322.0847-Կ.20.11.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32202064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 նոյեմբերի 2001 թ. |
N 847-Կ |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Գեոդեզիայի և քարտեզագրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների
Հրամայում եմ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը» (կցվում է):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Հաստատված է |
Հ ր ա հ ա ն գ
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման եվ սահմանների ամրացման
1. Ընդհանուր դրույթները
1.1. Սույն հրահանգը մշակված է՝ համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների համապատասխան:
1.2. ՀՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքները պետք է իրականացվեն «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «ՀՀ հողային օրենսգիրք», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքների, «Հողերի օգտագործման սխեմաների կազմելու կարգը», հաստատված 17.01.01թ. ՀՀ կառավարության N 30 որոշմամբ, «ՀՀ հողային հաշվեկշիռը կազմելու կարգը», հաստատված 25.10.00թ. ՀՀ կառավարության N 656 որոշմամբ, «ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» ՀՀ վարչապետի 13.09.01թ. N 667 որոշմամբ և սույն հրահանգի պահանջների համաձայն:
1.3. ՀՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրման աշխատանքները իրականացնելու համար հարթավայրային գոտիներում որպես հիմք է ծառայում 1:5000 տեղագրական և կադաստրային քարտեզները, իսկ նախալեռնային և լեռնային տարածքների համար 1:10000 տեղագրական քարտեզները (տես հավելված N 1):
1.4. ՀՀ մարզերի վարչատարածքային սահմանագծերի նկարագրման համար հիմք է ծառայում 1:50 000 տեղագրական քարտեզները:
1.5. ՀՀ համայնքների վարչական տարածքի սահմանագծերի նկարագրման համար հիմք են հանդիսանում գոյություն ունեցող տեղագրական, հողաշինարարական և կադաստրային 1:500-ից մինչև 1:200 000 մասշտաբի քարտեզները, պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների կատալոգները, հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը, ՀՀ Գերագույն խորհրդի կողմից նախկին տարիների նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների, տարբեր տարիներին ՀՀ կառավարության կողմից կայացած հող հատկացման կամ փոխանակման որոշումները:
1.6. ՀՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրությունը համաձայնեցվում է սահմանակից համայնքների ղեկավարների և մարզպետների հետ:
1.7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է ՀՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրության համաձայնեցված նյութերի տարբերակը և ներկայացնում ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:
2. Նախապատրաստական աշխատանքներ
2.1. Համայնքի կամ վարչատարածքային միավորի սահմանների վերաբերյալ իրավական փաստաթղթեր.
- նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և այլ պետական կազմակերպություններին հանձնված հողի օգտագործման իրավունքի պետական ակտերի ուսումնասիրություն,
- ՀՀ Գերագույն խորհրդի կողմից նախկին տարիների Նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների և հողօգտագործման սահմանների վերաբերյալ նյութերի ուսումնասիրում,
- տարբեր տարիներին ՀՀ կառավարության կողմից կայացրած հող հատկացման կամ փոխանակման որոշումների ուսումնասիրություն,
- նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների խոշորացման կամ ապախոշորացման մասին որոշումների հատակագծային նյութերի ուսումնասիրություն,
- համայնքների վարչական սահմանների հետ կապված 1:500 - 1:200000 մասշտաբի տեղագրական, հողաշինարարական և կադաստրային քարտեզագրական նյութերի ձեռքբերում և ուսումնասիրում:
2.2 Քարտեզագրական (հողօգտագործման) և տեխնիկական նյութերի հավաքագրում և ուսումնասիրում.
