Գլխավոր տեղեկություն
Համար
N 66
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.03.2002-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.03.14/5(91) Հոդ.31
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10202028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 66 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասի՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը։

2. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի լրացման կարգը։

 


Դ. Հարությունյան
 

 


Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
13 փետրվարի 2002 թ. N 66 հրամանով 

 

Կ Ա Ր Գ

 

Պարտապանից սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների կազմի եվ քանակի մասին հայտարարագիր վերցնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո պարտապանից՝ նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու կարգը։

2. Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո տասն օրվա ընթացքում պարտապանից հայտարարագիր է վերցնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին։

3. Պարտապան իրավաբանական անձից հարկադիր կատարողը հայտարարագիրը ընդունում է գործադիր տնօրենից (նախագահից) կամ այլ լիազորված անձից։ Վերջինս պարտավոր է հայտարարագրի հետ ներկայացնել նաև կազմակերպության գործունեության վերջին հաշվեկշիռը։

4. Հարկադիր կատարողը հայտարարագիր չի վերցնում՝

- ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով,

- եթե պարտապանը մինչև հայտարարագիր տալը սույն կանոնակարգով սահմանված ժամկետում կամավոր կատարել է կատարողական թերթի պահանջը։

5. Հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից հարկադիր կատարողը հայտարարագիր վերցնում է նրանց հայտնաբերելուց երեք օրվա ընթացքում։

6. Հայցի ապահովման կատարողական վարույթներով պարտապանից հայտարարագիր ընդունելուց հետո, եթե նույն գործով դատարանը վճիռ է կայացրել և ԴԱՀԿ ծառայության նոր կատարողական թերթ է ստացվել, ապա պարտապանից հարկադիր կատարողը նոր հայտարարագիր չի վերցնում։

7. Հայտարարագիրը ստանալուց հետո, եթե պարզվի, որ հայտարարատուն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրում նշված տվյալները թաքցրել կամ խեղաթյուրել է, հարկադիր կատարողը նախապատրաստում է նյութեր և օրենքով սահմանված կարգով լուծում դրանց ընթացքը։

8. Պարտապանից հայտարարագիր ընդունել միայն սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթներով։

 


Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
13 փետրվարի 2002 թ. N 66 հրամանով 

 

Կ Ա Ր Գ

 

Կատարողական վարույթով պարտապան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության (համասեփականության) իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման կարգը:

2. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

ա) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդ չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

բ) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը.

գ) հայտարարագրերում գրանցումները կատարված են գրիչով, իսկ կատարված ուղղումները վավերացված են հայտարարատուի ստորագրությամբ:

3. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

4. ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի (գործադիր տնօրեն, նախագահ) ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից հայտարարագիրը լրացվում է հետևյալ կարգով.

ա) «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ).

բ) «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.

գ) «4. Հասցեն» տողում լրացվում է ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:

5. «Շենքեր և շինություններ»  բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների գտնվելու վայրը (հասցեն).

բ) 3-րդ «Բնակելի, հասարակական, արտադրական, այլ» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների  բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված՝ բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող (կամ այլ) լինելը.

գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ «չափը (քմ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը՝ քառակուսի մետրերով:

6. «Հողամասեր» բաժինը  լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.

բ) 3-րդ «Հողամասի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի տեսակը (տնամերձ, գյուղատնտեսական, ոչ գյուղատնտեսական).

գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափը հեկտարով:

7. «Այլ անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր այլ անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.

բ) 3-րդ՝ «Անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի անվանումը՝ բացառությամբ 1-ին և 2-րդ բաժիններում նշվածների.

գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

դ) 5-րդ՝ «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքը՝ չափման համապատասխան միավորներով:

8. «Փոխադրամիջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ «Անվանումը և մակնիշը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաներ կամ մեխանիզմներ, օդային և ջրային փոխադրամիջոցներ) լրիվ անվանումը և մակնիշը.

բ) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

9. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 3-րդ «Կազմակերպությունը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը (բանկային վկայագիրը) թողարկողի լրիվ անվանումը, կամ կազմակերպությունը, որի կանոնադրական  (բաժնեհավաք) կապիտալում ներդրում է կատարել հայտարարատուն.

բ) 4-րդ «Տեսակը» սյունակում  լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝

- պարտատոմսի տեսակը՝ պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ  պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

- բաժնետոմսի տեսակը՝ բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս  հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

- այլ արժեթուղթ,

-այլ ներդրում կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում.

գ) «Անվանական արժեք» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

10. «Չեկեր, մուրհակներ»  բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 3-րդ «Տեսակը» սյունակում  լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝ չեկի տեսակը՝ չեկ անվանական կամ չեկ օրդերային, կամ չեկ ըստ ներկայացնողի, կամ այլ չեկ, մուրհակի տեսակը՝ մուրհակ հասարակ կամ մուրհակ փոխանցելի (վճարագիր).

բ) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

11. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ «Արժեքի անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը՝ առանձին-առանձին:

բ) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.

գ) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

12. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

«Դրամական միջոցներ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը)՝ առանձին տողերով (թվերով կամ բառերով):

13. «Տնային կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

«Տեսակներ» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա) խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր):

բ) մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր).

գ) այլ տնային կենդանիներ, խոզեր, խոճկորներ, թռչուններ.

դ) «Քանակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված տնային կենդանիների քանակը.

ե) «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

14. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

ա) «Անվանումը» բաժնում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն).

բ) «Չափի միավորը» սյունակի համապատասխան տողում նշվում է համապատասխան տեսակի գյուղմթերքի քանակը (կգ, տոննա):

15. «Աշխատավարձ, նպաստներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ):

բ) «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:

 

Ծանոթություն.

 

- Եթե ամուսինները գույքը ձեռք են բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա հայտարարագրում «Ծանոթություն» սյունակում կատարել համապատասխան նշումներ:

- Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա:

- «Ծանոթություն» հատվածում  նշվում են սույն հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև հայտարարատուի հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը:

 


Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
13 փետրվարի 2002 թ. N 66 հրամանով 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների, կազմի եվ քանակի մասին

 

ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ __________________ մարզային
ստորաբաժանման ___________________________ բաժանմունքի հարկադիր
կատարող՝______________________________ղեկավարվելով
անուն, ազգանուն
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 30 հոդվածի 2-րդ մասով N __________  կատարողական վարույթով՝ վերցրեցի
հայտարարագիր պարտապան՝
_______________________________________________________ -ից
անուն, ազգանուն, հասցեն (անձնագրի սերիան և համարը), (իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու վայրը (հասցեն), հայտարարագիր տվողի անունը, ազգանունը և պաշտոնը)
 
սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքների
կազմի և քանակի մասին.

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Շենքեր և շինություններ
ը/կ NN Գտնվելու վայրը (հասցեն) Բնակելի (հասարակական, արտադրական, այլ) Գույքի նկատմամբ իրավունքը Չափը
(քմ)
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
2. Հողամասեր
NN ը/կ Գտնվելու վայրը (հասցեն) Հողամասի տեսակը Գույքի նկատմամբ իրավունքը

Չափը
(հա)

1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
3. Այլ անշարժ գույք
NN ը/կ Գտնվելու վայրը (հասցեն) Անվանումը Գույքի նկատմամբ իրավունքը Չափը
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
4. Փոխադրամիջոցներ
NN ը/կ Անվանումը և մակնիշը Թողարկման տարեթիվը Գույքի նկատմամբ իրավունքը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ
NN ը/կ Կազմակերպության անվանումը Տեսակը Անվանական արժեքը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
6. Չեկեր, մուրհակներ
NN ը/կ Չեկեր, մուրհակը տրամադրողը Տեսակը Արժեքը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր
NN ը/կ Արժեքի անվանումը Ստեղծման ժամանակաշրջանը քանակը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
8. Դրամական միջոցներ
NN ը/կ ՀՀ դրամ Արտարժույթ Գումարի չափը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
9. Տնային կենդանիներ
NN ը/կ Տեսակներ Քանակը ծանոթություն  
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
10. Գյուղմթերքներ
NN ը/կ Անվանումը Չափի միավորը (կգ, տոննա) ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        
11.Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ
NN ը/կ Տեսակը Գումարի չափը ծանոթություն
1 2 3 4 5
1.        
2.        
3.        
4.        

 

Պարտապան՝ ___________________________________________

անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հարկադիր կատարող՝ _____________________________________

հարկադիր կատարողի ազգանունը, ստորագրությունը

 

______” ____________ 200   թ.

 

Իրավաբանական անձը ներկայացնում է վերջին հաշվեկշիռը և գույքացուցակը՝ ստորագրված և հաստատված կլոր կնիքով:

 

Ծանոթություն.

 

Պարտապանի կողմից՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ծանոթացա

պարտապան՝ ______________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

_______” ______________ 200   թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2019, N 467-Ն 25.10.2019, N 66
03.05.2006, N 76-Ն 11.06.2006, N 66
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան