Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/674
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2000-25.07.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.09.04/13(55)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2005

Կոդ 124.02/674.24.07.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

24 հուլիսի 2000 թ.

02/674

 

Հիմք ընդունելով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը:

 

ՀՀ պետական եկամուտների նախարար`

Գ. Պողոսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
24 հուլիսի 2000 թ. թիվ 02/674 հրամանով

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ 
Ծխախոտի հաստատագրված վճարի

Փաստաթղթի հերթական համարը
N__________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հաշվետու ժամանակաշրջանը, [1]200_ թ._______ամիս
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]                
Իրավաբանական անձի անվանումը   [3]




Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը   [4]
Հասցե   [5]
Հեռախոս   [6]

£

[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը

Հաշվետու ամսվա համար ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը [8]

 

Ապրանքի
ծածակագիրն
ըստ ԱՏԳ

Ապրանքի 
անվանումը
 

քանակը
(հազար հատ)

Հաստատագրված վճարի չափը` հազար հատի համար

 

Հաստատագրված վճարի գումարը (հազար դրամ)

2402 10 001 Սիգարներ [9]
 
[10]
 

[11]
 
2402 10 009 Սիգարելաներ [12]
 

[13]
 
[14]
 
2402 10 900 Սիգարետներ ֆիլտրով
 
[15]
 
[16]
 
[17]
 
2402 10 910 Սիգարետներ առանց ֆիլտրի

 
[18]
 
[19]
 
[20]
 
Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար [21]
 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը հաշվետու ամսում (հազար դրամ) [22]  

Հաշվետու ամսվա համար հաստատագրված վճարի գումար (հազար դրամ) [23] Ենթակա է բյուջե վճարման [24]  Ենթակա է հաշվանցման
   

տՆՕՐԵՆ
(անհատ ձեռնարկատեր)
_____________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_____________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

 

_____ ________ թ.

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

Հաշվարկի «փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:

[1] Նշվում է հաշվետու ամիսը:

[2] Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

[3] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[4] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը:

[5] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի լրիվ հասցեն:

[6] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսի համարը:

[7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում հաստատագրված վճարով հարկվող ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև [6] տողը ներառյալ, [7] վանդակում նշվում է «X» և ներկայացվում հարկային մարմին:

[8] Լրացվում է հաշվետու ամսվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը:

 [9], [12], [15] և [18] վանդակներում լրացվում է հաշվետու ամսում հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակը` հազար հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփով):

[10], [13], [16] և [19] վանդակներում լրացվում է օրենքով սահմանված հաստատագրված վճարի չափը` յուրաքանչյուր 1000 հատի համար:

[11], [14], [17] և [20] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը, որոշված որպես`

- [11] վանդակում` [8], [9] և [10],

- [14] վանդակում` [8], [12] և [13],

- [17] վանդակում` [8], [15] և [16],

- [20] վանդակում` [8], [18] և [19] վանդակներում նշված թվերի արտադրյալ` արտահայտված հազար դրամներով:

[21] Լրացվում է [11], [14], [17] և [20] վանդակների հանրագումարը` հազար դրամներով:

[22] Լրացվում է հաստատագրված վճար վճարողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը` հազար դրամներով:

[23] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [21] և [22] վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [21]>[22): Եթե [21]<[22], ապա վանդակը չի լրացվում:

[24] Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով հաշվանցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես [22]և [21]վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե [22]>[21): Եթե [22]<[21], ապա վանդակը չի լրացվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

8 օգոստոսի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000073