- համայնքների հողօգտագործման հատակագծեր, հողաշինարարական նախագծեր, հողի գույքագրման տվյալներ, որտեղ ցույց են տրված համայնքների սահմանները և նրանց սահմանակից հողօգտագործողները,
- տեղագրական քարտեզներ, որոնց վրա նշված են նախկին շրջանների կամ համայնքների սահմանները,
- տարբեր մասշտաբի քարտեզներ, սխեմաներ, որոնց վրա ցույց են տրված մարզերի շրջանների, համայնքների, բնակավայրերի հողօգտագործողների սահմանները և սահմանագծի նկարագրությունը,
- 1:5000 և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ,
- Պետական և խտացման գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատները:
3. Իրականացվող աշխատանքներ
3.1 Վարչատարածքային միավորի սահմանների վերաբերյալ իրավական, քարտեզագրական և տեխնիկական հավաքագրված նյութերի ամփոփում:
3.2 Հավաքված բոլոր նյութերի հիման վրա տեղագրական 1:5000 կամ 1:10000, մասշտաբի քարտեզների վրա նախագծվում է սահմանագծի նախնական տարբերակի նախագիծը:
3.3 Սահմանագծի վրա հանգուցային կետերի ընտրություն և նշում:
3.4 Հանգուցային կետերի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաստատուն, բնական կետերին՝ բլրի գագաթ, գեոդեզիական կետ, գետերի կամ ձորակների միացման կետ, ճանապարհների հատման կամ ամրակայված բնորոշ այլ կետեր:
3.5 Հանգուցային կետերը կոդավորվում են և համարակալվում սկսած համայքնի հյուսիսարևմտյան անկյունից ժամացույցի սլաքի ուղղությամբ (տես. հավելված 2):
3.6 Յուրաքանչյուր երկու սահմանակից համայնքների համար կազմվում է սահմանագծի մեկ տարբերակ և անց է կացվում տեղագրական 1:5000 կամ 1:10000 քարտեզների վրա:
3.7 Համապատասխան պայմանական նշաններով առանձնացվում են սահմանակից հարևան վարչատարածքային միավորների հետ հանգուցային սահմանակետերը:
3.8 2 մմ շրջանակով ցույց են տրվում բոլոր շրջադարձային սահմանակետերը:
3.9 Սահմանագիծն անց է կացվում առավելապես բնական սահմաններով (գագաթ, գետ, ջրբաժան, ձոր, առվակ, ջրանց, ճանապարհ, երկաթգիծ և այլն): Սահմանագծի նկարագրման ժամանակ հաշվի առնել տեղական նշանակության ճանապարհների, առուների, փոքր ջրանցքների պատկանելությունը, որի համաձայն որոշել սահմանանիշերի տեղակայման տեղերը:
3.10 Բնակավայրերում համայնքների սահմաններն անցկացվում են փողոցներով, հաստատուն բնական կետերով կամ կառույցների սահմանագծով:
3.11 Սահմանագծի նախագծի նախնական տարբերակը տրամադրվում է սահմանակից համայնքների կամ այլ հողօգտագործողների ղեկավարներին նախնական համաձայնության համար:
3.12 Սահմանակից երկու համայնքների սահմանագիծը ենթարկվում է մանրամասն դաշտային տեղազննման, կատարվում համապատասխան ճշտումներ, սահմանագծին զուգահեռ 200մ աջ և ձախ շերտով տեղագրական քարտեզի թարմացում, սահմանների բնորոշ տեղերը ամրացվում են հանգուցային և շրջադարձային ժամանակավոր կետերով, որոնց կոորդինատները որոշվում են գեոդեզիական տարբեր եղանակներով (թեոդոլտիային ընթացքներով, ուղիղ և հակադարձ հատումներով և այլ):
Հանգուցային և շրջադարձային սահմանանիշերի միջև եղած սահմանագծերը պետք է իրենցից ներկայացնեն ուղիղ հատվածներ (բացառությամբ բնասահմանների):
3.13 Որպես ժամանակավոր սահմանանիշ կարող են ծառայել բետոնով ամրացված մետաղյա ձողերը, խողովակները, երկաթուղային ցցերը և այլն: Սահմանանիշը կարող է համընկնել գեոդեզիական կետի կամ նախկինում տեղադրված սահմանանիշի հետ:
3.14 Սահմանանիշով չեն ամրացվում ջրածածկը (գետեր, լճեր, ջրամբարներ, ջրանցքներ և այլն), ճանապարհների առանցքային մասերով, ռելիեֆի կտրուկ արտահայտված ձևերով (քարափներ, զառիթափեր և այլն, կապի գծերին, հոսանքագծերին ( սյուների) համընկնող սահմանագծերը:
3.15 Հանգուցային և շրջադարձային կետերը կոորդինատներով անց է կացվում 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա, գծվում է վարչական տարածքի միավորի սահմանագծի, տարբերակը և այն համաձայնեցվում է սահմանակից վարչատարածքային միավորների ղեկավարների (համայնքների գյուղապետերի և մարզպետների) հետ:
3.16 Համաձայնեցման և սահմանանիշերով ամրացման ենթակա չեն համայնքային այն սահմանները, որոնք համընկնում են ՀՀ պետական սահմանին, քանի որ պետական սահմանի նկարագրության և ամրացման դրույթները նախատեսված են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով:
4. Սահմանագծի նկարագրումը եվ հաստատումը
4.1 Համայնքի վարչական միավորի սահմանագծի նկարագրության և ժամանակավոր ամրացված սահմանային կետերի դիրքի նկարագրությունը (կրոկները) դաշտային աշխատանքների ավարտից հետո կադաստրի կոմիտեին է հանձնվում ակտով հետևյալ նյութերը.
● Վարչական միավորի 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը, որի վրա արտահայտված են վարչական միավորի սահմանագծի հանգուցային և բնորոշ կետերը հանել հաստատված (կնքված) տվյալ վարչական միավորի ղեկավարի կամ գյուղապետի և սահմանակից վարչական միավորների ղեկավարների կամ գյուղապետերի կողմից համաձայնեցված մարզպետարանի հետ;
● Վարչական միավորի սահմանագծի նկարագրության տեքստը կնքված համայնքի ղեկավարի կամ գյուղապետի կողմից համաձայնեցված;
● Սահմանանիշերի նկարագիրը (կրոկները) համաձայնեցված և կնքված վարչական միավորի ղեկավարի կամ գյուղապետի կողմից;
● Սահմանանիշերի կոորդինատների և բարձրությունների որոշման դաշտային մատյանները և հաշվարկները (էլեկտրոնային եղանակով որոշելու դեպքում ֆայլերը), գրաֆիկական եղանակով որոշված կետերի կոորդինատները;
● Բացատրագիրը՝ կատարված աշխատանքների մասին;
● Վարչական միավորի սահմանագծի կետերի կոորդինատների միջոցով անալիտիկ եղանակով հաշվարկված վարչական միավորի տարածքի մակերեսը;
4.2 Կադաստրի կոմիտեն ակտով ընդունված վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նյութերը ամփոփում է ամբողջությամբ, պատրաստում ամփոփ նախագիծ վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման մասին:
4.3 Կադաստրի կոմիտեի կողմից պատրաստված վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման նախագիծը ներկայացվում է ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:
4.4 Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը քննարկումից և հավանության արժանանալուց հետո ներկայացվում է ՀՀ կառավարության քննարկմանը 1:25000 կամ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
4.5 Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացվում է ՀՀ ազգային ժողովի հաստատմանը, որից հետո կատարվում են սահմանների ամրացման աշխատանքները:
5. Սահմանների ամրացման տեխնիկական նախագծի կազմումը
5.1 Հավանության արժանացած վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ է տեղանքում (բնության մեջ) սահմանանիշերի ամրացման և պետական գեոդեզիական ցանցին կապակցման համար կազմել տեխնիկական նախագիծ:
5.2 Տեխնիկական նախագիծը կազմվում է յուրաքանչյուր բնակավայրի, համայնքի, խոշոր այգեգործական ընկերությունների, խոշոր գյուղատնտեսական և անտառտնտեսական կազմակերպությունների և հատուկ պահպանվող տարածքների համար:
5.3 Տեխնիկական նախագիծը համաձայնեցվում և հաստատվում է կադաստրի կոմիտեի կողմից:
5.4 Տեխնիկական նախագիծը բաղկացած է՝
● տեքստային մասից,
● գրաֆիկական նյութերից,
● նախագծով նախատեսված աշխատանքներում օգտագործվող ծավալների հաշվարկից և նախահաշվային ծախսերից:
5.5 Տեխնիկական նախագծի տեքստային մասում արտացոլվում է՝
● կատարվող աշխատանքի նպատակը և հիմնավորումը,
● տեղեկություններ գեոդեզիական հիմքի մասին,
● տեղեկություններ նախկինում կատարված սահմանագծի սահմանանիշերի ամրացման աշխատանքների մասին,
● գեոդեզիական աշխատանքների իրականացման տեխնոլոգիան և նոր սահմանանիշերի ամրացման կամ հին սահմանագծի վերականգնման աշխատանքների տեսակները,
● աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամկետները ու ժամանակացույցը,
● պատվիրատուին՝ ի դեմս կադաստրի կոմիտեին հանձնվող նյութերի ցանկը:
5.6 Տեխնիկական նախագծին կցվում է նշահարման գծագիր, համապատասխան մասշտաբով, որի վրա պետք է արտացոլված լինի գոյություն ունեցեղ և նախագծվող՝
● պետական գեոդեզիական ցանցի և սահմանանիշերի հիմնային ցանցի կետերը,
● սահմանանիշերը,
● գեոդեզիական չափումների համար գծային և անկյունային տվյալները,
● վարչական միավորի սահմանագծին հարակից վարչական միավորի անվանումները:
Նշահարման գծագրով նախագծվող սահմանանիշերը և նրանց անվանումները գծվում են կարմիր գույնով:
6. Վարչական միավորի հիմնային եվ միջանկյալ սահմանանիշերի ամրացումը, կոորդինատների եվ մակերեսի որոշումը
6.1 Համաձայն տեխնիկական նախագծի պահանջների տեղանքում ամրացվում են սահմանանիշերը և կատարում դրանց արտաքին ձևավորումը:
6.2 Հիմնային և միջանկյալ սահմանանիշերի կոորդինատները որոշելու համար օգտագործվում են հետևյալ եղանակները՝
● արբանյակային գեոդեզիական որոշման,
● եռանկյունավորման, պոլիգոնոմետրիական, տրիլատերացիոն, ուղիղ, հակադարձ, համակցված (կոմբինացված) հատումների,
● ֆոտոգրամետրիական եղանակներով:
6.3 Չափման աշխատանքների համար կարող են օգտագործվել՝
● արբանյակային գեոդեզիական ԱԴԿ (GPS) ընդունիչներ,
● էլեկտրոնային տախեոմետրեր,
● լուսահեռաչափեր,
● թեոդոլիտներ,
● ֆոտոգրամետրիական սարքավորումներ,
● դիգիտայզերներ, թվային սկաներներ, այլ գործիքներ և սարքավորումներ:
6.4 Չափման եղանակները և օգտագործվող գործիքների կիրառման ցանկը տրվում է տեխնիկական նախագծում:
6.5 Դաշտային չափման արդյունքների հիման վրա հիմնային կետերի կոորդինատները հաշվարկվում են ծրագրային փաթեթների օգնությամբ պետական գեոդեզիական կոորդինատային համակարգում «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Այդ կետերը հետագայում կարող են օգտագործվել, որպես խտացման հանութային ցանց: Միջանկյալ սահմանանիշերի կոորդինատները կարող են հաշվվել ձեռքով, կատարողների կողմից:
6.6 Սահմանանիշերի կոորդինատների տվյալների հիման վրա ծրագրային փաթեթների օգնությամբ անալիտիկ եղանակով հաշվարկվում է վարչական միավորի տարածքի մակերեսը:
6.7 Աշխատանքները ավարտելուց հետո կազմվում է կատարված աշխատանքների իրականացման տեխնիկական հաշվետվություն 4 օրինակից, որից՝ 1 օրինակը հանձնվում է կադաստրի կոմիտե, 2-րդ օրինակը պատվիրատուին:
(ՀՀ կառավարություն), 3-րդ օրինակը վարչական միավորի ղեկավարին, 4-րդ օրինակը մնում է կատարողի արխիվում:
7. Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման ճշտության աստիճանի գնահատումը
Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման միջին քառակուսային սխալը հաշվում են հետևյալ բանաձևով
mp = mt √P |
|
(1) |
որտեղ՝ P- վարչական միավորի մակերեսն է, k - ձգվածության միավորն է,
mt - սահմանների տեղակայման (դիրքի) միջին քառակուսային սխալն է,
k =4 (հատվածի երկարության հարաբերությունը լայնության հավասար է չորսի)
mp = 1.46mt √P , |
(2) |
եթե k=1 (հատվածի ձևը քառակուսի է)
mp = mt √P , |
(2ա) |
