ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հուլիսի 2022 թ. |
N 316-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻՋԻԹԵՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՎԽ-025 ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի նոյեմբերի 1-ին տրված թիվ ՎԽ-025 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Ամիրյան փ. / 26, Կենտրոն 0010 Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել՝ «ՀՀ, ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3»:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Տ. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական:
