111.0019.10.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
10 հունիսի 1998 թ. |
N 19 |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման հարցերը կանոնակարգելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Կարգ մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման մասին» (կցվում է):
Վարչության պետ |
Ն. Դայան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի N 21 և 35 հոդվածների, հաստատվում է մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման հետևյալ կարգը.
Սույն կարգի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու ժամանակակից հուշանվերային արտադրանքի, ինչպես նաև մինչև 30 (երեսուն) տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի վրա:
1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության.
Այդ նպատակով ՀՀ մաքսային վարչության համակարգի մաքսային անցումային կետերում կատարվում է մշակութային արժեքների ներմուծման հաշվառում հատուկ մատյանում (հավելված 1, 2):
Մատյանի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են սահմանային անցումային կետի պետի կողմից:
Մատյանի լրացման համար հիմք է հանդիսանում ուղևորի մաքսային հայտարարագիրը (2 օրինակից, մեկը վերադարձվում է հայտարարագրողին` կնքված):
Մատյանը լրացվում է յուրաքանչյուր հերթափոխի ավարտին, եթե այդ հերթափոխի ժամանակ ՀՀ ներմուծվել է մշակութային արժեք:
Մատյանի պահպանման պատասխանատվությունը մաքսային կետի պետի կողմից դրվում է կոնկրետ աշխատակցի վրա, իսկ մատյանի լրացման պատասխանատվությունը` տվյալ հերթափոխի պետի վրա:
Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը մաքսային վարչության վիճակագրության բաժին են ներկայացվում հաշվետվության ձևերը (հավելված 3), որոնք վիճակագրության մատյանում ամփոփվում են և 5 օրյա ժամկետում ներկայացվում Մշակութային արժեքների պահպանության վարչություն:
2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության միջպետական և ոչ պետական պայմանագրերով, հրավերով (ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ, ինչպես նաև ֆիզիկական անձինք) իրագործում են.
● Ցուցահանդես կազմակերպելու դեպքում.
Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը հայտարարագրվում է` նշելով ներմուծման տևողությունը, որից հետո մաքսային տեսուչը կնքում է ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը (փաթեթ, արկղ, պարկ և այլն) և հայտարարատուն այն տեղափոխում է իր տարածքը: Մաքսային ծառայությունների ու Մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացուցիչները հայտարարատուի ու ընդունողի ներկայությամբ բացում են դրոշմակնիքը: Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքները լուսանկարի և նկարագրության (ցուցակի) առկայության դեպքում համեմատվում են, իսկ չլինելու դեպքում լուսանկարվում և ցուցակագրվում են: Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուի անունով գրանցում է ժամանակավոր ներմուծումը և նրան տալիս է ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք, որին կցվում է լուսանկարն ու ցուցակը: Հայտարարատուն ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանքը 3 օրվա ընթացքում ներկայացնում է մաքսային ծառայությանը` ժամանակավոր ներմուծման ձևակերպումն ավարտելու նպատակով: Ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքները ետ արտահանելիս ներմուծողը հրավիրում է Մաքսային վարչության և Մշակութային արժեքների պահպանության վարչությունների ներկայացուցիչներին ու նրանց ներկայությամբ փաթեթավորում դրանք, որից հետո Մաքսային վարչության և Մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացուցիչները հիմք են հանդիսանում մշակութային արժեքների ետ արտահանման համար:
● Վերականգնման դեպքում
Վերականգնման համար ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը հայտարարագրվում է նշելով ներմուծման տևողությունը և մաքսային կետում մաքսային ապահովմամբ կնքվում է: Այն ընդունողը տեղափոխում է իր տարածքը: 3 օրվա ընթացքում Մաքսային և Մշակութային արժեքների պահպանության վարչությունների ներկայացուցիչների, հայտարարատուի և ընդունողի ներկայացուցիչների ներկայությամբ ընդունողի տարածքում բացվում է դրոշմակնիքը, կազմվում է մշակութային արժեքի նկարագրությունը և, եթե լուսանկարներ չկան, լուսանկարվում` 3 օրինակից, 13x18 չափերով: Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուի անունով գրանցում է ժամանակավոր ներմուծումը և նրան տալիս է ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք, որին կցվում է լուսանկարն ու ցուցակը: Հայտարարատուն ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանքը 3 օրվա ընթացքում ներկայացնում է մաքսային ծառայությանը` ժամանակավոր ներմուծման ձևակերպումն ավարտելու նպատակով:
Վերականգնման ընթացքն ու ավարտը արձանագրվում է մշակութային արժեքների լուսանկարներով: Վերականգնման ավարտից հետո արտահանման համար մշակութային արժեքը` վերականգնման ընթացքն ու ավարտը արձանագրող լուսանկարներով ներկայացվում է Մշակութային արժեքների պահպանության վարչություն, որը եղած նյութերի հիման վրա տալիս է արտահանման իրավունքի վկայագիր: Այդ վկայագրի հիման վրա մաքսային ծառայությունները ձևակերպում են արտահանումը:
● Գիտական հետազոտությունների դեպքում.
Ուսումնասիրության նպատակով ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքները հայտարարագրվում է երկու օրինակից, բացառությամբ մինչև երեսուն տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի:
● Այլ դեպքերում.
ա) ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը` բացառությամբ մինչև երեսուն տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի, հայտարարագրվում է նշելով ներմուծման տևողությունը: Եթե այն ունենում է լուսանկար և վկայագիր, ապա դրանց հիման վրա և ներմուծողի կողմից արժեքի ներկայացմամբ, Մշակութային արժեքների պահպանության վարչությունը գրանցում է մշակութային արժեքի ժամանակավոր ներմուծումը և տալիս է ժամանակավոր ներմուծման գրանցման մասին տեղեկանք:
բ) Եթե ներմուծվող մշակութային արժեքը չունի վկայագիր և լուսանկար, այն հայտարարագրվում է, կնքվում մաքսային տեսուչի անձնական կնիքով և կնքված վիճակով ներմուծողի կողմից ներկայացվում Մշակութային արժեքների պահպանության վարչություն:
Մշակութային արժեքների պահպանության վարչությունը անհրաժեշտության դեպքում պահանջում է կատարել արժեքի լուսանկարումը երկու օրինակից և տալիս է ժամանակավոր ներմուծման գրանցման մասին տեղեկանք:
ՀՀ մաքսային վարչության համակարգի մաքսային անցումային կետում տարվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հաշվառում հատուկ մատյանում (հավելված 1, 2, 3):
Ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքը, մաքսային ապահովման դրոշմակնիքի առկայության դեպքում, ետ է արտահանվում համաձայն հայտարարատուի կողմից ներկայացվող ներմուծման մասին հայտարարագրի:
Մաքսային տեսուչը հայտարարատուին իրազեկ է պահում մշակութային արժեքների ներմուծման կամ ժամանակավոր ներմուծման վերոհիշյալ կարգի մասին:
Համապատասխան տեղեկանք ստանալու համար նախատեսված դեպքում հայտարարատուն պարտավոր է 3 օրվա ընթացքում ներկայանալ Մշակութային արժեքների պահպանության վարչություն հետևյալ հասցեով` Երևան, Կոմիտասի 51, հեռ. 238-051:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
_________________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
199 _____ թ. ____________ ամսվա ընթացքում ՀՀ ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների մասին
Հ/Հ |
Ներմուծողի ա/ա, անձնագրի տվյալները, |
Մշակութային արժեքներ | ||||
անվանումը |
հեղինակը, ստեղծման ժամանակը, վայրը |
չափերը |
արժեքը ըստ ներմուծողի |
ներմուծման | ||
|
ՄԱՔՍԱՏԱՆ (
____ ______________ 199 Թ.
_________________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ 3 |
199 _____ թ. ____________ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծված մշակութային արժեքների մասին
Հ/Հ |
Ներմուծողի ա/ա, անձնագրի տվյալները, |
Մշակութային արժեքներ | |||
անվանումը |
հեղինակը, ստեղծման ժամանակը, վայրը |
չափերը |
արժեքը ըստ ներմուծողի | ||
|
ՄԱՔՍԱՏԱՆ (ԿԵՏԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ _____________________________
____ ______________ 199 Թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24.07.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 139800158