Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.09.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.09.15/22(140) Հոդ.336
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

27 օգոստոսի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

25 հուլիսի 2003 թ.
ք. Երևան

N 160-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 130 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման իրականացումը կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը հաստատելու մասին» թիվ 130 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգի» III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ)

 

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ինքնասպասարկումը օդանավ շահագործողների կողմից անմիջականորեն իրենց օդանավերի, իրենց ուղևորների և իրենց ուղևորների ուղեբեռի վերգետնյա սպասարկումն է:

8. Ինքնասպասարկումը իրականացվում է առանց երրորդ անձանց հետ վերգետնյա սպասարկման վերաբերյալ պայմանագրեր կնքելու, օդանավ շահագործողի սեփական անձնակազմով և 100%-ով նրան սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցներով:

Սույն կետի իմաստով երրորդ անձինք չեն համարվում ինքնասպասարկվող ընկերությանը վերգետնյա սպասարկում իրականացնող այն ընկերությունները, որոնք.

 տիրապետում են ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

 որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է ինքնասպասարկող ընկերությունը,

 որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է այն անձը, որը տիրապետում է նաև ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

 առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության պայմանագրեր են կնքել ինքնասպասարկող ընկերության հետ և եթե համատեղ գործունեության պայմանագրերը հաստատվել են Գլխավոր վարչության կողմից:

9. Ինքնասպասարկվող օդային փոխադրումներ իրականացնող ընկերությունը չի կարող հատուցման դիմաց կամ անհատույց վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցել այլ անձանց:»:

 

Գլխավոր վարչության պետ

Ս. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան