ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
9 հունվարի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2000 թ. |
N 116-043 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱԳՈՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000 թ. N 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել վագոնային տնտեսությունում անվտանգության տեխնիկայի կանոնները:
2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Է. Մադաթյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱԳՈՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԴԵՊՈՆԵՐՈՒՄ ՎԱԳՈՆՆԵՐԸ ՆՈՐՈԳԵԼԻՍ
Սույն կանոնները ընդունվել են ՀՀ վարչապետի 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի նախարարության Հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրության» 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
1. Վագոնների պլանային նորոգումը պետք է կատարվի ծածկած շինություններում: Արտադրամասերի շենքերը պետք է ունենան արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմաներին համապատասխան անհրաժեշտ ջերմաստիճան և օդափոխություն ապահովող սարքավորումներ:
2. Վագոնների նորոգման շինության հատակը պատրաստում են բետոնի հիմքի վրա, ռելսի գլխիկի մակարդակին հավասար:
3. Դարպասների բացվածքը պետք է համապատասխանի շարժակազմի եզրաչափքերին երկու կողմից ավելացրած ոչ պակաս 0,7-ական մետրանոց անցումներ: Դարպասները, որոնցով մատակարարվում են անվազույգերը, պետք է ունենան 2 մ բարձրությամբ կիսադարպասներ:
4. Դարպասները սառն օդի ներթափանցումը խոչընդոտելու համար պետք է սարքավորված լինեն օդային վարագույրներով:
5. Արտադրամասերում եղած ողջ սարքավորումների տեղակայման կարգը սահմանվում է Հայկական երկաթուղու դեպարտամենտի կողմից:
6. Հաստոցների պատվանդաններ, էլեկտրոշարժիչների իրանները, անջատիչների մետաղե պատյանները և էլեկտրասարքավորումները ծածկող այլ մետաղական մասերը պետք է հողանցված լինեն.
Բոլոր ագրեգատների (մեքենաներ, հաստոցներ, ապարատներ, տարբեր սարքեր և տեղակայանքներ) վտանգավոր հանգույցները հուսալիորեն պետք է պարսպված լինեն:
7. Պնևմատիկ գործիքներն ու հարմարանքները թույլատրվում է օգտագործել միայն օդատար ցանցի առկայության դեպքում:
8. Վագոնների նորոգումը ղեկավարող վարպետները պետք է պարբերաբար ստուգեն ամբարձիչային միջոցների և հարմարանքների վիճակը:
9. Կենցաղային շինությունները, արտադրական շինությունների հետ պետք է լինեն մեկ ծածկի տակ կամ միմյանց միացած ջեռուցվող անցումներով:
10. Ցցակամուրջը պետք է ունենա սարքին վիճակում գտնվող երկայնակի արգելապատկեր և կամրջակներ: Ցցակամրջի տախտակամածը և սանդուղքների աստիճանները պետք է պատրաստվեն ակոսավոր երկաթից կամ երկաթբետոնից:
Արգելվում է անսարք հարթակներով և բազրիքներով ցցակամուրջներում տակառագլանային վագոնների մշակումը:
11. Մշակման ուղիներից հոսքաջրերի և նավթամթերքների մնացորդների հեռացման համար ցցակամրջի երկարությամբ, ըստ յուրաքանչյուր ուղու առանցքի, պետք է տեղադրվեն հատուկ կահավորված ջրհորդաններ, որոնք վերևից ծածկվում են մետաղե ցանկապատերով:
2. ՎԱԳՈՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՆՈՐՈԳՄԱՆ
1. Նախքան նորոգման տալը բեռնատար վագոնները պետք է մաքրվեն փոշուց, ձյունից, ցեխից և աղբից, իսկ դրանցով անասունների, հանքային պարարտանյութերի փոխադրումից հետո լվացվեն և ախտահանվեն:
2. Ուղևորատար վագոնները նույնպես պետք է լվացվեն, մաքրվեն և ախտահանվեն: Դրանց լվացման համար պետք է կիրառել լվացող մեքենաներ կամ մեքենայացված խոզանակներ:
3. Ջեռուցման և ջրամատակարարման հանգույցները պետք է լվանալ ջրհավաք աշտարակով ջրի դատարկման ջրհեռատար առուներով, ծայրապանակներով, ռետինե խողովակներով և շարժական ձագարներով կահավորված տեղամասում:
4. Նախքան ուղևորատար վագոնը նորոգման կանգնեցնելը պետք է մաքրել ծխաքարշիչ և օդատար խողովակները:
5. Նախքան նորոգման ուղիներով անսարք վագոնների տեղաշարժը, անհրաժեշտ է ստուգել նրանց վիճակը, տեղաշարժումները կատարելով առանձնահատուկ զգուշությամբ:
6. Նորոգման բերված բոլոր վագոնները, որպես կանոն, մինչև աշխատանքի սկսելը, ավարտվելը կամ ընդմիջումը, դասավորվում են դեպոյի տարածքում, պահպանելով սահմանված հեռավորությունը:
7. Արտադրամասում վագոնները դասավորվում են, հավաքման արտադրամասի կառուցվածքային տարրերի, վագոնների և նրա մասերի, ինչպես նաև արտադրամասի ճակատային պատի և ծայրային վագոնների ավտոկցորդիչի (ինքնակցման հարմարանքի) միջև հետևյալ հեռավորությունը.
- լայնակի տրանսպորտային մեկնուղու դեպքում ոչ պակաս 3 մ-ից, իսկ լայն ուղու (անվանազույգերը քշելու համար) դեպքում ոչ պակաս 4,5 մ-ից.
- տարածությունը արտադրամասի դարպասների և ծայրային վագոնների ավտոկցորդիչի միջև ոչ պակաս 1 մ-ից, տարածությունը առանց սայլակները դուրս քշելու նորոգվող վագոնների ինքնակցման հարմարանքի և անվազույգերի միջև 1 մ-ից ոչ պակաս:
8. Սայլակները դուրս քաշելով վագոնների նորոգման դեպքում, վագոնների ինքնակցման հարմարանքների միջև եղած տարածությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս: Եթե վագոնների նորոգման դեպքում սայլակները դուրս քաշելուց հետո ուղարկվում են հատուկ ուղի կամ սայլակային արտադրամաս, հարևան վագոնների ինքնակցման հարմարանքների միջև տարածությունը պետք է լինի 1 մ:
3. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎԱԳՈՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. Բարձված հարթակ-վագոնները և կիսավագոնները սայլակների կամ անվանազույգերի դուրս քաշելով նորոգման տալուց առաջ պետք է ստուգել բեռի ամրացման հուսալիությունը:
2. Նորոգման արտադրամասերում և նորոգման կետերում մշտական տեղադրված ամբարձիչները և մյուս սարքավորումները եզրաչափքերից չպետք է դուրս գան և խանգարեն տեղաշարժերին: Բոլոր ամբարձիչները, որով բարձրացվում են վագոնները, պետք է միատեսակ կառուցվածք և բարձրացման արագություն ունենան: Ընդ որում, բարձրացնելիս թափքի թեքությունները 100 մմ-ից ավելի չեն թույլատրվում: Ամբարձիչները պետք է տեղադրվեն բեռի տակ նստվածք կամ թեքում թույլ չտվող ամուր հիմքի վրա:
3. Ամբարձիչները վերամբարձ կռունկները, բեռ բռնող և բարձրության վրա բեռ պահող հարմարանքները միշտ պետք է պահել սարքին վիճակում: Արգելվում է անսարք սարքավորումների վրա վագոնների բարձրացումը:
4. Ամբարձիչների և վերամբարձ կռունկների միջոցով բարձրացվող վագոնի ծանրությունը նրանց թույլատրելի բեռնամբարձությունը չպետք է գերազանցի:
Վագոնի բարձրացումից առաջ նրա անվազույգերը պետք է սեպված լինեն: Վեց կամ չորս սռնիավոր վագոնի մի ծայրը բարձրացնելու ժամանակ նախապես պետք է սեպել երկրորդ սայլակը: Վագոնի բարձրացման ընթացքում անիվների առաջ սեպը ճիշտ դնելուն հետևելու համար պետք է հսկողություն սահմանվի:
Շարժական ամբարձիչները պետք է տեղադրել գույքային համար ունեցող փայտե տակդիրների վրա: Փայտակոճի վրա ամբարձիչի ոչ համաչափ տեղակայումը անթույլատրելի է: Վագոնի բարձրացման ժամանակ ամբարձիչները պետք է խստիվ ուղղահայաց դիրք զբաղեցնեն: Սահելուց խուսափելու համար ամբարձիչի գլխիկների հենման մակերևույթին 15-20 մմ հաստությամբ փայտե միջադիր է դրվում:
5. Վագոնը պետք է հավասարաչափ իջեցնել և բարձրացնել: Երկու կամ չորս ամբարձիչից կազմված խումբը վագոնի բարձրացման կամ իջեցման դեպքում թույլատրվում է աշխատեցնել միայն վարպետի կամ բրիգադիրի հրամանից հետո և նրանց անձնական ղեկավարությամբ: Վագոնների բարձրացման կամ իջեցման ժամանակ ամբարձիչները, կառավարողները և աշխատանքը ղեկավարողները չպետք է հեռանան աշխատատեղից:
Բարձրացված վագոնի տակ անհապաղ պետք է բարձրության վրա բեռ պահող տիպային մետաղական հարմարանքներ (տակդիրներ) դրվեն: Վերջիններիս վրա պետք է փայտյա միջադիրներ դնել:
Բարձրացման ժամանակ արգելվում է մարդկանց գտնվելը վագոնում, նրա վրա կամ նրա տակ:
3.1. ՎԱԳՈՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐՈՎ
1. Աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար, նախքան վագոնի բարձրացումը սկսելը, պետք է ստուգել էլեկտրաամբարձիչների էլեկտրական ֆազերի միացման, ամբարձիչի պտուտակի բարձրացման և իջեցման ճշտությունը, ինչպես նաև պտուտակի ընթացքի սահմանափակիչի ճիշտ աշխատանքը:
Էլեկտրաամբարձիչներով վագոնների բարձրացումը կատարում են հատուկ առանձնացված աշխատողները
Չորս սռնիավոր վագոնները մշտական էլեկտրական ամբարձիչներով բարձրացնելիս աստղադիտակային հեծանների ծայրերը պետք է տեղադրվեն շրջանակների սռնացցային հեծանների տակ և 700 մմ դուրս հանվեն:
2. Աշխատանքի վերջում կամ ընդմիջման ժամանակ անջատիչը և կառավարման վահանակի վրայի փաթեթային անջատիչները պետք է անջատել:
3. Մշտական տիպի 25-30 տ բեռնամբարձությամբ, ապահովիչ պողպատե պնդօղակով (լայնակով) էլեկտրաամբարձիչներով վագոնները բարձրացնելիս թույլատրվում է բարձած և դատարկ վագոնները թողնել ամբարձիչների վրա, առանց դրանց տակ տակդիրները դնելու: 12,5 տոննա բեռնամբարձությամբ ապահովիչ պողպատե պնդօղակով (լայնակով) էլեկտրական ամբարձիչների վրա առանց տակդիրների թույլատրվում է թողնել միայն դատարկ վագոնները:
4. Էլեկտրաամբարձիչների իրանները պետք է հուսալիորեն հողանցել:
3.2. ՎԱԳՈՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐՈՎ
Շարժական էլեկտրական ամբարձիչներով վագոնները բարձրացնելիս պետք է պահպանել նույն անվտանգության միջոցառումները, որոնք կիրառվում են մշտական էլեկտրական ամբարձիչներով բարձրացնելու ժամանակ:
Աշխատանքի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ամբարձիչի հողանցմանը:
3.3. ՎԱԳՈՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀԻԴՐԱՎԼԻԿ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐՈՎ
Պնևմատիկ բանեցումով հիդրավլիկ ամբարձիչների կառուցվածքում պետք է նախապահպանիչ հարմարանք նախատեսվի, որը նախազգուշացնում է վագոնների տակ ամբարձիչների ինքնակամ իջնելը` բարձրացնող մխոցի բազկապատի վնասվածքի դեպքում: Այդ ամբարձիչների քանդման և զննման ժամանակ բազկապատերը պետք է լավ լվանալ, զննել և մաշվածները փոխել:
3.4. ՎԱԳՈՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿՌՈՒՆԿՆԵՐՈՎ
Կամրջային կռունկներով թույլատրվում է բարձրացնել դատարկ վագոնների մի ծայրը:
Վագոնների բարձրացումը կռունկով կատարվում է վարպետի անձնական ղեկավարությամբ, որը պարտավոր է իմանալ կամրջային կռունկով վագոնները բարձրացնելու պայմանները:
Բեռը բռնող հարմարանքները պետք է հուսալիորեն և ամբողջությամբ ապահովեն աշխատանքների անվտանգությունը:
3.5. ՄԵՏԱՂԵ ՀԵՆԱԿԱԼՆԵՐ
Բարձրացված բեռնատար վագոնների տակ պետք է դրվեն մետաղե տակդիրներ, որոնք ելնելով տեղական պայմաններից, կարող են պատրաստվել անհատական նախագծով:
Դրանք բոլորը տարեկան առնվազն մեկ անգամ շահագործման ընթացքում ենթարկվում են ստատիկ բեռնվածության փորձարկման, նախատեսված բեռնամբարձությունը 25%-ով գերազանցող բեռնված վագոնով: Այդ հարմարանքները պետք է համարակալված լինեն և ունենան ստուգման ժամկետով նշում:
3.6. ԴԱՏԱՐԿ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԵՆԱԿԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Սայլակները կամ անվազույգերը դուրս քաշելու համար չորս սռնիավոր վագոնների բարձրացումը կարող է կատարվել մեկ ամբարձիչով: Այդ դեպքում ամբարձիչը կարող է տեղադրվել ավտոկցորդիչի հարթակի տակ կամ ֆրիկցիոն սարքը պահող ձողի տակ: Հենակալները չորս սռնիավոր վագոնների բարձրացումից հետո պետք է դրվեն շրջանակի սռնացցային հեծանի ծայրի տակ:
3.7. ԲԱՐՁՎԱԾ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԵՆԱԿԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Բարձված վեց սռնիավոր կիսավագոն բարձրացնելիս և իջեցնելիս ամբարձիչները պետք է դնել միջանկյալ հեծանների ծայրերի տակ, որոնք տեղադրված են սռնացցայինների հետ կողք-կողքի, իսկ տակդիրները սռնացցային հեծանների ծայրերի տակ կամ ընդհակառակը:
Չորս սռնիավոր կիսավագոնները բարձրացնելիս ամբարձիչները պետք է տեղադրել բուֆերային չորսուների տակ, իսկ տակդիրները սռնացցային հեծանների ծայրերի տակ: Ընդ որում, կիսավագոնների մոտ, որոնց բուֆերային չորսուները հարմարեցված են բուֆերները տեղադրելու համար, ամբարձիչները պետք է դրվեն բուֆերային չորսուի ստորին թերթի տակ, ամրացնող ուղղահայաց կողերի տեղերում, որոնք գտնվում են այդ չորսուների ներսում, իսկ թեթևացված բուֆերային չորսուներով կիսավագոններում չորսուների ուղղահայաց թերթերի վրա ամրացված բարձակների տակ նրանց ներսի կողմից:
Որպես բացառություն, ամբարձիչի տակ չսարքավորված բարձակներով կիսավագոնների համար ամբարձիչը պետք է դնել սռնացցային հեծանի ծայրերի տակ, իսկ տակդիրները, ինչպես դա սահմանված է վեց սռնիավոր կիսավագոնի համար:
Չորս սռնիավոր փակ վագոնների բարձրացման ժամանակ ամբարձիչները պետք է դնել բուֆերային չորսուի ստորին թերթի տակ ամրացնող ուղղահայաց կողերի տեղերում, որոնք գտնվում են այդ չորսուների ներսում, իսկ մեծացված թափքով վագոններում հենման ձողերի գտնվելու տեղում, որոնք ամրացված են չորսուի ստորին թերթին: Տակդիրները պետք է դնել սռնացցային հեծանների ծայրերի տակ:
Թույլատրվում է փակ վագոնները բարձրացնելիս ամբարձիչներ դնել շրջանակի բարձակային մասի կողային հեծանների տակ սռնացցային հեծանի անմիջական մոտիկությամբ, այն հաշվով, որ վագոնը բարձրացնելուց հետո սռնացցային հեծանների տակ հնարավոր լինի հենակալներ տեղադրել:
60 մ ա տարողությամբ տակառագլանները կաթսայի հետ բարձրացնելիս ամբարձիչը պետք է դնել շրջանակի սռնացցային հեծանների ծայրերի տակ: Այդ դեպքում ամբարձիչների առանցքները պետք է սռնացցային հեծանի մեջտեղից 50-100 մմ տեղաշարժվեն դեպի կաթսայի միջին լայնակի առանցքի ուղղությամբ:
Տակառագլանի տակ հենակալները պետք է տեղադրել հեծանի բարձակային մասի կողային հեծանների տակ, ամբարձիչներին կիպ կպած, որպեսզի սռնացցային հեծանից դուրս եկած թիվ 20 շվելլերը ոչ պակաս, քան 100 մմ-ով ծածկի տակդիրը:
50 մ ա տարողությամբ տակառագլանը վագոնի կաթսայի հետ բարձրացնելիս ամբարձիչները պետք է դնել շրջանակի բարձակային մասի կողային շվելլերների տակ սռնացցային հեծանի մեջտեղից 500-550 մմ հեռավորությամբ, իսկ հենակալները սռնացցային հեծանների ծայրերի տակ:
Չորսուներով հարթակային վագոնների 50 տ բեռնամբարձությամբ կիսավագոնների, բիտումի փոխադրման համար նախատեսված կիսավագոնների բարձրացման դեպքում ամբարձիչները պետք է դնել ուղղահայաց կողերի գտնվելու տեղում եղած բուֆերային չորսուների ստորին թերթերի տակ, որոնք գտնվում են այդ չորսուների ներսում: Թույլատրվում է նաև թվարկված վագոնների տակ տեղադրել ամբարձիչներ հեծանի բարձակային մասի կողային հեծանների տակ` սռնացցային հեծանի մեջտեղից 500-550 մմ հեռավորությամբ, ինչպես դա արվում է կաթսայի հետ 50 մա տարողությամբ տակառագլանի համար:
Հենակալը բոլոր դեպքերում պետք է դնել սռնացցային հեծանների ծայրերի տակ:
3.8. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄԸ
Շահագործման ընթացքում ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ ամբարձիչները պետք է տեխնիկական զննում անցնեն բոլոր մասերի զննման համար լրիվ քանդելով ամբարձիչը:
Պնևմատիկ կամ ձեռքի բանեցումով հիդրավլիկ ամբարձիչների տեխնիկական զննման ժամանակ, ինչպես նաև պնևմատիկ ամբարձիչների անշարժ փորձարկումը կատարվում է նրանց բեռնամբարձությունը 10%-ով գերազանցող ծանրության տակ, բարձրացնող մխոցակոթի ամենավերին դիրքում, 10 րոպեի ընթացքում:
Ծանոթություն - Մշտական և շարժական էլեկտրական ամբարձիչները կարելի է չփորձարկել: Նրանց ամրությունը պետք է ստուգել բեռնային պտուտակների և հեղյուսների մանրամասն զննումով և չափումով: Պարուրակի 20%-ից ավելի մաշվածության դեպքում պտուտակը կամ հեղյուսը պետք է փոխել:
Ամբարձիչների տեխնիկական զննման արդյունքները պետք է գրանցել ամբարձիչների հաշվառման գրքում:
Բոլոր ամբարձիչների ընթացիկ պարբերական զննումը կատարվում է յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ: Զննելիս ստուգվում են բեռնային պտուտակների և հեղյուսների սահմանային անջատիչների վիճակը, միացումների և բազկապատերի ամրությունը, ապահովիչ և հողանցող հարմարանքների և այլ դետալների աշխատանքը: Զննման արդյունքները գրանցվում են մատյանում:
4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԹԱՓՔԻ ՎՐԱ
Վագոնների տանիքների տախտակապատվածքի և թափքի նորոգումը պետք է կատարել բարձրացվող հարթակներ ունեցող շարժական սայլակների օգնությամբ: Ծածկի և թափքի աշխատանքների համար կիրառվող հատուկ ամբարձիչը, շարժական և մշտական հարթակները և դրանց մեխանիզմները պետք է պահել սարքին վիճակում և ապահովելով աշխատանքի անվտանգությունը:
Հարթակները պետք է երեք կողմից շրջափակված լինեն 1 մ-ից ոչ պակաս բարձրություն ունեցող պաշտպանիչ արգելապատով:
Վագոնի տանիքի ծածկը և տախտակապատվածքը քանդելիս վագոնում կամ նրա շուրջը բոլոր տեսակի աշխատանքները դադարեցվում են: Տանիքից ցած գցվող ծածկի ոչ պիտանի թիթեղների, այլ նյութերի և դետալների ընկնելու տեղը պետք է արգելապատնեշված լինի:
Թափքի և հեծանի ուղղումը պետք է կատարել տաքացնող սարքերով, ամբարձիչ մեխանիզմներով, սայլակներով և աշխատանքի անվտանգությունն ապահովող այլ հարմարանքներով կահավորված ուղղիչ ստենդի վրա:
Վագոնի թափքը պետք է հավաքել շարժական և ամբարձիչ սարքերի օգնությամբ:
Վագոնի ներսում աշխատանքները թույլատրվում են միայն հատակի տախտակամածի վերականգնման աշխատանքները լրիվ ավարտելուց հետո:
Բեռնատար վագոնների վրա շարժական դռները պետք է տեղադրվեն միայն դռնային ռելսերի, ձողերի և դռները վագոնի վրա պահող այլ դետալների առկայության դեպքում: Դռները պետք է տեղադրել միայն մեքենայացված հարմարանքների օգնությամբ:
5. ՎԱԳՈՆԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ԵՎ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Ընթացքային մասերի, հեծանի և կցման սարքերի, ինչպես նաև հարթակների կողերի արգելակների դետալների նորոգման ժամանակ կիսավագոնների դիտանցքները պետք է լինեն բարձրացված և ամրացված:
Էլեկտրաեռակցման աշխատանքների իրականացման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել փոխադրվողի վարագույրների կամ վահանների տեղադրման միջոցով աշխատողներին էլեկտրաաղեղային ճառագայթումից պաշտպանելու համար:
Սայլակները պետք է քանդել և հավաքել մեխանիզմների օգնությամբ:
Վագոնից ավտոկցորդումը և շփակցորդային սարքի հանելը և դրանք վագոնում կանգնեցնելը պետք է իրականացվի մեխանիզմներով: Թույլատրվում է ավտոկցորդումը հանել նաև կամրջային կռունկով, հատուկ հարմարանքի օգնությամբ:
Ուղևորատար վագոններում գեներատորների, շարժիչ-օդափոխիչների և այլ սարքավորումների հանելը և տեղադրելը պետք է կատարել հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ էլեկտրաարտադրամասերում նրանց տեղափոխությունը էլեկտրասայլակներով կամ բարձրացնող մեխանիզմ ունեցող այլ մեքենայացված սայլակների միջոցով:
Դատարկման փականների, արգելակային կաղապարների, կալունների, արգելակային փոխանցումների լծակային մասերի և այլ մասերի օդաբաշխիչը պետք է լինի անջատ, իսկ պահեստի և լրացուցիչ պահեստարաններից օդը դուրս թողնված:
Արագ գործող եռաստիճանային փականի, արգելալծակի, զատող (բաժանող) ծորակի և մոտեցող խողովակի փոխելուց առաջ ծայրային ծորակները փակելու միջոցով օդային մայրուղային խողովակատարը պետք է անջատել:
Էլեկտրապնևմատիկ արգելակների սարքավորումների միացման ամրությունը պետք է փորձարկել` պահպանելով անվտանգության միջոցառումները և այն կատարել էլեկտրապնևմատիկ արգելակների շահագործման և նորոգման գծով տեխնիկական ցուցումներին համապատասխան:
5.1. ԱՆՎԱԶՈՒՅԳԵՐԻ, ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՒՐԻՇ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Վագոնների կեղտոտ դետալները եփվում և լվացվում են հատուկ լվացման լոգարանների մեջ, լվացման մեքենաներով: Լոգարանների բարձրությունը հատակից պետք է լինի 1,2 մ, հեռավորությունը եփման լոգարանների կողի վերին եզրաշերտից մինչև լուծույթի մակերևույթը` 0,35, լոգարանների բեռնված վիճակի դեպքում:
Եփման լոգարանները պետք է կողային արտածծիչներ ունենան:
Դարսված դետալների մոտ անցումները 1,5 մ-ից պակաս չպետք է լինեն, իսկ լվացումից հետո մաքրված դետալների հարթակը` բետոնապատված և ջրի հոսքի համար ունենա 0,02 (1 մ-ին` 2 սմ) թեքություն:
Լոգարանը դետալներով բարձելը և դրանցից դատարկելը պետք է մեքենայացված լինի:
Մաքրված և լվացված սայլակների նորոգումն ու հավաքումը պետք է կատարել սայլակային արտադրամասերում, բաժանմունքներում, հատուկ առանձնացված նորոգման կացոցների և մեքենայացված ստենդների վրա:
Սայլակների կենտրոնական զսպակային կախման էլիպտիկ զսպակները և զսպանակները պետք է փոխել դրանք սեղմված վիճակում պահելու համար նախատեսված հարմարանքների կիրառմամբ:
Զսպանակների, առուների (մետաղե կապերի) և զսպակային թերթերի տաքացման համար նախատեսված վառարանը, աշխատողներին ջերմային ճառագայթումից պաշտպանելու համար պետք է ջրային վարագույրի տեսքով էկրաններ ունենա:
5.2. ԱՆՎԱԶՈՒՅԳԵՐԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԻ ԲԱՐՁՈՒՄԸ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ
Բարձման և բեռնաթափման տարածքը պետք է մաքուր լինի, իսկ օրվա մութ ժամերին լուսավորված:
Անվազույգերի բարձումը հարթակներին և դրանց բեռնաթափումն ու փոխադրումը համապատասխան մեխանիզմի օգնությամբ պետք է կատարվեն մասնագիտացված մշտական աշխատողների բրիգադների միջոցով:
5.3. ԱՆՎԱԶՈՒՅԳԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
Անվազույգային, սռնիների հղկման, փայլեցման և այլ հաստոցների վրա անվազույգերի մշակման համար դրանք պետք է տեղադրել և հաստոցներից հանել բեռնամբարձ մեխանիզմներով:
Աշխատանքի ժամանակ հաստոցների բոլոր պտտվող մասերը պետք է հատուկ հարմարանքներով կամ անջրպետող պատյաններով, վահաններով ծածկված լինեն: Պարսպող հանգույցները պետք է լինեն ամուր և շահագործման համար հարմար:
Թռչող մետաղե տաշեղներով, աշխատողների հնարավոր վիրավորվելը կանխարգելելու համար, հաստոցները պետք է սարքավորել տաշեղջարդիչներով:
Անվազույգերի նորոգման ժամանակ էլեկտրաեռակցման աշխատանքները պետք է մեկուսացնել այլ աշխատանքներից:
5.4. ԾԱԾԿԱ-ԹԻԹԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ծածկա-թիթեղագործական աշխատանքները (բացառությամբ աշխատանքը վագոններում) պետք է կատարվեն հարևան շինություններից առանձնացված ձայնամեկուսիչ պատերով հատուկ կահավորված շինությունում:
Կերագծման, զոդման, կլայեկելու և նման ուրիշ աշխատանքների տեղամասերը պետք է սարքավորված լինեն վնասակարար արտազատումների ներծծման համար ներհոս-քարշիչ օդափոխիչներով:
6. ՏԱԿԱՌԱԳԼԱՆՆԵՐԻ ԿԱԹՍԱՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Նորոգումից առաջ տակառագլանները պետք է նախապատրաստել լվացման-շոգեհարման կայաններում: Տակառագլանների կաթսաները պետք է մաքրել փոխադրված նյութերի մնացորդներից, լվանալ, շոգեհարել, գազազերծել, իսկ եթե տակառագլանային վագոններով թթու է փոխադրվել` չեզոքացնել: Հատուկ նշանակության տակառագլանները նորոգման պետք է ընդունել միայն կատարված չեզոքացման մասին վկայականի առկայության դեպքում:
Տակառագլանների կաթսաների ներսում եռակցման աշխատանքներ պետք է կատարել միայն նորոգման նախապատրաստված տակառագլաններում` ապահովելով անվտանգության միջոցառումները: Կաթսայի կափարիչի թասակը և դատարկման սարքերը պետք է բաց լինեն, դիտացնքի մոտ պետք է դիտորդ լինի: Դիտողը` անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ունենա կաթսայի ներսում գտնվող եռակցողին օգնելու համար:
Տակառագլանների ներսում աշխատելիս դիտանցքից ներս թափանցող անբավարար բնական լուսավորության դեպքում պետք է օգտագործել պայթյունապաշտպանված լապտերներ:
Կաթսաների ներսում աշխատելիս էլեկտրական գործիքներից օգտվելն արգելվում է: Տակառագլանը սեղմված օդով փորձարկելիս կաթսայի ներսում ճնշումը 0.5 մթնոլորտից չպետք է գերազանցի:
Առանց օդափոխության կաթսայի ներսում եռակցման աշխատանքների իրականացնելը խիստ արգելվում է:
7. ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ներկարարական աշխատանքների կազմակերպումն, իրականացման տեխնոլոգիան և կիրառվող լաքաներկման նյութերը պետք է համապատասխանեն բեռնատար և ուղևորատար վագոնների ներկման գործող տեխնոլոգիական գործընթացի և շարժակազմի ներկման ժամանակ արդյունաբերական սանիտարիայի կանոններին:
Ուևորատար վագոնների ներկարարական աշխատանքները պետք է կատարվեն ներկարարական արտադրամասում, իսկ դրա բացակայության դեպքում հավաքման արտադրամասում, հատուկ կահավորված տեղամասերում:
Հավաքարարները վագոնի ներսը պետք է մաքրեն և սրբեն վարպետի կամ բրիգադիրի ղեկավարությամբ: Վագոնի արտաքին մակերեսների և ներսից ներկման, ինչպես նաև ընթացքային մասերի, ներքին սարքավորումների ներկման և լաքապատման բոլոր աշխատանքները պետք է կատարեն արդյունաբերական սանիտարիայի գիտելիքների գծով հրահանգավորված միևնույն բրիգադի անդամները:
Ներկարարական աշխատանքները տարբեր սարքավորումների և հարմարանքներ կիրառելու միջոցով պետք է առավելագույն չափով մեքենայացնել: Վագոնների և սայլակների լվացման համար պետք է կիրառել լվացող մեքենաներ, իսկ վագոնի ներսը լվանալու համար մեքենայական խոզանակներ: Հին ներկը պետք է հեռացնել քիմիական եղանակով կամ պնևմատիկ պողպատե խոզանակներով: Մակերևույթի հղկափայլեցման համար պետք է կիրառել հղկափայլեցնող մեքենաներ:
Վագոնների թափքերի և սայլակների արտաքին մակերեսները պետք է ներկել ներկող սարքով, ներհոս-արտածծող օդափոխությամբ սարքավորված հատուկ տեղամասում: Աշխատողներին պետք է ապահովել պաշտպանիչ միջոցներով` ակնոցներով, շնչադիմակներով (հին ներկի հեռացման և հղկափայլեցման աշխատանքներ իրականացնելիս): Վագոնի ներսում աշխատող ներկարարների համար նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով պետք է տեղադրել ներհոս-արտածծող օդափոխության, ինչպես նաև քարշիչ օդափոխության սարքավորումներ:
Վագոնների մաքրման, լվացման և ներկման համար անհրաժեշտ է կիրառել շարժական կամ մշտական տիպի հատուկ հարմարություններ և կամրջատակեր: Կամրջատակերը պետք է բավարար չափով կոշտ և ամուր լինեն, ունենան բռնակներ և աստիճաններ: Որպես կամրջատակ գցովի տախտակներով ձեռնասանդուղքների օգտագործումը, որոնք ծառայում են որպես տախտակամած, չի թույլատրվում: Վագոնների վրա գրառումները պետք է կատարել հենովի աստիճաններով:
Բեռնատար վագոնների ներսի ներկումը պետք է թույլատրել միայն վագոնների լուսամուտների, դիտանցքների դռների բաց լինելը: Օլիֆի փոխարինիչներով ներկումը պետք է կատարել պահպանելով սանիտարական նորմաներն ու կանոնները:
Վագոնների ներկման ժամանակ չի թույլատրվում`
- պատրաստել և արտադրամասերում օգտագործել հակահրդեհային անվտանգության պահանջներին չհամապատասխանող նիտրոներկեր, նիտրոլաքեր.
- վագոնների դետալները ներկել բաց կրակի առկայության դեպքում.
- աշխատել չմիացված կամ անսարք օդափոխության և անսարք լուսավորության դեպքում.
- վագոններում այրել հին ներկը և վագոնների մակերևույթները չորացնել էլեկտրաջեռուցիչներով կամ այլ կարգի հրդեհավտանգ սարքերով.
- թանձրացած ներկը տաքացնել բաց կրակի վրա:
Շարժական էլեկտրոլուսավորությունը պետք է կիրառել միայն ցածր լարմամբ, պայթունավտանգ տիպի լուսատուներով:
Շինություններում, որտեղ կատարվում է վագոնների ներկում, ինչպես նաև նոր ներկված վագոնների մոտակայքում ծխելը, լուցկի վառելը արգելվում է:
8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
Տեխնիկական զննման կետերում աշխատելիս պետք է ապահովել վագոնների զննման և նորոգման ճիշտ կազմակերպումը, արտադրական գործընթացի առավելագույն մեքենայացումը, տեխնոլոգիական գործընթացի և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների ճշգրիտ կատարումը:
Միջուղիներում տեղավորված թարեքները, օդահավաք, քսայուղահավաք և ջրահավաք աշտարակները չպետք է խանգարեն սայլակների և մյուս տրանսպորտային միջոցների շարժմանը:
Աշտարակները անհրաժեշտ է մոնտաժել ծածկվող կափարիչներով հատուկ փոսերում, ասֆալտապատ ուղեշերտի մակարդակից ցածր:
Թարեքները պետք է շարժական դռներ ունենան և տեղավորվեն միջուղիների ճանապարհների երկայնքով:
Անցումների և ուղիների վրայով պահեստամասեր, վառելիք և այլն փոխադրելու համար պետք է առանձնացնել ռելսերի գլխիկների մակարդակին համընկնող փռվածքով կահավորված տեղեր:
Դրսի լուսավորության, վագոնների ներսը մաքրելիս շարժակազմի լուսավորման և ակումուլյատորային մարտկոցների վերալիցքավորման համար նախատեսված հոսանքատար ցանցը պետք է իրականացվի էլեկտրա-տեխնիկական տեղակայանքների կանոնների պահանջներին համապատասխան:
Թեք ճանապարհներին, ինչպես նաև ճանապարհի հարթ տեղամասերում, անբարենպաստ կլիմայական պայմանների դեպքում շարժակազմի մշակումը սկսելու համար, վագոնների ինքնիրեն տեղաշարժումը կանխարգելելու նպատակով պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Կախված տեղական պայմաններից, շարժակազմի կամ վագոնների խմբի ֆիքսելու կարգը պետք է սահմանվի գործադիր տնօրենի կողմից հաստատված տեղական հրահանգով:
Դատարկ վագոնների զանգվածային կազմավորման կայաններում վագոնների նորոգումը պետք է կատարել մասնագիտացված ուղիներում: Այդպիսի ուղիները պետք է ունենան էլեկտրական օդային ցանց, էլեկտրաեռակցման կետերով, պահեստամասերի և նյութերի փոխադրման հատուկ նեղ ճանապարհներ, ցածրավոլտ լուսավորության և բարձրախոսային տեղակայանքներ, պահեստամասերի համար թարեքներ և այլ հարմարություններով կահավորված լայնացված միջուղիներ:
Նորոգման համար անսարք վագոնները հավաքակայաններից մեքենայացված կետ մատուցելը կատարվում է հատուկ առանձնացված ուղով, որն անմիջականորեն միացված է նորոգման կետի հետ: Հավաքակայանից վագոնների մատուցման կարգը պետք է սահմանի կայարանի պետը վագոնային դեպոյի պետի հետ համատեղ:
Տեղաշարժային աշխատանքների ժամանակ այդ ուղիներում վագոնների նորոգումը դադարեցվում է:
Հավաքակայաններում աշխատանքներ կատարելու համար պետք է ունենալ երկկողմանի գործողության բարձրախոսային սարքեր, էլեկտրական լուսավորություն, հատուկ փոքր ճանապարհներ և գծեր, հավաքակայանի սկզբում և վերջում ռելսերի գլխիկների մակարդակով անցումներ, տրանսպորտային միջոցներ, համապատասխան սարքավորում, հարմարանքներ, շարժական ազդանշանային վահանակներ, լապտերներ, արգելակային կալուններ, բաց և փակ տիպի թարեքներ և այլ հարմարություններ:
Օրվա մութ ժամերին վագոնների զննման և նորոգման դեպքում պետք է օգտագործել ակումուլյատորային էլեկտրական լապտերներ, հատկապես հեղուկատար գնացքների մշակման ժամանակ:
8.1. ՎԱԳՈՆՆԵՐԻ ԱՆՋՐՊԵՏՈՒՄԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ
Վագոնների տեխնիկական զննման կետի աշխատողները պետք է իմանան ազդանշանները, գծերի տեղադրությունը և կայարանում տեղաշարժային աշխատանքների առանձնահատկությունները:
Կայարանային, ինչպես նաև հատուկ առանձնացված գծերում, վագոնների զննումն ու նորոգումը արգելվում է առանց համապատասխան ազդանշաններով դրանք շրջափակելու:
8.2. ՎԱԳՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ
Շարժական ազդանշանը (ցերեկը կարմիր վահանակ, գիշերը ձողի կամ եռոտանու վրա կարմիր լույս) պետք է տեղադրել ուղու առանցքի վրայով զննվող և նորոգվող վագոններից 50 մ հեռավորության վրա (միջանցիկ գծերում երկու կողմից, իսկ փակուղիներում սլաքի կողմից):
Այն դեպքում, երբ ծայրային վագոնը գտնվում է սահմանված 50 մ-ից պակաս հեռավորության վրա, շարժական կարմիր ազդանշանը տեղադրվում է գծառանցքի վրա սահմանային սյան դիմաց:
Ժամանման գծերում վագոնների տեխնիկական զննումը պետք է սկսվի գնացքային լոկոմոտիվի ժամանելու մասին և սահմանված կարգով իրենց կողմից շարժակազմի շրջափակման մասին զննողների ազդանշանը ստանալուց հետո:
Եթե լոկոմոտիվը կայարան ժամանելուց հետո չի անջատվում, շարժական կարմիր ազդանշանը պետք է դրվի միայն գնացքի պոչամասային կողմից, իսկ լոկոմոտիվի մեքենավարին բանավոր զգուշացվի զննումն սկսելու և դրա հետ կապված վագոնների տեղաշարժ չթույլատրելու մասին:
Շարժակազմում վագոնների նորոգում սկսելու դեպքում տեխնիկական զննման կետի աշխատողներից մեկը մեքենավարի կողմը պետք է կարմիր ազդանշան ցույց տա:
Տեսակավորման հավաքակայանի գծերում նորոգվող վագոնը կամ վագոնախումբը շրջափակվում են ոչ միայն ազդանշաններով, այլ նաև արգելակային կալուններով, որոնք դրվում են զույգ ռելսերի վրա, ծայրի վագոնից 25 մ-ից ոչ մոտիկ: Պակաս տարածության դեպքում կալունները տեղադրում են շրջափակման ազդանշանի մոտ գտնվող սահմանային սյունիկի դիմաց:
Վագոնների անջատումով ընթացիկ նորոգումը պետք է կատարել հատուկ առանձնացված գծերում: 2 գծերի առկայության դեպքում, դրանցից մեկի վրա պետք է մատուցվեն անսարք վագոնները: Երկրորդն այդ ընթացքում պահվում է «փակ է», արգելակված ազդանշաններով և արգելակային փակող կալուններով: Այդ ժամանակ երկրորդ գծի սլաքները լրացուցիչ պետք է փակել փականներով:
Վագոնների մատուցումը և հավաքումը, ինչպես նաև աշխատանքների կատարման կարգը սահմանվում է տեխնիկական զննման կետի պետի կողմից, կայարանի պետի հետ համատեղ: Նորոգման համար նախատեսված գծում աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովելու համար, ուղին պետք է շրջափակել փականքով փակված շրջադարձային չորսուներով, որոնց բանալիները գտնվում են վարպետի կամ բրիգադիրի մոտ: Սլաքային փոխադրումները ևս փակվում են փականքով:
Տեսակավորման հավաքակայանի գծերում գտնվող վագոնների կցման սարքերի նորոգման անհրաժեշտության դեպքում զննողի հայտով կազմողը կատարում է շարժակազմի տեղաշարժ` ոչ պակաս 5 մ տարածության վրա պարտադիր կերպով արանքի կողմից արգելակային կալուններ դնելով անջատված վագոնների տակ:
Վագոնների զննման և նորոգման ընթացքում դրանց տեղաշարժը, ինչպես նաև դրանց վագոններ կամ լոկոմոտիվներ կցելն արգելվում է:
Վագոնատակի սարքավորումները` գեներատորները, էլեկտրաշարժիչները, կոմպրեսորները, օդափոխիչները, ակումուլյատորային մարտկոցները և այլն, պետք է զննել ուղևորատար շարժակազմի լրիվ շրջափակումից հետո:
Շրջափակումները հանելը և շարժակազմի պատրաստ լինելու մասին ծանուցումը պետք է կատարել միայն վագոնների զննման և նորոգման աշխատանքների ավարտումից և շարժակազմի բոլոր աշխատողների անվտանգ տարածության վրա հեռանալուց հետո:
Շրջափակման ազդանշանները և արգելակային կալունները պետք է տեղադրեն և հանեն միայն տեխնիկական զննման կետի աշխատողները:
Մինչև զննումը սկսելը վագոնները պետք է շրջափակված լինեն ազդանշաններով տեղական հրահանգներով սահմանված կարգով: Վագոնների առաջիկա զննման մասին զգուշացվում է գնացքակազմող բրիգադը և կայարանի հերթապահը:
9. ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՈՒՄԸ
Շրջապտույտի կետերում մարդատար վագոնների արտաքին լվացումը պետք է կատարել մշտական կամ շարժական վագոնալվացման մեքենաներով: Վագոնները ձեռքերով լվանալիս պետք է օգտագործվեն հատուկ ջրաշիթային խոզանակներ` խոզանակի բռնակի վրայով ջուրը հոսեցնելու հարմարանքով: Տանիքների, պատուհանների ապակիների լվացման համար օգտագործվող շարժական փայտե աստիճանները պետք է ունենան կայուն դիրք ապահովող մետաղե ծայրակալներ:
Վագոնների ներքին մաքրումը` հատակի լվացումը և սանհանգույցների մաքրումը պետք է կատարվի ընթացքային մասերի զննումն ավարտելուց հետո: Սանհանգույցների և աղբարկղների մաքրման համար աշխատակիցներին պետք է հատկացնել արտահագուստներ:
Հանդերձավորման հավաքակայանի միջուղիները պետք է ասֆալտապատված լինեն, ունենան ջրահեռացման հարմարանքներ:
Վագոնների լիցքավորման համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի սանիտարա-հիգիենիկ պահանջներին:
Վագոնային տարողությունները լցնելիս պետք է հետևել, որպեսզի դրանք բերնեբերան չլցվեն և ջուրը դուրս չթափվի ուղու վրա: Դա հատկապես կարևոր է ձմեռը, երբ գոյացող սառույցը խանգարում է նորմալ և անվտանգ աշխատանքին:
Ջրալցման թեզանիքների` երկարությունը որոշվում է ելնելով ուղիներում ջրառման աշտարակների կայանների տեղադրությունից: Թեզանիքները պետք է պահվեն հատուկ թարեքների վրա, իսկ ձմռանը, անհրաժեշտության դեպքում` ջեռուցվող շինությունում:
Վագոնները ածուխով մատակարարումը կատարում է հատուկ բրիգադը, որը աշխատանքից առաջ հրահանգավորում է ստացել ուղիներում գտնվելիս անվտանգության միջոցառումների մասին: Ածխով լցված տարայի քաշը չպետք է գերազանցի 20 կգ-ից:
Վառելիքի պահեստները պետք է ասֆալտապատ մուտքեր, գործող նորմաներով էլեկտրալուսավորություն, հակահրդեհային միջոցներ և բանվորների համար կահավորված շինություններ ունենան:
Վագոնների աղբը պետք է դուրս հանվի և լցվի աղբահավաքիչները:
Աղբահավաքիչները և աղբաայրման վառարանները տեղավորվում են միջուղիների լայն մասերում:
10. ԿՈՄՊՐԵՍՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կոմպրեսորային կայանքները պետք է պահել օդային կոմպրեսորների և օդատար խողովակների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոններին և կոմպրեսորային կայանքների խնամքի և սպասարկման հրահանգներին համապատասխան:
Կոմպրեսորային կայանքի սպասարկման հետ կապված աշխատանքներին պետք է թույլատրել բժշկական քննություն, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի գծով ուսուցում և հրահանգավորում ստացած անձանց:
Կոմպրեսորային կայանքի աշխատանքի ժամանակ սպասարկող անձնակազմը պետք է վերահսկողություն ապահովի ջերմաստիճանի, սեղմված օդի ճնշման և քսայուղի ծախսման չափաքանակի, ինչպես նաև հովացնող ջրի ջերմաստիճանի նկատմամբ, այն առանց ընդհատման կոմպրեսորներին մատուցելուն: Սարքի ցուցմունքները գրանցվում են կոմպրեսորների աշխատանքի հաշվառման հերթափոխային մատյանում:
Հերթափոխային մատյանը պետք է ստուգվի և ստորագրվի ամեն օր կոմպրեսորային կայանքի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի կողմից:
20 մա/ից բարձր արտադրողականությամբ բոլոր կոմպրեսորները և դրանց դետալները պետք է տեղադրվեն արտադրությունից ազատ տեղակայված միհարկանի չհրկիզվող շենքերում:
20 մա և ցածր արտադրողականությամբ առանձին կոմպրեսորներ թույլատրվում է տեղավորել արտադրական շենքին կից կառույցներում, դրանք չհրկիզվող պատով արտադրական շենքից հուսալի մեկուսացման պայմանով:
Կոմպրեսորային շինության բարձրությունը չպետք է 4 մ-ից պակաս լինի:
Յուրաքանչյուր կոմպրեսորի համար հատկացվող մակերեսը պետք է լինի 15-20 մա:
Կոմպրեսորի և էլեկտրասարքավորումների սպասարկման համար անցումները պետք է 1,5 մ-ից պակաս չլինեն, իսկ սարքավորումների և պատերի մեջ տարածությունը ոչ պակաս 1 մ-ից:
Կոմպրեսորային կայանքի մուտքի դռներն ու լուսամուտները պետք է դեպի դուրս բացվեն: Շարժիչներից կոմպրեսորներին փոխանցումները, ինչպես նաև բոլոր շարժվող մասերը պետք է հուսալիորեն շրջափակվեն:
Կոմպրեսորային շինությունում պետք է տեղադրվի կռունկ-հեծան կամ այլ ամբարձիչ հարմարանք` մոնտաժային և նորոգման աշխատանքների կատարման համար:
Շինությունում ջերմաստիճանը պետք է լինի 15-30oC-ի սահմաններում:
Գետնին, շինարարական կոնստրուկցիաներին փոխանցվող ցնցումները նվազեցնելու համար, դինամիկ բեռնվածություն ստեղծող կոմպրեսորները տեղակայվում են վիբրամեկուսիչ հիմքերի վրա կամ կահավորվում են հանգստացուցիչներով (ամորտիզատորներով):
Կիրառվում են սահմանված նորմերի շրջանակներում ցնցումների և աղմուկի սահմանափակման այլ միջոցառումներ:
Յուղա-ջրաանջատիչների փչահարման համակարգով սեղմված օդի հետ դուրս եկող յուղը դուրս են հանում կոմպրեսորային շինությունից և լցնում հատուկ սարքավորված հարմարանքները (հավաքիչները) բացառելով դրանցով շենքի պատերի և շրջակա տարածքի կեղտոտումը:
Բոլոր կոմպրեսորային կայանքները պետք է ունենան սարքին և ստուգված ճնշաչափեր, ապահովիչ փականներ, ինչպես նաև սեղմված օդի ջերմաստիճանը կոմպրեսորի յուրաքանչյուր աստիճանի վրա, միջանկյալ ու ծայրային սառնարաններից հետո, ցույց տվող ջերմաչափեր:
Ապահովիչ փականների կարգավորումը կատարում է հատուկ առանձնացված անձը: Կարգավորման արդյունքները պետք է գրանցվեն կոմպրեսորային կայանի նորոգման գրքում:
Մի քանի կոմպրեսորների աշխատանքի դեպքում օդատար խողովակի վրա դրանցից յուրաքանչյուրի համար ընդհանուր ցանցում պետք է տեղադրել հետադարձ փական, փակող սողնակ (փական) կամ խողովակակափոցը:
Կոմպրեսորը յուղելու համար պետք է օգտագործել տեղական ստանդարտներին և գործարանային հրահանգներին համապատասխան հատուկ յուղեր:
Օգտագործումից առաջ խմբաքանակի յուրաքանչյուր տարողության յուղը պետք է ստուգվի լաբորատոր պայմաններում:
Յուղի բռնկման ջերմաստիճանի և սեղմված օդի ջերմաստիճանների միջև տարբերությունը 75oC-ից չպետք է ցածր լինի:
Օդահավաքիչներ. Օդահավաքիչները պետք է համապատասխանեն ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների պահանջներին: Օդահավաքիչների տեղադրումը պետք է ազատ մուտք ապահովի դրա բոլոր մասերին, հնարավորություն տա զննման, նորոգման և ներսից ու դրսից մաքրման համար: Արևի ճառագայթներից տաքացումը պակասեցնելու համար օդահավաքիչները ներկում են բաց գույնով (մոխրագույն, ալյումինագույն և այլ գույներ):
Շենքի ներսում օդահավաքիչի տեղադրումը չի թույլատրվում:
Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ տարողությունները և յուղաջրաբաժանիչները ներսից պետք է մաքրել, շոգեհարել և տաք ջրով լվանալ:
Կոմպրեսորի և գլխավոր տարողության միջև գտնվող ճնշումային օդատար խողովակը ևս պետք է շոգեհարել, մաքրել և լվանալ սոդայի լուծույթով և տաք ջրով:
Չի թույլատրվում օդատար խողովակը մաքրել շիկացումով: