Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 փետրվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12401034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12 հունվարի 2001 թ. |
N 02/46 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.97 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.12.2000 թ. ՀՕ-126) 6 հոդվածի «ա» կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 19.09.1997 թ. թիվ 849 հրամանով հաստատված` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը (հաշվի առած դրանում կատարված փոփոխությունները):
ՀՀ պետական եկամուտների նախարար` |
Ա. Մանուկյան |