ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2001 թվականի N 329
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 81 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրություններն ու կենտրոնական ապարատների կառուցվածքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 81 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 11-րդ կետի «ը» ենթակետից հանել «և վարչության պետի տեղակալներին» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |