ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
12 հունիսի 2001 թվականի N 342
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 05.01.2001Թ. ԹԻՎ 85 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով 19.04.01 թիվ 654 ՀՀ կենտրոնական բանկի Գլխավոր վերստուգիչ Ա. Նորեկյանի զեկուցագիրը,
հրամայում եմ`
1. Հաստատել «ԿԲ կողմից բանկային երաշխիքների ստացումը» գործառնության նկարագրությունը
2. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 05.02.2001թ. թիվ 85 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» ձեռնարկում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա. 6.3.5 կետը վերանվանել «Երաշխիքներով գործառնություններ»
բ. 6.3.5. կետում բացել 6.3.5.1. «ԿԲ կողմից բանկային երաշխիքների տրամադրումը» ենթակետը և 6.3.5.2. ենթակետը, սույն հրամանի 1-ին կետով հաստատված «ԿԲ կողմից բանկային երաշխիքների ստացումը» գործառնության նկարագրության համար
գ. 7.5.1. Հավելվածում 6.3.5.2. «ԿԲ կողմից բանկային երաշխիքների ստացումը» գործառնության համար սահմանել, որ
Front Office են հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի բոլոր նախաձեռնող ստորաբաժանումները:
Middle Office 1 են հանդիսանում 1. Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի ռիսկերի կառավարման վարչության միջազգային ռիսկերի կառավարման և արտաքին ֆինանսական հարաբերությունների բաժինը և դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժինը, 2. էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության էմիսիայի և դրամաշրջանառության բաժինը:
Middle Office 2 է հանդիսանում իրավաբանական վարչությունը,
Back Office են հանդիսանում 1. հաշվապահական հաշվառման վարչության կենտրոնական բանկի գործառնությունների և թղթակցային հաշիվների վարման բաժինը, 2. էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության դրամարկղային գործառնությունների բաժինը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6.3.5.2. ԿԲ կողմից բանկային երաշխիքների ստացումը
Front Office
Գործարքը կատարվում է.
ԿԲ (մի կողմից) և ԿԲ գործընկերոջ (մյուս կողմից) միջև կնքած պայմանագրի հիման վրա (որով պայմանավորված է ԿԲ-ի կողմից երաշխիքի ստացումը):
ԿԲ և ԿԲ գործընկերոջ միջև պայմանագրի կնքման ընթացքում հաշվի են առնվում համապատասխան ստորաբաժանումներից ներկայացված
ա. տեղեկանքները` գործարքի ռիսկայնության և հուսալիության վերաբերյալ
բ. զեկուցագրերը` գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ
ԿԲ և ԿԲ գործընկերոջ միջև կնքված պայմանագրի (որով պայմանավորված է ԿԲ-ի կողմից երաշխիքի ստացումը) բնօրինակի պահպանումը կատարվում է համաձայն Հավելված 7.1.3.-ի: Պայմանագրի երկու կրկնօրինակները տրամադրվում են Middle Office 1-ին, մյուսը մնում է Front Office-ում:
ԿԲ և ԿԲ գործընկերոջ միջև կնքած պայմանագրում նշվում են բանկային երաշխիքի տեսակը, վճարողի անվանումը, շահառուի անվանումը, վճարման պայմանները, որոնց ամբողջականությունը և լրացման ճշտությունը ստուգվում է ստորաբաժանման համապատասխան աշխատակցի կողմից:
Ստանալով գործընկերոջ կողմից ստորագրված, կնքված բանկային երաշխիքի բնօրինակը Front Office-ի համապատասխան աշխատակիցը ստուգում է նրա ճշտությունը և միջգրասենյակային հուշագրով փոխանցում է դրամապահոց հաշվառման և պահպանման նպատակով:
Բանկային երաշխիքի երկու կրկնօրինակները սահմանված կարգով տրամադրվում են Middle Օffice1-ին և մեկ կրկնօրինակ Middle Օffice2-ին, մյուսը մնում է Front Office-ում:
Բանկային երաշխիքի պայմանների կատարմանը (որով պայմանավորված է վերջինիս կողմից հրահանգները Back Office-ին գործարքը սկսելու և ավարտելու վերաբերյալ) հետևում է Front Office-ը:
Անհրաժեշտության դեպքում Front Office-ը ներկայացնում է ԿԲ գործընկերոջը երաշխիքով սահմանված գումարի վճարման պահանջը, տեղեկացնելով Back Office-ին ստացվելիք գումարի վերաբերյալ:
Middle Office-ից ստանալով Back Office-ի կողմից ի կատարումն հաշվառված բանկային երաշխիքի հաստատման կրկնօրինակը, ինչպես նաև երաշխիքով սահմանված գումարի վճարման պահանջի բավարարման հաստատման կրկնօրինակը, Front Office-ի համապատասխան աշխատակիցը պահում է իր մոտ` գործարքին համապատասխան թղթապանակում:
Middle Office 1
Front Office-ից ստանալով բանկային երաշխիքի երկու կրկնօրինակները, ԿԲ և ԿԲ գործընկերոջ միջև կնքված պայմանագրի երկու կրկնօրինակները, Middle Office 1- ի համապատասխան աշխատակիցը ստուգում է դրանց ճշտությունը, մեկ կրկնօրինակ կնքված պայմանագրի և մեկ կրկնօրինակ բանկային երաշխիքի փոխանցում է Back Office-ին, մյուս կրկնօրինակները պահում է իր մոտ` գործարքին համապատասխան թղթապանակում:
Ստանալով Back Office-ից ի կատարումն հաշվառված բանկային երաշխիքի հաստատման երկու կրկնօրինակները, ստուգում է հաշվառված գումարի ճշտությունը, համապատասխանությունը բանկային երաշխիքի հետ և մեկ օրինակը փոխանցում է Front Office-ին:
Երաշխիքով սահմանված գումարի վճարման պահանջի բավարարման դեպքում, ստանալով Back Office-ից ԿԲ գործընկերոջ կողմից փոխանցված գումարի վերաբերյալ հաստատման երկու կրկնօրինակները, Middle Office-ի համապատասխան աշխատակիցը ստուգում է ստացված գումարի ճշտությունը, համապատասխանությունը բանկային երաշխիքի հետ և մեկ օրինակը փոխանցում է Front Office-ին:
Անճշտությունների կամ պայմանագրի պայմանների հետ անհամապատասխանությունների դեպքում Middle Office-ը ձեռնարկում է քայլեր` դրանք պարզաբանելու և վերացնելու:
Ստանալով Back Office-ից ի կատարումն հաշվառված բանկային երաշխիքի հաստատման և երաշխիքով սահմանված գումարի վճարման պահանջի բավարարման հաստատման կրկնօրինակները, Middle Office-ի համապատասխան աշխատակիցը պահում է իր մոտ` գործարքին համապատասխան թղթապանակում:
Գործարքի վերաբերյալ տրվում են հետևյալ հաշվետվությունները.
. Հաշվետվություն գործարքի վերաբերյալ և ԿԲ օտարերկրյա թղթակցային հաշիվներով գործառնություններ - ԿԲ նախագահին և Front Office-ին (տեղեկանքի տեսքով) (Հավելված 7.3.4.)
Middle Office 2
Front Office-ից ստանալով բանկային երաշխիքի մեկ կրկնօրինակը, ԿԲ և ԿԲ գործընկերոջ միջև կնքված պայմանագրի մեկ կրկնօրինակը, Middle Office 2-ի համապատասխան աշխատակիցը ստուգում է դրանց ճշտությունը և մեկ կրկնօրինակ կնքված պայմանագրի և մեկ կրկնօրինակ բանկային երաշխիքի պահում է իր մոտ` գործարքին համապատասխան թղթապանակում:
Back Office
Front Office-ի կողմից ներկայացված բանկային երաշխիքի կրկնօրինակի, կնքված պայմանագրի հիման վրա.
ա) իրականացնում է համապատասխան արտահաշվեկշռային հաշվառում
բ) տրվում են համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ըստ «երկու անձի սկզբունքի»
Իրականացված գործարքների հաստատման երկու կրկնօրինակները Back Office-ը տրամադրում է Middle Office-ին, բնօրինակը պահելով իր մոտ:
ԿԲ գործընկերոջ կողմից երաշխիքով սահմանված գումարի վճարման պահանջի բավարարման դեպքում Back Office-ը
ա) իրականացնում է համապատասխան հաշվեկշռային հաշվառում
բ) տրվում են համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ըստ «երկու անձի սկզբունքի»
և հաշվապահական ձևակերպումների հաստատման երկու կրկնօրինակները տրամադրում է Middle Office-ին, բնօրինակը պահելով իր մոտ:
Ստանալով Front Office-ից բանկային երաշխիքի դուրս գրման կամ հետ կանչման վերաբերյալ հրահանգ, Back Office-ը դուրս է գրում բանկային երաշխիքը արտահաշվեկշռից:
