«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
21 հունիսի 2005 թ. |
N 1-05/07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 1-05/5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-67-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի և 7-րդ հոդվածի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի մարտի 5-ի «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու մասին» N1-05/5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հրամանով հաստատված հրահանգի 5.1-րդ կետի «դ» ենթակետով սահմանված Ձև 1-ը փոխարինել նոր ձևով` համաձայն հավելվածի,
բ) հրամանով հաստատված հրահանգի 6.2-րդ կետում «հաշվարկի 13.«5», 13.«6», 13.«8», 16.«5», 16.«7», «16.«8» վանդակներում և 17 տողում» բառերը փոխարինել «հաշվարկի [10.3], [10.4], [10.5], [11.3], [11.4] և [11.5] վանդակներում և 12 տողում» բառերով:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված |
Ձև 1
Հ Ա Շ Վ Ա Ր Կ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ |
Փաստաթղթի հերթական համարը | ||||||||||||||||||
Հաշվետու ժամանակաշրջանը |
[1] տարի |
|
|
|
|
|
ամիս |
||||||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| ||||||||||||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [3] __________________ _____________________ | ||||||||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը | [4] | ||||||||||||||||||
Գտնվելու վայրը | [5] | ||||||||||||||||||
Հեռախոսահամարը | [6] |
[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը
Քանակ |
Ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ) | Ներմուծման համար հաշվարկված հաստատագրված վճար (հազար դրամ) | |
[8] ՀՀ տարածք ներմուծված բենզին | |||
[9] ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիք |
|
Իրացումից |
Իրացված |
Հաստատագրված վճարը (հազար դրամ) |
Շահութահարկին | |
Իրացումից հասույթի |
Իրացված քանակի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |
[10] Բենզին | |||||
[11] Դիզելային վառելիք | |||||
[12] Հաշվետու ամսվա համար հաշվարկված շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը |
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ | ___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. | ___ ______________ 200 թ. |
Կ Ա Ր Գ
ԲԵՆԶԻՆ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՑՎԱԾ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՆ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆ) ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
- լրացվում է հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,
- քանակական ցուցանիշները լրացվում են տոննաներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
[1] - Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը (տարին և ամիսը), որի համար ներկայացվում է հաշվարկը:
[2] - Լրացվում է վճարող իրավաբանական անձի լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը:
[3] - Լրացվում է վճարող անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
[4] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
[5] - Նշվում է վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:
[6] - Նշվում է վճարողի հեռախոսահամարը (հեռախոսահամարները):
[7] - Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարողի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի իրականացվել` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8] - Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բենզինի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), ներմուծման համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):
[9] Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիքի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), վճարված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):
[10] Լրացվում է հաշվետու ամսվա համար`
- «1» վանդակում` բենզինի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,
- «2» վանդակում` բենզինի իրացված քանակը` տոննայով,
- «3» վանդակում` բենզինի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.3] = [10.1] X 1%,
- «4» վանդակում` բենզինի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 2500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.4] = [10.2] X 2500,
- «5» վանդակում` բենզինի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [10.3] > [10.4], ապա [10.5] վանդակում լրացվում է [10.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [10.3] < [10.4], ապա [10.5] վանդակում լրացվում է [10.4] վանդակում նշված թիվը:
[11] Լրացվում է հաշվետու ամսվա համար`
- «1» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,
- «2» վանդակում դիզելային վառելիքի իրացված քանակը` տոննայով,
- «3» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.3] = [11.1] X 1%,
- «4» վանդակում` դիզելային վառելիքի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 1500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.4] = [11.2] X 1500,
- «5» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [11.3] > [11.4], ապա [11.5] վանդակում լրացվում է [11.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [11.3] < [11.4], ապա [11.5] վանդակում լրացվում է [11.4] վանդակում նշված թիվը:
[12]. Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումից հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով ([12]= [10.5] + [11.5]):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|