Տեխնիկական նախագծով հիմնավորման դեպքերում մակերեսի որոշման ճշտությունը կարող է որոշվել կրկնակի անկախ գեոդեզիական չափումների համեմատության հիման վրա:
Եթե հողօգտագործողների սահմանները ամրացված են հիմնային սահմանանիշերով, ապա ամբողջ տարածքի մակերեսի միջին քառակուսային սխալը կարելի է որոշել մասերով:
Սկզբում որոշվում է միջանկյալ և հիմնային սահմանանիշերի միջև ընկած հատվածի մակերեսի միջին քառակուսային սխալը (նկ.1)
mp = |
|
n i=1 |
D2i | , | (3) |
որտեղ՝ mt - միջանկյալ սահմանանիշերի դիրքի որոշման միջին քառակուսային սխալն է, Di - i -1 և i+1 կետերը միացնող անկյունագիծն է, n - հիմնային սահմանանիշերի միջև ընկած միջանկյալ սահմանանիշերի թիվն է:
Այնուհետև հաշվարկվում է հիմնային սահմանանիշերով պարփակված մակերեսի միջին քառակուսային սխալը:
mph = |
|
nh j=1 |
D2hj | , | (4) |
որտեղ՝ mth - հիմնային սահմանանիշերի դիրքի որոշման միջին քառակուսային սխալն է, Dhj - j - 1 և j+1 հիմնային սահմանանիշեր միացնող անկյունագիծն է, nh - պարփակված հիմնային սահմանանիշերով ընթացքի գագաթների թիվն է:
Հողօգտագործման մակերեսի որոշման ընդհանուր միջին քառակուսային սխալը կլինի հավասար
mpընդհանուր = |
m2ph |
N j=1 |
m2p | , |
որտեղ՝ N - միջանկյալ և հիմնային սահմանանիշերի միջև ընկած հատվածների (օղակների) թիվն է:
Հավելված 1
Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Հավելված 2
Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՀԻՄՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Աղ. 1
ՀՀ վարչատարածքային միավորների սահմանների բնութագրության աղյուսակ
Մարզ-Շիրակի
## |
Հանգուցային սահմանագծի |
Սահմանագծի |
Սահմանակից |
1. | 00064-00065 | պետական | Վրաստան |
2. | 00065-00067 | մարզային | Լոռի |
3. | 00067-00068 | համայնքային | Ավան |
4. | 00068-00071 | համայնքային | Ծաղկաշեն |
5. | 00064-00071 | համայնքային | Ջրառատ |
Աղ. 2
Շիրակի մարզի Սառնաջուր համայնքի սահմանների աղյուսակ
## |
Հանգուցային |
Սահմանանիշերի |
x |
y |
Բարձրություն |
00071-00064 | 00071-000 | 5521421,3 | 3261253,3 | 1998,7 | |
00071-001 | 5521451,9 | 3261453,4 | 1956,3 | ||
00071-002 | 5521471,3 | 3261245,5 | 1999,0 | ||
00071-003 | 5521461,5 | 3261352,4 | 1989,6 | ||
00064-000 | 5521356,8 | 3261354,5 | 1985,3 |
Ց Ա Ն Կ
Հ/հ | Անվանումը |
Էջ |
1. |
Ընդհանուր դրույթները |
|
2. |
Նախապատրաստական աշխատանքներ |
|
3. |
Իրականացվող աշխատանքներ |
|
4. |
Սահմանագծի նկարագրումը և հաստատումը |
|
5. |
Սահմանների ամրացման տեխնիկական նախագծի կազմումը |
|
6. |
Վարչական միավորի հիմնային և միջանկյալ սահմանանիշերի ամրացումը, կոորդինատների և մակերեսի որոշումը |
|
7. |
Վարչական միավորի տարածքի մակերեսի որոշման ճշտության աստիճանի գնահատումը |
|
8. |
Հավելված N1 Սխեմա ՀՀ տարածքի վարչական միավորների (համայնքների) սահմանագծերի նկարագրման համար կիրառվող տեղագրական քարտեզների մասշտաբների ընտրության |
|
9. |
Հավելված N2 Սխեմա վարչական միավորի սահմանագծի հիմնային և միջանկյալ կետերի համարակալման և ձևավորման |
|
10. |
Ցանկ |
|