Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.40
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

24 դեկտեմբերի 2002 թ. 
ք. Երևան

N 03/27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումը (կատարված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքով)` հիմք ընդունելով օրենքի 11 հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարվող փոփոխությունները:

 

Հարկային պետական

ծառայության պետ՝

Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
__ __________ 2002 թ.

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
24 դեկտեմբերի 2002 թ.
  թիվ 03/27-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանով հաստատված՝ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի՝

ա) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2 Սույն հրահանգի հավելված 1-ում նշված՝ 2208 ծածկագրին դասվող՝ 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: Մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:

Օրինակ 1: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 500 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (380 դրամ x 0.5=190 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 190 դրամը (500 դրամ x 30% = 150 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,8 մլն. դրամ (190 դրամ x 20000 շիշ):

Օրինակ 2: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30%-ի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30% = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (380 դրամ x 0.7= 266 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն. դրամ (360 դրամ x 10000 շիշ):

Օրինակ 3: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 800 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.

- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30% դրույքաչափով հաշվարկելիս՝ 240 դրամ (800 դրամ x 30%)

- օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս՝ 190 դրամ (380 դրամ x 0.5):

Քանի որ օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար:

Քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 258,75 դրամ { 240 դրամ + [(450-400) x 7.5 դրամ] x 0.5}:»:

բ) 7.4-րդ կետում «հավելված 3-ում» բառերը փոխարինել «հավելված 2-ում» բառերով:

գ) «Հավելված 1»-ը, և «Հավելված 2»-ը համապատասխանաբար փոխարինել նոր՝ «Հավելված 1»-ով և «Հավելված 2»-ով (կցվում են):

դ) ուժը կորցրած համարել «Հավելված 3»-ը:

 

 

Հավելված 1
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի

 

Ակցիզային հարկի դրույքաչափերը

 

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

գարեջուր

1 լիտր

70

2204

խաղողի և այլ գինիներ, գինենյութ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

1 լիտր

500

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

1 լիտր

180

2207

էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

2208

սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1,500

2709

հում նավթ և նավթամթերքներ

1 տոննա

27,000

2711 (բացառությամբ
2711 11 և 2711 21)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1,000

 

Հավելված 2

 

Ակցիզային հարկի հաշվարկ
(համապատասխան վանդակում նշել «X»)

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

հաշվետու
ժամանակաշրջանի

 

ճշգրտման
ժամանակաշրջանի

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Ժամանակաշրջանը

Տարի
       
Ամիս
   

3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը

4. Իրավաբանական անձի անվանումը

 

5. Գտնվելու  վայրը

  (նոր վայրի դեպքում, նշել վանդակը)

 

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե նշված ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X», ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը            ð ð ð ð      

 


8. Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

ծած-կագիրը

անվանումը

Հարկման բազայի
միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնության աստիճանը1, %

Մեկ լիտրի բացթողման գինը2

Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

Գ. Ակցիզային հարկի գումարը
(հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 Լրացվում է միայն «2207» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար

2 Լրացվում է միայն «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար

   


10. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ)

    

հազ. դրամ


Օտարված ապրանքներին բաժին ընկնող՝  հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ՀՀ տարած-քում
Ա.

Արտահանված
Բ.

11. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

 

 

12. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար

 

 

13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11]+[12]

 

 

14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող՝ չհաշվանցվող (չվերադարձվող) մասը [13Ա] - [9], եթե [13Ա] > [9]

 

 

15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար

 

 

16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումար  ([13Ա] + [13Բ] - [14Ա] + [15Ա] + [15Բ])

 


 

Ա. բյուջեից վերա-
դարձման

Բ. բյուջե վճարման

17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա»  վանդակը՝ եթե ([16] - [9]) > 0  և  լրացվում է «Բ» վանդակը՝ եթե ([9] - [16]) >  0

 

 


Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն

Ամսաթիվ

Կնիք

Հաշվապահի ստորագրություն

 

 

 

Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ

Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկ ներկայացնելու կամ նախկինում ներկայացրած հաշվարկի ճշգրտման դեպքում հաշվարկի վերևի ձախ մասում՝ համապատասխան վանդակում նշվում է «X»:

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:

[1]. Նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կազմված ութանիշ թվից:

[2]. Նշվում է այն հաշվետու (կամ ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար կազմվել է ակցիզային հարկի հաշվարկը:

[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:

[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար՝ դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)՝ վերածած մեկ լիտրի, ակցիզային հարկի դրույքաչափը (օրենքով սահմանված կամ օրենքին համապատասխան հաշվարկված) և ակցիզային հարկի գումարը: «2207» ապրանքախմբին դասվող ապրանքների համար նշվում է նաև սպիրտայնության աստիճանը:

[9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը՝ հազար դրամներով:

[11]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող- իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13]. «Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` «11Բ» և «12Բ]» վանդակների հանրագումարը:

[14]. «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):

[15]. «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17]. «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: