի համարը Ծածկագիր (կոդավորումը ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման) Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ
ընդա-
մենը
այդ թվում՝
երեխաներ
0-17 տարեկան
Ա Բ   1 2
Թոքերի տուբերկուլոզ
ընդամենը
01 A 15,0-15.3,
A16.0-16.2,
A19 մաս
   
Այդ թվում`
տուբերկուլոզային առաջնային կոմպլեքս
02 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Օջախային տուբերկուլոզ 03 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Ինֆիլտրատիվ տուբերկուլոզ 04 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Դիսեմինացված տուբերկուլոզ 05 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Ֆիբրո-կավերնոզ 06 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Առաջնակի մանրէազատողներ (խորխի մանրէադիտում) 07      

 

2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ

 

Արտաթոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը Տողի համարը Ծածկագիր ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգման Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ
ընդա-
մենը
այդ թվում՝
երեխաներ
0-17 տարեկան
Ա Բ   1 2
Արտաթոքային տուբերկուլոզ`
ընդամենը
01 A 15.4-15.9
A 16.3-16.9
A 17 - A 18
A 19 մաս
   
Այդ թվում`
ներկրծքային ավշային գեղձերի տուբերկուլոզ
02 A 15,4
A 16.3
   
Պլևրայի տուբերկուլոզ (էքսուդատիվ, ֆիբրինոզ պլևրիտ)   03 A 15.6
A 16.5
   
Մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ   04 A 17+    
Միզասեռական տուբերկուլոզ   05 A 18.1+    
Ոսկրահոդային տուբերկուլոզ 06 A 18.0+    
Որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ (որովայնամիզ, միջընդերքի ավշային գեղձեր, աղիներ) 07 A 18.3    
Արտաթոքային տուբերկուլոզի այլ ձևեր (ներառյալ տուբերկուլոզային ինտոքսիկացիա` 0-14 տարեկան երեխաների մոտ) 08 A 18.2
A 18.4 - 18.8
A 19 մաս
   

 

Կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզ ախտորոշումով (թոքային և արտաթոքային) բոլոր հիվանդների թվաքանակից`

ա. գյուղական բնակիչներ ---------, բ. զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածներ -----------, գ. ազատազրկման վայրերում հիվանդացածներ -----------, դ. հանրապետությունից դուրս հիվանդացածներ -----------, ե. ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդներ -------:

Տվյալ տարում հաշվառման մեջ գտնվող հիվանդների (առաջնակի, կրկնակի և դինամիկ-դիսպանսերային հսկողության մեջ գտնվող) թվաքանակը ------------, այդ թվում` 0-14 և 15-17 տարեկան երեխաները:

 

3. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ

 

Անվանումը Տողի համարը Ընդա-
մենը
Նրանցից հետազոտվել են Հետազոտվածներից հայտնաբերվել են հիվանդներ
Ա Բ 1 2 3
Տուբերկուլոզով հիվանդների օջախում բնակվող անձինք 01      
այդ թվում`
երեխաներ (0-17 տարեկան)
02      

 

1) Շփման մեջ գտնվող 0 -14 տարեկան երեխաների թվաքանակը----------, նրանցից քանիսն են ստացել կանխարգելիչ բուժում -----------:

 

4. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀՍԿՎՈՂ ԲՈՒԺՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԴՈԹՍ)

 

Հիվանդի տեսակը Տողի համարը Ռեցիդիվ Ռեժիմի խախտում Անբարեհաջող ելք Այլք
Ա Բ 1 2 3 4
Թոքային 01        
Այդ թվում`
մանրէազատողներ
02        
Արտաթոքային 03        
Ընդամենը 04        

 

5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

Անվանումը Տողի
համարը
Ընդա-
մենը
Այդ թվում՝
երեխաներ
0-18 տարեկան
Ա Բ 1 2
Մահացել են տուբերկուլոզի ակտիվ ձևերից-ընդամենը 01    
Այդ թվում`
նույն տարում հայտնաբերված հիվանդներ
02    
Մահացել են ակտիվ տուբերկուլոզով հիվանդներ այլ պատճառներից 03    
Մահացել են տուբերկուլոզից և նրա հետևանքներից հիվանդներ, որոնք չեն գտնվել հաշվառման մեջ 04    

 

1) Տուբերկուլոզից մահացած ընհանուր թավաքանակից (տող 01) նշվում է ստացիոնարում մահացածների թիվը______ , այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:

 

6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_20051

 

1) Հաշվետու տարում վիրահատված տուբերկուլոզով հիվանդների թվաքանակը` ընդամենը __________, նրանցից՝ վիրահատվել են ա. թոքերի տուբերկուլոզի կապակցությամբ__________, բ. արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ __________:

2) Հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը` ընդամենը________, այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:

 

Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

Կատարող` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

 

___ _______________ 200__թ.

 

Կ. Տ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԻ` ՁԵՎ ԹԻՎ 33 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) Տվյալ հաշվետվությունը պարտադիր է բոլոր հակատուբերկուլոզային դիսպանսերների, պոլիկլինիկաների հակատուբերկուլոզային կաբինետների համար: Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր այն բուժկանխարգելիչ հիմնարկները, որոնց պոլիկլինիկական անձնակազմում կան բժիշկ-ֆթիզիատրներ: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ տվյալ հիմնարկի հսկողության տակ գտնվող անձանց ամբողջ քանակակազմի վերաբերյալ (այսինքն` այն անձինք և նրանց ընտանիքները, որոնց նկատմամբ բուժական հիմնարկն իրագործում է բուժկանխարգելիչ միջոցառումներ` անկախ նրանց բնակավայրից): Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում այն հիվանդները, որոնք գտնվում են այլ բուժկանխարգելիչ հիմնարկների հսկողության տակ: Թոքային և արտաթոքային տեղակայմամբ տուբերկուլոզով բոլոր հիվանդները պետք է գտնվեն հակատուբերկուլոզային հիմնարկների հսկողության տակ, նրանց մասին հաշվետվությունը պետք է ներկայացվի ֆթիզիատրի կողմից: Հաշվետվության այս ձևը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 1680-Ն որոշմամբ ստեղծված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմքում ընկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող «Ուղղակիորեն հսկվող բուժում» ռազմավարության պահանջներին:

 

2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

2) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված թոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է թոքերի տուբերկուլոզի բոլոր ձևերով հիվանդների քանակակազմը: 02-06 տողերում առանձնացվում են թոքային տուբերկուլոզի նշված ձևերը, առանձին տողով` 07, նշվում է առաջնակի մանրէազատող հիվանդների քանակակազմը:

 

3. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

3) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված արտաթոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է արտաթոքային տուբերկուլոզի բոլոր ձևերով, 02-08 տողերում` արտաթոքային տուբերկուլոզի առանձին ձևերով հիվանդների, քանակակազմերը:

4) Տողում լրացվում են կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումով բոլոր հիվանդների թվաքանակից (առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող + առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող) գյուղական բնակիչների, զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածների, ազատազրկման վայրերում հիվանդացածների, հանրապետությունից դուրս հիվանդացածների և ՄիԱՎ/ՁԻԱՀ հիվանդների քանակակազմերը:

5) Տողում լրացվում է տվյալ տարում արձանագրված առաջնակի, կրկնակի, ինչպես նաև դինամիկ-դիսպանսերային հաշվառման մեջ գտնվող բոլոր տուբերկուլոզով հիվանդների քանակակազմը:

 

4. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ

 

6) Ներկայացվում են տվյալներ` մանրէազատող հիվանդների հետ շփում ունեցող անձանց վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում նշվում է բոլոր կոնտակտավորների քանակակազմը, 2 սյունակում՝ նրանցից հետազոտվածների քանակը: 3 սյունակում լրացվում է հետազոտվածներից ակտիվ տուբերկուլոզով հիվանդների քանակը (այստեղ մտնում են նաև հիվանդի հետ միաժամանակ հայտնաբերված հիվանդ կոնտակտավորները): 02 տողի համապատասխան սյունակներում լրացվում են ընդհանուր քանակակազմից` 0-18 տարեկան երեխաների տվյալները (ներառյալ ոչ մանրէազատող ակտիվ տուբերկուլոզով հիվանդների կոնտակտավորներ):

7) Տողում լրացվում է 0-15 տարեկան կոնտակտավոր երեխաների և նրանցից կանխարգելիչ բուժում ստացածների թվաքանակները:

 

5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԴՈԹՍ-Ի

 

8) Աղյուսակում լրացվում են տվյալներ` հաշվետու տարում գրանցված ակտիվ տուբերկուլոզի կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 01 և 02 տողերում լրացվում են տվյալներ թոքային (այդ թվում՝ մանրէազատումով), 03 տողում՝ արտաթոքային տուբերկուլոզով կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 04 տողում լրացվում է 01 (թոքային) և 03 (արտաթոքային) տողերի գումարները` 1, 2, 3, 4 սյունակներում համապատասխանաբար:

 

6. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

9) Աղյուսակում լրացվում է տեղեկատվություն տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների մահվան վերաբերյալ։ 1 սյունակի 01 տողում լրացվում են ակտիվ տուբերկուլոզից մահվան բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային), 02 տողում` տվյալ տարում հայտնաբերվածներից մահացածների թիվը, 03 տողում` այլ պատճառներից մահացածների թիվը, 04 տողում լրացվում են մահվան այն դեպքերը, որոնց մոտ տուբերկուլոզը հայտնաբերվել է միայն հերձումից հետո: 2 սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ 0-18 տարեկան երեխաների համար` այդ թվում:

10) Տողում նշվում է տուբերկուլոզից մահացածների ընդհանուր թվաքանակից ստացիոնարներում մահացածների, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների, թիվը:

 

7. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

 

11) Աղյուսակում լրացվում են տվյալներ տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային և ամբուլատոր բուժօգնության վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում գրանցվում են բոլոր բուժում ստացած և ստացող հիվանդները, 2 սյունակում լրացվում է հիվանդանոցային բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը, 3 սյունակում` միայն ամբուլատոր բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը: 01 տողի 2 և 3 սյունակների թվերի գումարը պետք է հավասար լինի 1 սյունակի թվին: 02 տողում լրացվում է թոքային առաջնակի հիվանդներից մանրէազատողների թիվը, 03 տողում ` ոչ մանրէազատողների թիվը, 04 -ում` արտաթոքային տուբերկուլոզի դեպքերը: 05 տողում գրանցվում են կրկնակի բուժվող հիվանդների բոլոր տեսակները, 06-ում` նրանցից մանրէազատողները: Կատեգորիա բաժնի 4, 5, 6 սյունակներից առաջնակի հիվանդների համար լրացվում են 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), մանրէազատողների համար՝ միայն 1 կատեգորիան (4 սյունակ), ոչ մանրէազատողների համար` 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), արտաթոքային տուբերկուլոզի համար՝ 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ): Կրկնակի բուժվող հիվանդների և նրանցից մանրէազատողների համար լրացվում է միայն 2 կատեգորիան (5 սյունակ):

12) Տողում նշվում են հաշվետու տարում տուբերկուլոզի կապակցությամբ վիրահատված հիվանդների քանակակազմը` նրանցից թոքերի հիվանդության կապակցությամբ լրացնել 1 կետը, արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ` 2 կետը:

13) Տողում նշվում են հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը - ընդամենը և այդ թվում` 0-18 երեխաներինը:

(ձև թիվ 33-ը խմբ.19.03.08 N 04-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2014, N 07-Ն 15.05.2014, N 1009/12-Ն
19.03.2008, N 04-Ն 25.04.2008, N 1009/12-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան