«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12 դեկտեմբերի 2001 թ. |
N 02/1945 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ պարբերությամբ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
Հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը:
Նախարար` |
Ե. Զախարյան |
Հաստատված է՝ |
Համաձայնեցված է՝ |
Համաձայնեցված է՝ |
Համաձայնեցված է՝ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Հայաստանի Հանրապետության եվ Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջեվ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային եվ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ պարբերությամբ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ կետը, միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ համաձայնեցված հայտնում է.
1.1. Սույն հրահանգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի հետ կնքված միջազգային պայմանագրերի (այսուհետև՝ ԳԶՄՀ պայմանագիր) նկատմամբ:
1.2. ԳԶՄՀ պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները սահմանված են ԳԶՄՀ «Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ընդհանուր պայմաններ»-ով:
1.3. ԳԶՄՀ պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ պայմանագրերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:
1.4. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
1.5. ԳԶՄՀ պայմանագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող գրասենյակի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
2. ԳԶՄՀ պայմանագրերի շրջանակներում նախատեսվող արտոնությունների կիրառումը
2.1. ԳԶՄՀ պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են՝
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից.
բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից.
գ) ապահովադիր հանդիսացող ծրագիր իրականացնող գրասենյակի ազատում՝ ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:
2.2. Ավելացված արժեքի հարկ
2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) անմիջականորեն ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից ծրագրի իրականացման նպատակով ապրանքների ներմուծումն ու հատկացումը.
բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող գրասենյակին՝ նրա հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ).
գ) անմիջականորեն ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:
2.2.2. ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ից ազատված, ինչպես նաև ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
2.3. Շահութահարկ
ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, սույն հրահանգի 1.5 ենթակետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի մեջ և դրանց մասով շահութահարկի գծով հարկային պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4. Եկամտահարկ
ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ԳԶՄՀ կողմից տրամադրված միջոցների հաշվին, սույն հրահանգի 1.5 ենթակետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտներն ազատվում են աղբյուրի մոտ պահվող (գանձվող) եկամտահարկից, սակայն ներառվում են նրանց տարեկան եկամուտների կազմում: Եկամուտների հայտարարագրման արդյունքում՝ այդպիսի եկամուտների մասով, ռեզիդենտների հարկային պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
2.5. Մաքսատուրք
ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին անմիջականորեն ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:
2.6. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
2.6.1. ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, ծրագիր իրականացնող գրասենյակն ազատվում է վարձու աշխատողներին և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց:
2.6.2. ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, վարձու աշխատանք կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք ստացված եկամուտների գծով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ինքնուրույն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:
2.6.3. Ծրագիր իրականացնող գրասենյակը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնին տեղեկատվություն ներկայացնել ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, իրենց մոտ վարձու աշխատանքներ կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտներ ստացող անձանց և նրանց վճարվող եկամուտների մասին:
3. Արտոնություններից օգտվելու կարգը
3.1. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում՝
ա) ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն).
բ) սույն հրահանգի հավելված 1 կամ 2-ում բերված տեղեկանքները:
3.2. Սույն հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Սույն հրահանգի հավելված 2-ում բերված տեղեկանքը տրվում է ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից սույն բաժնի 3.3 ենթակետում նշված դեպքերում:
3.3. ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, ծրագիր իրականացնող գրասենյակն իր համար, սահմանված կարգով, նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռք բերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու է հրահանգի հավելված 2-ում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:
Սույն կետում նշված ծրագրեր իրականացնող գրասենյակն իր համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրված միջոցների հաշվին ապրանքների ներմուծման դեպքում իրավասու է հրահանգի հավելված 2-ում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե յուրաքանչյուր ներմուծման դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը(ի) չի գերազանցում 200 հազ դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման ժամանակ հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերի չներկայացման դեպքում հիմք են ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
3.4. Սույն հրահանգի 3.3 ենթակետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները, յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ներկայացվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքի մեկ պատճենն ուղարկում են Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:
3.5. Սույն հրահանգի 2.2 և 2.5 կետերում սահմանված արտոնությունները կիրառվում են նաև ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման ֆունկցիա իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց նկատմամբ:
Հավելված 1 «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգի |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____ ____ _________ 200__ թ.
Սույնով հաստատվում է, որ__________________________________________ ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության) ___________________________________________________________ անվանումը կամ ֆիզիկական անձի անունն ու ազգանունը, ___________________________________________________________ իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, առկայության դեպքում ՀՎՀՀ-ն
ԳԶՄՀ պայմանագրերի շրջանակներում իրականացվող _________________________ ծրագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծում_________________________ գումարը թվերով և փակագծերում տառերով _______________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով ___________________________________________________________ ապրանքների անվանումը Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ)___________________ ապրանքներ մատակարարողի, ___________________________________________________________ ծառայություններ մատուցողի անվանումը (անուն, ազգանունը), իրավաբանական հասցեն ___________________________________________________________ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ___________________________________________________________ հիմքերը (տեղեկանքը, հաշվարկավճարային փաստաթղթերը), մատակարարվող ապրանքների, ___________________________________________________________ մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը, մատակարարվող ապրանքների քանակը ___________________________________________________________ կամ մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը | ||||||||
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին:
|
Հավելված 2 «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգի |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____ ____ _________ 200__ թ.
Սույնով հաստատվում է, որ__________________________________________ ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության) ___________________________________________________________ անվանումը կամ ֆիզիկական անձի անունն ու ազգանունը, ___________________________________________________________ իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, առկայության դեպքում ՀՎՀՀ-ն
ԳԶՄՀ պայմանագրերի շրջանակներում իրականացվող _________________________ ծրագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծում_________________________ գումարը թվերով և փակագծերում տառերով _______________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով ___________________________________________________________ ապրանքների անվանումը
Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ)___________________ ապրանքներ մատակարարողի, ___________________________________________________________ ծառայություններ մատուցողի անվանումը (անուն, ազգանունը), իրավաբանական հասցեն ___________________________________________________________ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ___________________________________________________________ հիմքերը (տեղեկանքը, հաշվարկավճարային փաստաթղթերը), մատակարարվող ապրանքների, ___________________________________________________________ մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը, մատակարարվող ապրանքների քանակը ___________________________________________________________ կամ մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը | ||||
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին:
|