Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.1999-01.09.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.01.29/2(24)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.1999

118.0028.26.01.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26.01.1999 թ.
ք. Երևան

N 28

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) 3-րդ կետի,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:

2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Է. Սանդոյան

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ

 

Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:

Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

Սույն հաշվային պլանը տարածվում է վերոհիշյալ որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպությունների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք 1999 թվականի ընթացքում գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց հաշվառումը կվարեն նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

Հաշվային պլանը բաղկացած է երկու բաժնից`

1. Ընդհանուր դրույթներ,

2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ:

I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:

II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:

Հաշվային պլանը հիմնված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների վրա և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):

Հաշվային պլանը ներառում է 9 դաս`

1. Ոչ ընթացիկ ակտիվներ,

2. Ընթացիկ ակտիվներ,

3. Սեփական կապիտալ,

4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,

5. Ընթացիկ պարտավորություններ,

6. Եկամուտներ,

7. Ծախսեր,

8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,

9. Արտահաշվեկշռային հաշիվներ:

1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:

Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):

Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:

Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց արդյունքը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:

Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն) պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:

Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան`

- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,

- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,

- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,

- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:

1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:

Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:

Հաշվային պլանը ներառում է միայն ակտիվային և պասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:

Ակտիվապասիվային հաշիվների կիրառում չի թույլատրվում, քանի որ ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով (հաշվանցման սկզբունք):

1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:

 

II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հաշիվն.
խմբի
ծածկ.
I կարգի
հաշիվն.
ծածկ.
II կարգի
հաշիվն.
ծածկ.
 
  

ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ

   
11-12   ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  111   Մաշվող հիմնական միջոցներ
     1111 Շենքեր
    1112 Կառուցվածքներ
    1113 Փոխանցող հարմարանքներ
    1114 Մեքենաներ և սարքավորումներ
    1115 Տրանսպորտային միջոցներ
    1116 Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
    1117 Բազմամյա տնկարկներ
    1118 Բանող և մթերասու անասուններ
    1119 Այլ հիմնական միջոցներ
   112   Հիմնական միջոցների մաշվածություն
    1121 Շենքերի մաշվածություն
    1122 Կառուցվածքների մաշվածություն
    1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
    1124 Մեքենաների և սարքավորումների մաշվածություն
    1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
    1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն
    1127 Բազմամյա տնկարկների մաշվածություն
    1128 Բանող և մթերատու անասունների մաշվածություն
    1129 Այլ հիմնական միջոցների մաշվածություն
  113   Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ
  114   Հողամասեր
  115   Բնական ռեսուրսներ
116 Բնական ռեսուրսների սպառում
  117 Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
    1171 Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ
    1172 Տեղակայման ենթակա սարքավորումներ
  1173 Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ մինչև շահագործման հանձնելը
  1174 Հետագա կապիտալացվող ծախսումներ
  1175 Այլ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
  118    Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ
  119   Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մաշվածություն
  121    Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ
13   ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  131   Ոչ նյութական ակտիվներ
    1311 Կազմակերպչական ծախսեր
    1312 Լիցենզիաներ
    1313 Ֆիրմայի գին (գուդվիլ)
    1314 Արտոնագրեր
    1315 Ապրանքային նշաններ
    1316 Ծրագրային ապահովում
    1317 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք
    1318 Այլ ոչ նյութական ակտիվներ
  132   Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
    1321 Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա
    1322 Լիցենզիաների ամորտիզացիա
    1323 Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա
    1324 Արտոնագրերի ամորտիզացիա
    1325 Ապրանքային նշանների ամորտիզացիա
    1326 Ծրագրային ապահովման ամորտիզացիա
    1327 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա
    1328 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
   133   Զարգացման անավարտ ծախսումներ
  134   Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ
  135 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա
  136 Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ
14     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
  141   Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերում
    1411 Բաժնետոմսեր և բաժնեմասեր
    1412 Պարտատոմսեր
    1413 Տրամադրված փոխառություններ
    1414 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումներ
  142   Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերում
    1421 Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում
    1422 Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում
    1423 Ոչ ընթացիկ ներդրումներ այլ կապակցված կողմերում
  143   Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի փոփոխություն
    1431 Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ավելացում
    1432 Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում
  144   Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով
  145   Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
15   ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
  151 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով
  152 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով
  153 Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար
  154 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
    
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
       
21 ՊԱՇԱՐՆԵՐ
  21   Նյութեր
    2111 Հումք և նյութեր
    2112 Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ
    2113 Վառելիք
    2114 Տարա և տարանյութեր
    2115 Պահեստամասեր
    2116 Շինանյութեր
    2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր
    2118 Վերամշակման հանձնված նյութեր
    2119 Այլ նյութեր
  212   Աճեցվող և բտվող կենդանիներ
  213 Արագամաշ առարկաներ
    2131 Արագամաշ առարկաներ պահեստում
    2132 Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ
  214    Անավարտ արտադրություն
    2141 Արտադրանքի գծով
     2142 Ծառայությունների գծով
215     Արտադրանք
    2151 Պատրաստի արտադրանք
    2152 Սեփական արտադրության կիսապատրաստուքներ
    2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք
    2154 Բեռնված արտադրանք
  216   Ապրանքներ
2161 Ապրանքներ պահեստում
2162 Ապրանքներ մանրածախ առևտրում
2163 Տարա և տարանյութ
2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ
2165 Բեռնված ապրանքներ
2166 Այլ ապրանքներ
  217     Պաշարների արժեքի փոփոխություն
22-23     ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
  221   Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով
    2211 Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք
    2212 Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք
  222   Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով
    2221 Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով
    2222 Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով
    2223 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ կապակցված կողմերի գծով
  223   Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ
  224 Տրված ընթացիկ կանխավճարներ
    2241 Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ
    2242 Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ
  225 Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով
    2251 Շահութահարկի գծով
    2252 Ավելացված արժեքի հարկի գծով
2253 Այլ վճարների գծով
  226   Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկ
227 Ընթացիկ դեբիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով
2271 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
2272 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով
228 Ընթացիկ դեբիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով
229 Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ
2291 Աշխատանքի վճարման գծով
2292 Առհաշիվ տրված գումարների գծով
2293 Այլ գործառնությունների գծով
231 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով
2311 Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով
2312 Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով
2313 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով
2314 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով
  232   Այլ ընթացիկ դեբիտորական պարտք
2321 Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով
2322 Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով
2323 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով
24     ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
  241   Ընթացիկ ֆինանսական ներդրումներ
    2411 Պարտատոմսեր և այլ արժեթղթեր
    2412 Ավանդներ
    2413 Տրամադրված փոխառություններ
    2414 Այլ ընթացիկ ներդրումներ
  242 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի փոփոխություն
    2421 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի ավելացում
  2422 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում
25     ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
   251   Դրամարկղ
    2511 Ազգային արժույթի դրամարկղ
    2512 Արտարժույթի դրամարկղ
    2513 Սառեցված գումարներ դրամարկղում
   252   Հաշվարկային հաշիվ
    2521 Հաշվարկային հաշիվ
    2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
  253   Արտարժութային հաշիվ
    2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում
    2532 Արտարժութային հաշիվ արտերկրում
    2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում
  254   Այլ հաշիվներ բանկերում
    2541 Ակրեդիտիվներ
    2542 Չեկային գրքույկներ
    2543 Այլ հաշիվներ բանկերում
  255   Դրամական միջոցներ ճանապարհին
  256   Դրամական փաստաթղթեր
26     ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
261 Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով
262 Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով
263 Այլ ընթացիկ ակտիվներ
   
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
     
31     ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ
311 Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ
3111 Հասարակ բաժնետոմսեր
3112 Արտոնյալ բաժնետոմսեր
3113 Բաժնեմասեր
3114 Փայեր
312 Չվճարված կապիտալ
313 Հետ գնված կապիտալ
3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր
3132 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր
3133 Հետ գնված բաժնեմասեր
3134 Հետ գնված փայեր
314 Լրացուցիչ կապիտալ
3141 Էմիսիոն եկամուտ
3142 Այլ լրացուցիչ կապիտալ
32     ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  321 Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ
    3211 Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած տարբերություններ
    3212 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ
    3213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած տարբերություններ
33        ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
  331    Ֆինանսական արդյունք
34     ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
  341   Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում
    3411 Նախորդ տարիների շահույթի ճշգրտում
3412 Նախորդ տարիների վնասի ճշգրտում
342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
3421 Նախորդ տարիների չբաշխված շահույթ
3422 Նախորդ տարիների չծածկված վնաս
343 Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
3431 Հաշվետու տարվա զուտ շահույթ
3432 Հաշվետու տարվա զուտ վնաս
  344   Կանխավճար շահաբաժինների գծով
35     ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
  351   Պարտադիր ձևավորվող պահուստներ
    3511 Օրենսդրությամբ սահմանված պահուստներ
    3512 Կանոնադրությամբ սահմանված պահուստներ
   
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     
41     ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  411   Երկարաժամկետ բանկային վարկեր
    4111 Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    4112 Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
  412.   Երկարաժամկետ փոխառություններ
    4121 Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից
    4122 Տրված երկարաժամկետ մուրհակներ
4123 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր
4124 Այլ երկարաժամկետ փոխառություններ
  413   Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով
414 Այլ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ
42     ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
421 Նպատակային ֆինանսավորում և մուտքեր
4211 Նպատակային ֆինանսավորում բյուջեից
4212 Այլ նպատակային ֆինանսավորում և մուտքեր
422 Հետաձգված եկամուտներ
423 Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով
424 Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
   
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     
51     ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  511   Կարճաժամկետ բանկային վարկեր
    5111 Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    5112 Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
    5113 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
    5114 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
  512    Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս
5121 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով
5122 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով
5123 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
5124 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
513 Ընթացիկ փոխառություններ
    5131 Ընթացիկ փոխառություններ կապակցված կողմերից
    5132 Տրված ընթացիկ մուրհակներ
    5133 Տեղաբաշխված ընթացիկ պարտատոմսեր
    5134 Այլ ընթացիկ փոխառություններ
  514   Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս
5141 Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից
5142 Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս
5143 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս
5144 Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս
52-53   ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
  521 Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին
  5211 Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք
  5212 Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք
  522 Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին
    5221 Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին
    5222 Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին
    5223 Առևտրական կրեդիտորական պարտք այլ կապակցված կողմերին
  523 Ստացված ընթացիկ կանխավճարներ
    5231 Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ
    5232 Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ
  524 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին
    5241 Շահութահարկի գծով
  5242 Եկամտահարկի գծով
    5243 Ավելացված արժեքի հարկի գծով
  5244 Ակցիզային հարկի գծով
    5245 Գույքահարկի գծով
    5246 Հողի հարկի գծով
    5247 Մաքսատուրքի գծով
5248 Հաստատագրված վճարի գծով
5249 Այլ վճարների գծով
  525   Կարճաժամկետ կրեդիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով
    5251 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
    5252 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով
   526   Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով
  527   Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով
5271 Աշխատանքի վարձատրության գծով
5272 Ավանդագրված աշխատավարձի գծով
528 Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով
5281 Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով
5282 Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով
529 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)
531 Այլ կարճաժամկետ պարտավորություններ
5311 Կարճաժամկետ պարտավորություններ վարձակալության գծով
5312 Կարճաժամկետ պարտավորություններ հաշվարկված տոկոսների գծով
5313 Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով
5314 Այլ կարճաժամկետ պարտավորություններ
54     ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  541   Գալիք ժամանակաշրջանների ընթացիկ եկամուտներ
  542   Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով
  543   Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ
  544   Այլ ընթացիկ պարտավորություններ
   
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
   
61     ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  611   Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ
      6111 Արտադրանքի վաճառքից հասույթ
    6112 Ապրանքների վաճառքից հասույթ
    6113 Աշխատանքների կատարումից հասույթ
    6114 Ծառայությունների մատուցումից հասույթ
  612-613   Գործառնական այլ եկամուտներ
6121 Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
6122 Գործառնական վարձակալությունից եկամուտ
6123 Եկամուտներ տույժերից, տուգանքներից
6124 Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ
6125 Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ
6126 Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ
6127 Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ
6128 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ
6129 Ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ
6131 Գործառնական այլ եկամուտներ
62      ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  621    Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ
    6211 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
    6212 Ոչ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ
    6213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտ
    6214 Ոչ ընթացիկ այլ ակտիվների օտարումից եկամուտներ
  622 Ֆինանսական ներդրումներից եկամուտներ
    6221 Շահաբաժիններ
    6222 Տոկոսներ
6223 Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ
623 Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս
624 Ֆինանսական վարձակալությունից եկամուտ
625 Փոխարժեքային տարբերություններից եկամուտ
626 Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ
627 Ոչ գործառնական այլ եկամուտներ
63     ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
  631   Արտասովոր եկամուտներ
6311 Տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցում
6312 Այլ արտասովոր եկամուտներ
64     ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
641   Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ
6411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ
6412 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ
   
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ
     
71    ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
  711   Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք
    7111 Վաճառված արտադրանքի ինքնարժեք
    7112 Վաճառված ապրանքների ինքնարժեք
    7113 Կատարված աշխատանքների ինքնարժեք
    7114 Մատուցված ծառայությունների ինքնարժեք
  712-713   Իրացման (առևտրային) ծախսեր
    7121 Աշխատանքի վճարման ծախսեր
    7122 Սոցիալական ապահովագրության վճարներ
    7123 Հիմնական միջոցների մաշվածություն
    7124 Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր
    7125 Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր
    7126 Արտադրանքի, ապրանքների պահպանման ծախսեր
    7127 Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր
    7128 Կոմիսիոն վճարներ
    7129 Մարկետինգի ծախսեր
  7131 Գովազդի ծախսեր
  7132 Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր
  7133 Վաճառված արտադրանքի, ապրանքների վերադարձումից և գների իջեցումից ծախսեր
  7134 Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր
7135 Ապահովագրական ծախսեր
  7136 Իրացման (առևտրային) այլ ծախսեր
  714-715     Ընդհանուր և վարչական ծախսեր
    7141 Աշխատանքի վճարման ծախսեր
    7142 Սոցիալական ապահովագրության վճարներ
    7143 Հիմնական միջոցների մաշվածություն
    7144 Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր
7145 Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր
7146 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
7147 Գործուղման ծախսեր
7148 Ներկայացուցչական ծախսեր
  7149 Ապահովագրության ծախս
  7151 Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր
7152 Գրասենյակային ծախսեր
    7153 Կոմունալ ծախսեր
    7154 Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր
  7155 Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
    7156 Ընդհանուր և վարչական այլ ծախսեր
  716-717   Գործառնական այլ ծախսեր
  7161 Ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
  7162 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն
7163 Տույժերից, տուգանքներից ծախսեր
7164 Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր
7165 Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսեր
7166 Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ
7167 Պաշարների արժեքի փոփոխությունից ծախս
7168 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ
7169 Ֆինանսական ներդրումների վերագնահատումից ծախս
7171 Հետազոտության և զարգացման ծախսեր
7172 Չբաշխված վերադիր արտադրական ծախսեր
7173 Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
7174 Դատական ծախսեր
7175 Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսեր
7176 Գործառնական այլ ծախսեր
72     ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
  721   Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7211 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7212 Ոչ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր
    7213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր
    7214 Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) այլ ծախսեր
  722   Ֆինանսավորման հետ կապված ծախսեր
7221 Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ
7222 Վարկերի և փոխառությունների հետ կապված այլ ծախսեր
7223 Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր
723 Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս
724   Ֆինանսական վարձակալության ծախսեր
  725   Փոխարժեքային տարբերություններից ծախսեր
  726   Ոչ գործառնական այլ ծախսեր
73     ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ
731 Արտասովոր ծախսեր
7311 Տարերային աղետների պատճառած վնասներ
7312 Այլ արտասովոր ծախսեր
74   ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
   741   Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր
7411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր
7412 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր
75     ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ
  751   Շահութահարկի գծով ծախս
   
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
     
81   ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
  811   Հիմնական արտադրություն
8111 Ուղղակի նյութական ծախսումներ
8112 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8113 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով
8114 Ուղղակի արտադրական այլ ծախսումներ
8115 Անուղղակի արտադրական ծախսումներ
812   Օժանդակ արտադրություն
8121 Ուղղակի նյութական ծախսումներ
8122 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8123 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով
8124 Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ
8125 Անուղղակի արտադրական ծախսումներ
  813   Անուղղակի արտադրական ծախսումներ
8131 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ
8132 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ
8133 Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն
8134 Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ
8135 Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
8136 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա
8137 Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ
8138 Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ
8139 Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
82       ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ
  821   Առևտրական հավելագին
   822    Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում
   
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
     
91      ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
911 Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ
912 Վարձակալված ոչ ընթացիկ այլ ակտիվներ
92     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
921 Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ
922 Վերամշակման ընդունված նյութեր
923 Տեղակայման ընդունված սարքավորումներ
924 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ
93     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ
  931   Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ
9311 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ
9312 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
932 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ
9321 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ
9322 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր
9323 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր
9324 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ
94      ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ
  941   Դուրս գրված դեբիտորական պարտքեր
  942   Դուրս գրված կրեդիտորական պարտքեր
  943   Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում
  944   Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում
  945   Չհատուցված հարկային վնաս
95     ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  951   Խիստ հաշվառման բլանկներ

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
27 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20990018

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.1999, N 263 01.09.1999, N 28
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան