Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.02.2001-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.01.29/2(65)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.11.2000
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

22.11. 2000

N 771-Կ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2000 թ. N 422 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության համաձայնությունը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի դասակարգման կարգը:

2. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի հաշվառման մատյանի ձևերը` համաձայն հավելված 2-ի, 3-ի (կցվում է):

3. Կոմիտեի իրավաբանական վարչության պետ պրն. Ա. Հարությունյանին` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի և մատյանի ձևերի գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ս. Թովմասյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ

Մ. Վարդանյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
________ Մ. Վարդանյան
27 դեկտեմբերի 2000 թ.

 

Կ Ա Ր Գ

 

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի դասակարգման

 

1. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են ըստ համապատասխան հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության և խախտման բնույթի:

2. Ըստ հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառնական նշանակության ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են:

2.1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող

ա) տնամերձ, բնակելի տան կառուցման ու սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

■ բնակելի (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր, շինություններ

■ հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

բ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

■ բնակելի (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր, շինություններ

■ հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հողամասերի վրա հողամասի սեփականատեր չհանդիսացող անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ:

2.2. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ),

բ) հասարակական նշանակության շենքեր, շինություններ

գ) արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

2.3. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում հողօգտագործողների կողմից ինքնակամ կառուցված.

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ) հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

2.4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կառուցված.

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ) հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

3. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը ըստ խախտման բնույթի դասակարգվում են`

3.1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասերում ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ.

ա) շինարարությունը իրականացվել է քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերին ոչ համապատասխան.

բ) շինարարությունը թույլտվության համաձայն իրականացվել է գծային ինժեներական ենթակառուցվածքների պահպանման և սպասարկման համար նախատեսված սահմանափակումների կամ պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, մայթերի, գազոնների վրա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:

3.2. Առանց շինարարության թույլտվության կառուցված շենքեր, շինություններ:

3.3. Քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված շենքեր, շինություններ`

ա) խախտված են կառուցապատման կարմիր գծերը.

բ) հարկերի թիվը ավել է հաստատված նախագծով սահմանվածից.

գ) շենքի, շինության չափերը և տեղադրությունը խախտում են այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ են սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

4. Ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի ու շինությունների մասին տեղեկատվությունն ամփոփվում է հաշվառման մատյաններում (ըստ համայնքների, հավելված 1), որտեղ նշվում են անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն), հողամասի սեփականատերը, նպատակային ու գործառական նշանակությունը, չափը հեկտարներով, տվյալներ օգտագործողի (կառուցապատողի) մասին, կառույցի գործառական նշանակությունը, մակերեսը, կառուցման տարեթիվը, ավարտվածության աստիճանը, խախտման բնույթը, գրանցում կատարողի ստորագրությունն ու գրանցման օրը:

5. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցներ են հանդիսանում`

ա) բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից կառուցված կցակառույցներ (պատշգամբներ, նկուղներ, մանսարդ, աստիճանավանդակների լուսավորությունը փակող կցակառույցներ).

բ) բազմաբնակարան շենքերի բնակարանների ինքնակամ կառուցված (ձևափոխած) բնակարանների մուտքերի դռներ և այլ նախագծային փոփոխություններով կառուցված շինություններ:

6. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցների տվյալները լրացվում են առանձին հաշվառման մատյաններում (հավելված 2), որտեղ նշվում են շենքի գտնվելու վայրը (հասցեն), տվյալներ ինքնակամ կառույցն իրականացրած անձի մասին, խախտման բնույթը:

 

 

 Հավելված 2

 

 

բ ա ժ ի ն  1

 

Հ ա շ վ ա ռ մ ա ն  մ ա տ յ ա ն

 

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի հաշվառման աղյուսակ

 

N

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Հողամասի սեփականատերը 
(պետ. քաղաք) Ա. Ա. Հ. իրավ. անձի անվանումը

Օգտագործողի(կառուցա-
պատողի) Ա.Ա.Հ. իրավ անձի անվանումը

Օգտա-գործման ձևը

Հողամասի
նպատակային (գործառ-նական) 
նշանակությունը

Հողամասի չափը (մակերեսը հա)

Կառույցի գործառնական նշանակությունը(անվանումը) 

Կառույցի մակերեսը արտաքին չափերով (քմ)

Կառուցման տարեթիվը

Ավարտ-վածության աստիճանը

խախտման բնույթը

Գրանցողի ազգանունը, ստորա-
գրությունը

Գրանցման ամիսը, ամսաթիվը

Ծանո-թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

 Հավելված 3

 

 

բ ա ժ ի ն  2

 

Հ ա շ վ ա ռ մ ա ն  մ ա տ յ ա ն

 

Բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից ինքնակամ կառուցված շինություններ

 

N Բնակարանի
գտնվելու վայրը
(հասցեն)

 Սեփականատիրոջ
(օգտագործողի)
Ա.Ա.Հ. իրավաբ.
անձի անվանումը

Հաշվառման
ամիս,
ամսաթիվ

Բնակարանին կից ինքնակամ կառույցի մակերեսը (քմ)

 Ծանոթա-
գրություն

պատշգամբ
(կցա-
կառույց)

Նկուղ Մանսարդ 

 Դուռ
(սանդղա-
հարթակի վրա)

  Դուռ
(հիմնա-
պատերից
բացված)

Անտրեսոլ  Չուլան 

 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 
8 հունվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 
3220100

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2011, N 282-Ն 01.01.2012, N 771-Կ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան