Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-ԴԶ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.02.2000-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.01.28/1(43)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հունվարի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10800002

600.00.40.30.12.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30.12.1999 թ
ք. Երևան

N 226-ԴԶ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի N 592 որոշման 1-ին կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Դ. Զադոյան

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
30.12.1999 թ. N 226-ԴԶ հրամանով

 

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների

 

 

ԵՐԵՎԱՆ-1999

 

 

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների

 

1. Սույն Հրահանգը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, սահմանում է սնման կետերից էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների ընթացակարգը` էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման սարքավորումների վթարների արդյունքում հաճախության խորը իջեցման հետևանքով էլեկտրաէներգետիկ համակարգի մարումը կանխելու նպատակով` հաճախության վերականգնումն ապահովող գործող էներգետիկական սարքավորումների հնարավորությունները սպառելուց հետո:

2. Վթարային անջատումները կատարվում են սույն Հրահանգի Հավելվածում բերված «Էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների գրաֆիկի» համաձայն: Գրաֆիկը բաղկացած է չորս հերթերից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է համապատասխան բեռնվածքի անջատում` էլեկտրաէներգետիկ համակարգի առավելագույն բեռնվածքի ռեժիմում: Գրաֆիկի գործողության առավելագույն ժամկետը մեկ տարի է:

3. Վթարային անջատումները կատարվում են էլեկտրաէներգետիկ համակարգի Կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետև` ԿԿԾ) հերթապահ կարգավարի կարգադրությամբ` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-երի և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի օպերատիվ անձնակազմի միջոցով:

4. Վթարային անջատումներ կատարելու վերաբերյալ ԿԿԾ-ի հերթապահ կարգավարի կարգադրությունները կատարվում են անմիջապես, գրաֆիկներում նշված ենթակայաններում և բաց բաշխիչ սարքվածքներում: Անջատման պատճառի և սպասվելիք տևողության մասին էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները և վերջիններիս կողմից սպառողները տեղեկացվում են անհապաղ:

5. Վթարային անջատումների հետևանքով սպառողների հոսանքազրկման տևողությունը որոշվում է պահուստային սարքավորման գործարկման ժամկետով: Սակայն, միևնույն սպառողների համար վթարային անջատման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը` էլեկտրաէներգիայի մատակարարման 4 ժամից ոչ պակաս տևողությամբ վերականգնմամբ:

6. Միացությունների վթարային անջատումները կատարվում են գրաֆիկներում նշված հերթականությամբ:

Եթե որևէ պատճառով տվյալ հերթի որևէ միացություն կամ մի խումբ միացություններ անջատել հնարավոր չէ, ապա անջատվում են հաջորդ հերթի միացությունները:

7. Վթարային անջատումների ծավալը (անջատվող բեռնվածքի չափը) որոշվում է վերականգնվող հաճախության մակարդակով, ինչպես նաև սարքավորման գերբեռնվածությունը հանելու կամ այլ վթարային իրադրությունները վերացնելու պայմանով:

8. Վթարային անջատումների արդյունավետության հսկողությունը իրականացնում է ԿԿԾ-ի հերթապահ կարգավարը:

9. Էլեկտրաէներգետիկ համակարգի և սպառողների օբյեկտներում գործող տեղական հրահանգների դրույթները չպետք է հակասեն սույն Հրահանգի պահանջներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետությունում
էլեկտրաէներգիայի մատակարարման
վթարային անջատումների հրահանգի

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ

 

1-ին հերթ

 

Անջատվող
միացությունը

Սնման
կետը

Հոսանքազրկվող
ենթակայանը

Անջատվող բեռը (Մտվ)

     

Ձմեռ առ./նվ.

Ամառ առ./նվ.

Օգ-110 Ամասիա Գյումրի-2 ԵԿ Ամասիա և Աշոցք ԵԿ-եր

3,6/2,0

3,0/1,0

Օգ-110 Ազատան Գյումրի-2 ԵԿ Արցախ և Ազատան Եկ-եր

7,5/4

4,5/3,0

Օգ-110 Արխաշան-1,2
(միաժամանակ)
Հրազդան ՋԷԿ Հրազդան-2 և Արխաշան-քարշ ԵԿ-եր 1,5/1,0 1,0/0,5
Օգ-110 Գուսան և Լանջիկ (միաժամանակ) Աշնակ ԵԿ Արթիկ և Մարալիկ ԵԿ-եր 16,1/9,6 7,5/4,0
ՕԳ-110 Գոշ Հրազդան ՀԷԿ Իջևան և Հախում

6,0/3,5

5,5/1,5

Օգ-110 Գագարին Հրազդան ՀԷԿ Գագարին ԵԿ

1,5/1,0

0,5/0,5

Օգ-110 Թալին-1,2
(միաժամանակ)
Աշնակ ԵԿ Թալին ԵԿ 4,2/2,5 3,0/1,0
Օգ-110 Ծովասար Աշնակ Եկ Դաշտադեմ ԵԿ

0,6/0,5

-

Օգ-110 Ոսկեհատ
և Օգ-110 Փարվանա(միաժամանակ)
Լիճք ԵԿ Վարդենիս, Սոթք, Արեգունի
և Ծովինար ԵԿ-եր
9,3/5,0 8,5/1,5
Օգ-110 Վահրամաբերդ Գյումրի-2 ԵԿ Վահրամաբերդ ԵԿ

2,0/0,5

0,5/-

Օգ-110 Լուսաբաց Դիլիջան ԵԿ Բերդ ԵԿ

4,0/1,5

3,0/0,5

ԱՏ-1,2 35 Կվ
ներանցումներ
Լիճք ԵԿ

-

9,0/3,0

8,5/1,5

ՕԳ-35 Ռելե Եղեգնաձոր ԵԿ

-

3,0/2,0

3,0/1,0

Օգ-35 Վերնաշեն Եղեգնաձոր ԵԿ

-

0,5/0,3

1,0/0,5

Օգ-35 Եղեգնաձոր Եղեգնաձոր ԵԿ

-

2,0/1,0

1,0/0,3

Օգ-35 Արին-1 Եղեգնաձոր ԵԿ

-

0,4/0,2

1,0/0,2

Օգ-35 Լճաշեն-1.2 Սևան ՀԷԿ

-

1,0/0,5

1,0/0,5

Օգ-35 Ռայոն Սևան ՀԷԿ

-

4,5/1,4

3,0/1,0

   

∑=

76,7/39,5

55,5/18,5

  

2-րդ հերթ

 

Անջատվող
միացությունը

Սնման
կետը

Հոսանքազրկվող
ենթակայանը

Անջատվող բեռը (Մտվ)

     

Ձմեռ առ./նվ.

Ամառ առ./նվ.

Օգ-110 Անուշ ՀԱԷԿ Աշտարակ ԵԿ 19,6/12,8 16,5/9,0
Օգ-110 Ալիք - 1,2 Սևան ՀԷԿ Ալիք ԵԿ 1,5/1,0 0,5/-
Օգ-110 Գորիս Շինուհայր ԵԿ Գորիս ԵԿ 5,0/2,5 4,0/1,0
Օգ-110 Դիմաց և
Օգ-110 Խնձորուտ
(միաժամանակ)
Վանաձոր-2 ԵԿ Դիմաց, Բազում և
Խնձորուտ ԵԿ-եր
8,2/6,5 3,0/0,5
ՕԳ-110
Իշխանասար
Շինուհայր ԵԿ Դաստակերտ ԵԿ 1,0/0,6 0,5/-
Օգ-110 Լուսավան - 1,2 Չարենցավան-3 ԵԿ Չարենցավան-2 ԵԿ 1,5/1,0 1,0/0,5
Օգ-110 Լուսակերտ Արգել ՀԷԿ Բյուրեղավան ԵԿ 3,1/1,5 1,5/0,5
Օգ-110 Ծովագյուղ Սևան ՀԷԿ Ծովագյուղ-քարշ ԵԿ 0,5/0,5 0,5/0,5
Օգ-110 Կապուտակ Սևան ՀԷԿ Շորժա-քարշ ԵԿ 2,6/1,0 0,5/0,5
Օգ-110 Մուշ Մարաշ ԵԿ Աբովյան ԵԿ 14,6/8,6 15,5/6,0
Օգ-110 Խաչիկ Եղեգնաձոր ԵԿ Խաչիկ ԵԿ 1,1/0,5 2,0/1,5
ՕԳ-110 Վան-1,2 Արարատ-2 ԵԿ Վան ԵԿ 8,0/2,5 10,5/8,0
ՕԳ-110 Քաղսի-2
և ՕԳ-110 Զանգու-2
(միաժամանակ)
Արգել ՀԷԿ և
Չարենցավան-3 ԵԿ
Չարենցավան-1 ԵԿ 7,7/3,0 3,5/1,5
Օգ-35 Արզնի Քանաքեռ ՀԷԿ

-

2,0/1,0 1,0/0,5
Օգ-35 Կասկադ Քանաքեռ ՀԷԿ

-

2,0/1,0 1,0/0,5
Օգ-35 Կոմիտաս-1,2 Քանաքեռ ՀԷԿ

-

28/14 8/4,5
Օգ-35 Մհուբ Քանաքեռ ՀԷԿ

-

2,0/0,5 1,0/0,5
Օգ-35 Մելկոմբինատ Սևան ՀԷԿ

-

0,7/0,4 0,6/0,4
ՕԳ-35 Իշխան Սևան ՀԷԿ

-

0,5/0,2 0,4/0,1
   

∑=

109,6/59,1 71,5/36,0
         

  

3-րդ հերթ

 

Անջատվող
միացությունը

Սնման
կետը

Հոսանքազրկվող
ենթակայանը

Անջատվող բեռը (Մտվ)

     

Ձմեռ առ./նվ.

Ամառ առ./նվ.

Օգ-110 Աշտարակ Շահումյան-2 ԵԿ Պռոշյան-քարշ ԵԿ

0,5/0,5

0,5/0,5

Օգ-110 Առափնյա-1,2
(միաժամանակ)
Վանաձոր-2 ԵԿ Վանաձոր-1 ԵԿ 10,6/7,5 5,5/3,0
Օգ-110 Արեշ-1,2
(միաժամանակ)
Մարաշ ԵԿ Արեշ ԵԿ 15,5/10,5 10,0/3,5
Օգ-110 Դվին-1,2
(միաժամանակ)
Արարատ-2 ԵԿ Արարատ-1 ԵԿ 12,5/6,5 10,0/6,5
ՕԳ-110 Սպանդարյան Շահումյան-2 ԵԿ Սպանդարյան ԵԿ

6,0/4,0

4,0/1,0

Օգ-110 Երասխ-1,2
(միաժամանակ)
Արարատ-2 ԵԿ Երասխ ԵԿ 2,1/1,0 4,0/3,0
Օգ-110 Թումանյան-1,2
(միաժամանակ)
Ալավերդի-2 ԵԿ Ալավերդի-1 ԵԿ 2,0/2,0 1,0/0,5
Օգ-110 Կիլիկիա-1,2
(միաժամանակ)
Շահումյան-2 ԵԿ Շահումյան-1 ԵԿ 13,5/7,0 6,0/2,0
Օգ-110 Կիրճ-1,2
(միաժամանակ)
Զովունի ԵԿ Կիրճ ԵԿ 1,0/0,5 0,5/-
Օգ-110 Ստեփանավան Վանաձոր-2 ԵԿ Ստեփանավան և Տաշիր ԵԿ-եր 9,8/5,5 9,0/4,5
Տ-1,2 35 կՎ
ներանցումներ
Նուբարաշեն ԵԿ

-

7,5/4,0 7,0/2,0
Օգ-35 Աղավնաձոր Եղեգնաձոր ԵԿ

-

0,3/-

11/5

   

∑=

81,3/49,0

68,5/31,5

  

4-րդ հերթ

 

Անջատվող
միացությունը

Սնման
կետը

Հոսանքազրկվող
ենթակայանը

Անջատվող բեռը (Մտվ)

     

Ձմեռ առ./նվ.

Ամառ առ./նվ.

Օգ-110 Կիրզա-1,2 Մարաշ ԵԿ Կիրզա և Նորք ԵԿ-եր

33,0/16,5

16,5/7,5

Օգ-110 Կենտրոնական-1,2 Շահումյան-2 ԵԿ Կենտրոնական ԵԿ

71,8/30,5

25/10

   

∑=

104,8/47,0

41,5/17,5

         

 

«Հայէներգո» ՊՓԲԸ
գլխավոր ճարտարագետ

Ս. Հակոբյան