319.001-Վ.31.01.01
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 31901045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)
31 հունվարի 2001 թ. |
N 1-Վ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշմամբ հաստատված «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգ»-ի 4-րդ կետը,
հրամայում եմ`
1. Հաստատել «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը» (կցվում է):
ՍՉՍ վարչության պետ |
Ա. Մալխասյան |
Հաստատված է |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գործարկման թվականը 200 ________________
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում են արտադրանքի սերտիֆիկացման մարմինների (այսուհետև` ՍՄ) և փորձարկման լաբորատորիաների (այսուհետև` ՓԼ) հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը:
2. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը, անկախ հավատարմագրման արդյունքներից:
3. Հավատարմագրման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25 %-ից:
4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով չի ներառում իր մեջ գործուղման ծախսերը, Ա.Ա.Հ. և հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համապատասխանության հսկողության արժեքը: Դրանց վճարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. Սահմանումներ
5. Սույն կարգում կիրառվում են տերմիններ համապատասխան սահմանումներով`
ա) արտադրանքի տեսակների (խմբերի) թիվ` հավատարմագրման ոլորտում ներգրավված համասեռ արտադրանքի խմբերի քանակը.
բ) համասեռ արտադրանքի խումբ` արտադրանքի համախումբ, որը բնորոշվում է գործառնական նշանակության, կիրառման ոլորտի, կառուցվածքային և տեխնոլոգիական լուծման ու դրա որակի հիմնական ցուցանիշների անվանացուցակի ընդհանրությամբ.
գ) արտադրանքի դաս` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳԱԱ) դասակարգչում առաջին երկու նիշով սահմանված արտադրանք:
III. Սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը
6. Հավատարմագրման աշխատանքների աշխատատարության միջինացված նշանակությունը (ըստ հավատարմագրման փուլերի, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության 2000.05.12 «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգում) բերված են համապատասխանաբար հավելված 1-ում և 2-ում:
7. Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի ներկայացման պահին հավատարմագրման աշխատանքների աշխատատարության գնահատմամբ տարբերակված կոնկրետ սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համար:
ա) ՍՄ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի տեսակների (խմբերի) քանակից.
- մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող նորմատիվ փաստաթղթերի միջին քանակից.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակից.
- համապատասխանության հավաստում իրականացնող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.
բ) ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.
- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքների փորձարկման մեթոդների քանակից.
- փորձարկում կատարող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.
- փորձարկման սարքավորումների բարդության աստիճանից:
8. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը բերված է IV-րդ գլխում:
9. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ այլ կազմակերպություններից ներգրավված փորձագետների վարձատրությունը կատարվում է հավատարմագրման արժեքի ընդհանուր գումարից:
IV. Սերտիֆիկացման մարմինների եվ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների որոշումը
10. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը ներառում է.
- հավատարմագրման աշխատանքների կատարման համար մասնագետների միջին օրական դրույքաչափը.
- աշխատանքի աշխատատարության միջինացված նշանակությունները (հավելվածներ Ա1 և Ա2):
11. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
Գհավ.= Գբազ. * K , որտեղ
Գհավ.- ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների գինը,
Գբազ.- պայմանական ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների կատարման գինը
K - ընդհանուր գործակիցը որոշվում է
K = K1 * K2 * K3, որտեղ
ա) սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման համար.
K1 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի տեսակների (խմբերի) քանակը և նորմատիվ փաստաթղթերի միջին քանակը մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող (աղյուսակ 1),
K2 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակը,
K2 գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով`
K2 =1 + 0,2 * (n-5) |
n > 5 դեպքում | |
K2 =1,0 |
n < 5 դեպքում, |
որտեղ n - հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակն է: Այն որոշվում է գործող արտադրանքի դասակարգչով:
K3 - գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների քանակը (աղյուսակ 2):
բ) Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման համար.
K1 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը (աղյուսակ 3),
K2 - գործակից, որը հաշվի է առնում ՓԼ-ի աշխատակիցների քանակը (աղյուսակ 4),
K3 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության աստիճանը (աղյուսակ 5):
12. Հավատարմագրման աշխատանքների գինը - Գբազ. պայմանական հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի համար հավասար է.
Գբազ.= Դփորձ . * t * (1 +K4 +K5) * (1 +Շ), որտեղ
Դփորձ. - փորձագետի օրական դրույքաչափը,
t - միջին աշխատատարությունը,
K4- գործակից, որը ներառում է իր մեջ աշխատավարձի վրաեկ ծախսերը,
K5- գործակից, որը ներառում է իր մեջ կազմակերպության վերադիր ծախսերը,
Շ- գործակից, որը ներառում է իր մեջ աշխատանքների պլանային շահութաբերությունը:
Հավելված 1
ՍՄ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի
N |
Աշխատանքի անվանումը |
Աշխատատարություն |
1 |
Փաստաթղթերի փորձաքննություն |
10 |
1 | ||
1.1 |
Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ, հավատարմագրման ոլորտի նախագիծ, Սերտիֆիկացման մարմնի մասին «Դրույթներ»-ի նախագիծ, տեղեկություններ սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին, Որակի ձեռնարկ) | |
1.2 |
Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն | |
1.3 |
Փորձաքննության եզրակացության ձևակերպում | |
2.
|
ՍՄ-ի համապատասխանության գնահատում (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի |
9 |
2.1 |
Համապատասխանության գնահատման (վկայագրման) հանձնաժողովի ձևակերպում | |
2.2 |
Հանձնաժողովի ծանոթությունը ՍՄ-ի հետ | |
2.3 |
Կարգավիճակի, կազմակերպչական կառուցվածքի, վարչական ենթակայության, ֆինանսական վիճակի, աշխատանքի վճարման համակարգի որոշումը | |
2.4 |
ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված պահանջներին համապատասխան | |
2.5 | Անձնակազմի որակավորման և փորձի գնահատումը | |
2.6. | Որակի ապահովման համակարգի և որակի համակարգի փաստաթղթերի առկայության ստուգումը | |
2.7 | Արտադրանքի փորձնական սերտիֆիկացման անցկացումը (գործնական խաղ) | |
2.8 | Հանձնաժողովի դիտողությունների և առաջարկությունների քննարկում, հաշվետվության նախապատրաստումը | |
3
|
Փաստաթղթերի փորձաքննության և համապատասխանության գնահատման արդյունքների վերլուծություն և ՍՄ-ի համապատասխանության հսկողության պայմանների ձևակերպում |
2.0
|
4 |
Հավատարմագրման վկայագրի ձևակերպում, գրանցում և հանձնում |
1.0 |
Ընդամենը |
22 |
աղյուսակ 1
Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման գնի հաշվարկման համար K1 գործակցի արժեքները
Հավատարմագրման ոլորտում ընդգրկված |
Արտադրանքի մեկ տեսակի (խմբի) վրա տարածվող ՆՓ-երի միջին քանակը | ||||||||
մինչև 3 |
4-6 |
7-10 |
11-15 |
16-20 |
21-25 |
26-35 |
36--45 |
45-ից ավելի | |
մինչև 5 |
0,39 |
0,41 |
0,47 |
0,51 |
0,57 |
0,61 |
0,66 |
0,78 |
0,86 |
6-10 |
0,44 |
0,5 |
0,64 |
0,78 |
0,89 |
1,00 |
1,11 |
1,32 |
1,39 |
11-20 |
0,51 |
0,57 |
0,87 |
1,08 |
1,25 |
1,38 |
1,44 |
1,48 |
1,48 |
21-30 |
0,61 |
0,75 |
1,14 |
1,38 |
1,41 |
1,45 |
1,48 |
նույնը |
նույնը |
31-40 |
0,74 |
0,94 |
1,35 |
1,41 |
1,48 |
1,48 |
նույնը |
նույնը |
նույնը |
41-50 |
0,81 |
1,08 |
1,44 |
1,48 |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
51-75 |
0,99 |
1,31 |
1,48 |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
76-10 |
1,08 |
1,41 |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
100-ից ավելի |
1,48 |
1,48 |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
նույնը |
աղյուսակ 2
Գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը
Մասնագետների թիվը |
Գործակից K3 |
1-5 |
1,0 |
6-10 |
1,1 |
11-15 |
1,2 |
16-ից ավելի |
1,3 |
Հավելված 2
ՓԼ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի
N Աշխատանքի անվանումը Աշխատատարություն մարդ/օր 1 Փաստաթղթերի փորձաքննություն 8,5 1.1 1.2 1.3 2. ՓԼ-ի համապատասխանության գնահատում (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի 10,5 2.1 2.2 2.3 2.4 3 Փաստաթղթերի փորձաքննության և համապատասխանության գնահատման արդյունքների վերլուծություն և ՓԼ-ի համապատասխանության հսկողության պայմանների ձևակերպում 2.0 4 Հավատարմագրման վկայագրի ձևակերպում, գրանցում և հանձնում 1.0 Ընդամենը 22
Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ, հավատարմագրման ոլորտի նախագիծ, փորձարկման լաբորատորիայի մասին «Դրույթներ»-ի նախագիծ, փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիր, փորձարկման լաբորատորիայի գործունեության վերաբերյալ հարցաթերթ, Որակի ձեռնարկ)
Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն
Փաստաթղթերի փորձաքննության եզրակացության ձևակերպում
Համապատասխանության գնահատման (վկայագրման) հանձնաժողովի ձևակերպում
Հանձնաժողովի մեկնում լաբորատորիայի գտնվելու վայրը ծանոթության համար
ՓԼ-ի կազմակերպա-իրավական ձևի, ֆինանսական վիճակի, կազմակերպչական կարգավիճակի, աշխատակիցների աշխատանքի վճարման համակարգի որոշումը
Փորձարկման սարքավորումներով հագեցվածությունը և դրանց համապատասխանությունը հայտարարված հավատարմագրման ոլորտին
2.5
ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված պահանջներին համապատասխան
2.6
Անձնակազմի փորձի և որակավորման գնահատում
2.7
Անձնակազմի և սարքավորումների տեղաբաշխման գնահատում
2.8
Փորձարկումների որակի ապահովման գնահատում
2.9.
Ստուգիչ փորձարկումների անցկացում
2.10 .
Հանձնաժողովի դիտողությունների և առաջարկությունների քննարկում, հաշվետվության նախապատրաստում
աղյուսակ 3
Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը
Փորձարկման մեթոդների քանակը Գործակից K1 1 1,0 2-5 1,5 6-10 1,8 11-20 1,9 21-30 2,0 30-ից ավելի 2,2
աղյուսակ 4
Գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը
Մասնագետների թիվը |
Գործակից K2 |
1 |
1,0 |
2-5 |
1,1 |
6-10 |
1,2 |
11-15 |
1,3 |
15-ից ավելի |
1,4 |
աղյուսակ 5
Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության աստիճանը
Բարդության աստիճանը |
Սարքավորումների բարդությունը |
Գործակից K3 |
Պարզ | Պարզ չափիչ սարքեր առանձին ֆիզիկական մեծությունների համար |
0,9 |
Միջին բարդության | Փորձարկման սարքավորումներ կամ ստենդներ, կազմված մի քանի սարքերից |
1.0 |
Բարդ | Փորձարկման հավաքածուներ ավտոմատ կառավարմամբ և արդյունքների գրանցմամբ |
1,1 |
Եթե հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտություն է ծագում անցկացնել հավատարմագրման փաստաթղթերի կրկնական փորձաքննություն կամ կրկնական համապատասխանության գնահատում (վկայագրում), ապա հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը կատարում է այդ փուլերի համար նախատեսված կրկնական վճարում:
Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման ոլորտի ընդլայնում իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 30%-ի չափով:
Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների համապատասխանության հսկողություն իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 40%-ի չափով:
Եթե համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդլայնվում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը, ապա համապատասխանության հսկողության գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 50%-ի չափով: