Գլխավոր տեղեկություն
Համար
ԳՕՍՏ 12.0.004-2015
Տիպ
Միջպետական ստանդարտ
Ակտի տիպ
Base act (14.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.09.2023
Ընդունող մարմին
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման եվրասիական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2015
Ստորագրման ամսաթիվ
14.12.2015

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ՍԵԽ)

 

ЕURO-АSIAN COUNCIL FOR STANDARDIZATION, METROLOGY AND CERTIFICATION

(EASC)

Ներմուծեք նկարագրությունը_23018

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

ԳՕՍՏ 12.0.004— 2015

 

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ընդհանուր դրույթներ

 

Պաշտոնական հրատարակություն

 

Գրանցված է

թիվ 11821

14 դեկտեմբերի 2015 թ.

 

Մինսկ

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման եվրասիական խորհուրդ

 

Նախաբան

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման եվրասիական խորհուրդը (ՍԵԽ) Անկախ Պետությունների Համագործակցության մեջ մտնող պետությունների ստանդարտացման ազգային մարմինների տարածաշրջանային միավորումն է։ Հետագայում հնարավոր է այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների կողմից ՍԵԽ-ին անդամակցումը։

Միջպետական ստանդարտացման աշխատանքների անցկացման նպատակները, հիմնական սկզբունքները և հիմնական կարգը սահմանված են «Ստանդարտացման միջպետական համակարգ. Հիմնական դրույթներ» ԳՕՍՏ 1.0-ով և «Ստանդարտացման միջպետական համակարգ. Միջպետական ստանդարտներ, միջպետական ստանդարտացման կանոններ և հանձնարարականներ. Մշակման, ընդունման, կիրառման, թարմացման և չեղարկման կանոններ» ԳՕՍՏ 1.2-ով։

 

Տեղեկություններ ստանդարտի մասին

 

1. ՄՇԱԿՎԱԾ Է «Էկոժիլսերվիս» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարան» ԲՄԿ ԴՊԲԿՀ, ՄՏԿ 251 «Աշխատանքի անվտանգություն» ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի կողմից

2. ՆԵՐԴՐՎԱԾ Է Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության կողմից

3. ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման եվրասիական խորհրդի կողմից (2015 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 48-2015 արձանագրությամբ)

Ստանդարտի ընդունման օգտին քվեարկել են.

 

Երկրի կրճատ անվանումը՝ ըստ ՄԴ (ԻՍՕ 3166) 004-97-ի

Երկրի ծածկագիրը՝ ըստ ՄԴ (ԻՍՕ 3166) 004-97-ի

Ստանդարտացման ազգային մարմնի համառոտ անվանումը

Հայաստան

АМ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ղազախստան

КZ

Ղազախստանի Հանրապետության պետստանդարտ

Ղրղզստան

КG

Ղրղզստանդարտ

Ռուսաստան

RU

Ռոսստանդարտ

Տաջիկստան

TJ

Տաջիկստանդարտ

 

4. ԳՕՍՏ 12.0.004-90-ի ՓՈԽԱՐԵՆ

5. ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ: 2019 թվականի փետրվար

Սույն ստանդարտը և վերոնշյալ պետությունների տարածքում դրա փոփոխություններն ուժի մեջ դնելու (դրա գործողությունը դադարեցնելու) մասին տեղեկատվությունը հրապարակվում է այդ պետություններում հրատարակվող ազգային (պետական) ստանդարտների ինդեքսներում, ինչպես նաև Ինտերնետ ցանցում՝ ստանդարտացման համապատասխան ազգային (պետական) մարմինների կայքերում։

Սույն ստանդարտի վերանայման, փոփոխման կամ չեղարկման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ևս կհրապարակվի Ինտերնետ ցանցում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կայքում, «Միջպետական ստանդարտներ» կատալոգում

Վերոնշյալ պետությունների տարածքում սույն ստանդարտի պաշտոնական հրապարակման բացառիկ իրավունքը պատկանում է այդ պետությունների ստանդարտացման ազգային (պետական) մարմիններին։

 

Բովանդակություն

 

1. Կիրառման ոլորտը

2. Նորմատիվ հղումները

3. Եզրույթներ ԵՎ սահմանումներ

4. Ընդհանուր դրույթներ

5. Ուսումնադաստիարակչական գործընթացի ԵՎ ուսումնական պարապմունքների ժամանակ աճող սերնդի աշխատանքի, վարքագծի ԵՎ կրթության անվտանգության ուսուցումը

6. Անմիջապես աշխատանքային տեղում աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները

7. Ուսուցանող կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները

8. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ հրահանգավորման անցկացման ձԵՎով

9. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ աշխատանքային տեղում անհատական ստաժավորման ձԵՎով

10. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ գիտելիքների ստուգման ձԵՎով

11. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների ԵՎ հնարքների հատուկ ուսուցման ձԵՎով

12. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների հատուկ ուսուցման ձԵՎով

13. Ուսուցման առանձին դասընթացի ձևով աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ գիտելիքների ամփոփիչ ստուգմամբ

14. Աշխատանքի անվտանգության ուսուցման գործընթացի կազմակերպումը

Հավելված Ա.

Հավելված Բ.

 

Ներածություն

 

Այն տրավմաների և հիվանդությունների մեծ թիվը, որոնք աշխատողներն ստանւմ են իրենց աշխատանքային գործունեության հետ կապված պատճառներով, ստիպում է եռանդուն կերպով փնտրել այդ անցանկալի և անբարենպաստ իրադարձություններն արդյունավետորեն կանխող մեթոդներ և միջոցներ։ Ինչպես ցույց է տվել միջազգային փորձը, այդ մեթոդներից մեկը աշխատանքի անվտանգության հարցերի վերաբերյալ ուսուցումն է՝ անվտանգության պահանջները խստորեն պահպանելու համար աշխատողների ներքին խրախուսման հետ զուգակցված։

Աշխատանքի անվտանգության ուսուցումը կազմակերպելուն ուղղված մոտեցումների միասնականացումն ամրագրված է եղել ԳՕՍՏ 12.0.004—90-ում և տասնամյակներ շարունակ գործնականում լավ արդյունքներ է ցույց տվել։ Դրա հետ մեկտեղ՝ մինչ օրս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և փոփոխված պայմաններում աշխատանքի նոր փորձի կուտակումը պահանջեցին վերանայել մի շարք հիմնադրույթներ, դրանց զարգացումը և կոնկրետացումը, ինչն էլ կատարվել է սույն ստանդարտում։

Սույն ստանդարտը պահպանում է ԳՕՍՏ 12.0.004—90-ի հաջորդականությունը և դրանով ձևավորված բազմամյա ավանդույթները՝ հաշվի առնելով ուսուցման տեխնոլոգիաների ժամանակակից զարգացումը և աշխատանքի անվտանգության ուսուցման լավագույն միջազգային փորձը։

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ընդհանուր դրույթներ

Occupational safety standards system.

Organization of training for safety and health at work. General requirements

Ուժի մեջ դնելու ամսաթիվ՝

 

1. Կիրառման ոլորտը

 

1.1. Սույն ստանդարտը սահմանում է աշխատանքով զբաղված անձանց աշխատանքի անվտանգության ուսուցման և գիտելիքների ստուգման հիմնական տեսակներն ու ձևերը և, այդպիսով, տարածվում է բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա, որոնք առնչություն ունեն աշխատանքային գործունեության, ինչպես նաև աճող սերնդի՝ ազգի ապագա աշխատանքային ներուժի ուսուցման հետ։

1.2. Սույն ստանդարտը հիմնարար է միջպետական և ազգային ստանդարտների, աշխատանքով զբաղված անձանց ուսուցմանը և նրանց կողմից աշխատանքի անվտանգության հարցերի ուսումնասիրմանն առնչվող ուղեցույց և մեթոդական փաստաթղթերի համալիրի մեջ։ Սույն ստանդարտն ընդհանուր առմամբ կամ դրա առանձին դրույթները կարելի է կիրառել որպես մարդու գործունեության անվտանգության այլ տեսակների ուսուցման կազմակերպման օրինակ՝ ներառյալ արտադրական գործունեությունը։

 

Պաշտոնական հրատարակություն

1.3. Սույն ստանդարտով չեն չեղարկվում դրա մեջ չսահմանված՝ ազգային օրենսդրության այլ հատուկ պահանջներ, որոնք ներկայացվում են այնպիսի օբյեկտներում աշխատող անձնակազմի ուսուցման, հրահանգավորման, վերապատրաստման և գիտելիքների ստուգման անցկացման կարգին, որոնց առանձնահատկությունը պահանջում է համապատասխան նորմատիվ ակտերում անվտանգության հատուկ կանոններ սահմանել։

Սույն ստանդարտով չեն չեղարկվում կրթության կառավարման ազգային մարմինների կողմից սահմանված այլ պահանջներ, որոնք ներկայացվում են մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության հարցերով կրթական գործունեության կազմակերպման և դրա իրականացման (կրթական ծառայությունների մատուցման) ձևերին։

 

2. Նորմատիվ հղումները

Սույն ստանդարտում օգտագործվել են հետևյալ միջպետական ստանդարտներին կատարվող նորմատիվ հղումները՝

ԳՕՍՏ 7.67-2003 Տեղեկատվության, գրադարանային գործի և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ։ Երկրների անվանումների ծածկագրեր

ԳՕՍՏ 12.0.002-2014 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Եզրույթներ և սահմանումներ

ԳՕՍՏ 12.0.230-2007 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգեր։ Ընդհանուր պահանջները

Ծանոթագրություն. Սույն ստանդարտից օգտվելիս նպատակահարմար է ստուգել հղումային ստանդարտների գործողությունը ընդհանուր օգտագործման տեղեկատվական համակարգում՝ «Ինտերնետ» ցանցում Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության պաշտոնական կայքում, կամ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հրապարակված՝ «Ազգային ստանդարտներ» ամենամյա տեղեկատվական ինդեքսի կամ ընթացիկ տարում «Ազգային ստանդարտներ» ամենամսյա տեղեկատվական ինդեքսի թողարկումների համաձայն։ Եթե հղումային ստանդարտը փոխարինված է (փոփոխված է), ապա սույն ստանդարտից օգտվելիս հարկավոր է առաջնորդվել փոխարինող (փոփոխված) ստանդարտով: Եթե հղումային ստանդարտը չեղարկվել է առանց փոխարինման, ապա դրույթը, որում տրված է դրան արվող հղումը, կիրառվում է այդ հղմանը չառնչվող մասով:

 

3. Եզրույթներ և սահմանումներ

Սույն ստանդարտում կիրառվել են եզրույթներ՝ ըստ ԳՕՍՏ 12.0.230-ի և ԳՕՍՏ 12.0.002-ի, ինչպես նաև համապատասխան սահմանումներով հետևյալ եզրույթները՝

3.1. տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների անվտանգություն՝ Բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական դասընթացի անվանումը, որը ներառում է աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ոլորտները։

3.2. աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ՝ Որպես կանոն՝ ղեկավարների կամ մասնագետների թվից այն անձը, որն անցել է հրահանգավորման, գիտելիքների ուսուցման և ստուգման հնարքների ու մեթոդների ուսումնասիրում ներառող՝ աշխատանքի պաշտպանության ուսուցում, և որը, ազգային օրենսդրության պահանջները հաշվի առնելով, գործատուի կողմից սահմանված կարգով թույլտվություն է ստացել աշխատողներին աշխատանքի պաշտպանություն ուսուցանել անմիջապես գործատուի մոտ՝ ներառյալ հրահանգավորումները, ստաժավորումը, ուսուցումը՝ առանձին դասընթացներով և (կամ) հարցերով, ինչպես նաև՝ գիտելիքների ստուգումը։

3.3. կատարող՝ Մարդ, որի աշխատանքային գործառույթների մեջ չի մտնում արտադրության կառավարման համակարգում մասնակցություն ունենալը, և որը ենթակայության տակ չունի ոչ մի աշխատող, բանվոր կամ այլ ֆիզիկական անձ։

3.4. կրտսեր սպասարկող անձնակազմ՝ Աշխատողների ամբողջություն, որոնք զբաղված են պարզ ֆիզիկական կատարողական աշխատանքով, օրինակ՝ բանվորական մասնագիտությունների աշխատանքը, բայց համարվում են ոչ թե աշխատողներ, այլ ծառայողներ (օրինակ՝ հավաքարարը, պահակը, ավագ պահակը և այլ)։

3.5. կրթություն՝ Ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և բանիմացության ամբողջություն, որոնք որոշակի ծավալի և բարդության են և ունեն որակավորման որոշակի այնպիսի մակարդակ, որով որոշվում է կրթության այն մակարդակը, որի առկայությունը հավաստվում է կրթության մասին համապատասխան փաստաթղթով, և որը հաջորդ մակարդակի կրթություն ստանալու և (կամ) մասնագիտական գործունեություն ծավալելու պայման է։

Ծանոթագրություն. «Կրթություն» եզրույթն ամենօրյա լեզվում հաճախ կիրառում են որպես «կրթության համակարգ» հասկացության կրճատ ձև։

3.6. կրթական կազմակերպություն՝ Կազմակերպություն, որը, ազգային օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի մատուցելու «կրթական ծառայություններ» և ծավալել «կրթական գործունեություն»՝ կողմնակի կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրամադրելով կրթություն ստանալու հնարավորություն։

Ծանոթագրություն. Կարող է ծավալել այլ տեսակների, այդ թվում՝ ուսուցման գործունեություն, եթե դա չի հակասում ազգային օրենսդրությանը և կազմակերպության հաստատված կանոնադրությանը։

3.7. ուսուցանող կազմակերպություն՝ Կազմակերպություն, որը, ազգային օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի կողմնակի կազմակերպություններին և անձանց մատուցելու ուսուցման ծառայություններ՝ ներառյալ գիտելիքների ստուգումը, աշխատանքի անվտանգության, աշխատանքի պաշտպանության, արտադրության անվտանգության հարցերով ծառայություններ։

3.8. ուսուցանվող՝ Աշխատանքի անվտանգության ուսուցում անցնող անձ։

3.9. ուսուցում՝ Գիտելիքների, կարողությունների, հմտությունների տիրապետմանը, ունակությունների և բանիմացության զարգացմանն ուղղված՝ ուսուցանվողների ուսումնական գործունեության կազմակերպման գործընթաց։

3.10. ուսուցման կազմակերպիչ՝ Կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը կազմակերպում և անցկացնում է ստորև նշվածների ուսուցումը՝ ներառյալ գիտելիքների ստուգումն իր աշխատողների՝ որպես գործատու, այլ աշխատողների՝ ներառյալ կապալառուների անձնակազմը, որպես այն արտադրության կազմակերպիչ, որտեղ նրանք աշխատում են։

3.11. մնացորդային գիտելիքներ՝ Լավ յուրացված գիտելիքներ, որոնք ուսուցում անցնող անձի մոտ մնում են ուսուցման գործընթացը և գիտելիքների ստուգումն ավարտելուց հետո որոշ ժամանակ (ամիս, տարի) անց։

3.12. որակավորման բարձրացում՝ Լրացուցիչ մասնագիտական կրթության շրջանակներում ազգային օրենսդրությամբ սահմանվող ուսուցման տեսակ, որը չի փոխում կրթության այն մակարդակը, որն ուղղված է գոյություն ունեցող որակավորման շրջանակներում մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ նոր բանիմացություն ձեռք բերելուն։

3.13. պատրաստում՝ Ուսուցման կարճաժամկետ տեսակ, որը չի փոխում կրթության մակարդակը։

Ծանոթագրություն. Գործնական անգլիախոս տրամասության մեջ «պատրաստում» բառը համարժեք է training եզրույթին, որի ուսուցման բնույթը տարբեր է կրթություն (education) ստանալիս ուսուցման բնույթից։

3.14. մասնագիտական վերապատրաստում՝ Լրացուցիչ մասնագիտական կրթության շրջանակներում ազգային օրենսդրությամբ սահմանվող ուսուցման տեսակ, որը չի փոխում կրթության այն մակարդակը, որն ուղղված է նոր տեսակի մասնագիտական գործունեության կատարման համար անհրաժեշտ՝ ավարտուն ամբողջական նոր բանիմացություն ձեռք բերելուն, նոր որակավորում ստանալուն։

3.15. աշխատանքներ, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության ավելի բարձր պահանջներ՝ Վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների առկայության պայմաններում կատարվող, տրավմաներ ստանալու, սուր թունավորման կամ քրոնիկ մասնագիտական հիվանդություն զարգանալու հավանականության բարձր ռիսկով աշխատանքներ, ինչպես նաև՝ բարձր վտանգավորության աշխատանքներ։

3.16. բարձր վտանգավորության աշխատանքներ՝ Աշխատանքներ, որոնք կատարվում են վտանգավոր արտադրական այնպիսի գործոնների մշտական կամ հնարավոր ազդեցության գոտիներում, որոնց առաջացումը կապված չէ կատարվող աշխատանքների բնույթի հետ, ինչը պահանջում է, նախքան այդ աշխատանքների կատարումն սկսելը, մշակել և իրականացնել յուրաքանչյուր կոնկրետ արտադրական գործողության համար անվտանգությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ։

Ծանոթագրություններ

1. Գործածվում է «բարձր վտանգավորություն ունեցող աշխատանքներ» լիովին համարժեք բառակապակցության հետ հավասար։

2. Բարձր վտանգավորության աշխատանքները կատարվում են կարգագիր-թույլտվության համաձայն, ինչի արդյունքում բոլոր այն աշխատանքները, որոնք անվտանգության այս կամ այն կանոններով պետք է կատարվեն կարգագիր-թույլտվության համաձայն, դասվում են բարձր վտանգավորության աշխատանքների շարքին։

3.17. ղեկավար՝ Մարդ, որի աշխատանքային գործառույթների մեջ մտնում է կառավարման համակարգում մասնակցություն ունենալը, և որի ենթակայության տակ կա մեկ կամ մի քանի աշխատող, բանվոր կամ այլ ֆիզիկական անձինք։

3.18. ինքնազբաղված անձ՝ Մարդ, որն ինքնուրույն զբաղված է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման աշխատանքով, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրության ձևով։

3.19. ունկնդիր՝ Ուսուցանող կազմակերպությունում աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ուսուցում և գիտելիքների ստուգում անցնող անձ։

3.20. մասնագետ՝ Մարդ, որի աշխատանքային գործառույթների մեջ մտնում է կառավարման համակարգում մասնակցություն ունենալը, սակայն որը ենթակայության տակ չունի ոչ մի աշխատող, բանվոր կամ այլ ֆիզիկական անձ։

3.21. ստաժավորվող՝ Աշխատանքային տեղում ստաժավորում անցնող անձ։

3.22. տեխնոլորտային անվտանգություն՝ Բարձրագույն մասնագիտական կրթության ուղղության առավել ընդհանուր անվանում, որը սահմանվում է կրթության բնագավառում ազգային օրենսդրությամբ՝ ներառելով աշխատանքի պաշտպանության, արտադրության անվտանգության, մարդու կենսագործունեության անվտանգության ոլորտները և այլն։

3.23. քննվող՝ Աշխատանքի անվտանգության վերաբերյալ գիտելիքների ստուգում անցնող անձ։

 

4. Ընդհանուր դրույթներ

4.1. Աշխատանքի անվտանգության ուսուցումն ուղղված է անվտանգ վարքագծի, աշխատանքի անվտանգ հնարքների կատարման և (կամ) այլ անձանց աշխատանքային գործունեության ընթացքում նրանց անվտանգության ապահովման կառավարման վերաբերյալ գիտելիքների, կարողությունների և հմտությունների խթանման և հմտությունների ձևավորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը։

4.2. Աշխատանքի անվտանգության ուսուցումը մշտական գործընթաց է, որն աշխատանքով զբաղված մարդուն ուղեկցում է նրա ամբողջ կյանքի ընթացքում, ուղղված է աշխատանքային գործունեության հետ կապված վաղաժամ մահացության ու տրավմաների և (կամ) հիվանդությունների պատճառով կյանքի որակի վատթարացման կանխմանը։

Աշխատանքի անվտանգության ուսուցման, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության ուսուցման՝ սույն ստանդարտով սահմանվող համակարգի հիմքում դրված է ըստ ուսուցման բովանդակության, տևողության և կազմակերպման ձևերի ուսուցանվողների տարբեր խմբերի (առանձին կատեգորիաների) համար ուսուցման տեսակների տարբերակման համակարգը՝ հաշվի առնելով աշխատողների աշխատանքային գործունեության և գործատուների արտադրական գործունեության անվտանգության առավելագույն ապահովման կարիքները։

Աշխատանքի անվտանգության ուսուցումն իր բոլոր ձևերով կրում է չընդհատվող բազմամակարդակ բնույթ և անցկացվում է բոլոր կազմակերպություններում, բոլոր գործատուների մոտ, կրթական կազմակերպություններում և հաստատություններում, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքի անվտանգության պահանջների վերաբերյալ գիտելիքների կատարելագործման ժամանակ, այդ թվում՝ անհատական աշխատանքով զբաղվող ինքնազբաղված անձանց համար։

Մասնագիտություններ համատեղող աշխատողներին աշխատանքի անվտանգություն են սովորեցնում ամբողջ ծավալով՝ նրանց հիմնական և համատեղվող մասնագիտությունների (աշխատանքի, աշխատանքային գործառույթի) մասով, իսկ ժամանակավոր բացակայող աշխատողներին փոխարինելու դեպքում՝ լրացուցիչ կերպով, զբաղեցվող պաշտոններին (մասնագիտություններին) ներկայացվող պահանջների ծավալով։

Ուսանողներին և սովորողներին ծանոթացնում են ուսման ընթացքում անվտանգ վարքագծի, գործնականում աշխատանքային գործառույթների կատարման կանոններին, մասնագիտական կրթության ընթացքում աշխատանքային գործունեության անվտանգության և արտադրական գործունեության անվտանգության կազմակերպման ու (կամ) առանձին և (կամ) այս կամ այն ուսումնական դիսցիպլինի յուրացման շրջանակներում ուսուցման հիմունքներին։

Դպրոցական և նախադպրոցական հաստատությունների սաներին ծանոթացնում են անվտանգ վարքագծի և գործողությունների կանոններին, այդ թվում՝ պարզագույն աշխատանքային գործողություններ կատարելիս, ուսումնադաստիարակչական պարապմունքների ընթացքում։

4.3. Աշխատանքի անվտանգության ուսուցումը հիմնվում է համընդհանրության, մասսայականության, մշտականության (պարբերականության), հանրամատչելիության, միասնականացման սկզբունքների վրա՝ ընդհանուր առմամբ, ուսուցման ձևերի և մեթոդների, ինչպես նաև ուսուցանվողների և ուսուցման կազմակերպչի կոնկրետ նպատակների ու կարիքների տարբերության տարբերակմամբ։

4.4. Աշխատանքի անվտանգության ուսուցումը ներառում է՝

- անվտանգության ապահովման հարցերի և պահանջների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը և անվտանգության պահանջների խիստ պահպանման նպատակով կայուն ներքին դրական հոգեբանական կենսանախադրյալի զարգացումը.

- աշխատանքի անվտանգության և անվտանգ վարքագծի հարցերի վերաբերյալ տեղեկացվածության և իրազեկվածության բարձրացումը.

- մասնագիտական կրթության և պատրաստման/վերապատրաստման ընթացքում անվտանգ աշխատանքի և անվտանգության կառավարման վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ուսումնասիրումն ու տիրապետումը.

- աշխատանքի անվտանգության և արտադրական գործունեության հարցերի առանձին հատուկ բազմամակարդակ ուսուցումը։

4.5. Աշխատանքի անվտանգության ուսուցման հիմնական տեսակներն են՝

- աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանների ապահովման կազմակերպման, վտանգներից և ռիսկերից պաշտպանության, աշխատանքի հետ կապված տրավմաների և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների, տուժածներին առաջին օգնություն ցույց տալու և նրանց սոցիալական պաշտպանության մեթոդների ընդհանուր ուսուցումը.

- աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանների արդյունավետ ապահովման, վտանգներից և ռիսկերից պաշտպանության, աշխատանքի հետ կապված տրավմաների և հիվանդությունների կանխարգելման, տուժածներին առաջին օգնություն ցույց տալու և նրանց սոցիալական պաշտպանության կազմակերպման համակարգային կառավարման մեթոդների ուսուցումը.

- անվտանգ վարքագծի հնարքների ուսուցումը.

- աշխատանքների և աշխատանքային գործողությունների կատարման անվտանգ հնարքների ուսուցումը.

- տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցումը.

- աշխատանքների անվտանգ կատարման ձեռնարկի մեթոդների ուսուցումը.

- արդյունավետ հրահանգավորում և ուսուցում անցկացնելու մեթոդների ուսուցումը։

4.6. Աշխատանքի անվտանգության ուսուցման հիմնական ձևերն են՝

- ավանդական լսարանային ուսուցումը (դասախոսություններ, սեմինարներ, գործնական պարապմունքներ, թրեյնինգներ, լաբորատոր պարապմունքներ).

- համակարգչային ուսուցմամբ համալիրի շրջանակներում «լսարանային» ուսուցումը.

- հեռավար ուսուցումը.

- վարժասարքերի վրա և (կամ) ուսումնական աշխատանքային տեղերում հմտությունների ձեռք բերումը և աշխատանքային գործողությունների ճշտորեն անվտանգ կատարման մնայուն հնարքների մշակումը.

- վարժասարքերի և (կամ) մանեկենների վրա տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հմտությունների ձեռքբերումը և մնայուն հնարքների մշակումը.

- հրահանգավորումը.

- ստաժավորումը.

- ստացած և մնացորդային գիտելիքների ստուգումը (և ինքնաստուգումը), այդ թվում՝ համակարգչային միջոցների օգնությամբ թեստավորումը.

- ձեռք բերած կարողությունների և հմտությունների ստուգումը (և ինքնաստուգումը), այդ թվում՝ գործնական խաղերի մեջ և (կամ) վարժասարքերի և մանեկենների օգնությամբ։

4.7. Աշխատանքի անվտանգության ուսուցում անցնող անձանց հիմնական խմբերն են՝

- բոլոր մակարդակների և աստիճանների ղեկավարները, որոնք զբաղված են աշխատանքի կառավարմամբ, այդ թվում՝ դրա անվտանգությամբ և (կամ) պաշտպանությամբ.

- բոլոր մակարդակների և աստիճանների այն ղեկավարներին օգնող մասնագետները, որոնք զբաղված են աշխատանքի կառավարմամբ, այդ թվում՝ դրա անվտանգությամբ և (կամ) պաշտպանությամբ.

- տարբեր տեսակի հանձնաժողովներում, կոմիտեներում աշխատանքի պաշտպանության կառավարմանը հասարակական հիմունքներով ներգրավվող անձինք, ինչպես նաև աշխատողների ներկայացուցիչները.

- ինքնազբաղված անձինք, որոնք աշխատանքների անվտանգ կատարումը և իրենց աշխատանքի անվտանգությունը կազմակերպում են ինքնուրույն.

- աշխատանքի պաշտպանության գծով մասնագետները, որոնք մասնագիտական տեսանկյունից զբաղված են աշխատանքի պաշտպանության և (կամ) աշխատանքի անվտանգության կառավարմամբ.

- այն անձինք, որոնք չեն մասնակցում կառավարմանը և զբաղված են աշխատանքի պարզ գործընթացով, իրենց աշխատանքային գործառույթի անվտանգ կատարմամբ։

4.8. Աշխատանքի անվտանգության ուսուցումը պետք է հաջորդի աշխատողի աշխատանքային գործառույթներում, աշխատանքի պայմաններում, աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում կատարվող բոլոր փոփոխություններին, ինչի համար դա իրականացվում է մի քանի հիմնական ձևերով՝

- ներածական բազային ուսուցում, որը որպես նվազագույն՝ անհրաժեշտ է ցանկացած աշխատանքային գործունեության համար.

- տվյալ աշխատանքային գործառույթի համար նախնական ուսուցում, որը որպես նվազագույն՝ անհրաժեշտ է դրա անվտանգ կատարման համար.

- հենց նույն աշխատանքային գործառույթի համար կրկնակի ուսուցում՝ մնացորդային գիտելիքների բնական նվազման դեպքում գիտելիքների անհրաժեշտ ծավալը վերականգնելու նպատակով.

- արտահերթ ուսուցում՝ աշխատանքի պայմանների ցանկացած փոփոխության համար։

 

5. Ուսումնադաստիարակչական գործընթացի և ուսումնական պարապմունքների ժամանակ աճող սերնդի աշխատանքի, վարքագծի և կրթության անվտանգության ուսուցումը

5.1. Աշխատանքի անվտանգության և գործունեության այլ տեսակների անվտանգության ուսուցումը՝ ներառյալ վարքագիծը և ուսումը, կազմակերպվում և անցկացվում են կրթական կազմակերպություններում կրթության բոլոր փուլերում՝ նպատակ ունենալով աճող սերնդի մոտ ձևավորելու աշխատանքային և արտադրական գործունեության ընթացքում անձնական անվտանգության և շրջապատի անվտանգության հարցերի նկատմամբ գիտակից և պատասխանատու վերաբերմունք։

5.2. Նախադպրոցական հաստատություններում ուսուցանվողներին ծանոթացնում են տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ անվտանգ վարքագծի հիմունքներին, ինչպես նաև պարապմունքների, խաղերի և մանկական գործունեության այլ տեսակների ընթացքում ինքնասպասարկման մասով աշխատանքի անվտանգ հնարքներին։ Ուսուցանվողների հետ անցկացնում են պարապմունքներ անվտանգ վարքագծի, ճանապարհային երթևեկության, հրդեհային անվտանգության, էլեկտրաանվտանգության և այլնի հիմնական կանոնների վերաբերյալ։ Պարապմունքներն անցկացվում են դաստիարակների, ինչպես նաև կողքից հրավիրված մասնագետների կողմից՝ ամենատարբեր ձևերով։ Յուրացված գիտելիքների ստուգումն իրականացվում է ուսուցանվողների բանավոր հարցման և նրանց հետ գործնական պարապմունքների միջոցով։

5.3. Բոլոր տեսակների և անվանումների հանրակրթական դպրոցներում ուսուցանվողներին սերմանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ՝ ուսումնական դիսցիպլինի ուսումնասիրման ժամանակ աշխատանքի անվտանգության հարցերի և գործունեության անվտանգության այլ տեսակների վերաբերյալ։

Բացի այդ՝ սովորողներին աշխատանքի անվտանգության հարցերն ուսուցանվում են բոլոր տեսակների ուսումնական գործունեություն սկսելուց առաջ հրահանգավորումների ձևով՝ աշխատանքային և մասնագիտական պատրաստման, հանրօգուտ և արտադրողական աշխատանքի կազմակերպման դեպքում, ինչպես նաև էքսկուրսիաների, արշավների, մարզական, խմբակային պարապմունքների և արտադպրոցական ու արտադասարանային այլ աշխատանքի դեպքում։

Դպրոցական և միջդպրոցական արհեստանոցներում, ուսումնաարտադրական կոմբինատներում աշխատանքային և մասնագիտական պատրաստում անցնող սովորողները տեսական պարապմունքների ժամանակ ուսումնասիրում են աշխատանքի անվտանգության հարցեր, ինչպես նաև, նախքան գործնական աշխատանքին անցնելը, ուսանում են անվտանգ աշխատանքի կոնկրետ հնարքներ։

5.4. Երեխաների և դեռահասների՝ արտադպրոցական բոլոր հաստատություններում պարապմունքներին գտնվելու ժամանակ կամ տարբեր միջոցառումների անցկացման ընթացքում անվտանգ վարքագծի և անվտանգության տեխնիկայի կանոնների ուսուցումն իրականացվում է հրահանգավորումների ձևով, ինչպես նաև ուսուցանվողների գործնական գործունեության համար աշխատանքի անվտանգության վերաբերյալ հատուկ գիտելիքների և հմտությունների կարիքի առկայության դեպքում՝ հատուկ պարապմունքների ձևով։

5.5. Նախնական մասնագիտական ուսուցման ընթացքում ապագա աշխատողների մոտ ձևավորում են աշխատանքային տեղերում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ գիտակից, պատասխանատու և որակյալ մոտեցում։ Ուսուցման ընթացքում սովորողները յուրացնում են մասնագիտական պատրաստման ուսումնական դիսցիպլինի շրջանակներում աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առանձին դասընթաց կամ բաժիններ՝ հաշվի առնելով տարբեր մասնագիտությունների յուրահատկությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշխատանքի վտանգավոր և (կամ) անբարենպաստ պայմաններում աշխատանքների կատարման հետ կապված մասնագիտություններին։

5.6. Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, որպես ապագա ղեկավարներ և մասնագետներ, ուսումնասիրում են աշխատանքի անվտանգության և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերը ուսուցման հիմնական ծրագրերի շրջանակներում, նաև՝ հրահանգավորումների ձևով՝ ուսումն սկսելու և ուսումնական դասարանների ու գիտական լաբորատորիաների սարքավորումների հետ աշխատելու թույլտվության դեպքում։

Աշխատանքային և (կամ) արտադրական գործունեության հետ կապված ուսանողների ատեստավորման դիպլոմային և կուրսային աշխատանքները պետք է ներառեն աշխատանքների կատարման անվտանգության, աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության հարցերին նվիրված բաժիններ։

5.7. Կրթական ծրագրերի բովանդակությունը, ինքնուրույն ուսումնասիրվող դասընթացների, բաժինների ծավալը և կրթության բոլոր փուլերում աշխատանքի անվտանգության և գործունեության այլ տեսակների անվտանգության հարցերի ուսումնասիրմանը հատկացվող ուսումնական ժամանակը կախված են ուսումնական հաստատության ու ձեռք բերվող մասնագիտության (որակավորման) յուրահատկությունից և մշակվում ու հաստատվում են ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.8. Ուսումնական պարապմունքներից դուրս ուսանողական երիտասարդության աշխատանքային գործունեության ցանկացած կոլեկտիվ տեսակ (ուսանողական ջոկատներ, աշխատանքի և հանգստի ճամբարներ, արտադրական աշակերտական բրիգադներ և աշխատանքի կազմակերպման այլ ձևեր) կազմակերպելու դեպքում ուսուցում իրականացնող կրթական կազմակերպություններն անցկացնում են հատուկ պարապմունքներ՝ աշխատանքային օրենսդրության, աշխատանքի պաշտպանության հիմունքների, տվյալ տեսակի աշխատանքային գործունեության ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովման պահանջների վերաբերյալ։

5.9. Աշխատանքի անվտանգության հարցերով ուսանողների և սովորողների հիմնական ուսուցումն իրականացվում է աշխատանքների կատարման տեղերում։

 

6. Անմիջապես աշխատանքային տեղում աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները

6.1. Աշխատող անձանց աշխատանքի անվտանգության ուսուցումն անցկացվում է, որպես կանոն, անմիջապես աշխատավայրում, իրավունքի սուբյեկտի՝ աշխատանքների կազմակերպչի ուժերով և միջոցներով, նաև աշխատողների համար՝ գործատուի ուժերով, որն անհրաժեշտության դեպքում կողքից ներգրավում է որակավորված մասնագետների և ուսուցանող կազմակերպությունների։

6.2. Աշխատանքի անվտանգության ուսուցումն անցկացվում է աշխատողների մասնագիտական ուսուցման բոլոր ձևերի և տեսակների, հատկապես բանվորական մասնագիտությունների դեպքում, անմիջապես աշխատանքային տեղերում կամ հատուկ սարքավորված տարածքներում (ուսման տեղերում) վերապատրաստման, երկրորդ մասնագիտություն ստանալու, որակավորման բարձրացման դեպքում՝ ներգրավելով ուսուցման կազմակերպչի և, անհրաժեշտության դեպքում, ուսուցանող կազմակերպությունների բաժինների և ծառայությունների անհրաժեշտ մասնագետների։

6.3. Աշխատանքի անվտանգության հարցերը հարկավոր է ներառել ուսումնական դիսցիպլինի բոլոր այն տեսակների մեջ, որոնք կապված են անձնակազմի պատրաստման, աշխատանքների կատարման, տեխնոլոգիայի, սարքավորումների ու գործիքների օգտագործման և այլնի հետ։

Աշխատանքի անվտանգության ուսուցման ծրագրերում հարկավոր է նախատեսել տեսական (գիտելիքներ) և գործնական (արտադրություն՝ կարողություններ և հմտություններ) ուսուցումը։

6.4. Աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների արտադրական ուսուցումն անցկացնում են ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում հատուկ ստեղծվող ուսումնական լաբորատորիաներում, արհեստանոցներում, արտադրամասերում, հրաձգարաններում, տեղամասերում, աշխատանքային տեղերում՝ արտադրական ուսուցում դասավանդողի, վարպետի (հրահանգչի) կամ բարձր որակավորում ունեցող աշխատակցի ղեկավարությամբ։ Անհրաժեշտ ուսումնանյութական բազայի բացակայության դեպքում բացառության կարգով թույլատրվում է ուսուցումն անցկացնել իրավունքի սուբյեկտի՝ ուսուցման կազմակերպչի գոյություն ունեցող աշխատանքային տեղերում։

6.5. Այն աշխատանքների հետ կապ ունեցող աշխատողների համար, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության ավելի բարձր պահանջներ, անցկացնում են աշխատանքի անվտանգության հատուկ ուսուցում՝ հաշվի առնելով այդ պահանջները։

6.6. Այն մասնագիտություններով աշխատողներ պատրաստելու դեպքում, որոնց ներկայացվում են աշխատանքի անվտանգության ավելի բարձր պահանջներ, աշխատանքի անվտանգության ուսուցումը հարկավոր է ավարտել աշխատանքի անվտանգության և աշխատանքների կատարման անվտանգության վերաբերյալ ստացած գիտելիքների առանձին ստուգմամբ։

Այլ մասնագիտությունների աշխատողներ պատրաստելու դեպքում աշխատանքի պաշտպանության և աշխատանքների կատարման անվտանգության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը կարող է համատեղվել մասնագիտությանն առնչվող ընդհանուր քննության հետ։

6.7. Այն աշխատանքների և մասնագիտությունների ցանկը, որոնց համար աշխատանքի անվտանգության հատուկ ուսուցում են անցկացնում, ինչպես նաև այդ ուսուցման կարգը, ձևը, պարբերականությունը և տևողությունը, գիտելիքների ստուգման կարգը և քննական հանձնաժողովների կազմը սահմանվում են ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկության ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով նորմատիվ փաստաթղթերի պահանջները, աշխատողների ներկայացուցիչների (եթե այդպիսիք կան) հետ համաձայնեցմամբ, ելնելով մասնագիտության բնույթից, աշխատանքների տեսակից, արտադրության յուրահատկությունից և աշխատանքի պայմաններից։

6.8. Պետական վերահսկողության մարմինների հսկողության ներքո գտնվող վտանգավոր արտադրական օբյեկտներում աշխատանքների կատարմանը կամ դրանց, կայանքների, այդ թվում՝ բարձր վտանգավորության աղբյուր հանդիսացող էլեկտրակայանքների, սարքավորումների, բարձր վտանգավորության այլ օբյեկտների սպասարկմանն առնչություն ունեցող աշխատողներն աշխատանքի անվտանգության գիտելիքների պարբերական ստուգում են անցնում այդ օբյեկտների շահագործման անվտանգության համապատասխան կանոններով սահմանված ժամկետներում։ Գիտելիքների հերթական ստուգումից առաջ այդ անձանց հետ կազմակերպում են գիտելիքների ստուգման հարցերով պարապմունքներ և խորհրդատվություններ։

6.9. Բանվորական մասնագիտությունների բոլոր այն աշխատողները, որոնք տվյալ տեսակի աշխատանքները կատարել, տվյալ պաշտոնում, մասնագիտությամբ աշխատել են երեք տարուց ավելի ընդմիջումով, իսկ այն աշխատանքի դեպքում, որին աշխատանքի անվտանգության ավելի բարձր պահանջներ են ներկայացվում մեկ տարուց ավելի ընդմիջումով, աշխատանքի անվտանգության ուսուցում են անցնում՝ նախքան ինքնուրույն աշխատանք սկսելը։

6.10. Աշխատանքի անվտանգության ուսուցումը հարկավոր է անցկացնել այն ուսումնական ծրագրերի համաձայն, որոնք մշակվել են նորմատիվ փաստաթղթերի պահանջները հաշվի առնելով, համաձայնեցվել և հաստատվել են ուսուցման կազմակերպչի՝ ձեռնարկության ղեկավարի կամ ուսուցանող կազմակերպության կողմից, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

6.11. Աշխատանքի պաշտպանության և աշխատանքների կատարման անվտանգության վերաբերյալ գիտելիքների և (կամ) հմտությունների ստուգման արդյունքները ձևակերպում են արձանագրությամբ (Ա հավելված, Ա.1 ձև) և ամրագրում են ստուգումն անցնելու անձնական քարտի մեջ, եթե դա կիրառվում է (Ա հավելված, Ա.2 ձև)։ Գիտելիքների և (կամ) հմտությունների ստուգումը հաջողությամբ անցած անձին տրվում է ինքնուրույն աշխատելու իրավունքի հավաստագիր (Ա հավելված, Ա.3 ձև)։

6.12. Աշխատանքի պաշտպանության և աշխատանքների կատարման անվտանգության վերաբերյալ գիտելիքների և (կամ) հմտությունների ստուգման անբավարար գնահատական ստացած անձի կրկնակի ստուգումը նշանակում են մեկ ամսից ոչ ուշ։ Նախքան կրկնակի ստուգումն անցկացնելը` անբավարար գնահատական ստացած անձին չի թույլատրվում ինքնուրույն աշխատանքի անցնել։

6.13. Պաշտոնին նշանակելիս ղեկավարին կամ մասնագետին վերադաս պաշտոնատար անձը պետք է ծանոթացնի՝

- նրան վստահված ստորաբաժանման ներսում, օբյեկտում, տեղամասում աշխատանքի պայմանների վիճակի և արտադրական իրավիճակին,

- աշխատողներին վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցությունից պաշտպանող միջոցների վիճակին,

- տվյալ ղեկավարին ենթակա աշխատանքային կոլեկտիվներում արտադրական տրավմատիզմի և մասնագիտական հիվանդացության մակարդակին,

- աշխատանքի պայմանների և պաշտպանության բարելավմանն ուղղված պլանավորված միջոցառումներին, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության գծով պաշտոնեական պարտականություններին։

6.14. Պաշտոնն ստանձնելու օրվանից սկսած մեկ ամսից ոչ ուշ ղեկավարները և մասնագետներն իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող աշխատանքի անվտանգության կառավարման հարցերի վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում։ Ստուգման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ (Ա հավելված, Ա.1 ձև)։ Գիտելիքների ստուգումը հաջողությամբ անցած անձին տրվում է հավաստագիր (Ա հավելված, Ա.3 ձև)։

6.15. Անբավարար գնահատական ստացած ղեկավարները և մասնագետները մեկ ամիսը չգերազանցող ժամկետում պետք է նորից գիտելիքների ստուգում անցնեն։ Նախքան հաջող կրկնակի ստուգումը՝ հարկավոր է նրանց հեռացնել պաշտոնեական պարտականությունների կատարումից։

 

7. Ուսուցանող կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները

7.1. Աշխատանքի անվտանգության հարցերի վերաբերյալ բանվորների և կրտսեր սպասարկող անձնակազմի, ղեկավարների և մասնագետների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուների, ինքնազբաղված այլ անձանց գիտելիքների մակարդակի բարձրացումն իրականացնում են ուսուցանող կազմակերպություններում՝ ունկնդիրների կողմից իրենց մասնագիտական բանիմացությունը բարելավելու բոլոր ձևերով (որակավորման բարձրացման, մասնագիտական ուսուցման, մասնագիտական վերապատրաստման), ինչի համար ուսումնական-թեմատիկ պլաններում և մասնագիտական ուսուցման դասընթացների ծրագրերում պետք է ներառվեն աշխատանքի անվտանգության վերաբերյալ հարցեր՝ ուսուցման դասընթացի ընդհանուր ծավալի առնվազն 10 %-ի չափով։

7.2. Ղեկավարների և մասնագետների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուների և ինքնազբաղված անձանց համար կազմակերպում են ուսուցանող կազմակերպությունների կողմից անցկացվող՝ աշխատանքի անվտանգության վերաբերյալ հատուկ կարճաժամկետ դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն։

7.3. Բանվորների, ղեկավարների և մասնագետների, այլ անձանց որակավորման բարձրացման համակարգում աշխատանքի անվտանգության վերաբերյալ ուսուցման տեսակները, պարբերականությունը, ժամկետները և կարգը, ինչպես նաև գիտելիքների ստուգման ձևը որոշում են ազգային օրենսդրությամբ սահմանված կարգին և (կամ) գործելակերպին համապատասխան։

7.4. Ուսուցանող կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների իմացության ստուգումն անցկացնում են ուսուցանող կազմակերպության ղեկավարի կամ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով դրա համար լիազորված այլ անձի կողմից հաստատված՝ մշակված ուսումնական ծրագրերի համաձայն։ Ուսումնական ծրագրերը կարող են համաձայնեցվել ուսուցման և (կամ) գիտելիքների ստուգման պատվիրատուների հետ։

7.5. Աշխատողների աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների օբյեկտիվ ստուգման նպատակով ուսուցանող կազմակերպությունները կարող են, եթե դա չի հակասում ազգային օրենսդրության պահանջներին, անցկացնել աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ այն անձանց գիտելիքների անկախ ստուգում, որոնք աշխատանքի պաշտպանության նախնական ուսուցում են անցել տվյալ ուսուցանող կազմակերպության շրջանակներից դուրս։

7.6. Աշխատանքի պաշտպանության ուսուցումը և (կամ) աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացվում են ուսուցանող կազմակերպությունների կողմից՝ ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ պայմանով, որ նրանք ունեն աշխատանքի պաշտպանության (տեխնոլորտային անվտանգության, տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների անվտանգության, կենսագործունեության անվտանգության և այլ) հարցերին առնչվող կրթական գործունեություն իրականացնելու իրավունք, համապատասխան որակավորում ունեցող և աշխատանքի պաշտպանության ու արտադրության անվտանգության ոլորտում մասնագիտացած մանկավարժական հաստիքներ, ինչպես նաև համապատասխան նյութատեխնիկական բազա և ուսումնամեթոդական ապահովում։

Ուսուցանող կազմակերպությունների ուսուցչական կազմը պետք է ունենա ազգային օրենսդրությամբ մասնագետներից պահանջվող որակավորումից ոչ պակաս որակավորում՝ աշխատանքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև առնվազն երեք տարվա՝ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ դասավանդման (ուսուցման, հրահանգավորման) փորձ կամ աշխատանքի պաշտպանության ոլորտում գործնական աշխատանքի փորձ։

7.7. Ուսուցանող կազմակերպությունների կողմից ստեղծված՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հանձնաժողովների (անկախ ստուգման հարցերով հանձնաժողովների) կազմի մեջ մտնում են այդ կազմակերպությունների ղեկավարները և հաստիքային դասավանդողները, ինչպես նաև (համաձայնեցմամբ) գործադիր իշխանության մարմինների, աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների մարմինների կամ աշխատողների կողմից լիազորված այլ ներկայացուցչական մարմինների ղեկավարները և մասնագետները, աշխատանքի պաշտպանության գծով որակավորված մասնագետները։

7.8. Որակի և գործնական ուղղվածության բարձրացման համար աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ուսուցումը և (կամ) աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը ուսուցանող կազմակերպություններում անցկացնում են, որպես կանոն, ուսուցանվողների առանձին խմբերում և նրանց մասնագիտական գործունեության յուրահատկության համար կիրառելի՝ հատուկ ուսումնական ծրագրերով՝

- անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուները.

- կազմակերպությունների ղեկավարները, նրանց տեղակալները և բարձրաստիճան ղեկավարությունից այլ անձինք՝ անկախ պաշտոնների անվանումից.

- կազմակերպությունների ղեկավարների՝ աշխատանքի պաշտպանության հարցերը համակարգող տեղակալները, աշխատանքի պաշտպանության ծառայությունների և այլ համանման ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները, անկախ անվանումից, ինչպես նաև այն աշխատողները, որոնց վրա գործատուի կողմից դրվել են պարտականություններ և պատասխանատվություն՝ աշխատանքի պաշտպանության աշխատանքների կազմակերպման համար, կամ այս կամ այն արտադրական օբյեկտի անվտանգ շահագործման համար, կամ բարձր վտանգավորության աշխատանքների կատարման համար.

- միջին օղակի ղեկավարները և մասնագետները (գծային ղեկավարները և մասնագետները), որոնք կազմակերպում են ստորաբաժանումներում աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքները.

- աշխատանքների անմիջական ղեկավարները, որոնք իրականացնում են աշխատանքային տեղերում և արտադրական օբյեկտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև աշխատանքների, այդ թվում՝ բարձր վտանգավորության աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը և տեխնիկական վերահսկողությունը.

- բանվորական մասնագիտությունների աշխատողները և կրտսեր սպասարկող անձնակազմը.

- աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) անդամները, աշխատանքի պաշտպանության գծով աշխատողների ներկայացուցիչները.

- գործատուի այլ հանձնաժողովների անդամները, որոնք առնչություն ունեն աշխատանքի պայմանների և պաշտպանության, արտադրության անվտանգության կառավարման հարցերի հետ.

- աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ աշխատողների գիտելիքների ստուգման հարցերով՝ գործատուի մոտ մշտապես գործող հանձնաժողովների անդամները, ինչպես նաև գործատուի մոտ ուսուցման, այդ թվում՝ հրահանգավորման գործընթացի կազմակերպմանը և անցկացմանը մասնակցող աշխատողները (աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչները).

- գործադիր իշխանության մարմինների, տեղական ինքակառավարման մարմինների, արհեստակցական միությունների և ինքնակարգավորվող կազմակերպությունների մասնագետները, որոնք զբաղված են աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների և դրանց նկատմամբ հսկողության կազմակերպմամբ, այդ թվում՝ դրանց ենթակա կազմակերպություններում, և աշխատանքի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրագործմամբ.

- կրթական հաստատությունների և կազմակերպությունների մանկավարժական աշխատողները՝ «Աշխատանքի պաշտպանություն», «Կենսագործունեության անվտանգություն», «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների անվտանգություն», «Տեխնոլորտային անվտանգություն» դիսցիպլինների և այլնի դասավանդողները, ուսուցանվողների արտադրական պրակտիկայի կազմակերպիչները և ղեկավարները.

- ուսուցանող կազմակերպությունների մանկավարժական աշխատողները, որոնք իրականացնում են աշխատանքի պաշտպանության մասով աշխատողների ուսուցումը և (կամ) աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ նրանց գիտելիքների ստուգումը.

- աշխատանքի պաշտպանության մասով ուսուցման կազմակերպիչները և ղեկավարները, ուսուցանող կազմակերպությունների աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովների անդամները։

7.9. Հաշվի առնելով աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների հատուկ դերը՝ գործատուն պետք է ապահովի նրանց մասնագիտական բանիմացությունը և նպաստի աշխատանքի պաշտպանության, կամ արտադրության անվտանգության, կամ տեխնոլորտային անվտանգության, կամ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում այդ մասնագետների կողմից համապատասխան բազային մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուն՝ համակցված աշխատանքի պաշտպանության կամ տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների անվտանգության գծով մասնագիտական վերապատրաստման հետ, որոնք աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք են տալիս։

Բացի այդ՝ գործատուն պետք է ապահովի աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների մասնագիտական բանիմացության պահպանումը՝ աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման առավել արդիական հարցերի մասով որակավորման բարձրացման ձևով իր աշխատողների ուսուցման միջոցով։

7.10. Աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների պարտականություններն անձամբ կատարող, անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուները պետք է անցնեն աշխատանքի պաշտպանության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում, որն աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք է տալիս։

7.11. Աշխատանքի պաշտպանության գծով ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, պետք է ունենան աշխատանքի պաշտպանության, կամ արտադրության անվտանգության, կամ տեխնոլորտային անվտանգության, կամ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում համապատասխան բազային մասնագիտական կրթություն և որակավորում՝ համակցված աշխատանքի պաշտպանության կամ տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների անվտանգության գծով մասնագիտական վերապատրաստման հետ, որոնք աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք են տալիս։

7.12. Աշխատանքի պաշտպանության գծով մասնագետները, որոնք զբաղված են աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հարցերի ուսուցման գծով դասավանդման ծառայությունների և (կամ) աշխատանքի պաշտպանության վերաբերյալ բոլոր տեսակների փորձագիտական (խորհրդատվական) ծառայությունների մատուցմամբ, պետք է անցնեն ազգային օրենսդրությամբ սահմանված որակավորման ծրագրերով համապատասխան հատուկ որակավորման բարձրացում, իսկ հետագայում՝ հինգ տարին առնվազն մեկ անգամ, աշխատանքի պաշտպանությանը ներկայացվող նորմատիվ պահանջների էական փոփոխության դեպքում անցնեն համապատասխան հատուկ որակավորման բարձրացում։

7.13. Աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումն իրագործվում են բարձրագույն մասնագիտական կրթության կրթական հաստատություններում՝ մասնագիտական կրթության ոլորտում ազգային օրենսդրությանը և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

7.14. Աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների մասնագիտական բանիմացության գնահատման հրապարակայնությունն ապահովելու և դրա օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով ազգային օրենսդրության շրջանակներում կարող են ստեղծվել ազգային և միջազգային մակարդակներով սահմանված պահանջներին աշխատանքի պաշտպանության գծով մասնագետների բանիմացության համապատասխանության հանրային և հանրային-պետական ճանաչման համակարգեր՝ ներառյալ մասնագետների կամավոր սերտիֆիկացումը (ատեստավորումը)։

7.15. Ուսուցանող կազմակերպությունում կրթական ծառայությունների մատուցման դեպքում աշխատանքի պաշտպանության ուսուցման և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման որակի համար պատասխանատվությունը կրում է տվյալ ծառայությունները մատուցող ուսուցանող կազմակերպությունը և տվյալ ծառայությունների պատվիրատուն՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

8. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ հրահանգավորման անցկացման ձևով

8.1. Հրահանգավորումների անցկացումը կատարելու համար պարտադիր կոնկրետ ուղղորդող պահանջները (ցուցումները) հրահանգավորում անցկացնող անձի (հրահանգչի) կողմից հրահանգավորում անցնող անձին բանավոր կամ գրավոր շարադրելն (տրամադրելը) է՝ հրահանգավորում անցնող անձի կողմից իրեն հանձնարարված աշխատանքային և (կամ) վարքագծային գործառույթների կատարման ժամանակ այս կամ այն կոնկրետ գործողությունների (աշխատանքային գործառույթների, արտադրական գործողությունների և այլն) անվտանգ կատարման պայմանների, կարգի և հաջորդականության համաձայն։

8.2. Աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորումների անցկացումը ներառում է՝ հրահանգավորում անցնող անձին իր աշխատանքային տեղում (տեղերում) գոյություն ունեցող՝ աշխատանքի պայմանների, (արտադրական միջավայրի վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների և աշխատանքային գործընթացի գործոնների), աշխատանքի անվտանգության և պաշտպանության այն պահանջներին ծանոթացնելը, որոնք պարունակվում են ուսուցման կազմակերպչի տեղական նորմատիվ ակտերում, աշխատանքային տեղում աշխատանքի պաշտպանության և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգներում, հրահանգավորում անցնող անձի կողմից աշխատանքային գործառույթը կատարելիս անհրաժեշտ այլ տեխնիկական և շահագործման փաստաթղթերում, ինչպես նաև աշխատանքների կատարման և տուժածին առաջին օգնություն ցույց տալու անվտանգ մեթոդներին և հնարքներին։

8.3. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգավորումն անցկացվում է ուսուցման կազմակերպչի ղեկավարի կողմից հաստատված կարգով, որը մշակվել է՝ հաշվի առնելով արտադրական գործունեության բնույթը, աշխատանքային տեղում աշխատանքի պայմանները և հրահանգավորում անցնող անձի աշխատանքային գործառույթը, ինչպես նաև հրահանգավորման տեսակը։

Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգավորում անցկացնելու համար կարող են կիրառվել ձեռնարկությունում մշակված և հաստատված՝ հրահանգավորման անցկացման հատուկ ծրագիր, ուսուցման այլ մեթոդներ և միջոցներ, այդ թվում՝ աշխատանքի պաշտպանության, աշխատանքների տեսակների կատարման անվտանգության վերաբերյալ հրահանգներ, նորմատիվ փաստաթղթեր, ուսումնական ձեռնարկներ, պատկերային ձեռնարկներ, վարժասարքեր, համակարգիչներ, տեսահրահանգներ և այլն։

8.4. Աշխատանքի անվտանգության և (կամ) պաշտպանության վերաբերյալ հրահանգավորման անցկացումը եզրափակվում է հրահանգավորում անցնող անձի կողմից հրահանգավորման բովանդակության յուրացման աստիճանի՝ հրահանգավորում անցկացնող անձի կողմից բանավոր ստուգմամբ։ Անհրաժեշտության դեպքում առաջարկվում է կիրառել թեստերի այս կամ այն համակարգերը։ Թեստավորման արդյունքները ձևակերպվում են գրավոր (համակարգչային) ձևով և պահվում են՝ մինչև հերթական հրահանգավորման ու թեստավորման անցկացումը։

Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգավորումների բոլոր տեսակների անցկացումը և դրանց բովանդակության յուրացումը գրանցվում և արձանագրվում են հրահանգավորումների անցկացման համապատասխան մատյաններում (Ա հավելված, Ա.4, Ա.5, Ա.6 ձևեր) կամ սահմանված դեպքերում՝ աշխատանքների կատարման կարգագրերում, կարգագիր-թույլտվություններում։ Մատյաններում կատարվող բոլոր գրառումները հաստատվում են հրահանգավորում անցնողի և հրահանգավորում անցկացնողի (աշխատանքի պաշտպանության գծով հրահանգչի) ստորագրություններով՝ պարտադիր նշելով հրահանգավորման անցկացման ամսաթիվը և ժամը։

8.5. Տարբերակում, կազմակերպում և ժամանակին (ըստ անհրաժեշտության՝ կոնկրետ հանգամանքներից կախված) անցկացնում են՝

- ներածական հրահանգավորում,

- աշխատանքային տեղում առաջնային և կրկնակի հրահանգավորւմ,

- արտապլանային հրահանգավորում,

- նպատակային հրահանգավորում։

Հրահանգավորման ծրագրերը մշակվում և հաստատվում են ուսուցման կազմակերպչի կողմից, սահմանված կարգով՝ ելնելով աշխատանքների կազմակերպման, անվտանգության և աշխատողի կոնկրետ աշխատանքային գործառույթների կատարման ժամանակ պահանջվող հիգիենայի միջոցառումներից՝ հաշվի առնելով աշխատանքի պաշտպանության ազգային նորմատիվ պահանջները։

8.6. Ներածական հրահանգավորումն անցկացնում են աշխատանքի ընդունվող բոլոր անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք աշխատանքի համար ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկություն են գործուղվել կամ ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկությանը ենթակա տարածքում և օբյեկտներում կապալային (ենթակապալային) աշխատանքներ են կատարում, ինչպես նաև արտադրական պրակտիկա անցնող՝ համապատասխան մակարդակների կրթական կազմակերպություններում և հաստատություններում ուսուցանվողների համար կամ ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկության արտադրական գործունեությանը մասնակցող այլ անձանց համար։

Անհրաժեշտության դեպքում ձեռնարկության ղեկավարի որոշմամբ ներածական հրահանգավորումն անցկացնում են նաև այն անձանց համար, որոնք ձեռնարկության արտադրական ստորաբաժանումներ են այցելում և (կամ) ձեռնարկությանը ենթակա տարածքում և օբյեկտներում այլ նպատակներով են գտնվում։

Ներածական հրահանգավորումն անցկացվում է աշխատանքի պաշտպանության գծով մասնագետի կողմից կամ այնպիսի մասնագետի կողմից, որին ուսուցման կազմակերպչի հրամանով վերապահված են ներածական հրահանգավորման անցկացման գծով պարտականությունները, որը սահմանված կարգով անցել է աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը՝ որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ։

Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ներածական հրահանգավորումն անցկացվում է ըստ ծրագրի (Բ հավելված, Բ.1 ծրագիր), որը մշակվել է ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկության արտադրական գործունեության յուրահատկությունը հաշվի առնելով և սահմանված կարգով հաստատվել է ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկության ղեկավարի կողմից։

Ներածական հրահանգավորման ծրագրերի բովանդակությունը աշխատողների տարբեր կատեգորիաների համար կարող է տարբեր լինել։

8.7. Աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորումն անցկացնում են՝ նախքան հրահանգավորում անցնող անձանց ինքնուրույն աշխատանքն սկսելը՝

- աշխատանքի նոր ընդունված բոլոր անձանց հետ, այդ թվում՝ կարճաժամկետ, սեզոնային և ժամանակավոր այլ աշխատանքների կատարման համար, հիմնական աշխատանքից ազատ ժամանակ (համատեղողներ), ինչպես նաև՝ տանը (տնային պայմաններում աշխատողներ)՝ օգտագործելով գործատուի կողմից հատկացվող կամ սեփական միջոցների հաշվին ձեռք բերվող նյութեր, գործիքներ և մեխանիզմներ.

- սահմանված կարգով այլ ստորաբաժանումից փոխադրված աշխատողների հետ կամ այն աշխատողների հետ, որոնց հանձնարարվում է իրենց համար նոր աշխատանքի կատարումը.

- ուսուցման կազմակերպչի մոտ աշխատանքի գործուղված՝ այլ կազմակերպությունների անձնակազմի հետ.

- ուսուցման կազմակերպչին ենթակա տարածքում և օբյեկտներում աշխատանքներ կատարող՝ կապալառուների (ենթակապալառուների) անձնակազմի հետ.

- արտադրական պրակտիկա (գործնական պարապմունքներ) անցնող՝ համապատասխան մակարդակների կրթական կազմակերպություններում ուսուցանվողների հետ և ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկության արտադրական գործունեությանը մասնակցող այլ անձանց հետ։

Աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորումն անցկացնում է ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատանքների անմիջական ղեկավարը (կատարողը) (վարպետը, աշխղեկը, դասավանդողը և այլն), որը սահմանված կարգով անցել է աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը՝ որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ։

Աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորումն անցկացվում է կամ այն ծրագրերով (Բ հավելված, Բ.2 ծրագիր), որոնք ուսուցման կազմակերպչի կողմից, սահմանված կարգով մշակվել և հաստատվել են աշխատանքի պաշտպանությանն առնչվող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, տեղական նորմատիվ ակտերի, աշխատանքային տեղում աշխատանքի պաշտպանության և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգների, անվտանգության ապահովման համար անհրաժեշտ այլ տեխնիկական և շահագործման փաստաթղթերի պահանջներին համապատասխան, կամ հենց աշխատանքի պաշտպանության և (կամ) տվյալ աշխատանքային տեղում աշխատանքների անվտանգ կատարման հրահանգների կամ հրահանգավորման համար անհրաժեշտ այլ տեղական նորմատիվ ակտերի և փաստաթղթերի համաձայն։

Ուսուցման կազմակերպիչ հանդիսացող ձեռնարկությանը ենթակա տարածքում և օբյեկտներում աշխատանքներ կատարող կապալառու (ենթակապալառու) կազմակերպությունների անձնակազմի հետ աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորումն անցկացնում է աշխատանքների անմիջական ղեկավար (կատարող) հանդիսացող կապալառու (ենթակապալառու) կազմակերպության ներկայացուցիչը՝ ստորաբաժանման ղեկավարի կամ տվյալ ստորաբաժանման աշխատանքային տեղերում (աշխատանքային գոտում, տարածքում) կապալային աշխատանքների անցկացման համար պատասխանատուի հետ համատեղ։ Աշխատողների հրահանգավորման կարգը ներառող՝ այդ աշխատանքների անվտանգ կատարման կարգը կարող է ձևակերպվել առանձին փաստաթղթով, որը կապալային (ենթակապալային) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրի անբաժանելի մասն է։

Այն անձինք, որոնց աշխատանքային պարտականությունները կապված չեն սարքավորումների օգտագործման, շահագործման, սպասարկման, փորձարկման, կարգաբերման և նորոգման, էլեկտրականացված կամ ձեռքի մեքենայացված այլ գործիքի օգտագործման, հումքի և նյութերի պահպանման ու կիրառման հետ, ուսուցման կազմակերպչի որոշմամբ կարող են ազատվել աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորում անցնելուց։ Աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորում անցնելուց ազատվող աշխատողների մասնագիտությունների և պաշտոնների ցանկը հաստատվում է ուսուցման կազմակերպչի ղեկավարի կողմից։

8.8. Աշխատանքային տեղում կրկնակի հրահանգավորումն անցկացնում են աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորումն անցած՝ 8.7 կետում նշված բոլոր անձանց հետ, վեց ամիսն առնվազն մեկ անգամ, աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորման անցկացման համար մշակված ծրագրերով, կամ հենց աշխատանքի պաշտպանության և (կամ) տվյալ աշխատանքային տեղում աշխատանքների անվտանգ կատարման հրահանգների, կամ հրահանգավորման համար անհրաժեշտ այլ տեղական նորմատիվ ակտերի և փաստաթղթերի համաձայն։

Աշխատանքային տեղում կրկնակի հրահանգավորումն անցկացնում են աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորման նման, ստացած գիտելիքների և հմտությունների ամրապնդման համար։

Աշխատանքային տեղում կրկնակի հրահանգավորումն ուսուցման կազմակերպչի հանձնարարությամբ անհրաժեշտության դեպքում կարող է սահմանափակվել միայն աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման անցկացմամբ՝ այն տեղեկությունների ծավալի չափով, որոնք պարունակվում են աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորման ծրագրում։

8.9. Արտապլանային հրահանգավորումը, այդ թվում՝ աշխատանքային տեղում, անցկացնում են՝

- տեխնոլոգիական գործընթացների փոփոխման, սարքավորումների, հարմարանքների, գործիքների և այլ այնպիսի գործոնների փոխարինման կամ արդիականացման դեպքում, որոնք ազդում են աշխատանքի պայմանների և անվտանգության վրա.

- տվյալ աշխատողի աշխատանքի ընդմիջումների դեպքում (աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններով աշխատանքների համար՝ 30 օրացուցային օրից ավելի, իսկ մնացած աշխատանքների համար՝ երկու ամսից ավելի).

- աշխատանքային տեղում աշխատանքի պաշտպանության նոր հրահանգները, աշխատանքների անվտանգ կատարման հրահանգները, այլ տեխնոլոգիական փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ դրանք փոփոխելու դեպքում, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության այնպիսի պահանջներ պարունակող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխման դեպքում, որոնք առնչվում են տվյալ աշխատողին (աշխատողներին) հանձնարարված աշխատանքների կատարման կարգին.

- աշխատանքի պաշտպանության պահանջներն աշխատողների կողմից խախտելու դեպքում, եթե այդ խախտումները ծանր հետևանքների (արտադրությունում դժբախտ պատահար, վթար և այլն) առաջացման իրական սպառնալիք են ստեղծել.

- պետական վերահսկողության և հսկողության, հասարակական հսկողության մարմինների պաշտոնատար անձանց պահանջով.

- ուսուցման կազմակերպչի ղեկավարի (կամ վերջինիս կողմից դրա համար լիազորված պաշտոնատար անձի) որոշմամբ։

Արտապլանային հրահանգավորումն անցկացնում են աշխատանքային տեղում առաջնային հրահանգավորման նման, տվյալ աշխատանքային տեղում աշխատողներին աշխատանքների կազմակերպման փոփոխությունների և այդ աշխատանքներն անվտանգ կատարելու նպատակով այդ փոփոխություններին համապատասխանող՝ աշխատանքի պաշտպանության պահանջների մասին տեղեկացնելու համար։

Արտապլանային հրահանգավորումն անհրաժեշտության դեպքում ուսուցման կազմակերպչի հանձնարարությամբ կարող է փոխարինվել նպատակային հատուկ ուսուցմամբ և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգմամբ։

Արտապլանային հրահանգավորումն անցկացվում է ուսուցման կազմակերպչի կողմից սահմանված կարգով մշակված և հաստատված ծրագրերով, կամ հենց աշխատանքի պաշտպանության և (կամ) տվյալ աշխատանքային տեղում աշխատանքների անվտանգ կատարման նոր հրահանգների, կամ հրահանգավորման համար անհրաժեշտ այլ տեղական նորմատիվ ակտերի և փաստաթղթերի համաձայն՝ արտապլանային հրահանգավորման նպատակներին համապատասխան։

Արտապլանային հրահանգավորումն անցկացնում է ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատանքների անմիջական ղեկավարը (կատարողը) (վարպետը, աշխղեկը և նմ.), որը սահմանված կարգով անցել է աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը՝ որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ։

8.10. Նպատակային հրահանգավորումն անցկացնում են նախքան հետևյալի կատարումը՝

- բարձր վտանգավորության աշխատանքների, որոնց համար, նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, պահանջվում է կարգագիր-թույլտվություն, թույլտվություններ կամ այլ հատուկ փաստաթղթեր ձևակերպել.

- մեկանգամյա աշխատանքների, այդ թվում՝ այնպիսի աշխատանքների, որոնք մասնագիտացման, մասնագիտության տեսանկյունից անմիջական պարտականությունների հետ կապված չեն.

- աշխատողի օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցության բարձր ռիսկի այլ աշխատանքների (ուսուցման կազմակերպչի որոշմամբ).

- վթարների, տարերային աղետների և այլնի հետևանքների վերացման ժամանակ կատարվող աշխատանքների։

Նպատակային հրահանգավորումը նաև անցկացնում են ուսուցման կազմակերպչին ենթակա տարածքում և (կամ) դրա սահմաններից դուրս արտագնա (ելքի) զանգվածային միջոցառումների անցկացման դեպքում։

Այն աշխատանքների և զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց կատարումից առաջ անցկացվում է նպատակային հրահանգավորումը, սահմանվում է ուսուցման կազմակերպչի կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով նրա արտադրական գործունեության յուրահատկությունը և համապատասխան ազգային նորմատիվ պահանջները։

Նպատակային հրահանգավորումն անցկացնում է աշխատանքների կամ միջոցառումների անմիջական ղեկավարը (կատարողը) (վարպետը, աշխղեկը, դասավանդողը և նմ.), որը սահմանված կարգով արդեն անցել է աշխատանքի անվտանգության և պաշտպանության ուսուցումն ու աշխատանքի անվտանգության և պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը՝ որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ։

Նպատակային հրահանգավորումն անցկացնում են նպատակային հրահանգավորման այնպիսի ծրագրերով, որոնք սահմանված կարգով մշակվել և հաստատվել են իրականացվող այն աշխատանքների կամ զանգվածային միջոցառումների բնույթին համապատասխան, որոնց անցկացումից առաջ կատարվում է նպատակային հրահանգավորումը, կամ հենց աշխատանքի պաշտպանության և (կամ) աշխատանքների անվտանգ կատարման հրահանգների, կամ նպատակային հրահանգավորման համար անհրաժեշտ այլ տեղական նորմատիվ ակտերի և փաստաթղթերի համաձայն։

Նպատակային հրահանգավորման անցկացումն արձանագրվում է կամ աշխատանքների կատարման կարգագրի մեջ, այդ թվում՝ կարգագիր-թույլտվության մեջ, կամ նպատակային հրահանգավորումների հատուկ մատյանում։

8.11. Աշխատող անձանց աշխատանքի պաշտպանության վերաբերյալ բոլոր տեսակի հրահանգավորումների անցկացման կոնկրետ կարգը, պայմանները, ժամկետները և պարբերականությունը որոշվում են ուսուցման կազմակերպչի կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային գործունեության յուրահատկությունը, ինչպես նաև՝ իր արտադրական գործունեությանը համապատասխանող՝ աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության նորմատիվ պահանջները։

 

9. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ աշխատանքային տեղում անհատական ստաժավորման ձևով

9.1. Ղեկավարների, մասնագետների, բանվորական մասնագիտությունների աշխատողների և կրտսեր սպասարկող անձնակազմի՝ աշխատանքային տեղում անհատական ստաժավորման ձևով աշխատանքի պաշտպանության ուսուցումն անցկացվում է նրանց աշխատանքի ընդունվելու, պաշտոնի և (կամ) կատարվող աշխատանքային գործառույթի փոփոխմամբ կազմակերպության ներսում այլ աշխատանքի փոխադրելու դեպքում՝ մշտական աշխատողի ժամանակավոր բացակայության (հիվանդություն, արձակուրդ, գործուղում) ընթացքում հնարավոր փոխարինմանը նախապատրաստելու համար, և ուղղված է հմտությունների և կարողությունների (բանիմացության) ձեռքբերմանը՝ զբաղեցրած պաշտոնի (մասնագիտության, աշխատանքային գործառույթի) մասով աշխատանքային գործառույթների (պարտականությունների) ինքնուրույն անվտանգ կատարման համար, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության առաջադեմ փորձի գործնական յուրացման և աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։

9.2. Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների գործնական յուրացման նպատակով բանվորական մասնագիտությունների աշխատողների համար աշխատանքային տեղում անհատական ստաժավորման ձևով աշխատանքի պաշտպանության ուսուցումն անցկացվում է աշխատանքների ղեկավարի ղեկավարությամբ, կամ արտադրական ուսուցման հրահանգչի, կամ փորձառու աշխատողի կողմից, որոնք համապատասխան ուսուցում են անցել որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ, ունեն գործնական մեծ փորձ և ստաժավորման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ որակներ։

9.3. Ղեկավարների և մասնագետների համար աշխատանքային տեղում անհատական ստաժավորման ձևով աշխատանքի պաշտպանության ուսուցումն անցկացվում է աշխատանքի պաշտպանության առաջադեմ փորձի գործնական յուրացման և աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, վերադաս ղեկավարի ղեկավարությամբ կամ ուսուցման կազմակերպչի որոշմամբ նշանակվող՝ ստաժավորման այլ ղեկավարի ղեկավարությամբ։

9.4. Ստաժավորման անհրաժեշտությունը, դրա բովանդակությունը և տևողությունը սահմանում է այն ստորաբաժանման ղեկավարը, որտեղ աշխատում է ստաժավորվող աշխատողը՝ կախված նրա կրթության մակարդակից, որակավորումից, աշխատանքային փորձից և այլն։

Բանվորական մասնագիտությունների աշխատողների և կրտսեր սպասարկող անձնակազմի համար, որոնք ունեն իրենց հանձնարարված աշխատանքային գործառույթի անվտանգ կատարման պահանջներին համապատասխանող մասնագիտական որակավորում, ստաժավորման ժամկետները սահմանվում են երեքից տասնինը աշխատանքային հերթափոխ տևողությամբ ստաժավորման ծրագրերով։

Աշխատանքի փորձ և համապատասխան որակավորում չունեցող՝ բանվորական մասնագիտությունների աշխատողների համար, որոնց համար մասնագիտական ուսուցում է անցկացվում, ստաժավորման ժամկետները՝ ներառյալ աշխատանքի պաշտպանության և աշխատանքների կատարման անվտանգության հարցերի յուրացումը, սահմանվում են մեկից վեց ամիս տևողությամբ ստաժավորման ծրագրերով։

Ղեկավարների և մասնագետների համար ստաժավորման ժամկետները գործատուի որոշմամբ սահմանվում են երկու շաբաթից մինչև մեկ ամիս՝ նրանց ունեցած կրթությանը, պատրաստվածությանը և աշխատանքային փորձին համապատասխան։

9.5. Ղեկավարների և մասնագետների անհատական ստաժավորման ընթացքում ստաժավորման ղեկավարը կազմակերպում է՝

- ստաժավորման ծրագրի կազմումը, որում պետք է արտացոլվեն դրա կոնկրետ առաջադրանքները և կատարման ժամկետները՝ հաշվի առնելով ստաժավորվողի կրթությունը, պատրաստվածությանը և աշխատանքային փորձը.

- ստաժավորվողին ստորաբաժանման բոլոր աշխատողների և նրանց աշխատանքի պայմանների, ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, ստորաբաժանման հիմնական գործառույթների և դրանց իրականացման ժամանակ աշխատանքի պաշտպանության պահանջներին ծանոթացնելը.

- ստաժավորվողին աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթին ծանոթացնելը՝ պաշտոնեական հրահանգ, ստորաբաժանման մասին կանոնակարգ, ներքին նորմատիվներ և կանոնակարգեր, աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության վերաբերյալ տեղական նորմատիվ ակտեր.

- ստաժավորվողի կողմից որոշակի սահմանված առաջադրանքների կատարման դիտարկումն ու հսկողությունը և նրա գործողությունների շտկումը.

- ստաժավորվողի կողմից ստաժավորում անցնման մասին հետկանչի ձևակերպումը։

9.6. Ստաժավորման արդյունքների ամփոփումը բանվորական մասնագիտությունների աշխատողների համար իրականացվում է կազմակերպության կամ դրա ստորաբաժանումների որակավորման, իսկ ղեկավարների և մասնագետների համար՝ ատեստավորման հանձնաժողովներում։

Հանձնաժողովը գնահատում է ստաժավորվողի տեսական և գործնական պատրաստվածության մակարդակը, ըստ ստորաբաժանման գործունեության պրոֆիլի՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ նրա գիտելիքների մակարդակը՝ մասնագիտության (պաշտոնի) համապատասխանության մասով, և համապատասխան արձանագրություն է ձևակերպում։

Ստաժավորման բավարար արդյունքների դեպքում ստորաբաժանման (կազմակերպության) ղեկավարը տալիս է ստաժավորվողին ինքնուրույն աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին կարգադրություն։

Ստաժավորման (ինքնուրույն աշխատանքի թույլտվության քննության) անբավարար արդյունքների դեպքում ստաժավորվողները պարտավոր են անցնել աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների կրկնակի ստուգում՝ մեկ ամսվա ընթացքում։

Այն դեպքում, երբ ստաժավորվողները կրկին անբավարար գնահատական են ստացել, ուսուցման կազմակերպիչը քննարկում է ունեցած մասնագիտությանը (զբաղեցրած պաշտոնին) նրանց համապատասխանության մասին հարցը։

 

10. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ գիտելիքների ստուգման ձևով

10.1. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը բոլոր այն անձանց մասնագիտական բանիմացության հիմնական չափորոշիչն է, որոնք առնչություն ունեն աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման և աշխատողների կողմից իրենց հանձնարարված աշխատանքի կատարման ընթացքում այդ պահանջների պահպանման կազմակերպման հետ։

10.2. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացվում է պլանային կարգով (հերթական ստուգում) և ըստ անհրաժեշտության (արտահերթ ստուգում), ինչպես նաև ստուգմանը նախորդող՝ սույն ստանդարտի պահանջներին համապատասխան անցկացվող ուսուցումից կամ հրահանգավորումից հետո։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացվում է ուսուցման կազմակերպչի ուժերով, ինչպես նաև կրթական գործունեության իրականացման (կրթական ծառայությունների մատուցման) իրավունք ունեցող մասնագետների և (կամ) ուսուցանող կազմակերպությունների ներգրավմամբ։

10.3. Ուսուցման անցկացման որակի բարձրացման և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման համար, ուսուցման կազմակերպչի որոշմամբ, կարող է անցկացվել աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների անկախ ստուգում։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների անկախ ստուգումն անցկացվում է ուսուցանող կազմակերպությունների ուժերով, որոնք ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական կրթության ոլորտում իրականացնում են կրթական գործունեություն (մատուցում են կրթական ծառայություններ)՝ աշխատանքի պաշտպանության և (կամ) արտադրության անվտանգության հարցերով։

10.4. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ տեսական գիտելիքների և բանվորական մասնագիտությունների աշխատողների անվտանգ աշխատանքի կամ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու գործնական հմտությունների ստուգումն անցկացնում են հրահանգավորումներից հետո՝ աշխատանքի պաշտպանության համապատասխան կանոնների և հրահանգների պահանջների վերաբերյալ գիտելիքների, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցման ու տուժածներին առաջին օգնություն ցույց տալու ուսուցման ծավալի չափով։

Ղեկավարների և մասնագետների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուների մոտ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացնում են աշխատանքի պաշտպանության ուսուցման համապատասխան ծրագրերի բովանդակության ծավալով (նրանց պաշտոնեական/գործառութային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական բանիմացության ծավալով)՝ ուսուցման համապատասխան ծրագրերով նախնական ուսուցումից հետո։

10.5. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների հերթական ստուգումն անցկացնում են աշխատանքի պաշտպանության վերաբերյալ այն նորմատիվ պահանջներին համապատասխան, որոնց կատարումը և պահպանումը մտնում են ստուգում անցնող անձանց գործառութային (պաշտոնեական, մասնագիտական և(կամ) հասարակական) պարտականությունների մեջ և (կամ) անհրաժեշտ են ստուգում անցնող անձանց աշխատանքային գործառույթը կատարելիս՝ հաշվի առնելով հերթական (պլանային) ուսուցումից հետո ձեռնարկության արտադրական գործունեության բնույթը։

10.6. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների արտահերթ ստուգումը, անկախ նախորդ ստուգման անցկացման ժամկետից, անցկացնում են՝

- աշխատանքի պաշտպանության պահանջներ պարունակող՝ նոր օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր ներդնելու կամ արդեն գործող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում (ընդ որում, իրականացվում է միայն այդ օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ գիտելիքների ստուգումը).

- շահագործման մեջ նոր սարքավորումներ դնելու և տեխնոլոգիական գործընթացներում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց համար աշխատողների՝ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ գիտելիքներ են պահանջվում (ընդ որում, իրականացվում է միայն այն գիտելիքների ստուգումը, որոնք կապված են աշխատանքի պաշտպանության պահանջների համապատասխան փոփոխությունների հետ).

- աշխատողներին այնպիսի աշխատանքի նշանակելու կամ այլ աշխատանքի փոխադրելու դեպքում, որոնց համար աշխատողների՝ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ գիտելիքներ են պահանջվում, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի՝ իր գործունեության բնագավառը փոխելու դեպքում (ընդ որում, նախքան նրանց կողմից իրենց պաշտոնեական/աշխատանքային պարտականությունների կատարումն սկսելը, իրականացվում է միայն այն գիտելիքների ստուգումը, որոնք կապված են աշխատանքի պաշտպանության պահանջների համապատասխան փոփոխությունների հետ).

- պետական վերահսկողության և հսկողության մարմինների, ինչպես նաև գործադիր իշխանության և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց պահանջով, ինչպես նաև ուսուցման կազմակերպչի պաշտոնատար անձանց պահանջով՝ աշխատանքի պաշտպանության պահանջների խախտումների բացահայտման կամ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ ոչ բավարար գիտելիքների դեպքում.

- տեղի ունեցած վթարներից և դժբախտ պատահարներից հետո, ինչպես նաև՝ աշխատանքի պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի պահանջների բազմակի խախտումների բացահայտման դեպքում.

- տվյալ պաշտոնում աշխատանքի՝ ավելի, քան մեկ տարվա ընդմիջման դեպքում։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների արտահերթ ստուգման ընթացակարգերի ծավալը և կարգը սահմանում է դրա անցկացումը նախաձեռնող կողմը։

Արտահերթ ստուգումը պետք է ուղեկցվի արտահերթ ստուգման անցկացման անհրաժեշտության հիմք հանդիսացած հարցերի վերաբերյալ քննվող անձանց հատուկ պատրաստմամբ՝ ներառյալ քննվող անձանց պատրաստումը՝ հեռավար (տեղական և (կամ) ցանցային) ուսուցման միջոցներով։

10.7. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ քննվող անձանց գիտելիքների ստուգման անցկացման համար ուսուցման կազմակերպչի ղեկավարի հրամանով (կարգադրությամբ) ստեղծվում է աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողով/հանձնաժողովներ (մշտապես գործող հանձնաժողովներ)՝ կազմված առնվազն հինգ մարդուց, որոնցից ցանկացած երեքի ներկայությունը գիտելիքների ստուգմանը պարտադիր է։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ քննվող անձանց գիտելիքների ստուգման անցկացման համար ուսուցանող կազմակերպության ղեկավարի հրամանով (կարգադրությամբ) ստեղծվում է աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողով/հանձնաժողովներ (մշտապես գործող հանձնաժողովներ)՝ կազմված առնվազն հինգ մարդուց, որոնցից ցանկացած երեքի ներկայությունը գիտելիքների ստուգմանը պարտադիր է։

10.8. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովը գլխավորում է դրա նախագահը։ Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովը կարող է կազմված լինել նախագահից, նախագահի տեղակալից (տեղակալներից), հանձնաժողովի քարտուղարից և անդամներից։ Հանձնաժողովն իրավասու է աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացնելու գիտելիքների ստուգմանը հանձնաժողովի առնվազն երեք անդամի ներկայությամբ, նաև պարտադիր է հանձնաժողովի նախագահի ներկայությունը։

10.8. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի կոնկրետ աշխատակարգը սահմանում է դրա նախագահը։ Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովների կազմում ներառում են կազմակերպության և (կամ) դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատանքի պաշտպանության ծառայությունների մասնագետների, գլխավոր մասնագետների (տեխնոլոգ, մեխանիկ, էներգետիկ և այլ) և նմ.։ Հանձնաժողովի աշխատանքին կարող են մասնակցել աշխատանքի պաշտպանության՝ ընտրովի արհմիութենական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) անդամները, աշխատողների ներկայացուցիչները և նմ։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները պետք է նախօրոք անցնեն աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում ուսուցանող կազմակերպություններում, և (կամ) աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում վերադաս հանձնաժողովներում՝ որպես աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ։

10.9. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ քննվող անձանց գիտելիքների անկախ ստուգում անցկացնելու համար ուսուցման կազմակերպիչը աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգմանը կարող է ներգրավել կողմնակի մասնագետների և (կամ) ուսուցանող կազմակերպությունների, որոնք իրավունք ունեն իրականացնելու աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում։

10.10. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման անցկացման ձևը սահմանվում է դա անցկացնող անձի կողմից (հրահանգավորումից հետո) կամ հանձնաժողովի կողմից (ուսուցման դասընթացից հետո)։ Դա կարող է լինել հարցազրույց, բանավոր կամ գրավոր քննություն, թեստավորում (այդ թվում՝ համակարգչով) և այլն։

10.11. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ (Ա հավելված, Ա․1 ձև)։

10.12. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը հաջողությամբ անցած անձին տրվում է հավաստագիր, վկայական, սերտիֆիկատ և (կամ) ազգային օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ։

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և ստուգումն անցկացրած կազմակերպության կնիքով հաստատված հավաստագրի օրինակելի առաջարկվող ձևը ներկայացված է հավելվածում (Ա հավելված, Ա.3 ձև)։

10.13. Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը չանցած անձը պարտավոր է դրանից հետո մեկ ամսվա ընթացքում անցնել աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների կրկնակի ստուգում, իսկ մինչ այդ, նա հեռացվում է իր աշխատանքից։

 

11. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների հատուկ ուսուցման ձևով

11.1. Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումը գործատուի կողմից անցկացվում է բանվորական մասնագիտությունների աշխատողների և կրտսեր սպասարկող անձնակազմի համար աշխատանքի ընդունվելու, նոր աշխատանքի փոխադրվելու դեպքում, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության, նրանց հանձնարարվող աշխատանքների անվտանգ կատարման համար հրահանգավորման ձևով ուսուցման բավարար չլինելու դեպքում։ Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումը պետք է կազմակերպվի՝ նախքան ուսուցանվողներին ինքնուրույն աշխատանքի անցնելու թույլատրումը։

11.2. Բանվորական մասնագիտությունների բոլոր այն աշխատողները, որոնք տվյալ տեսակի աշխատանքները կատարել, տվյալ պաշտոնում, մասնագիտությամբ աշխատել են երեք տարուց ավելի ընդմիջումով՝ նախքան ինքնուրույն աշխատանք սկսելու թույլտվություն ունենալը, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների պարտադիր ուսուցում են անցնում։

Բանվորական մասնագիտությունների այն աշխատողները, որոնք առաջին անգամ ընդունվել (փոխադրվել) են աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններով աշխատանքների կամ այդ մասնագիտությամբ աշխատել են (այդ տեսակի աշխատանքները կատարել են) մեկ տարուց ավելի ընդմիջումով՝ նախքան ինքնուրույն աշխատանք սկսելու թույլտվություն ունենալը, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների պարտադիր ուսուցում են անցնում։

11.3. Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումը կարող է անցկացվել նպատակային հրահանգավորման, աշխատանքային տեղում անհատական ստաժավորման անցկացման, ըստ մասնագիտության ուսուցման ժամանակ, ինչպես նաև հատուկ ուսուցման դասընթացի ձևով։ Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցման ընթացքում ուսուցանվողները նաև պետք է յուրացնեն անհատական պաշտպանության միջոցների և պաշտպանիչ այլ հարմարանքների ու կոլեկտիվ պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման հնարքները։

Աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցման անցկացման կոնկրետ կարգը, պայմանները, ժամկետները և պարբերականությունը որոշվում են ուսուցման կազմակերպչի կողմից՝ աշխատանքների կատարման անվտանգությանը և աշխատանքի պաշտպանությանն առնչվող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի հիման վրա։

Ուսուցման կազմակերպիչը աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցման համար կարող է ներգրավել տվյալ տեսակի կրթական ծառայությունների մատուցման իրավունք ունեցող կողմնակի մասնագետների և ուսուցանող կազմակերպությունների։

11.4. Աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններով աշխատանքի ընդունվող անձինք պետք է անցնեն աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցում՝ աշխատանքային տեղում պարտադիր անհատական ստաժավորմամբ և ստացած գիտելիքների ու յուրացրած հնարքների ստուգմամբ։

11.5. Աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումն անցկացնում են ուսուցման կազմակերպչի կողմից մշակված և հաստատված ծրագրերով՝ ելնելով ուսուցանվողների առանձին կատեգորիաների ուսուցման կարիքներից։

11.6. Աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումն անցկացնում են հիմնականում հատուկ ստեղծված ուսումնական լաբորատորիաներում, արհեստանոցներում, արտադրամասերում, հրաձգարաններում, տեղամասերում, ուսումնական աշխատանքային տեղերում՝ արտադրական ուսուցման հրահանգչի ղեկավարությամբ, որն անցել է աշխատանքի պաշտպանության համապատասխան ուսուցում՝ որպես աշխատանքի պաշտպանության հրահանգիչ, և գործնական մեծ փորձ ունի։

Ուսուցման կազմակերպչի մոտ անհրաժեշտ ուսումնանյութական բազայի բացակայության դեպքում ուսուցումն անցկացնում են գործող աշխատանքային տեղերում։ Ուսուցման կազմակերպիչն աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումը կարող է հանձնարարել դրա համար անհրաժեշտ ուսումնանյութական բազա ունեցող ուսուցանող կազմակերպություններին։

11.7. Աշխատանքի անվտանգ մեթոդների և հնարքների ուսուցումն այն բանվորական մասնագիտությունների, որոնց ներկայացվում են անվտանգության ավելի բարձր պահանջներ, ավարտվում է քննությամբ։ Բանվորական մասնագիտության քննությունը հաջողությամբ հանձնած աշխատողին տրամադրվում է ինքնուրույն աշխատանքի կատարման իրավունքի հավաստագիր։

 

12. Աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների հատուկ ուսուցման ձևով

12.1. Արտադրությունում տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցումը գործատուի կողմից անցկացվում է աշխատանքի ընդունվելու, նոր աշխատանքի փոխադրվելու դեպքում, ինչպես նաև՝ հաշվի առնելով արտադրական անհրաժեշտությունն այն անձանց համար, ովքեր աշխատում են ինքնուրույն կամ խմբում, տրավմաներ ստանալու կամ սուր մասնագիտական հիվանդության (ինհալացիոն թունավորման, ռադիացիոն ախտահարման) ռիսկի բարձր մակարդակի պայմաններում, ինչպես նաև բժշկական օգնության կետերից հեռու։

Ուսուցման կազմակերպիչն առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցմանը կարող է ներգրավել տվյալ տեսակի կրթական ծառայությունների մատուցման իրավունք ունեցող կողմնակի մասնագետների և ուսուցանող կազմակերպությունների։

12.2. Աշխատանքի ընդունվող բոլոր անձանց, ինչպես նաև այլ աշխատանքի փոխադրվող անձանց առաջին օգնություն ցույց տալու ուսուցումը պետք է կազմակերպվի տվյալ աշխատանքին ընդունվելուց/փոխադրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

12.3. Տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցումը կարող է անցկացվել կամ հրահանգավորումների կամ աշխատանքի պաշտպանության պահանջների ուսուցման ընթացքում, կամ հատուկ ուսուցման դասընթացի (թրեյնինգի) ձևով, որը նվիրված է միայն արտադրությունում տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսումնասիրմանը։

Բոլոր հրահանգավորումների և աշխատանքի պաշտպանության պահանջների ուսուցման տեսակների ուսումնական ծրագրերը պետք է ներառեն տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հարցերը։

Տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցումը՝ հատուկ ուսուցման դասընթացի (թրեյնինգի) ձևով, անցկացվում է ուսուցման կազմակերպչի կողմից մշակված և հաստատված ուսումնական ծրագրերով (Բ հավելված, Բ.З ծրագիր)։

12.4. Տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար հատուկ պատրաստվածություն պահանջող աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանք կատարող անձանց՝ առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցումը պետք է կազմակերպվի ուսուցման հատուկ դասընթացի (թրեյնինգի) ձևով։

Տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար հատուկ պատրաստվածություն պահանջող աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանք կատարող յուրաքանչյուր ստորաբաժանման յուրաքանչյուր հերթափոխում կամ առանձին աշխատող բրիգադում (խմբում) պետք է լինի այդպիսի ուսուցում անցած առնվազն մեկ մարդ։

12.5. Տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցում անցնելու ենթակա աշխատող անձանց պաշտոնների և մասնագիտությունների ցանկը, տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հնարքների ուսուցման անցկացման կոնկրետ կարգը, պայմանները, ժամկետները և պարբերականությունը որոշվում են ուսուցման կազմակերպչի կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն ստանդարտի պահանջները և գործող նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև ուսուցանվողների աշխատանքային գործունեության յուրահատկությունը։

 

13. Ուսուցման առանձին դասընթացի ձևով աշխատանքի անվտանգության ուսուցումը՝ գիտելիքների ամփոփիչ ստուգմամբ

13.1. Աշխատանքի պաշտպանության ուսուցման հատուկ առանձին դասընթացի ձևով աշխատանքի անվտանգության և պաշտպանության ուսուցումը՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների հետագա պարտադիր ամփոփիչ ստուգմամբ, անցկացվում է աշխատանքի պաշտպանության կառավարմանը մասնակցող անձանց առանձին կատեգորիաների համար՝

- պետական քաղաքացիական և մունիցիպալ ծառայողների (ղեկավարներ և մասնագետներ),

- անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուների,

- բոլոր աստիճանների ղեկավարներ հանդիսացող աշխատողների և մասնագետների, այդ թվում՝ աշխատանքի պաշտպանության մասնագետների,

- աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) աշխատողների ներկայացուցիչների և (կամ) անդամների,

- քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերով աշխատանքներ կատարող և իրենց աշխատանքի պաշտպանությունն ինքնուրույն կազմակերպող ինքնազբաղված անձանց։

13.2. Պետական քաղաքացիական և մունիցիպալ ծառայողները (ղեկավարները և մասնագետները) աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում պաշտոնեական պարտականությունների կատարման համար պահանջվող ծավալի չափով, ծառայության ընդունվելուց կամ այլ պաշտոնի նշանակվելուց հետո առաջին ամսվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

Պետական քաղաքացիական և մունիցիպալ ծառայողները (ղեկավարները և մասնագետները), որոնք նշանակված են կառավարման պաշտոններում, կապված են աշխատանքի անվտանգության, աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության կանոնակարգման հետ՝ ներառյալ մասնագիտական ռիսկերից սոցիալական ապահովագրությունը, աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում պաշտոնեական պարտականությունների կատարման համար պահանջվող ծավալի չափով, մասնագիտական կրթության հաստատություններում որակավորման բարձրացման ձևով, ծառայության ընդունվելուց կամ պաշտոնի նշանակվելուց հետո կես տարվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

13.3. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուները աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում այն ծավալի չափով, որը պահանջվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներին համապատասխան աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման համար, նրանց կողմից առաջին աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո առաջին ամսվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

Եթե անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուն, որպես այդպիսին, նախկինում չի անցել այդ ուսուցումը, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներին համապատասխան աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման համար պահանջվող ծավալի չափով աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն անցկացնում են մասնագիտական կրթության հաստատություններում որակավորման բարձրացման ձևով։

13.4. Բոլոր ղեկավարները և մասնագետները աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում պաշտոնեական/աշխատանքային պարտականությունների կատարման համար պահանջվող ծավալի չափով, աշխատանքի ընդունվելուց կամ այլ պաշտոնի անցնելուց հետո առաջին ամսվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

Աշխատանքի պաշտպանության մասնագետների գործառույթներ կատարող ղեկավարները և մասնագետներն աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում մասնագիտական կրթության հաստատություններում որակավորման բարձրացման ձևով, աշխատանքի ընդունվելուց կամ պաշտոնի նշանակվելուց հետո կես տարվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

13.5. Այն անձինք, ովքեր աշխատանքի պաշտպանության կառավարմանը մասնակցում են հասարակական հիմունքներով՝ որպես աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեի (հանձնաժողովի) անդամ, աշխատանքի պաշտպանության գծով աշխատողների ներկայացուցիչ, աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ, մշտապես գործող ատեստավորման հանձնաժողովի անդամ, աշխատանքի պաշտպանության հարցերով այլ հանձնաժողովի անդամ, աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգերի ներքին աուդիտոր և նմ., աշխատանքի պաշտպանության հատուկ ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում իրենց հասարակական գործառույթների իրականացման համար պահանջվող ծավալի չափով, իրենց կողմից այդ գործառույթների կատարումն սկսելուց հետո առաջին ամսվա ընթացքում, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության, սակայն երեք տարին առնվազն մեկ անգամ։

Այն անձինք, ովքեր աշխատանքի պաշտպանության կառավարմանն առաջին անգամ մասնակցում են հասարակական հիմունքներով՝ որպես աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեի (հանձնաժողովի) անդամ, աշխատանքի պաշտպանության գծով աշխատողների ներկայացուցիչ, աշխատանքի պաշտպանության գծով հրահանգիչ, մշտապես գործող ատեստավորման հանձնաժողովի անդամ, աշխատանքի պաշտպանության հարցերով այլ հանձնաժողովի անդամ, աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգերի ներքին աուդիտոր և նմ., աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում իրենց հասարակական պարտականությունների կատարման համար պահանջվող ծավալի չափով, մասնագիտական կրթության հաստատություններում որակավորման բարձրացման ձևով, իրենց կողմից այդ գործառույթների կատարումն սկսելուց հետո կես տարվա ընթացքում։

Գործատուի որոշմամբ՝ աշխատանքի պաշտպանության կառավարմանը հասարակական հիմունքներով մասնակցող աշխատողներն աշխատանքի պաշտպանության կրկնակի ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում կարող են անցնել իրենց հասարակական պարտականությունների կատարման համար պահանջվող ծավալի չափով, մասնագիտական կրթության հաստատություններում որակավորման բարձրացման ձևով։

13.6. Բանվորական մասնագիտությունների աշխատողները (և կրտսեր սպասարկող անձնակազմը), որոնց աշխատանքի պայմանները կամ որոնց կողմից իրականացվող աշխատանքների բնույթը պահանջում է առանձին դասընթացի ձևով աշխատանքի պաշտպանության հատուկ ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում, այդ ուսուցումն անցնում են ըստ անհրաժեշտության՝ իրենց գործատուի որոշմամբ։

13.7. Աշխատանքի պաշտպանության կառավարմանը մասնակցող անձանց առանձին կատեգորիաների աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն ուսուցման կազմակերպիչն անցկացնում է սեփական ուժերով կամ ազգային օրենսդրության համաձայն՝ աշխատանքի պաշտպանության գծով կրթական ծառայությունների մատուցման իրավունք ունեցող ուսուցանող կազմակերպությունների ուժերով։

Առաջին ղեկավարները և կազմակերպության բարձրաստիճան ղեկավարության կազմի մեջ մտնող անձինք (առաջին ղեկավարի տեղակալները, գլխավոր մասնագետները՝ գլխավոր ինժեները, տեխնոլոգը, մեխանիկը, էներգետիկը, հանքագործը և այլն) աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում միայն մասնագիտական կրթության հաստատություններ հանդիսացող ուսուցանող կազմակերպություններում, որոնք ունեն աշխատանքի պաշտպանության հարցերին առնչվող կրթական գործունեություն իրականացնելու իրավունքի լիցենզիա և սահմանված կարգով հավատարմագրված են աշխատանքի պաշտպանության գծով կրթական ծառայությունների մատուցման համար։

13.8. Պետական քաղաքացիական և մունիցիպալ ծառայողներն աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում մասնագիտական կրթության հաստատություններ հանդիսացող պետական ուսուցանող կազմակերպություններում, որոնք ունեն աշխատանքի պաշտպանության հարցերին առնչվող կրթական գործունեություն իրականացնելու իրավունքի լիցենզիա և սահմանված կարգով հավատարմագրված են։

13.9. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուները և ինքնազբաղված անձինք աշխատանքի պաշտպանության ուսուցում և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում են անցնում մասնագիտական կրթության հաստատություններ հանդիսացող ուսուցանող կազմակերպություններում, որոնք ունեն աշխատանքի պաշտպանության հարցերին առնչվող կրթական գործունեություն իրականացնելու իրավունքի լիցենզիա և սահմանված կարգով հավատարմագրված են աշխատանքի պաշտպանության գծով կրթական ծառայությունների մատուցման համար։

13.10. Հատուկ առանձին դասընթացի ձևով աշխատանքի անվտանգության և պաշտպանության ուսուցման աշխատանքային ուսումնական ծրագիրը մշակվում է ուսուցման կազմակերպչի և (կամ) ուսուցանող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ազգային օրենսդրության պահանջները և ուսուցանվողների կատեգորիան։ Աշխատանքի պաշտպանության ուսուցման բազային հիմնական դասընթացի առաջարկվող ունիվերսալ ծրագիրը ներկայացված է Բ հավելվածում (Բ.4 ծրագիր)։

 

14. Աշխատանքի անվտանգության ուսուցման գործընթացի կազմակերպումը

14.1. Աշխատանքի անվտանգության հարցերի ուսուցման դեպքում, արտադրական անհրաժեշտությունից կախված, համակցում են ուսուցման ավանդական մեթոդները (դասախոսություն, գործնական պարապմունք, ինքնուրույն պատրաստում՝ ուսումնական ձեռնարկներով և ուսումնամեթոդական այլ նյութերով) մոդուլային և կուտակային ուսուցման ժամանակակից մեթոդների հետ՝ ուսուցանող համակարգչային ծրագրերի, հեռավար ուսուցման միջոցների, տեսողականացման միջոցների (տեսանյութեր), վարժասարքերի և ուսուցման այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

14.2. Ուսուցանվողների կողմից աշխատանքի պաշտպանության պահանջների յուրացման հիմնական և գլխավոր չափորոշիչը աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ նրանց գիտելիքների հաջող ստուգումն է։

14.3. Աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը կարող են անցկացվել ուսուցման կազմակերպչի կողմից՝ առանց աշխատանքից կտրվելու, աշխատանքից մասամբ կտրվելով (շաբաթական երեք օրից ոչ ավելի, օրական 4-ական ժամից ոչ ավելի), աշխատանքից ամբողջությամբ կտրվելով։

14.4. Ունկնդիրների աշխատանքի պաշտպանության ուսուցումը և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումը կարող են անցկացվել ուսուցանող կազմակերպության կողմից՝

- առանց արտադրությունից կտրվելու՝ ուսուցման անցկացումն աշխատանքային ժամի և ուսուցման պատվիրատուի կողմից, այդ թվում՝ հեռավար տեխնոլոգիաների օգնությամբ հսկվող տարածքում,

- արտադրությունից մասամբ կտրվելով՝ աշխատանքը և ուսուցումը մեկ օրում համատեղելը՝ ուսուցման պատվիրատուի կողմից հսկվող տարածքից դուրս,

- արտադրությունից կտրվելով՝ ուսուցումն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ ուսուցման պատվիրատուի կողմից հսկվող տարածքից դուրս։

14.5. Աշխատանքի անվտանգությանը և պաշտպանությանն առնչվող հարցերի ուսուցման դեպքում կիրառում են ուսումնական ծրագրի յուրացման ժամանակային կազմակերպման հետևյալ ձևերը՝

- դասական շարունակական (ամենօրյա) լսարանային ուսուցում՝ մինչև ամբողջ ծրագրի յուրացումը և գիտելիքների ամփոփիչ ստուգման հանձնումը (քննություն, հարցազրույց, թեստավորում).

- մոդուլային լսարանային ուսուցում՝ ծրագրի տարբեր թեմատիկ մոդուլներով, տարբեր օրեր, այդ թվում՝ առանձին մոդուլների լսարանային ուսումնասիրումների միջև ընդմիջումներով․

- հեռավար ուսուցում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ.

- համակցված ուսուցում, որի դեպքում կիրառվում են ուսուցման կազմակերպման տարբեր ձևեր։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ուսուցման գործընթացի այլ կերպ կազմակերպում՝ դրա բովանդակության պահպանմամբ։

14.6. Ուսուցումը պետք է տևի ընդհուպ մինչև ամբողջ ուսումնական ծրագրի յուրացումը և գիտելիքների ամփոփիչ ստուգման հանձնումը (քննություն, հարցազրույց, թեստավորում)։

14.7. Ուսուցման և ուսուցման այս կամ այն ծրագրի յուրացման ժամկետի տևողությունը որոշվում է ուսուցման կազմակերպչի կողմից՝ կախված ուսուցանվողների մասնագիտական գործունեության բնույթից, սեփական արտադրական գործունեության բնույթից, ուսուցման տեսակից և ձևից, ինչպես նաև՝ ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։

14.8. Ուսուցման կազմակերպիչը կամ ուսուցանող կազմակերպությունը, ուսուցման պատվիրատուի հետ համաձայնեցմամբ, ընտրում են ուսուցման, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման առավել օպտիմալ եղանակ, որը չի նվազեցնում դրանց որակը։

14.9. Որակավորման բարձրացման և (կամ) մասնագիտական վերապատրաստման ձևով աշխատանքի պաշտպանության ուսուցման դեպքում ուսուցման ժամկետները և կարգը, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման ձևն իրագործվում են ուսուցանող կազմակերպությունների կողմից՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։

14.10. Ուսումնական պլանները և ուսուցման ծրագրերը պետք է կազմված լինեն աշխատանքի պաշտպանության հարցերի ուսումնասիրման բնական տրամաբանությանը համապատասխան՝ ընդհանուրից մասնավորին, պատճառից հետևանքին, աշխատանքի պայմանների վտանգավոր և վնասակար արտադրական գործոններից մինչև դրանցից պաշտպանող միջոցառումներ՝ ընդհուպ մինչև տուժածներին առաջին օգնություն ցույց տալը և նրանց սոցիալական պաշտպանությունը, որպես պետության սոցիալական քաղաքականության տարր՝ աշխատանքի պաշտպանության իրավական հիմքերից մինչև աշխատանքային տեղում աշխատանքի պաշտպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման կոնկրետ դետալներ։

Ուսումնասիրվող դասընթացի մանրամասնեցվածությունը և բովանդակալից լինելը պետք է համապատասխանեն ուսուցանվողների պահանջներին։

Շարադրվող դասընթացի խորության և բովանդակության վերջնական հարմարեցումն ունկնդիրների պահանջներին իրականացնում է դասավանդողը ուսումնական պարապմունքների անցկացման ընթացքում՝ ունկնդիրներին հասկանալի և ծանոթ հարցերը նա շարադրում է առավել սեղմ, նոր և անհասկանալի հարցերի պարզաբանմանն անդրադառնում է առավել մանրամասն։ Ընդ որում, տեղեկությունների մի մասը կարող է կրկնվել։

 

Հավելված Ա

(առաջարկվող)

 

Ուսուցման արդյունքների արձանագրման ձևեր

 

Ա.1 Ձև Ա.1 - Աշխատանքի անվտանգության մասով գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի նիստի արձանագրության ձև

_________________________________________________________________________

(վերտառություն՝ այն կազմակերպության անվանումը, որտեղ կազմավորվել է հանձնաժողովը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ____

 

աշխատանքի անվտանգության մասով գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի նիստ

 

«______»___________20_______թվականի

 

Հանձնաժողովը հետևյալ կազմով՝

նախագահ __________________________________________________________

(պաշտոն, ազգանուն, անվան սկզբնատառեր)

և հանձնաժողովի անդամներ _________________________________________

(պաշտոն, ազգանուն, անվան սկզբնատառեր)

_____________________________________________________________________

 

«_______» _________20____թվականի №_______ հրամանի հիման վրա

կատարեց գիտելիքների ստուգում ____________________________________

(ուսուցման կամ գիտելիքների ստուգման տեսակը)

և պարզեց՝

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոն, մասնագիտություն

Աշխատավայր

Գիտելիքների ստուգման մասին նշում (հանձնել է, չի հանձնել)

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

         

Հանձնաժողովի նախագահ

_______________________

(անձնական ստորագրություն)

(___________________________)

(ազգանուն, անվան սկզբնատառեր)

Հանձնաժողովի անդամներ՝

_______________________

(անձնական ստորագրություն)

(___________________________)

(ազգանուն, անվան սկզբնատառեր)

_______________________

(անձնական ստորագրություն)

(___________________________)

(ազգանուն, անվան սկզբնատառեր)

_______________________

(անձնական ստորագրություն)

(___________________________)

(ազգանուն, անվան սկզբնատառեր)

 

Ա.2 Ձև Ա.2 - Աշխատանքի անվտանգության ուսուցում անցնելու անձնական քարտի ձև

 

_________________________________________________________________________

(այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է ուսուցանվողը)

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն_____________________________________

2. Ծննդյան տարեթիվ ______________________________________________

3. Մասնագիտություն, մասնագիտացում ______________________________

4. Աշխատավայրը __________________________________________________

5. Աշխատավայր ընդունվելու ամսաթիվը _____________________________

6. Ներածական հրահանգավորումն անցկացրել է _____________________

(ազգանուն, անվան սկզբնատառեր, պաշտոն)

_________________________________________________________________________

(անձնական ստորագրություն, ամսաթիվ)

____________________________________________________________________

(հրահանգավորվողի անձնական ստորագրություն, ամսաթիվ)

7. Հրահանգավորում անցնելու մասին նշումներ՝

 

Հրահան-գավորման ամսաթիվ

Աշխա-տավայր

Հրահան-գավորվողի մասնա-գիտություն, պաշտոն

Հրահան-գավորման տեսակը՝ նախնական, աշխա-տավայրում, կրկնակի, արտա-պլանային

Արտա-պլանային հրահան-գավորում անցկացնելու պատ-ճառները

Հրահան-գավորողի, թույլատրողի ազգանունը, անվան սկզբնա-տառերը

Ստորագրություն

Աշխատավայրում հրահանգավորումը

Հրահան-գավորողի

Հրահան-գավորվողի

Հերթա-փոխերի քանակը ( __ից մինչև__)

Ստաժավորումն անցել է (աշխատողի ստորա-գրությունը)

Գիտելիքները ստուգել է, թույլատրել է աշխատանքի (ստորա-գրություն, ամսաթիվ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

Հաջորդ էջերը

 

8. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ուսուցում անցնելու մասին տեղեկություններ

 

Անցել է ուսուցում մասնագիտացման կամ աշխատանքների տեսակի մասով

Ժամաքանակ

Քննական հանձնաժողովի արձանագրության համարը, ամսաթիվը

Հանձնաժողովի նախագահ (ստորագրություն)

1

2

3

4

       

 

9. Գիտելիքների պարբերական ստուգման վերաբերյալ տեղեկություններ

 

Ամսաթիվ

Աշխատանքի անվտանգության որ հրահանգների կամ կանոնների բաժինների ծավալով

Քննական հանձնաժողովի արձանագրության համարը

Ստորագրություն

Ստուգվողի

Հանձնաժողովի նախագահի

1

2

3

4

5

         

 

Ա.З Ձև Ա.З - Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման մասին հավաստագրի ձև

 

Դիմերես

Դարձերես

Հավաստագիրը տրամադրած կազմակերպության անվանում

 

___________________________________

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման մասին

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ XY Y № Х-Х-Х1)

 

Տրված է _________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

առ այն, որ նա _________ ժամ տևողությամբ՝ աշխատանքի պաշտպանության գծով ուսուցման արդյունքներով անցել է աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում:

Աշխատավայր ______________________________________

__________________________________________________

 

Պաշտոն__________________________________________

__________________________________________________

__________________________________________________

 

Աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման հարցերով հանձնաժողովի նիստի արձանագրություն

 

«_______» _______ 20_______ թվականի թիվ _______

 

Վավեր է մինչև «_______» _____ 20_______թվականը

 

Հանձնաժողովի նախագահ՝

_______________/

(ազգանուն, անվան սկզբնատառեր)

__________________/

(անձնական ստորագրություն)

 

 

 

Ս. Տ.

«______» _______20______ թվականի

 

Ա.4 Ձև Ա.4 - Ներածական հրահանգավորման գրանցամատյանի ձև

 

Շապիկը

____________________________

(կազմակերպության անվանում)

ներածական հրահանգավորման

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Մեկնարկել է _______ _20 _____ թ.

Ավարտվել է ____________ 20_____թ.

 

Հաջորդ էջերը

 

Ամսաթիվը

Հրահան-գավորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Հրահան-գավորվողի մասնա-գիտությունը, պաշտոնը

Արտադրական այն ստորա-բաժանման անվանումը, ուր ուղարկվում է հրահան-գավորվողը

Հրահանգողի ազգանունը, անվան սկզբնա-տառերը, պաշտոնը

Ստորագրությունը

Հրահանգողի

Հրահան-գավորվողի

1

2

3

4

5

6

7

8

               

 

Ա.5 Ձև Ա.5 - Աշխատավայրում հրահանգավորման գրանցամատյանի ձև

 

Շապիկը

__________________________

(կազմակերպության անվանումը)

 

աշխատավայրում հրահանգավորման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

____________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

Մեկնարկել է __________20____ թ.

Ավարտվել է __________20____թ.

 

Հաջորդ էջերը

 

Ամսաթիվ

Հրահան-գավորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Հրահան-գավորվողի մասնա-գիտությունը, պաշտոնը

Հրահան-գավորման տեսակը (նախնական, աշխատա-վայրում, կրկնակի, արտա-պլանային)

Արտա-պլանային հրահան-գավորում անցկացնելու պատ-ճառները

Հրահան-գավորողի, թույլատրողի ազգանունը, անվան սկզբնա-տառերը, պաշտոնը

Ստորագրությունը

Աշխատավայրում հրահանգավորումը

Հրահան-գավորողի

Հրահան-գավորվողի

Հերթա-փոխերի քանակը ( __ից մինչև__)

Ստա-ժավորումն անցել է (աշխատողի ստորա-գրությունը)

Գիտելիքները ստուգել են, թույլատրել են աշխատանքի (ստորա-գրություն, ամսաթիվ)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 
                         

 

Ա.6 Ձև Ա.6 - Նպատակային հրահանգավորման գրանցամատյանի ձև

 

Շապիկը

 

___________________________

(կազմակերպության անվանումը)

 

նպատակային հրահանգավորման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

______________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

Մեկնարկել է ________ 20 ____թ.

Ավարտվել է ________ 20 ____թ.

Հաջորդ էջերը

 

Ամսաթիվը

Հրահան-գավորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Հրահան-գավորվողի մասնա-գիտությունը, պաշտոնը

Նպատակային հրահան-գավորման անցկացման պատճառը

Հրահան-գավորողի, թույլատրողի ազգանունը, անվան սկզբնատառերը, պաշտոնը

Ստորագրությունը

Հրահան-գավորողի

Հրահան-գավորվողի

1

2

3

4

5

6

7

8

               

 

Հավելված Բ

 

(առաջարկվող)

 

Աշխատանքի անվտանգության ուսուցման ծրագրի

 

Բ.1 Ծրագիր Բ.1 - Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ներածական հրահանգավորման օրինակելի ծրագիր

Ներածական հրահանգավորման ծրագիրը պետք է պարտադիր կարգով տեղեկացնի աշխատակցին վերջինիս աշխատավայրում մասնագիտական ռիսկերի, աշխատանքի պաշտպանության մասով իր պարտականությունների և պատասխանատվության մասին:

Ներածական հրահանգավորման ծրագիրը, որպես կանոն, պետք է ներառի հետևյալ հարցերը:

1. Կազմակերպության մասին ընդհանուր տեղեկությունները, արտադրական գործունեության թվաքանակը և բնորոշ առանձնահատկությունները: Հիմնական ստորաբաժանումների, արտադրամասերի, ծառայությունների, օժանդակ շինությունների դիրքը:

2. Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության հիմնական դրույթները՝

2.1. Անհատական աշխատանքային պայմանագիրը, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը: Երաշխիքները և փոխհատուցումները: Անհրաժեշտության դեպքում, կանանց կամ 18 տարեկանից ցածր անձանց աշխատանքի կանոնակարգումը:

2.2. Ներքին աշխատանքային կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

2.3. Ներքին աշխատանքային կարգապահական կանոնների խախտման համար պատասխանատվությունը:

2.4. Աշխատանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի կազմակերպումը: Կազմակերպությունում աշխատանքի պաշտպանության վիճակի պետական հսկողության և հասարակական վերահսկողության իրականացումը:

3. Աշխատանքի պայմանները: Տվյալ արտադրության համար բնորոշ վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները: Դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների կանխման մեթոդներն ու միջոցները՝ կոլեկտիվ պաշտպանության միջոցները, պաստառները, անվտանգության նշանները, ազդասարքերը: Էլեկտրատրավմատիզմի կանխման մասով հիմնական պահանջները:

4. Աշխատանքի պաշտպանության մասով աշխատողի ընդհանուր պարտականությունները: Կազմակերպության տարածքում, արտադրական և օժանդակ շինություններում աշխատողների վարքագծի ընդհանուր կանոնները:

5. Արտադրական առողջապահության և անձնական հիգիենայի մասով ընդհանուր պահանջները:

6. Անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ): ԱՊՄ-ի տրամադրման կարգը և նորմերը, կրելու ժամկետները:

7. Աշխատանքի անվտանգության և պաշտպանության պահանջների խախտման հետևանքով կազմակերպությունում և այլ համանման արտադրություններում տեղի ունեցած առանձին բնորոշ դժբախտ պատահարների, սուր թունավորումների, վթարների, հրդեհների հանգամանքները և պատճառները:

8. Աշխատողի գործողությունների կարգը՝ դժբախտ պատահարի կամ սուր թունավորման դեպքում: Դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների քննության և ձևակերպման կարգը: Արտադրությունում տուժածների սոցիալական ապահովումը:

9. Հրդեհային, արդյունաբերական և տրասնպորտային անվտանգությունը: Հրդեհների, պայթյունների, վթարների և պատահարների կանխման եղանակներն ու միջոցները: Աշխատողի գործողությունները՝ դրանց առաջացման դեպքում:

10. Առաջին օգնությունը տուժածներին և աշխատողների հետագա գործողությունները՝ դժբախտ պատահարի առաջացման դեպքում:

 

Բ.2 Ծրագիր Բ.2 - Աշխատավայրում աշխատանքի պաշտպանության մասով նախնական հրահանգավորման օրինակելի ծրագիր

Աշխատավայրում նախնական հրահանգավորման ծրագիրը, որպես կանոն, պետք է ներառի հետևյալ հարցերը՝

1. Աշխատողի աշխատանքի պայմանների մասին ընդհանուր տեղեկությունները՝ աշխատողի աշխատավայրում տեխնոլոգիական գործընթացի, սարքավորումների և արտադրական միջավայրի, նրա աշխատանքային գործընթացի բնույթի (լարվածություն և ծանրություն) մասին՝

- ընդհանուր ճանաչողական տեղեկություններ տեխնոլոգիական գործընթացի և ստորաբաժանման կողմից թողարկվող արտադրանքի մասին.

- աշխատավայրում, աշխատանքային գոտում և ստորաբաժանման կողմից վերահսկվող տարածքի և շինությունների սահմաններում գտնվող սարքավորումներին ընդհանուր ծանոթությունը.

- աշխատավայրում առկա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները և մարդու օրգանիզմի վրա դրանց ներգործության ռիսկերը.

- սարքավորումների վրա տեղակայված կոլեկտիվ պաշտպանության միջոցները (ապահովիչ, արգելակման սարքվածքներ և պաշտպանակներ, արգելափակման համակարգեր, ազդասարքեր և այլն).

- աշխատավայրում անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) նշանակությունը, կառուցվածքը և կիրառման կանոնները.

- աշխատավայրի անվտանգ կազմակերպման և այն մաքուր ու կարգին պահելու մասով պահանջները.

- աշխատավայրում գտնվող սարքավորումների շահագործման և տեխնիկական սպասարկման (նորոգման) ժամանակ անվտանգության պահանջները.

- էլեկտրատրավմատիզմ կանխման մասով անվտանգության պահանջները:

2. Աշխատանքին նախապատրաստվելու կարգը՝

- արտահագուստին, հատուկ կոշիկներին և ԱՊՄ-ին ներկայացվող պահանջները.

- սարքավորումների, գործարկման սարքերի, գործիքի, հարմարանքների, բլոկավորվածքների, հողակցման և պաշտպանության այլ միջոցների սարքինության ստուգումը.

- աշխատանքների կատարման ժամանակ անվտանգ եղանակները և մեթոդները:

3. Ստորաբաժանման, կազմակերպության տարածքով աշխատողի անվտանգ տեղաշարժման սխեման՝

- տեղաշարժման համար նախատեսված անցամասերը.

- պահեստային ելքերը, արգելված գոտիները.

- ներարտադրամասային տրանսպորտային և բեռնամբարձիչ միջոցները, գտնվելու տեղերը և բեռնամբարձիչ աշխատանքներ կատարելիս անվտանգության պահանջները:

4. Վթարային իրավիճակները, որոնք կարող են առաջանալ աշխատավայրում՝

- վթարների, պայթյունների, հրդեհների, արտադրական տրավմաների և սուր թունավորումների դեպքերի առաջացման բնորոշ պատճառները.

- աշխատողի գործողությունները վթարային իրավիճակի, արտադրական տրավմայի, սուր թունավորման առաջացման դեպքում.

- հակավթարային պաշտպանության և հրդեհաշիջման միջոցների գտնվելու տեղերը, դրանցից օգտվելու կանոնները.

- տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու միջոցների, դեղարկղի գտնվելու տեղերը, դրանցից օգտվելու կանոնները.

- հեռախոսակապի գտնվելու տեղերը, հեռախոսահամարները.

- շրջապատողների կյանքին և առողջությանը սպառնացող ստեղծված վտանգավոր իրավիճակի և արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարի դեպքում աշխատողի գործողությունները.

աշխատողի՝ գործատուի ներկայացուցիչներին իր հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ սուր թունավորման մասին հաղորդման կարգը:

5. Աշխատավայրի և ըստ մասնագիտության՝ աշխատանքի պաշտպանության մասով բոլոր հրահանգներին ծանոթացումը (ըստ յուրաքանչյուր աշխատատեղի գործատուի կողմից մշակվող մասնագիտությունների ցանկին համապատասխան՝ նշելով հրահանգավորման համար անհրաժեշտ հրահանգների համարները):

 

Բ.З Ծրագիր Բ.З — Տուժածներին առաջին օգնության ցուցաբերման եղանակների ուսուցման օրինակելի ծրագիր

 

Բաժին 1. Ներածություն

 

Թեմա 1.1. Արտադրական տրավմատիզմը և դրա բացասական հետևանքները

Տրավմայի հասկացությունը: Հիմնական տրավմավտանգ գործոնները: Պատահարի տեղում արտակարգ օգնության ցուցաբերում պահանջող՝ մարդու կյանքին և առողջությանն անմիջական սպառնալիք ներկայացնող տրավմաների տեսակները և դրանցով պայմանավորված վիճակները (կլինիկական մահ, կոմա, թմբիր, շոկ և այլն):

 

Թեմա 1.2. Արտադրական տրավմատիզմի կանխարգելումը

Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները: Արտադրությունում պատահարների դեպքերը: Տրավմատիզմի պատճառները: Արտադրությունում տրավմատիզմի կանխմանը, դրա մակարդակի նվազեցմանը և հետևանքներին վերաբերող հարցեր:

 

Բաժին 2. Մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքները

 

Թեմա 2.1. Մարդու օրգանիզմի կառուցվածքի մասին համառոտ տեղեկությունները (բջիջ, հյուսվածք, օրգան, օրգան համակարգեր)

Մարդու հենաշարժիչ ապարատը (մարդու կմախք, մկաններ, հոդեր, կապաններ): Կառուցվածքը և կատարվող գործառույթները: Սիրտանոթային, շնչառական, նյարդային, մարսողական, միզասեռական համակարգերը, դրանց կառուցվածքը և կատարվող գործառույթները: Մարդու օրգանիզմում օրգանների և համակարգերի փոխադարձ կապը:

 

Բաժին 3. Պատահարի տեղում առաջին բուժական ինքնա- և փոխօգնության կազմակերպումն ու ծավալը

 

Թեմա 3.1. Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ գործողությունների կարգը

Շտապ բուժօգնության կանչ:

Ստեղծված իրավիճակի վտանգավորության գնահատում փրկարարական միջոցառումների անցկացման համար և անվտանգության միջոցներ՝ առաջին բուժօգնության անցկացման ժամանակ:

Վնասման պատճառների վերացումը (տրավմա պատճառող գործոն):

Ըստ կյանքի համար վտանգավորության աստիճանի՝ տուժածի վնասման ծանրության գնահատումը (կենսապես կարևոր գործառույթների հիմնական գնահատման ցուցանիշներ):

Տուժածի հետազոտում՝ տրավմայի տեսակի որոշման և դրա տեղայնացման նպատակով (հարցում, զննում, տուժածին հագուստից և կոշիկներից ազատում):

Վնասվածքների վերացմանն ուղղված արտակարգ իրավիճակների անցկացում (ըստ տեղի ունեցածի փաստի տրավմաների և վնասվածքների դեպքում առաջին բժշկական օգնության գործողությունների ալգորիթմը):

Տուժածին բժշկական հաստատություն տեղափոխման կազմակերպումը:

 

Թեմա 3.2. Պատահարի տեղում անցկացվող՝ տուժածին առաջին օգնության միջոցառումների ծավալը

Պատահարի տեղում ինքնա- և փոխօգնության կարգով անցկացվող՝ տուժածին առաջին բուժօգնության միջոցառումների ցանկը:

Առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցառումների կատարման համար նվազագույն անհրաժեշտ միջոցները (առաջին բուժօգնության դեղարկղ):

 

Թեմա 3.3. Վիրակապեր

Վիրակապման նյութերի տեսակները: Վիրակապերի տեսակները և դրանց կիրառումը տարբեր տեսակի տրավմաների (վիրավորման, վնասվածքների, կոտրվածքների, կապանների գերձգումների, այրվածքների, ցրտահարումների և այլնի) և տեղայնացման դեպքում (գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն, վերջույթներ):

Վիրակապեր դնելու կանոնները և դրանց կատարման տեխնիկան:

 

Թեմա 3.4. Տեղափոխման ժամանակ անշարժացումը

Տեղափոխման ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելիս անշարժացման դերը և նշանակությունը: Տեղափոխման ժամանակ անշարժացման անցկացմանը ներկայացվող պահանջները: Տեղափոխման ժամանակ անշարժացման միջոցները: Բեկակալ դնելու կանոնները: Տեղափոխման ժամանակ անշարժացումը տարբեր տեղայնացման տրավմաների դեպքում (գլուխ, ողնաշար, կրծքավանդակ, կոնք, վերջույթներ): Տեղափոխման ժամանակ հիմնական դիրքերը:

Տուժածին բժշկական հաստատություն տեղափոխելիս տեղափոխման ժամանակ անշարժացման պահանջների խախտումների հետ կապված բարդությունները:

 

Բաժին 4. Սիրտ-թոքային վերակենդանացման հիմունքները

 

Թեմա 4.1. Վերակենդանացման միջոցառումների անցկացում պահանջող վիճակները

Մարդու օրգանիզմի կենսապես կարևոր գործառույթների խախտումների պատճառները և դրանց ելքը: Վնասվածքների դեպքում ծայրահեղ վիճակի բնութագիրը: Կլինիկական և կենսաբանական մահվան նշանները: Կենսաբանական մահվան վաղ նշանները և դրանց որոշման եղանակները (Բելոգլազովի նշան «կատվի բիբ», Լյարշեի բծեր և այլն):

 

Թեմա 4.2. Տարեց մարդու սիրտ-թոքային վերակենդանացման անցկացման տեխնիկա

Վերակենդանացման միջոցառումների ծավալը: Սիրտ-անոթային վերակենդանացման անցկացման համար անհրաժեշտ պայմաններին ներկայացվող պահանջները:

Վերին շնչուղիների անցանելիության ապահովումը (բերանի խոռոչի խնամք, Սաֆարի եռակի գործադրաձև):

Շնչառության վերականգնում: Տարբեր եղանակներով թոքերի արհեստական օդափոխության տեխնիկա («բերանից բերան» և «բերանից քիթ»):

Արյան շրջանառության վերականգնում: Սրտի անուղղակի մերսման տեխնիկա:

Մեկից երկու մարդու ուժերով սիրտ-թոքային վերականգնման ընթացքում շնչառության և արյան շրջանառության վերականգնման եղանակների համադրումն ու հարաբերակցությունը:

Վերակենդանացման արդյունավետության և բարեհաջող անցկացման նշանները, վերակենդանացման անցկացման ժամանակը:

Սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջացող բարդությունները:

Էլեկտրատրավմայի, խեղդվելու ժամանակ վերակենդանացման միջոցառումների անցկացման առանձնահատկությունները:

 

Բաժին 5. Շնչառության խախտումները

 

Թեմա 5.1. Շնչառության խախտման բնութագիրը

Շնչառության խախտումների տեսակները (շնչուղիների անցանելիության խախտումը, ոչ ադեկվատ շնչառությունը, շնչառության կանգը) և դրանց առաջացման պատճառները:

Շնչառության խախտման նշանները (մարմնի դիրքը, վերնամաշկի գույնը, շնչառական շարժումների հաճախականությունը, խորությունը, ռիթմը և այլն):

Շնչառության խախտման ցուցանիշները, որոնց դեպքում անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխություն:

Թեմա 5.2. Առաջին օգնությունը շնչառության խախտումների դեպքում

Վերին շնչուղիների անցանելիության վերականգնման եղանակները: Սաֆարի եռակի գործադրաձևի կիրառումը: Վերին շնչուղիներից օտար մարմինների հեռացման եղանակները (Հայմլիխի եղանակը և այլն), այդ թվում՝ գիտակցության կորստով ուղեկցվող դեպքերում: Թոքերի արհեստական օդափոխությունը շնչառության խախտումների դեպքում:

 

Բաժին 6. Գիտակցության կորստով ուղեկցվող վիճակներ

 

Թեմա 6.1. Գիտակցության կորուստներով ուղեկցվող վիճակների բնութագիրը

Գիտակցության կորստի տեսակները: Կոմա: Առաջացման պատճառները: Գիտակցության կորստի նշանները և դրանց որոշման եղանակները: Գիտակցության կորուստների հետ կապված հնարավոր բարդությունները, դրանց վտանգավորության աստիճանը և դրանց կանխման եղանակները:

Թեմա 6.2. Առաջին օգնությունը անգիտակից վիճակներում

Օգնության ցուցաբերման սկզբունքները կոմային վիճակներում: Առաջին օգնության միջոցառւմների ցանկը և դրանց անցկացման հաջորդականությունը տարբեր տեսակի տրավմաներից և վնասվածքներից առաջացած անգիտակից վիճակների ժամանակ:

Անգիտակից տուժածի վիճակի վատթարացմանը հանգեցնող՝ վերջինիս օգնություն ցուցաբերելիս բնորոշ սխալները: Տեղափոխման առանձնահատկությունները գիտակցության կորստի դեպքում:

 

Բաժին 7. Վերքերը

 

Թեմա 7.1. Վիրավորման հետևանքով ստացած վնասվածքների բնութագիրը

Վերքերի տեսակները, դրանց դասակարգումը և բնորոշ նշանները: Վիրավորումներից առաջացող բարդությունները և դրանց կանխման միջոցները: Սուր արյան կորստի և տրավմատիկ շոկի բնութագիրը: Սուր արյան կորստի որոշման եղանակները: Ասեպտիկայի և անտիսեպտիկայի մասին պատկերացումը: Վերքի մշակման և ասեպտիկ վիրակապեր դնելու կանոնները:

 

Թեմա 7.2. Առաջին օգնությունը վիրավորվելու դեպքում

Առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված միջոցները՝ վիրավորումների դեպքում: Առաջին օգնության համալիր միջոցառումները՝ տարբեր տեղայնացման և ծանրության տարբեր աստիճանի վիրավորումների դեպքում: Առաջին օգնության ցուցաբերման սկզբունքները տրավմատիկ շոկի դեպքում:

Արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակները (մատներով արյունահոսող զարկերակի սեղմում, վերջույթի՝ հոդում առավելագույն ծալումով ֆիքսումը, սեղմող վիրակապ և արյունը կանգնեցնող լարան, ոլորվող լարան դնելու կանոնները) տարբեր տեղայնացման զարկերակային, երակային, խառը և մազանոթային արյունահոսությունների ժամանակ (գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն, վերջույթներ):

Տեղափոխման ժամանակ անշարժացումը և տուժածների տեղափոխմանը ներկայացվող պահանջները՝ արյան սուր կորստի դեպքում:

 

Բաժին 8. Որովայնի տրավմա

 

Թեմա 8.1. Որովայնի տրավմայի բնութագիրը

Որովայնի տրավմաների տեսակները (որովայնի փակ տրավմա և վնասումներ): Առաջացման պատճառները և դրանց բնորոշ նշանները: Որովայնի տրավմայից առաջացող բարդությունները: Որովայնային խոռոչի ներքին օրգանների (փայծաղի, լյարդի, երիկամների), սնամեջ օրգանների (ստամոքսի, աղիների) և արյունատար անոթների վնասման նշանները՝ փակ տրավմայի և որովայնի վնասման դեպքում:

 

Թեմա 8.2. Առաջին օգնությունը որովայնի տրավմայի դեպքում

Որովայնի տրավմայի դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված միջոցները:

Որովայնի տրավմայի դեպքում առաջին օգնության ցուցաբերման սկզբունքները:

Որովայնի տրավմայի բարդությունների դեմ պայքարը:

Որովայնի տրավմայի դեպքում տեղափոխման ժամանակ անշարժացմանը ներկայացվող պահանջները:

 

Բաժին 9. Կրծքավանդակի տրավմա

 

Թեմա 9.1. Կրծքավանդակի տրավմայի բնութագիրը

Կրծքավանդակի փակ և բաց տրավմաներ: Կրծքավանդակի տրավմաների տեսակները, առաջացման պատճառները և բնորոշ նշանները:

Կրծքավանդակի տրավմայի բարդությունները (տրավմատիկ, պնևմոթորաքս, հեմոթորաքս, հեմոպնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա): Առաջացման պատճառները և դրանց բնորոշ նշանները:

 

Թեմա 9.2. Առաջին օգնությունը կրծքավանդակի տրավմայի դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները և կրծքավանդակի տարբեր տեսակի տրավմաների դեպքում օգտագործվող վիրակապերը:

Առաջին օգնության ցուցաբերման սկզբունքները կրծքավանդակի տրավմայի դեպքում:

Տեղափոխման ժամանակ անշարժացումը և տուժածի տեղափոխման առանձնահատկությունները կրծքավանդակի տարբեր տեսակի տրավմաների դեպքում:

 

Բաժին 10. Գլխի տրավմա

 

Թեմա 10.1. Գլխի տրավմայի բնութագիրը

Գլխի տրավմաների տեսակները և դրանց առաջացման պատճառները:

Գլխի փափուկ հյուսվածքների վնասման նշանները:

Գանգուղեղային տրավմա: Ուղեղի ցնցման, վնասման և սեղմման, գանգի հիմքի կոտրվածքի բնորոշ նշանները:

 

Թեմա 10.2. Առաջին օգնությունը գլխի տրավմայի դեպքում

Գլխի տրավմաների դեպքում տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու համար օգտագործվող միջոցները և վիրակապերը:

Առաջին օգնության ցուցաբերման սկզբունքները գանգուղեղային տրավմայի դեպքում:

Գլխի տրավմայով տուժածի տեղափոխումը:

 

Թեմա 10.3. Աչքի, քթի տրավմա

Աչքի և քթի տրավմայի դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար օգտագործվող միջոցները և վիրակապերը:

Աչքի վնասվածք: Բնորոշ նշանները: Աչքի վնասվածքի դեպքում առաջին օգնության միջոցառումները:

Աչքի մեջ օտար մարմինները: Բնորոշ նշանները: Աչքի մեջ օտար մարմնի հայտնվելու դեպքում տուժածին առաջին օգնությունը:

Քթի տրավմա, դրան բնորոշ նշանները և բարդությունները (քթի ոսկրերի կոտրվածքներ, արյունահոսություն): Առաջին օգնությունը քթի արյունահոսության դեպքում:

Տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ թույլ տվող տիպիկ սխալները և դրանցից բխող հնարավոր բարդությունները:

 

Բաժին 11. Ողնաշարի տրավմա

 

Թեմա 11.1. Ողնաշարի տրավմայի բնութագիրը

Ողնաշարի վնասվածքների տեսակները և դրանց առաջացման պատճառները:

Տարբեր տեղայնացման՝ ողնուղեղի վնասմամբ և առանց վնասման ողնաշարի տրավմաների հիմնական դրսևորումները (ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային, գոտկային բաժինների):

Ողնաշարի տրավմայից առաջացող բարդությունները:

 

Թեմա 11.2. Առաջին օգնությունը ողնաշարի տրավմայի դեպքում

Ողնաշարի տրավմաների (վնասվածքների, կոտրվածքների) դեպքում օգնության ցուցաբերման միջոցները:

Առաջին օգնությունը տարբեր տեղայնացման՝ ողնաշարի տրավմայի դեպքում:

Տեղափոխման ժամանակ անշարժացումը և ողնաշարի տրավմայի կասկածով տուժածի տեղափոխմանը ներկայացվող պահանջները (տախտակային և ձեռքի տակ եղած միջոցների օգտագործմամբ ողնաշարի պարանոցային բաժնի անշարժացման եղանակները. տուժածին կոշտ պատգարակի վրա տեղափոխելու կանոնները):

 

Բաժին 12. Կոնքի տրավմա

 

Թեմա 12.1. Կոնքի տրավմայի բնութագիրը

Առաջացման պատճառները: Կոնքային օրգանների վնասմամբ և առանց վնասման՝ կոնքի տրավմայի հիմնական նշանները:

Կոնքային օրգանների (միզապարկի, հաստ աղու) և խոշոր արյունատար անոթների (կոնքի վնասման դեպքում՝ արյան կորստի աստիճանը) վնասման բնորոշ նշանները:

 

Թեմա 12.2. Առաջին օգնությունը կոնքի տրավմայի դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և բարդությունների դեմ պայքարը՝ կոնքի ոսկրերի վնասման դեպքում:

Կոնքի ոսկրերի վնասմամբ տուժածի անշարժացումը և տեղափոխումը:

 

Բաժին 13. Վերջույթների տրավմաները

 

Թեմա 13.1. Վերջույթների տրավմայի բնութագիրը

Վերջույթների տրավմաների տեսակները:

Փափուկ հյուսվածքների վնասվածքները: Առաջացման պատճառները և բնորոշ նշանները:

Հոդախախտումները, կապանների գերձգումները և պայթումը: Տարբեր տեղայնացման տրավմայի մեխանիզմը և դրանց՝ հենաշարժիչ ապարատի այլ վնասվածքներից տարբերակիչ նշանները:

Վերջույթների կոտրվածքներ: Կոտրվածքների տեսակները և դրանց առաջացման պատճառները:

Բաց և փակ կոտրվածքներ ու դրանց բնորոշ նշանները: Վերջույթների կոտրվածքների բարդությունները: Արյան կորստի բնութագիրը՝ տարբեր տեղայնացման կոտրվածքների դեպքում:

 

Թեմա 13.2. Առաջին օգնությունը վերջույթների տրավմաների դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները և վերջույթների տարբեր տեսակի տրավմաների դեպքում օգտագործվող վիրակապերը:

Առաջին օգնության ցուցաբերման միջոցառումները՝

- տարբեր տեղայնացման փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում.

- տարբեր տեղայնացման (ուսային, արմնկային, ճաճանչադաստակային, ծնկային և սրունքաթաթային հոդերի) հոդախախտումների, կապանների գերձգումների և պայթելու դեպքում.

- տարբեր տեղայնացման վերջույթների կոտրվածքների (բաց և փակ) դեպքում:

Վերջույթների տրավմաների դեպքում տուժածի վիճակի վատթարացման և բարդությունների կանխմանն ուղղված միջոցառումներ:

Վերջույթների անշարժացման սկզբունքները:

Տարբեր տեղայնացման վերջույթների ոսկրերի կոտրվածքների դեպքում տախտակային բեկակալներով և օժանդակ միջոցներով անշարժացման տեխնիկան:

Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ սխալներից առաջացող բարդությունները:

 

Թեմա 13.3. Տեղափոխման ժամանակ անշարժացումը վերջույթների տրավմաների դեպքում

Վերջույթների տրավմաների դեպքում տեղափոխման ժամանակ անշարժացման ժամանակ օգտագործվող միջոցները:

Տարբեր տեղայնացման վերջույթների տրավմաների դեպքում տեղափոխման եղանակները:

 

Բաժին 14. Վերջույթի երկարատև սեղմման համախտանիշ (ԵՍՀ)

 

Թեմա 14.1. ԵՍՀ-ի բնութագիրը

ԵՍՀ-ի առաջացման պատճառները և նշանները: ԵՍՀ-ի դեպքում առաջացող բարդությունները:

 

Թեմա 14.2. ԵՍՀ-ի դեպքում առաջին օգնությունը

ԵՍՀ-ի ժամանակ առաջին օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները: Վերջույթի երկարատև սեղմման համախտանիշի ժամանակ առաջին բուժօգնությունը:

 

Բաժին 15. Ջերմային տրավմաները

 

Թեմա 15.1. Ջերմային տրավմաների բնութագիրը

Ջերմաստիճանային գործոնները և մարդու վրա դրանց անբարենպաստ ներգործությունը: Մարդու վրա բարձր կամ ցածր ջերմաստիճանների, էլեկտրական հոսանքի ներգործությամբ առաջացող տրավմաների տեսակները և ճառագայթային վնասվածքները: Ջերմային այրվածքները և դրանց առաջացման պատճառները: Մարդու օրգանիզմի վրա այրվածքի տեղային և ընդհանուր ներգործությունը: Այրվածքների աստիճանները և դրանց նշանները: Ախտահարման մակերեսը և դրա չափման մեթոդները («իննյակների» կանոն, «ափի» կանոն): Վերին շնչուղիների այրվածքներ, նշանները: Ջերմային այրվածքները և աչքերի ճառագայթային ախտահարումները, դրանց բնորոշ նշանները: Այրվածքներից առաջացող բարդությունները: Այրվածքային շոկ և դրա նշանները: Օրգանիզմի գերտաքացման առաջացման պատճառները և նշանները: Գերջերմացմամբ առաջացող բարդությունները:

Ցրտահարումը, գերսառեցումը և դրանց առաջացման պատճառները: Ախտահարման աստիճանները, դրանց բնորոշ նշանները: Ցրտահարումներից և գերսառեցումներից առաջացող բարդությունները:

 

Թեմա 15.2. Առաջին օգնությունը ջերմային տրավմաների դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները և ջերմային այրվածքների, ճառագայթային ախտահարումների, գերտաքացումների, ցրտահարումների և գերսառեցումների դեպքում օգտագործվող վիրակապերը:

Տարբեր տեսակի, տեղայնացման և ախտահարման աստիճանի այրվածքների դեպքում առաջին օգնությունը: Առաջին օգնությունը գերտաքացման դեպքում: Այրվածքների և գերտաքացման բարդությունների դեմ պայքարը:

Տարբեր տեղայնացման և ախտահարման աստիճանի ցրտահարումների դեպքում առաջին օգնությունը: Առաջին օգնությունը գերսառեցման դեպքում: Ցրտահարումների և գերսառեցումների բարդությունների դեմ պայքարը:

Ջերմային տրավմաների դեպքում տուժածին առաջին օգնության ցուցաբերման դեպքում հանդիպող բնորոշ սխալները:

 

Բաժին 16. Քիմիական այրվածքները

 

Թեմա 16.1. Քիմիական այրվածքների բնութագիրը

Քիմիական այրվածքներ: Քիմիական այրվածքների տեսակները և առաջացման պատճառները: Մաշկի, լորձաթաղանթների՝ հիմքերով, թթուներով և այլ քիմիական ակտիվ նյութերով այրվածքների դրսևորումների առանձնահատկությունները:

 

Թեմա 16.2. Առաջին օգնությունը քիմիական այրվածքների դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման սկզբունքները հիմքերով, թթուներով և այլ քիմիական ակտիվ նյութերով այրվածքների դեպքում:

Տուժածին առաջին օգնության ցուցաբերման ժամանակ անվտանգության միջոցները:

 

Բաժին 17. Թունավորումները

 

Թեմա 17.1. Քիմիական նյութերով թունավորումները

Մարդու օրգանիզմ քիմիական նյութերի (արտադրության համար սպեցիֆիկ) հայտնվելու եղանակները և դրանց վնասակար ներգործությունը: Թունավորման ընդհանուր նշանները:

Մարդու առողջության համար վտանգավոր նյութերից թունավորմամբ առաջացող բարդությունները:

Ածխաթթվային գազով (շմոլք), քլորով և ամիակով թունավորումը: Թունավորման պատճառները և դրանց բնորոշ նշանները: Թունավորման ծանրության աստիճանները:

 

Թեմա 17.2. Առաջին օգնությունը քիմիական նյութերով թունավորումների դեպքում

Առաջին օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները:

Տարբեր նյութերով թունավորումների դեպքում օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերման եղանակները (թթուներով, հիմքերով թունավորման դեպքում ստամոքսի լվացման անցկացման տեխնիկան):

Վնասակար քիմիական նյութերով թունավորման դեպքում առաջին օգնության ցուցաբերման ժամանակ անվտանգության տեխնիկան (հագուստի հեռացումը և մարմնի ախտահարված մակերևույթների մշակումը): Ինհալացիոն թունավորումների դեպքում առաջին բուժօգնության միջոցառումները (ածխաթթվածային գազով, քլորով և ամիակով):

 

Թեմա 17.3. Սննդային թունավորումներ (տոքսիկոինֆեկցիաներ)

Սննդային թունավորումների առաջացման պատճառները և դրանց բնորոշ նշանները:

 

Թեմա 17.4. Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ

Առաջին օգնության ցուցաբերման դեպքում օգտագործվող միջոցները: Սննդային թունավորման ժամանակ առաջին օգնության միջոցառումները: Սննդային թունավորման ժամանակ ստամոքսի լվացման տեխնիկան:

 

Բաժին 18. Էլեկտրատրավմա

 

Թեմա 18.1. Էլեկտրատրավմայի բնութագիրը

Առաջացման պատճառները: Մարդու օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ներգործությունը: Մարդու վրա էլեկտրական հոսանքի տեղային և ընդհանուր ներգործության նշանները (խախտումների աստիճանները): Էլեկտրատրավմայի բարդությունները:

 

Թեմա 18.2. Առաջին օգնությունը էլեկտրատրավմայի դեպքում

Տուժածին առաջին օգնության ցուցաբերման ժամանակ անվտանգության պահանջները:

Առաջին օգնության միջոցառումները էլեկտրատրավմայի դեպքում և դրանց անցկացման առանձնահատկությունները:

 

Բաժին 19. Որովայնի խոռոչի օրգանների և սիրտանոթային համակարգի սուր հիվանդությունները

 

Թեմա 19.1. Որովայնի խոռոչի օրգանների և սիրտանոթային համակարգի սուր հիվանդությունների բնութագիրը

Ստամոքսում (սուր որովայն) և սրտի ցավերի առաջացման պատճառները: Մարդու կյանքի համար վտանգավոր հիվանդությունների բնորոշ նշանները (սուր ապենդիցիտ, ստամոքսի պատռում առաջացող խոց, սուր պանկրեատիտ, սուր աղիքային անանցանելիություն, ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ):

 

Թեմա 19.2. Առաջին օգնությունը որովայնի ցավերի և սրտի ցավերի դեպքում

Որովայնի ցավերի և սրտի ցավերի դեպքում օգնության ցուցաբերման միջոցները և առաջին օգնության գործողությունների ալգորիթմը:

 

Ամփոփիչ պարապմունք. Գիտելիքների ստուգում:

 

Բ.4 Ծրագիր.4 - Ուսուցման բազային հիմնական դասընթացի ունիվերսալ ծրագիր

 

«Աշխատանքի պայմանների և պաշտպանության կառավարման հիմունքները»

Ծրագիրը նախատեսված է ունկնդիրների կողմից աշխատանքի պաշտպանության մասով անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման համար՝ աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներին համապատասխան գործատուի՝ աշխատանքի պաշտպանության աշխատանքների կազմակերպման, արտադրական տրավմատիզմի դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ աշխատանքի պաշտպանության և դրա հետ կապված արտադրության անվտանգության ոլորտում պրակտիկ գործունեության մեջ դրանց կիրառման համար:

Աշխատանքի պաշտպանության մասով ուսուցում անցնելու արդյունքում ունկնդիրները ձեռք են բերում գիտելիքներ հետևյալի հիմունքների մասին՝

1) աշխատանքի՝ որպես գործունեության տեսակի պաշտպանությունը.

2) գործատուի մակարդակով աշխատանքի պաշտպանության և մասնագիտական ռիսկերի կառավարման աշխատանքների կազմակերպումը.

3) աշխատողների աշխատանքի պաշտպանության և աշխատավայրերում գործատուի արտադրական գործունեության անվտանգության պահանջների ապահովումը.

4) արտադրության մեջ տուժածների սոցիալական պաշտպանությունը:

Ծրագրի բովանդակությամբ ամրագրվում են ատեստավորվող անձանց գիտելիքների (ունակությունների) բովանդակության մասով նվազագույն պահանջները վերջիններիս կողմից՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների յուրացումը՝ անկախ ստուգման նպատակով:

 

Բաժին 1. Աշխատանքի պաշտպանության հիմունքները

 

Թեմա 1.1. Աշխատանքային գործունեությունը և դրա ռիսկերը

Աշխատանքը որպես նյութական աշխարհի վերափոխման գործընթաց (աշխատանքի պարզ գործընթաց): Ֆիզիկական աշխատանք: Ձեռքով աշխատանք: Ձեռքով աշխատանք ձեռքի մեքենայացված գործիքի կիրառմամբ: Մեքենայացված աշխատանք հաստոցների և սարքավորումների վրա: Աշխատանքի բնույթը մեքենաների և սարքավորումների, շենքերի և շինությունների մոնտաժման, ապամոնտաժման, կարգաբերման և նորոգման ժամանակ:

Մտավոր աշխատանք: Ավտոմատացված համակարգերի կառավարման աշխատանք, կարգավարական աշխատանք, ստեղծագործական աշխատանք և ստեղծագործական գործ:

Մարդու օրգանիզմի ներքին միջավայրի կայունության (հոմեոստազի) և փոփոխվող արտաքին պայմաններին հարմարվողականության (ադապտացման) հասկացությունը: Մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների անբարենպաստ ներգործությունը: Առողջության, հոգնածության, գերհոգնածության, հիվանդության, տրավմայի, մահվան մասին պատկերացումը: Մարդու աշխատունակությունը:

Արտադրական միջավայրը և դրա վտանգավոր ու վնասակար արտադրական գործոնները: Արտադրական միջավայրի գործոնների դասակարգումը: Արտադրական միջավայրի գործոնների նորմավորումը: Վնասակար գործոնների շեմային ներգործության հասկացությունը: Ճառագայթման անշեմ ներգործության հասկացությունը: Սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ), սահմանային թույլատրելի մակարդակի (ՍԹՄ), սահմանային թույլատրելի արժեքի (ՍԹԱ), սահմանային թույլատրելի դոզայի (ՍԹԴ) մասին պատկերացումները:

Աշխատանքային գործընթացը, դրա ծանրությունը և լարվածությունը: Աշխատանքային գործընթացի գործոնների նորմավորումը:

Աշխատանքի պայմանների դասակարգումն ըստ հիգիենիկ չափորոշիչների: Աշխատանքի օպտիմալ և թույլատրելի պայմանները: Աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմանները: Աշխատանքի անվտանգ պայմանները:

Մարդու օրգանիզմի վրա աշխատանքի պայմանների ներգործության մեջ օրինաչափը և պատահականը: Տրավմա և հիվանդություն պատճառելու ռիսկերը:

Վարձու աշխատանքը՝ որպես վարձողի (գործատուի) և վարձու աշխատողի միջև սոցիալական/աշխատանքային հարաբերություն: Ձեռնարկատիրոջ՝ կոնկրետ արտադրական գործառույթի՝ որպես աշխատանքային գործառույթի կատարման պահանջմունքը և գործատուի պարտականությունները կատարելու վերջինիս պատրաստակամությունը: Մարդու՝ աշխատանքային գործառույթ կատարելու ունակությունը և գործատուի աշխատանքային պարտականությունները կատարելու վերջինիս պատրաստակամությունը: Աշխատունակության մասին պատկերացումը: Աշխատանքի շուկան: Վարձողի և վարձվողի միջև պայմանավորվածության հիմնական պայմանները՝ աշխատողի՝ պահանջվող աշխատանքային գործառույթն անձամբ կատարելու ունակությունը և գործատուի՝ աշխատանքային կարգին հետևելու պատրատակամությունը. գործատուի՝ աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխանող պայմաններում աշխատանք տրամադրելու և աշխատողին դրամական փոխհատուցման չափին համապատասխան կոնկրետ փոխհատուցում (աշխատավարձ) ժամանակին վճարելու պատրաստակամությունը. աշխատողի՝ աշխատանքի այն պայմաններում աշխատելու համաձայնությունը, որոնք նրան կարող է տրամադրել գործատուն: Աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները:

Աշխատողի կողմից աշխատունակության կորստի ռիսկի՝ մասնագիտական ռիսկի մասին պատկերացումը: Մարդու և հասարակության համար՝ որպես սոցիալական վտանգ, աշխատունակության և գոյության հնարավորության կորուստ: Աշխատողի մահը՝ որպես վերջինիս խնամքի ներքո գտնվող անձանց նորմալ գոյատևման հնարավորության կորուստ: Հասարակության՝ մասնագիտական ռիսկերի նվազեցման և աշխատողին աշխատանքի անվտանգ պայմանների տրամադրման շահագրգռվածությունը:

 

Թեմա 1.2. Աշխատանքի անվտանգ պայմանների և արտադրության անվտանգության ապահովման հիմնական կազմակերպատեխնիկական և սանիտարահիգիենիկ միջոցառումները

Որպես արտադրության անվտանգության ապահովման (գործատուի արտադրական գործունեությունը) մաս՝ աշխատողների աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը: Գործատուի արտադրական գործունեության անվտանգության ապահովման տեսակները՝ գույքի ֆիզիկական անվտանգությունը և աշխատողների անձնական անվտանգությունը, արտադրանքի որակի և ծավալների կորստի տեխնոլոգիական անվտանգությունը, վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգությունը, սարքերի, հումքի և նյութերի ճառագայթային անվտանգությունը, քիմիական անվտանգությունը, կենսաբանական անվտանգությունը, աշխատողների վարձու աշխատանքի անվտանգությունը (աշխատանքի պաշտպանությունը), շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգությունը. արտադրական գործունեության անբարենպաստ ներգործությունից երրորդ անձանց և տարածքային բնակավայրերի անվտանգությունը:

Անվտանգության ապահովման ընդհանուր հասկացությունները: Ռիսկը որպես անվտանգության ապահովման մակարդակի չափ: Անբարենպաստ դեպքերի հաճախականությունը և ծանրությունը: Բացարձակ անվտանգությունը: Աննշան, ընդունելի (թույլատրելի) և անընդունելի (անթույլատրելի) ռիսկի մասին պատկերացումը:

Վտանգների նույնականացումը և ռիսկի գնահատումը: Մասնագիտական ռիսկի մակարդակի գնահատումը: Ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքները՝ անբարենպաստ դեպքերի կանխարգելման սկզբունքը և անբարենպաստ դեպքերի հետևանքների նվազեցման սկզբունքը: Ռիսկերի լիարժեք վերացումը, ռիսկերի մակարդակի նվազեցումը (փոքրացումը) և սահմանափակումը (աճի կանխումը):

Աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման հիմնական մեթոդները՝ արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի կարգավորումը՝ տեխնոլոգիական գործընթացների կատարելագործումը, սարքավորումների արդիականացումը, վտանգների աղբյուրների վերացումը կամ սահմանափակումը, դրանց տարածման գոտիների սահմանափակումը. անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները:

Աշխատանքի անվտանգ պայմաններ և արտադրական գործունեության անվտանգությունն ապահովող կազմակերպատեխնիկական և սանիտարահիգիենիկ և այլ միջոցառումների համակարգը:

 

Թեմա 1.3. Աշխատանքի պաշտպանության ապահովման հիմնական սկզբունքները

«Աշխատանքի պաշտպանություն» հասկացությունը: Աշխատանքի պաշտպանության հիմնական խնդիրն է արտադրական տրավմատիզմի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելումը և դրանց սոցիալական հետևանքների նվազեցումը: Աշխատանքի պաշտպանության սոցիալական և տնտեսական էությունը:

Աշխատանքի պաշտպանության ապահովման` որպես այն միջոցառումների համակարգի հիմնական սկզբունքներ, որոնք՝

1) անհրաժեշտ են աշխատանքային գործունեության գործընթացում կյանքի, առողջության և աշխատունակության պահպանման ապահովման համար.

2) երաշխավորում են աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխանող պայմաններում աշխատողների՝ աշխատանքի իրավունքի պաշտպանությունը.

3) նախատեսված են ծանր աշխատանքների և աշխատանքի վնասակար և (կամ) վտանգավոր պայմանների համար փոխհատուցումների որոշման ու վճարման համար.

4) նախատեսված են արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից աշխատողների սոցիալական ապահովագրման համար.

5) նախատեսված են արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից տուժած աշխատողներին բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար:

Աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգի տնտեսական մեխանիզմը և ֆինանսական ապահովումը: Աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման և աշխատանքի պայմանների ու պաշտպանության բարելավման միջոցառումների ֆինանսավորումը: Աշխատանքի պաշտպանության միջոցառումների վրա կատարվելիք ծախսերի կառուցվածքը: Աշխատանքի պաշտպանության միջոցառումների տնտեսական արդյունավետության գնահատումը: Կանխված վնասի, ուղղակի և անուղղակի կորուստների հասկացությունը:

 

Թեմա 1.4. Աշխատանքի պաշտպանության իրավական հիմքերը

Իրավունքի և իրավական նորմատիվ ակտերի՝ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, միջազգային պայմանագրերի և դատավճիռների մասին ընդհանուր տեղեկությունները: Իրավունքի տեսակները: Քաղաքացիական իրավունքը: Աշխատանքային իրավունքը: Աշխատանքի պաշտպանությունը՝ որպես աշխատանքային իրավունքի մաս:

Աշխատանքի պաշտպանության իրավական աղբյուրները՝ Սահմանադրությունը. Աշխատանքային օրենսգիրքը. այլ օրենքներ. կառավարության որոշումները. գործադիր իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերը. տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող՝ գործատուի տեղական նորմատիվ ակտերը:

Աշխատանքի պաշտպանության հարցերին վերաբերող աշխատանքային հարաբերությունները կարգավորող Աշխատանքի միջազգային կազմակերպության Միջազգային աշխատանքային նորմերը (ստանդարտները)։

Աշխատանքի հարցերին վերաբերող հիմնարար սկզբունքները: Հարկադիր աշխատանքի հասկացությունը: Հարկադիր աշխատանքի արգելումը:

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային պայմանագիրը դրանց իրավահարաբերությունների հիմքն է:

Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը: Աշխատողի աշխատանքային գործառույթը: Աշխատանքային գործառույթների առանձնահատկությունները: Անձամբ աշխատանքը կատարելու և գործատուի մոտ գործող ներքին աշխատանքային կարգին ենթարկվելու մասով աշխատողի պարտավորությունը: Գործատուի պարտավորությունները աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխանող՝ աշխատանքի տրամադրման, աշխատանքի պայմանների ապահովման կապակցությամբ. աշխատավարձի ժամանակին վճարման մասով.

Ներքին աշխատանքային կարգապահական կանոնները և դրանց նշանակությունը: Ներքին աշխատանքային կարգապահական կանոնների սահմանման առանձնահատկությունները: Աշխատանքի կարգապահությունը:

Աշխատանքային պայմանագրի՝ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերից տարբերությունը:

Աշխատանքի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխանող պայմաններում աշխատողների՝ իրավունքների և աշխատանքի իրավունքի երաշխիքները:

Աշխատանքը համատեղող անձանց, տան պայմաններում աշխատողների, հերթափոխով աշխատողների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները: Տրանսպորտի ոլորտի աշխատողների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները: Այլ պետությունների քաղաքացիների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները:

Կանանց, անչափահաս երեխաներ ունեցող աշխատողների կամ վերջիններիս ընտանիքների հիվանդ անդամների խնամք իրականացնող աշխատողների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները:

Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները:

Աշխատողների կողմից գործատուի առջև աշխատանքային պարտականությունների կատարմամբ, աշխատանքի և աշխատանքի պաշտպանության, արտադրական գործունեության անվտանգության մասին օրենսդրության պահպանմամբ վերջիններիս անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը վերաբերող հարցերի մասով իրավունքի (աշխատանքային իրավունքի) հարակից ճյուղերի նորմատիվ ակտերը:

Արտադրությունում դժբախտ պատահարով կամ մասնագիտական հիվանդությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցերին վերաբերող մասով քաղաքացիական օրենսգիրքը:

Աշխատանքի պաշտպանության պահանջների խախտման համար քրեական պատասխանատվությանը վերաբերող մասով քրեական օրենսգիրքը:

Աշխատանքի պաշտպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվությանը վերաբերող մասով վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը:

Արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից սոցիալական ապահովագրության մասին օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր:

Քաղաքացիների՝ ներառյալ աշխատողների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության մասին օրենսդրությունը:

Տեխնիկական կարգավորման, արդյունաբերական, ճառագայթային, հրդեհային անվտանգության մասին օրենքները, անվտանգության հետ կապված ազգային օրենսդրության օրենքները:

Աշխատանքի անվտանգ պայմանների և պաշտպանության ապահովմանն ու աշխատանքի պայմանների և պաշտպանության բարելավման վրա կատարվելիք ծախսերի դասմանը վերաբերող մասով հարկային օրենսգիրքը:

 

Թեմա 1.5. Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջները

Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջները: Սոցիալական-աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջների կիրառումը: Դրանց կատարման պարտադիր լինելը:

Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներ պարունակող նորմատիվ ակտերը:

Միջազգային և եվրոպական ստանդարտներն ու նորմերը: Եվրասիական տնտեսական միության նորմերը:

Միջազգային և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտները: Սանիտարական կանոնները և նորմերը, շինարարական նորմերն ու կանոնները, կանոնների ժողովածուները, աշխատանքի պաշտպանության կանոնները, անվտանգության կանոնները, ղեկավար փաստաթղթերը, մեթոդական ցուցումներն ու ազգային օրենսդրության այլ նորմատիվ փաստաթղթեր:

Աշխատողների աշխատանքի պաշտպանության և գործատուի արտադրական գործունեության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ՝ աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներ պարունակող հիմնական նորմատիվ ակտերի օրինակելի փաթեթը:

 

Թեմա 1.6. Աշխատանքի պաշտպանության ոլորտում պետական կարգավորումը

Շուկայական տնտեսության պայմաններում իրավունքի սուբյեկտների գործունեության պետական կարգավորման իրավական հիմքերը և հիմնական մեթոդները: Նորմերի մշակմանն առնչվող գործունեությունը, իրավակիրառ պրակտիկայի վերահսկողությունը, սոցիալապես կարևոր ծառայությունների շուկայի կազմակերպումը: Կառավարման վարչական, շուկայական (տնտեսական՝ հարկեր, սակագներ և տեխնիկական՝ հավաստագրում, լիցենզավորում, հավատարմագրում, ատեստավորում), սոցիալ-հոգեբանական մեթոդները (կոչումները, պարգևները, մրցույթները): Աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ոլորտում իրավունքի սուբյեկտների գործունեության պետական կարգավորումը:

Աշխատանքի պաշտպանության պետական կառավարման մարմինների կառուցվածքը:

Աշխատանքի պաշտպանության ոլորտում կառավարության, գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն ու լիազորությունները:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները: Դատախազությունը և դրա դերը պետական հսկողության և վերահսկողության համակարգում: Պետական տեսչական մարմինները և դրանց գործառույթները: Մասնագիտացված տեսչական մարմինները:

Պետական տեսուչը և դրա իրավունքները:

Արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից սոցիալական ապահովագրում իրականացնող մարմինները:

Հասարակական վերահսկողության կազմակերպումը:

 

Թեմա 1.7. Աշխատանքի պաշտպանության պահանջների և աշխատակարգի կատարման մասով աշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը

Աշխատողների՝ ըստ դրանց աշխատանքային գործառույթների, բաժանումը: Ղեկավարները և կառավարման գործում դրանց գործառույթների բնույթը: Մասնագետները և կառավարման գործում դրանց գործառույթների բնույթը: Կառավարմանը չմասնակցող աշխատողները:

Աշխատանքի պաշտպանության մասով աշխատողի աշխատանքային պարտականությունները: Աշխատանքի պաշտպանության պահանջների կատարումը՝ որպես անհատական աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունների կատարում:

Պատասխանատվության տեսակները՝ կարգապահական, նյութական, քաղաքացիաիրավական, վարչական, քրեական: Աշխատանքի պաշտպանության պահանջների (իրենց աշխատանքային պարտականությունների) չկատարման համար աշխատողների պատասխանատվությունը:

 

Թեմա 1.8. Աշխատանքի մասին օրենսդրության և աշխատանքի պաշտպանության պետական նորմատիվ պահանջների կատարման մասով պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

Պաշտոնատար անձինք, դրանց լիազորությունները, պարտականությունները և պատասխանատվությունը: Գործատուի պաշտոնատար անձինք՝ ղեկավարները և մասնագետները:

Պաշտոնեական պարտականությունները: Պարտականությունները կատարելը, պարտականությունները չկատարելը, հանցավոր չկատարելը: Որպես պաշտոնեական պարտականությունների կատարում՝ աշխատանքի պաշտպանության պահանջները՝ ներառյալ պետական նորմատիվ պահանջները կատարելը:

Պատասխանատվության տեսակները՝ կարգապահական, նյութական, քաղաքացիաիրավական, վարչական, քրեական: Աշխատանքի և աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրության պահանջները խախտելու կամ չկատարելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվությունը:

 

Բաժին 2. Գործատուի մակարդակով աշխատանքի պաշտպանության և մասնագիտական ռիսկերի կառավարման աշխատանքների կազմակերպումը

 

Թեմա 2.1. Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջների կատարման և աշխատողների աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման մասով գործատուի պարտականությունները

Աշխատողների աշխատանքի պաշտպանության ապահովման ոլորտում գործատուի հիմնական պարտականությունները: Արտադրական միջավայրի, արտադրական գործընթացների և սարքավորումների անվտանգության ապահովումը: Աշխատանքային գործընթացների անվտանգության ապահովումը: Արտադրությունում տուժածների սոցիալական պաշտպանության միջոցները: Արտադրական և մասնագիտական ռիսկերից գործատուի տնտեսական շահերի պաշտպանության միջոցները:

Աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության մասով նորմատիվ պահանջների կատարման հարցերով կազմակերպակառավարչական կառուցվածքի ստեղծման առանձնահատկությունները: Աշխատանքի պաշտպանության աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները: Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջների կատարման և աշխատողների՝ ղեկավարների և մասնագետների միջև աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման մասով գործատուի գործառութային պարտականությունների բաշխումը: «Աշխատանքի պաշտպանության ծառայության» կազմակերպումը: Աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեի (հանձնաժողովի) և աշխատողների ներկայացուցիչների ինստիտուտի կազմակերպումը:

Ներֆիրմային (կորպորատիվ) արտադրական բազմաստիճան վերահսկման կազմակերպումը: Ղեկավարների կողմից աշխատանքի պաշտպանության հարցերի քննարկման կազմակերպումը:

Գործատուի տեղական նորմատիվ ակտերով կազմակերպական միջոցառումների ամրագրումը:

 

Թեմա 2.2. Աշխատանքի պաշտպանության փաստաթղթավորումը և փաստաթղթերը

Աշխատանքի պաշտպանության ոլորտում փաստաթղթավորման նշանակությունը:

Փաստաթղթերի հիմնական տեսակները՝

1) սահմանող և կարգադրական-կազմակերպական բնույթի (գործատուի տեղական նորմատիվ ակտերը՝ հրամաններ, հիմնադրույթներ, կարգադրություններ, հրահանգներ, կարգեր, կանոններ, կանոնակարգեր, ծրագրեր և այլն).

2) արձանագրող և հաշվի առնող բնույթի (աշխատանքի պաշտպանության մասով գործունեության միջոցառումների, դեպքերի և փաստերի, ինչպես նաև պատահարների, դժբախտ պատահարների, սուր և քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ ըստ դրանց մասնագիտական բնույթի կասկածի դասակարգում պահանջող դեպքերի «գրառումները»).

3) տեղեկատվական-հաղորդակցական բնույթի (տեղեկացում, նամակագրություն, վերահսկիչ և հսկիչ մարմինների հանձնարարագրերը, հաշվետվությունը):

Գործատուի կողմից՝ աշխատանքի պաշտպանության պետական նորմատիվ պահանջներ պարունակող նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի կիրառումը:

Աշխատողների կողմից՝ աշխատանքի պաշտպանության պահանջների կատարումը և գործատուի կողմից՝ աշխատանքի պաշտպանության պետական նորմատիվ պահանջների կատարումը կարգավորող աշխատանքային իրավունքի նորմեր և աշխատանքի պաշտպանության պահանջներ պարունակող՝ գործատուի տեղական նորմատիվ ակտերը:

«Տվյալների գրառումներ» հասկացությունը: Հրահանգավորումների անցկացման, աշխատանքի պաշտպանության մասով ուսուցման, բուժզննումների, անհատական պաշտպանության միջոցների տրամադրման փաստաթղթային արձանագրումը: Արտադրությունում դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների քննության փաստաթղթավորումը: Աշխատանքի պաշտպանության բազմաստիճան վերահսկողության արդյունքների փաստաթղթավորումը: Աշխատանքի պայմանների գնահատման արդունքների փաստաթղթավորումը:

Գործատուի՝ ստորաբաժանումների և կողմնակի կազմակերպությունների, կառավարման մարմինների, հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության փաստաթղթերը:

Աշխատանքի պաշտպանության մասով հաշվետվությունը և հաշվետու փաստաթղթերի ձևերը:

Փաստաթղթաշրջանառության կազմակերպումը:

 

Թեմա 2.3. Աշխատանքի պաշտպանության և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգները

Աշխատանքի պաշտպանության և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգները՝ աշխատանքի պաշտպանության պահանջներ պարունակող՝ գործատուի տեղական նորմատիվ կարևորագույն ակտն է: Հրահանգների նշանակությունը: Հրահանգների տեսակները: Աշխատավայրում աշխատողի աշխատանքի պաշտպանության հրահանգների և աշխատանքների անվտանգ կատարման հրահանգների միջև տարբերությունները: Մշակման, հաստատման փոփոխությունների կատարման, վերանայման և չեղարկման կարգը: Հրահանգների կառուցվածքը: Հրահանգների բովանդակությունը: Հրահանգում շարադրման ոճը: Տեսա- և ձայնահրահանգավորումների մասով հրահանգները:

 

Թեմա 2.4. Աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգերին ներկայացվող ստանդարտացված պահանջները

Աշխատանքի պաշտպանության աշխատանքների կազմակերպման համակարգերը (ԱՊԱԿՀ) և աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգերը (ԱՊԿՀ): Արտադրության և տնտեսության գլոբալացման արդյունավետության բարձրացման պահանջները աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության կառավարման համակարգերի ստանդարտացման նկատմամբ: Կառավարման համակարգերի հավաստագրումը՝ որպես աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության ստանդարտացված կառավարման հաջողվածության հանրային ճանաչման միջոց: Աշխատանքի պաշտպանության ոլորտում ստանդարտացման և հավաստագրման իրավական հիմքերը:

Որակի, շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական անվտանգության կառավարման ժամանակակից համակարգերի ընդհանուր հասկացությունները: 9000 և 14000 սերիայի ստանդարտացման հարցերով միջազգային կազմակերպության ստանդարտները (ISO): Աշխատանքի միջազգային կազմակերպության ձեռնարկ (ILO) ԱՄԿ-ԱՊԿՀ 2001 (ILO-OSH 2001), միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 12.0.230—2007, բրիտանական ստանդարտ ВS ОНSАS 18001—200 կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգերի և դրանց մշակման, ներդրման, աշխատանքային վիճակում պահպանման և մշտական կատարելագործման մեթոդների մասին:

ԱՊԿՀ-ի հիմնական փաստաթղթերի օրինակելի կառուցվածքը և բովանդակությունը՝

- աշխատանքի պաշտպանության ոլորտում կազմակերպության քաղաքականությունը.

- աշխատանքի պաշտպանության կորպորատիվ կառավարման նպատակները և խնդիրները.

- ռիսկերի նույնականացումը և գնահատումը.

- կազմակերպական կառույցները և անձնակազմի պատասխանատվությունը.

- անձնակազմի ուսուցումը, իրազեկվածությունը և կոմպետենտությունը.

- փոխադարձ կապերը, փոխգործակցությունը և տեղեկատվությունը.

- փաստաթղթերը և փաստաթղթերի կառավարումը.

- վթարային իրավիճակների պայմաններում գործողություններին պատրաստակամությունը.

- փոխգործակցությունը կապալառուների հետ.

- հսկողությունը՝ հիմնական ցուցանիշների մոնիթորինգը և չափումները.

- հաշվետու տվյալները և դրանց վերլուծությունը.

- ԱՊԿՀ-ի աշխատանքի աուդիտը.

- ղեկավարության կողմից ԱՊԿՀ-ի արդյունավետության վերլուծությունը.

- ուղղիչ միջոցառումների անցկացումը.

- աշխատանքի պաշտպանության մասով գործունեության անդադար կատարելագործման ընթացակարգերը:

Աշխատանքի պաշտպանության և արդյունաբերական անվտանգության կառավարման կորպորատիվ համակարգերի (ԱՊԿՀ և ԱԱ) ստեղծման և աշխատանքի առանձնահատկությունները:

 

Թեմա 2.5. Վտանգների նույնականացումը և դրանց ներգործության ռիսկի գնահատումը

Վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների նույնականացումը և աշխատող մարդու օրգանիզմի վրա դրանց ներգործության ռիսկի գնահատումը: Ռիսկի գնահատման անցկացման կազմակերպումը: Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ներգործության ռիսկի գնահատման, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության, տրավմաանվտանգության, անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության գնահատման մեթոդիկաները: Փոխհատուցումների որոշման համար աշխատանքի պայմանների գնահատման արդյունքների օգտագործումը, եթե դրանք նախատեսված են ազգային օրենսդրությամբ:

 

Թեմա 2.6. Աշխատողներին աշխատանքի պաշտպանության կառավարման մեջ ներգրավելը՝ դրա արդյունավետության և աշխատողների ու գործատուի սոցիալական գործընկերության ձևի բարձրացման նպատակով

Աշխատողները որպես աշխատանքի պաշտպանության կառավարման սուբյեկտ: «Աշխատանքի պաշտպանության կուլտուրա» հասկացությունը: Աշխատողի վարքագծի ոճերը և աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման ներքին մոտիվացումը: Առանց տրավմատիզմի՝ աշխատանքի համար խրախուսումների համակարգի կառուցումը: Աշխատանքի պաշտպանության մասով լավագույն աշխատատեղ մրցույթի կազմակերպումը: Աշխատանքի պաշտպանության կորպորատիվ օրվա կազմակերպումը: Ամեն տարի ապրիլի 28-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից անցկացվող Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումները:

Աշխատանքի պաշտպանության հարցերով աշխատողների տեղեկացման կազմակերպումը: Աշխատանքի պաշտպանության կառավարման մեջ աշխատողների ներգրավումը:

Աշխատանքի պաշտպանության հարցերով աշխատողների ներկայացուցիչները՝ աշխատանքի պաշտպանության կառավարման մեջ կատարող աշխատողների մասնակցության հիմնական ձևն են: Աշխատանքի պաշտպանության մասով աշխատողների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպումը. հիմնական խնդիրները և իրավունքները. ղեկավարների և գործատու կազմակերպության մասնագետների հետ փոխգործակցության կարգը:

Աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեի (հանձնաժողովի) աշխատանքի կազմակերպումը՝ աշխատանքի պաշտպանության հարցերով կոմիտեի (հանձնաժողովի) հիմնական խնդիրները, իրավունքները և գործառույթները. ղեկավարների և գործատու կազմակերպության մասնագետների հետ փոխգործակցության կարգը:

Գործատուի մակարդակով Հասարական վերահսկողության իրականացումը:

Աշխատանքի պաշտպանության կոլեկտիվ պայմանագրի և համաձայնագրի օգնությամբ աշխատանքի պաշտպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման իրավական բազայի ստեղծումը:

 

Թեմա 2.7. Աշխատանքի պաշտպանության և արտադրական գործունեության անվտանգության հարցերում աշխատողների կոմպետենտության բարձրացումը

Աշխատանքի պաշտպանության և արտադրության անվտանգության հարցերում աշխատողների կոմպետենտության կապը իրենց կողմից իրենց աշխատանքային գործառույթների կատարման հետ: Մասնագիտությունների համատեղման և աշխատողների աշխատանքային գործառույթների ունիվերսալացման միտումները:

Գործատուի՝ աշխատողներին աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և եղանակների ուսուցման, աշխատանքի պաշտպանության հրահանգավորումների, աշխատավայրում ստաժավորման, աշխատանքի պաշտպանության պահանջների գիտելիքների ստուգման անցկացման մասով պարտականությունները:

Աշխատողների՝ աշխատանքի պաշտպանության մասով աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և եղանակների ուսուցման, աշխատանքի պաշտպանության հրահանգավորումների, աշխատավայրում ստաժավորման, աշխատանքի պաշտպանության պահանջների գիտելիքների ստուգման մասով պարտականությունները:

Ղեկավարների և մասնագետների՝ աշխատանքի պաշտպանության ուսուցման և աշխատանքի պաշտպանության մասով պահանջների գիտելիքների ստուգման կազմակերպումը:

Աշխատանքային մասնագիտությունների և կրտսեր սպասարկող անձնակազմի աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցման և աշխատանքի պաշտպանության պահանջների մասով գիտելիքների ստուգման կազմակերպումը:

Աշխատանքի պաշտպանության մասով աշխատողների հրահանգավորման տեսակները և բովանդակությունը: Աշխատանքի պաշտպանության մասով հրահանգավորման ծրագրերի մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը:

 

Թեմա 2.8. Աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը

Աշխատողների տրավմատիզմի և մասնագիտական հիվանդության կանխմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շարքում անհատական պաշտպանության միջոցների դերը և տեղը:

Անհատական պաշտպանության միջոցների դասակարգումը, դրանց ներկայացվող պահանջները: Աշխատողներին հատուկ հագուստի, հատուկ կոշիկների և անհատական պաշտպանության այլ միջոցների անվճար տրամադրման տիպային ճյուղային նորմերը:

Անհատական պաշտպանության միջոցների հիմնական տիպերը: Սաղավարտներ: Ակնոցներ: Ձեռնոցներ: Հատուկ կոշիկներ:

Գործատուի՝ աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով ապահովման պարտականությունները: Աշխատողներին հատուկ հագուստով, հատուկ կոշիկներով և անհատական պաշտպանության այլ միջոցներով ապահովման կարգը. դրանց պահպանման, լվացման, քիմիական չորացման, նորոգման և այլնի կազմակերպումը: Անհատական պաշտպանության այլ հերթապահ միջոցներով, տաք հատուկ հագուստով և կոշիկներով ապահովման կարգը: Աշխատողներին անհատական պաշտպանության միջոցների տրամադրման հաշվառման և հսկողության կազմակերպումը:

Աշխատողների՝ անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման մասով պարտականությունները:

 

Թեմա 2.9. Քրոնիկ մասնագիտական հիվանդության դեպքերի կանխարգելման հիմնական միջոցառումները

Սուր և մասնագիտական հիվանդություններ: Քրոնիկ մասնագիտական հիվանդությունների առաջացման հիմնական գործոնները: Արտադրությամբ պայմանավորված (աշխատանքի հետ կապված) հիվանդության մասին պատկերացումը:

Քրոնիկ մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանն ուղղված կանխարգելիչ հիմնական միջոցառումներ: Մասնագիտական պիտանելությունը և մասնագիտական ընտրությունը: Նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բուժզննումներ:

Աշխատողներին կաթով և բուժկանխարգելիչ սնունդով ապահովումը:

Աշխատողների սանիտարակենցաղային և բուժկանխարգելիչ ապահովումը:

 

Թեմա 2.10. Արտադրական տրավմատիզմի և սուր մասնագիտական հիվանդությունների (ինհալացիոն թունավորումների) կանխման հիմունքները

Արտադրական տրավմատիզմի և սուր մասնագիտական հիվանդությունների (ինհալացիոն թունավորումների) հիմնական պատճառները: Արտադրական տրավմաների (արտադրությունում դժբախտ պատահարների) տեսակները: Վիճակագրական ցուցանիշները և վերլուծության մեթոդները:

Արտադրական տրավմատիզմի կանխարգելման մասով հիմնական միջոցառումները:

Տրավմատիզմի և սուր ինհալացիոն թունավորումների կանխարգելման կազմակերպական հիմնական եղանակները:

 

Թեմա 2.11. Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներին աշխատանքի պաշտպանության մասով աշխատանքների կազմակերպման համապատասխանության գնահատումը

Աշխատանքի պաշտպանության նորմատիվ պահանջներին աշխատանքի պաշտպանության մասով աշխատանքների համապատասխանության գնահատումը: Համապատասխանության գնահատման նշանակությունը և մեթոդները:

 

Բաժին 3. Աշխատավայրում աշխատողների աշխատանքի պաշտպանության պահանջների և գործատուի արտադրական գործունեության անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով դրա մասնաճյուղային առանձնահատկությունը

 

Թեմա 3.1. Աշխատավայրում աշխատանքի անվտանգ պայմանների կազմակերպումը՝ հաշվի առնելով գործատուի արտադրական գործունեության ճյուղային առանձնահատկությունը

«Աշխատավայր», «աշխատանքի տեղ», «աշխատանքային գոտի», «աշխատանքների կատարման գոտի» հասկացությունները: «Աշխատանքի տեղ» հասկացության երկակիությունը: «Աշխատանքի տեղը» որպես ֆիզիկական վայրին վերաբերող իրավաբանական հասկացություն, որտեղ գործատուն վերահսկում է աշխատողի կողմից աշխատանքային գործառույթի կատարումը:

Մշտական (ստացիոնար) աշխատանքի տեղը որպես հիմնական աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի մշտական գտնվելու վայրի աշխատանքային գոտի: «Փոփոխական» (ոչ ստացիոնար) աշխատանքի տեղը որպես միատեսակ աշխատանքի տեղերի փոփոխվող հաջորդականություն և դրա լրացուցիչ վտանգները:

«Նստած» և «կանգնած» աշխատանքի տեղերին ներկայացվող էրգոնոմիական պահանջները: Աշխատանքի տեղում գտնվող սարքավորումների, հանդերձանքի և գործիքի, հումքի ու նյութերի, պատրաստի արտադրանքի անվտանգությունը:

Կատարվող աշխատանքների բնույթի և գործատուի տնտեսական գործունեության հետ կապված վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների ազդեցության պայմաններում աշխատանքների կատարման ժամանակ աշխատողներին ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջները:

 

Թեմա 3.2. Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ներգործությունից աշխատողների կոլեկտիվ պաշտպանության հիմնական միջոցները

Միկրոկլիմայի մասին պատկերացումը: Ֆիզիոլոգիական փոփոխությունները և պաթոլոգիական վիճակները՝ գերջեռուցում, ջերմային հարված, արևային հարված, մասնագիտական կատարակտ, սառեցում, գերսառեցում: Արտադրական օդերևութաբանական պայմանների և մթնոլորտային ճնշման՝ մարդու վիճակի, աշխատանքի արտադրողականության, տրավմատիզմի մակարդակի վրա ազդեցությունը: Արտադրական միկրոկլիմայի նորմավորումը: Կլիմայական պարամետրերի նորմավորման միջոցները: Ցածր և բարձր ճնշման պայմանների աշխատանքներում կանխարգելիչ միջոցառումները: Անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումը:

Թունավոր գազանման նյութերի և արտադրական փոշու ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Փակ տարածքներում օդի աղտոտման աղբյուրները: Աշխատանքային գոտու օդի գազավորվածության և փոշոտվածության դեմ պայքարի եղանակները և միջոցները:

Միկրոօրգանիզմները (բակտերիաները, մանրէները, վիրուսները, ռիկետսիաները, սնկերը) որպես կենսաբանական բնության վտանգավոր արտադրական գործոններ: Կենսաաերոզոլները՝ որպես օդային միջավայրի աղտոտման տեսակ: Պաթոգեն միկրոօրգանիզմները և դրանց կենսագործունեության արգասիքները, ինչպես նաև մակաբույծները՝ կենդանու և մարդու համար ընդհանուր ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հարուցիչներ: Թռչնի գրիպ: Խոզի գրիպ: Օրնիտոզներ:

Աշխատանքային գոտու օդի գազավորվածության, փոշոտվածության և մանրէային աղտոտման դեմ պայքարի եղանակները և միջոցները:

Փակ արտադրական և գրասենյակային տարածքների օդափոխությունը: Օդափոխության նշանակությունը և տեսակները: Օդափոխությանը ներկայացվող պահանջները: Պահանջվող օդափոխանակության սահմանումը: Մեխանիկական օդափոխության տարրերը (օդի արտածծման և բաշխման սարքվածքներ, զտիչներ, օդափոխիչներ, օդատարներ և այլն): Օդափոխության արդյունավերության հսկողությունը:

Հիմնական լուսատեխնիկական հասկացություններ և մեծություններ: Լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները: Արտադրական լուսավորման տեսակները: Լույսի աղբյուրները: Լուսավորման համարակալումը և հսկողությունը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, դրա նշանակությունը և արտադրությունում կազմակերպումը: Տեսողական օրգանների պաշտպանության միջոցները:

Ընդհանուր և տեղական թրթռում և դրա ֆիզիկահիգիենիկ բնութագրերը (պարամետրերը և մարդու օրգանիզմի վրա ներգործությունը): Թրթռագործիք: Թրթռման հիգիենիկ և տեխնիկական նորմավորումը: Թրթռումից պաշտպանության միջոցները և մեթոդները՝ թրթռամեղմում, դինամիկ թրթռամարում, ակտիվ և պասիվ թրթռամեկուսացում:

Աղմուկ և դրա ֆիզիկահիգիենիկ բնութագրերը: Աղմուկի նորմավորումը: Աղմուկից պաշտպանություն: Ուլտրաձայն և դրանից պաշտպանությունը:

Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ, դասակարգումը, կիրառման կարգը:

 

Թեմա 3.3. Բարձր մասնագիտական ռիսկով աշխատանքների անվտանգ կատարման կազմակերպում՝ հաշվի առնելով գործատուի արտադրական գործունեության ճյուղային առանձնահատկությունը

Բեռնման-բեռնաթափման աշխատանքների, բեռների տեղափոխման և պահեստավորման (տեղավորման) ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները: Փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներում բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար հրապարակների կազմակերպման կարգը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների անցկացման կարգը, բեռների պահպանման և փոխադրման եղանակները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսված սարքավորումները: Բեռների դասակարգումը՝ ըստ զանգվածի և վտանգավորության: Ձեռքով բեռների տեղափոխումը: Ձեռքով ծանրությունների փոխադրման նորմերը:

Նյութերի և կոնստրուկցիաների տեղավորման պահանջները, պահեստավորման ժամանակ նյութերի, արտադրատեսակների, կոնստրուկցիաների և սարքավորումների դասավորման կարգը: Պահեստներում դարսակների (դարակաշարերի) միջև անցամասերը և անցուղիները:

Բարձրության վրա աշխատանքների կատարման դեպքում աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները: Բարձրության վրա աշխատանքների տեսակները: Վերնաշխատ սկզբունքով կատարվող աշխատանքները: Անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումը:

Բարձրության վրա կատարվող աշխատանքներին, վերնաշխատ սկզբունքով կատարվող ինքնուրույն աշխատանքներին անձնակազմի թույլտվությունը: Վերնաշխատ սկզբունքով կատարվող աշխատանքներին առաջին անգամ թույլատրվող՝ աշխատողի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի դերը:

Բարձրությունից ընկնելուց անհատական պաշտպանության միջոցները։ Ապահովիչ գոտիներ՝ արտաքին զննման կարգը, անվտանգ կիրառության պայմանները, փորձարկումների պարբերականությունը: Ապահովիչ վերնաշխատ սարքվածքներ՝ ապահովական ճոպանի անհրաժեշտ երկարությունը՝ ելնելով աշխատանքի կոնկրետ պայմաններից, զննման և փորձարկման անցկացման ժամկետները: Ուղղաձիգ ճոպանով կամ այլ սարքվածքներով որսիչի կիրառումը: Ապահովական ճոպաններ։ Խոտանման ենթակա ճոպանօղեր և ճոպաններ: Հաշվառման և ճոպանօղերի զննման մատյան:

Նախազգուշական միջոցներ: Ինվենտարային ապահովիչ պարիսպներ՝ պարիսպներ, ապահովական պարիսպներ, ազդանշանային պարիսպներ: Գույքային պաշտպանակների ազդանշանային ներկվածքը: Տեղակայմանը ներկայացվող պահանջները՝ ներքին և արտաքին պարիսպներ: Պարիսպների ամրակմանը ներկայացվող պահանջները: Պարիսպների մոնտաժման և ապամոնտաժման համար պատասխանատու անձինք՝ Անվտանգության նշանների կիրառումը:

Շինարարական փայտամածների և լաստակների ու լաստակավորման այլ միջոցների կիրառումը: Բազրիքային և կողային պաշտպանակները: Լաստակների և փայտամածների շահագործման թույլտվությունը: Աշխատանքից առաջ վիճակի ստուգումը և սարքինության պարբերական ստուգումը: Փայտամածների և լաստակների ընդունման ու զննման մատյանը:

Սանդուղքների, զուգասանդուղքների կիրառումը: Փորձարկման պարբերականությունը: Շեղման և շրջվելու հավանականությունը կանխելու միջոցները: Հենասանդուղքների երկարությամբ, սանդուղքների տեղակայման թեքության (թեքման) անկյունով, տեղով սահմանափակումները: Շարժական սանդուղքների և զուգասանդուղքների կոնկրետ տեսակի աշխատանքների անցկացման արգելքը: Սանդուղքների տեղափոխման կանոնները: Սանդուղքների և զուգասանդուղքների վրա աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջները:

Բարձրության վրա առանձին տեսակի աշխատանքներ կատարելիս աշխատանքի պաշտպանության ապահովումը՝ պողպատյա և հավաքովի կրող կառուցատարրերի մոնտաժը և ապամոնտաժումը. փայտե կոնստրուկցիաների տեղակայումը և մոնտաժումը, շենքի տանիքի վրա աշխատանքները, քարի, բետոնի, ապակու, հարդարման աշխատանքները, շենքի ապակեպատվածքի մաքրումը:

Հողագործական աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները: Փորվածքներում և խրամափոսերում աշխատողների գտնվելու ժամանակ աշխատանքի անվտանգության պահանջները: Գրունտի մեքենայացված մշակման ժամանակ աշխատանքի պաշտպանության պահանջները: Աշխատանքների կատարման հատուկ մեթոդների ժամանակ աշխատանքի պաշտպանության պահանջները (հիդրոմեքենայացված, պայթեցման աշխատանքներ, գրունտի էլեկտրատաքացում):

Ջրհորներում և նմանատիպ սահմանափակ կառուցվածքներում աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները:

Առանց հարկադիր օդափոխության՝ ջրհորներ, խցեր, ռեզերվուարներ, վթարային կարգավորվող ռեզերվուարներ, պոմպակայաններ, դատարկված ճնշումային ջրատարներ և կոյուղային կոլեկտորներ իջնելու հետ կապված աշխատողների տրավմատիզմի կանխման հիմնական տեխնիկական միջոցները: Ջրհորների տեղակայման տարածքի անվտանգության տեխնիկական և կազմակերպական ապահովումը: Մինչև 10 մ խորության վրա ջրհորներ, գետնախորշեր և տարողունակ կառուցվածքներ իջնելու անվտանգության ապահովման կազմակերպումը: Օդի 40—50 °С ջերմաստիճանում ջրհորներում աշխատանքը: Ջրհորում ջրի առկայության դեպքում աշխատանքը: Խողովակաշարերի ստուգում, որոնցով հնարավոր է աշխատանքների կատարման տեղում ջրի, գոլորշու, ագրեսիվ լուծույթների և այլնի հայտնվելը: Գործիքի և նյութերի՝ տարողության մեջ անվտանգ իջեցման պայմանները:

Աշխատանքային ընդմիջում: Ջրհորներում օդային միջավայրի վիճակի վերահսկողությունը: Ջրհորներում, ռեզերվուարներում և ցիստեռններում աշխատանքների կատարման վերահսկողությունը: Եռակցման աշխատանքներ՝ ինչպես ռեզերվուարի կամ ցիստեռնի ներսում, այնպես էլ դրսից: Ջրհորներում աշխատանքներն ավարտելու առանձնահատկությունները:

Վթարային իրավիճակներում ջրհորներում և փակ տարողություններում աշխատանքներ կատարող աշխատողների գործողությունները: Ջրհորներ, խցեր և այլ կառուցվածքներ իջնելու հետ կապված աշխատանքների կատարման ժամանակ բրիգադի անդամների պարտականությունները:

Այն տարողությունում աշխատանքի կատարման ժամանակ գործիքին, գույքին և տարային ներկայացվող անվտանգության պահանջները, որտեղ գտնվել են պայթավտանգ նյութեր: Կոշիկներին ներկայացվող անվտանգության պահանջները: Հորերի, ջրանցքների, ջրհորների, պարզարանների, ռեզերվուարների կափարիչները բացելու և փակելու մասով անվտանգության պահանջները: Անհատական պաշտպանության միջոցները՝ թթվածնային մեկուսացնող կամ ճկափողային հակագազեր, կուտակչային լապտերներ. մեխանիկական կամ ձեռքով շարժաբերով օդորակիչներ. պաշտպանակներ և անվտանգության շարժական նշաններ. երկժանի ձողեր ջրհորներում՝ սողնակներ բացելու համար. ձող-դարձակներ. ջրհորներում, խցերում և տարողունակ կառուցվածքներում ճարմանդների ամրությունը ստուգելու համար նախատեսված մետաղաձողեր:

Ջրանցքներում, ջրհորներում, պարզարաններում և ռեզերվուարներում, որտեղ բացակայում է ստացիոնար լուսավորումը, անցկացվող աշխատանքների տեղի լուսավորումը:

Ջրհորներում կամ ռեզերվուարներում կարգագիր-թույլտվությամբ աշխատանքների կատարման ձևակերպումը: Կարգագիր-թույլտվության համաձայնեցումը: Այն ջրհորներում և ռեզերվուարներում աշխատանքների կատարման կարգը, որտեղ հնարավոր է գազի առկայություն: Աշխատանքների կատարման համար պատասխանատու անձանց դերը՝ կարգագիր-թույլտվություն տվողը, աշխատանքների պատասխանատու ղեկավարը, աշխատանքներ կատարողը, վերահսկողը: Անձնակազմի՝ ջրհորից տուժածի էվակուացման կանոնների ուսուցանումը: Կատարողների աշխատանքի թույլտվությունը և նպատակային հրահանգավորումը:

Էլեկտրագազաեռակցման աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները: Էլեկտրաեռակցման և գազաբոցային աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովման պահանջները: Եռակցման և գազաբոցային աշխատանքների կատարման տեղին ներկայացվող անվտանգության պահանջները: Ձեռքով եռակցման կատարման ժամանակ անվտանգության պահանջների ապահովումը: Դժվար հասանելի տեղերում, փակ տարողություններում աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության պահանջների ապահովումը:

Ձեռքով էլեկտրագործիքի և պնևմագործիքի շահագործման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները: Ձեռքով էլեկտրա- և պնևմագործիքով աշխատանքի թույլատրված աշխատողներին ներկայացվող պահանջները: Ձեռքով էլեկտրա- և պնևմագործիքի սարքինությանը և վիճակին ներկայացվող պահանջները: Ձեռքով էլեկտրա- և պնևմագործիքի մականշման, ստուգման, հաշվառման և տրման կարգը: Ձեռքով էլեկտրա- և պնևմագործիքով աշխատանքի ժամանակ ազդող արտադրական վտանգավոր և վնասակար գործոնները: Մինչ աշխատանքի մեկնարկը՝ աշխատանքի ժամանակ, աշխատանքից հետո, անսարքությունների առաջացման ժամանակ կամ վթարային իրավիճակների ժամանակ աշխատողի կողմից կատարման համար պարտադիր աշխատանքի պաշտպանության պահանջները:

Կարգագիր-թույլտվության ձևակերպում պահանջող բարձր վտանգավորության հետ կապված աշխատանքները: Այն աշխատանքների կատարման տեղերի (պայմանների) և տեսակների օրինակելի ցանկը, որոնց կատարման համար անհրաժեշտ է կարգագիր-թույլտվության տրամադրում: Կարգագիր-թույլտվության ձևակերպմամբ կատարվող աշխատանքների բնույթի հետ չկապված վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների ազդեցության պայմաններում աշխատանքներին աշխատողների թույլտվության կարգը: Վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության տեղերում աշխատանքների կատարման կարգագիր-թույլտվությունը: Բարձր վտանգավորությամբ աշխատանքների ղեկավարի պարտականությունները:

 

Թեմա 3.4. Գործատուի կողմից վերահսկվող արտադրական տարածքի և շինությունների անվտանգության տեխնիկական և կազմակերպական ապահովումը՝ հաշվի առնելով նրա արտադրական գործունեության ճյուղային առանձնահատկությունը

Անձնակազմի և կողմնակի անձանց չարտոնված գործողություններից անվտանգության ապահովումը: Գյուղատնտեսական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները:

Արտադրական տարածքների, աշխատանքների տեղամասերի բարեկեցության և պահպանման մասով անվտանգության պահանջները:

Մերձատար ուղիներին, ճանապարհներին, նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորմանը ներկայացող անվտանգության պահանջները: Աշխատանքի տեղերի և աշխատանքների տեղամասերի լուսավորության նորմերը:

Վտանգավոր գոտիների սահմաններում մարդկանց անցման տեղերին, արտադրական տարածքների ներքին ավտոճանապարհներին ներկայացվող անվտանգության պահանջները: Անցամասերը դեպի աշխատանքի տեղ և աշխատանքի տեղերում:

 

Թեմա 3.5. Արտադրական գործընթացների անվտանգության տեխնիկական և կազմակերպական ապահովումը՝ հաշվի առնելով գործատուի արտադրական գործունեության ճյուղային առանձնահատկությունը

Արտադրական գործընթացի հասկացությունը: Տեխնոլոգիական գործընթացի հասկացությունը։ Գործընթացներ վարելու առանձնահատկությունները: Կապալառուների և ենթակապալառուների աշխատանքի կազմակերպումը:

Ստացիոնար մեքենաների շահագործման ժամանակ անվտանգության պահանջները: Անընդհատ աշխատանքի մեքենաների կիրառման ժամանակ անվտանգության պահանջները:

 

Թեմա 3.6. Վտանգավոր արտադրական օբյեկտների շահագործման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները

Ճնշման տակ անոթների, սեղմված և հեղուկացած գազերով լցավորված բալոնների շահագործման ժամանակ աշխատանքի պաշտպանության պահանջների ապահովման մասով հիմնական միջոցառումները: Արտադրությունում սեղմված օդի, թթվածնի, ացետիլենի և այլնի կիրառմամբ՝ ճնշման տակ աշխատող անոթների, սեղմված և հեղուկացված գազերով բալոնների շահագործման հետ կապված հիմնական վտանգավոր գործոնները: Ճնշման տակ աշխատող անոթների, բալոնների, խողովակաշարերի, արմատուրի կառուցվածքին ներկայացվող անվտանգության հիմնական պահանջները: Բալոնների, խողովակաշարերի՝ տարբերակիչ գույներով ներկելը: Տեխզննումը և փորձարկումները: Տեխնիկական փաստաթղթերի վարումը։ Շահագործման համար պատասխանատու անձինք: Սեղմված և հեղուկացված գազերով բալոնների բեռնման և փոխադրման կանոնները:

Վերհան մեխանիզմների շահագործման ժամանակ աշխատանքի պաշտպանության պահանջների ապահովման մասով հիմնական միջոցառումները: Բեռների փոխադրման համար կիրառվող մեքենաներն ու մեխանիզմները և դրանց անվտանգ շահագործումը: Ամբարձիչ-փոխադրող սարքավորումների անվտանգ շահագործման կազմակերպումը: Բեռնամբարձիչ մեքենաների տեխզննումը: Ամբարձիչ-փոխադրող մեքենաների անվտանգության սարքերը և սարքվածքները:

 

Թեմա 3.7. Էլեկտրակայանքների շահագործման ժամանակ և էլեկտրաանվտանգության ապահովման մասով աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները

Էլեկտրական հոսանքով մարդու վնասման վտանգավորությունը: Էլեկտրատրավմատիզմի առավել տարածված պատճառները: Մարդու օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ներգործությունը: Էլեկտրավնասումների տեսակները, դրանց անբարենպաստ ազդեցությունը մարդու վրա: Էլեկտրական հարվածը: Այրվածքներ, էլեկտրական նշաններ, էլեկտրամետաղացում:

Էլեկտրաանվտանգության ժամանակակից համակարգը: Էլեկտրասարքավորումների հոսանահաղորդ մասերին ուղղակի դիպչումը: Ուղղակի դիպչելուց պաշտպանությունը: Սարքավորումների հոսանահաղորդ մասերին անուղղակի դիպչումը: Անուղղակի դիպչելուց պաշտպանությունը:

Փոքր լարումները: Փոքր լարումների կիրառմանը ներկայացվող նորմատիվ պահանջները:

Պաշտպանական հողակցման կիրառումը: Հողակցող սարքվածքների տեսակները: Էլեկտրակայանքների հողակցմանը ներկայացվող պահանջները: Բնական և արհեստական հողակցիչների կառուցվածքը:

Սնուցման պաշտպանիչ ավտոմատ անջատման կիրառումը: Սնուցման պաշտպանիչ ավտոմատ անջատման կիրառման մասով պահանջները:

Էլեկտրակայանքների շահագործման ժամանակ աշխատանքներին ներկայացվող պահանջները: Էլեկտրակայանքների շահագործում իրականացնող անձնակազմին ներկայացվող պահանջները: Էլեկտրակայանքների աշխատանքի խախտումների համար պատասխանատվությունը: Էլեկտրակայանքներում աշխատանքների ժամանակ կազմակերպական և տեխնիկական միջոցառումները:

Էլեկտրամոնտաժման և կարգաբերման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության պահանջները: Առանձին տեսակի էլեկտրամոնտաժման աշխատանքների կատարման առանձնահատկությունները: Էլեկտրամոնտաժման աշխատանքների կատարման ժամանակ հիգիենիկ պահանջները: Գործող կայանքներում աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության պահանջները:

 

Թեմա 3.8. Տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ աշխատանքի պաշտպանության հիմնական պահանջները

Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի մասին հիմնական տեղեկությունները: Ավտոճանապարհային տրավմատիզմի և վթարայնության վիճակը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում պետական կարգավորումը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական հիմքերը: Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական կառավարման մարմինները: Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական հսկողությունը և վերահսկողությունը: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման հարցում հասարակական միավորումների մասնակցությունը:

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով պետական նորմատիվ պահանջները։ Ճանապարհներին ներկայացվող անվտանգության հիմնական պահանջները: Տեղաշարժման միջոցներին ներկայացվող անվտանգության հիմնական պահանջները: Վարորդներին ներկայացվող անվտանգության հիմնական պահանջները: Տեղաշարժման միջոցների սեփականատերերին ներկայացվող անվտանգության հիմնական պահանջները:

Գործատուի կողմից իր աշխատողների հետ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման և ավտոճանապարհային տրավմատիզմի կանխարգելման աշխատանքների կազմակերպումը: Աշխատող-վարորդը՝ որպես անվտանգության կառավարման օբյեկտ: Վարորդների աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները: Վարորդների ուսուցանումը և հրահանգավորումը: Վարորդների առողջության վիճակի բժշկական զննումները: Վարորդների աշխատանքի և հանգստի ժամանակը: Ավտոճանապարհային պատահարում (ԱՃՊ) տուժածին առաջին օգնություն ցուցաբերելուն վարորդին պատրաստելը:

Գծում վարորդների աշխատանքի վերահսկողությունը: Ավտոտնակային սարքավորումների շահագործման ժամանակ անվտանգության պահանջները: Նորոգման աշխատանքների կատարումը: Ավտոմոբիլների տարածքներին և պահմանը ներկայացվող պահանջները: Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Տրանսպորտային միջոցների ստուգումը՝ դրանք գիծ բաց թողնելիս:

Բեռների և կենդանիների փոխադրումը: Մարդկանց, այդ թվում՝ աշխատողների փոխադրումը: Երթևեկության վտանգավոր տեղամասերում փոխադրումների կազմակերպումը: Գործող էլեկտրահաղորդագծերի պահպանական գոտիներում տրանսպորտային միջոցները շահագործելիս անվտանգության պահանջները: Վտանգավոր բեռներ փոխադրելիս անվտանգության լրացուցիչ պահանջները:

Ճանապարհային իրադրությունը և ԱՃՊ-ի կանխումը: ԱՃՊ-ի ծառայողական քննության անցկացման կարգը:

 

Թեմա 3.9. Հրդեհային անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Հրդեհի, հրդեհային անվտանգության մասին պատկերացումը: Հրդեհային անվտանգության համակարգի մասին պատկերացումը: Հրդեհային անվտանգության համակարգի հիմնական գործառույթները:

Այրման, վառելիքի, օքսիդիչի, վառման աղբյուրի մասին պատկերացումները և ընդհանուր տեղեկությունները: Ինքնաբռնկման մասին պատկերացումները և ընդհանուր տեղեկությունները: Ջերմային, քիմիական և մանրէաբանական ինքնաբռնկումը:

Հրդեհի վտանգավոր գործոնները: Հրդեհի վտանգավոր գործոնների առաջացման պայմանները: Մարդու օրգանիզմի վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը: Պայթյունի վտանգավոր գործոնները:

Հրդեհային անվտանգության հիմնական սկզբունքները՝ վառելիքային խառնուկի առաջացման կանխումը. վառման աղբյուրի վառելիքային միջավայր ներմուծման կանխումը. հրդեհաշիջման և բռնկման հետևանքների վերացմանը պատրաստականությունը:

Հրդեհային կանխարգելման հիմնական խնդիրները: Ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան հակահրդեհային պաշտպանության հիմնական միջոցառումները:

Հրդեհային անվտանգության միջոցների՝ աշխատողներին ուսուցանումը: Ներածական հրահանգավորման անցկացումը: Նախնական հրահանգավորման հարցերի ցանկը: Կրկնակի, արտապլանային և նպատակային հրահանգավորում: Հրդեհատեխնիկական նվազագույնի համակարգում ուսուցանումը:

Գործատուներին հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասով օրենսդրության պահանջները: Հրդեհային անվտանգության ոլորտում աշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը: Ձեռնարկությունների ղեկավարներին՝ հրդեհային անվտանգության ոլորտում իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը:

 

Թեմա 3.10. Վթարային իրավիճակներում աշխատողների անվտանգության ապահովումը

Վթարային իրավիճակների կանխման (հրդեհ, ջրհեղեղ, կոնստրուկցիաների փլուզում) և դրանց պատրաստականության ապահովման մասով հիմնական միջոցառումները: Աշխատանքի պաշտպանության ոլորտում վթարային իրավիճակների հնարավոր բնույթի ու մասշտաբի և դրանց հետ կապված ռիսկերի որոշումը: Վթարային իրավիճակում բոլոր աշխատողների պաշտպանությունն ապահովող՝ գործատուի մասնագիտական գործունեության չափին և բնույթին համապատասխան միջոցառումների պլանավորումն ու համակարգումը: Կառավարման տարածքային կառույցների, ԱԻՆ-ի և վթարային արձագանքման այլ ծառայությունների հետ փոխգործակցության կազմակերպումը:

 

Բաժին 4. Արտադրությունում տուժածների սոցիալական պաշտպանությունը

 

Թեմա 4.1. Հասցված վնասի փոխհատուցման ընդհանուր իրավական սկզբունքները

Քաղաքացիական իրավունքում վնասի, վնասի հասցման, վնաս հասցնողի և վնասի փոխհատուցման հասկացությունը: Երրորդ անձինք: Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունը՝ իր աշխատողի կողմից հասցված վնասի համար: Շրջապատի համար բարձր վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառված վնասի համար պատասխանատվությունը: Առողջությանը հասցված վնասի փոխհատուցման ծավալը և բնույթը: Նյութական և բարոյական վնասը: Վնասի փոխհատուցման պայմանները: Բարոյական վնասի փոխհատուցման եղանակը և չափը: Բարոյական վնասը փոխհատուցելու աշխատողի պարտականությունը:

 

Թեմա 4.2. Արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից սոցիալական ապահովագրությունը

Աշխատողի՝ արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից սոցիալական ապահովագրություն ստանալու իրավունքը: Գործատուի՝ արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից սոցիալական ապահովագրության ապահովման մասով պարտականությունը:

Ապահովագրական սակագները: Ապահովագրավճարները: Այն գործատուների համար մասնագիտական ռիսկի դասը և ապահովագրական սակագինը, որոնց արտադրական գործունեությունը վերաբերում է գյուղատնտեսությանը:

Սոցիալական ապահովագրության ապահովումը և դրա ստացման կարգը:

 

Թեմա 4.3. Արտադրությունում դժբախտ պատահարների քննության և հաշվառման կարգը

Արտադրական տրավմաների պատճառները և դրանց դասակարգումը:

Արտադրությունում դժբախտ պատահարների դասակարգումը: Տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին տեղեկատվության փոխանցման կարգը: Դրանց առնչությամբ ձեռնարկվող առաջնահերթ միջոցները: Քննության հարցերով հանձնաժողովի ձևավորումը:

Ակտի լրացման կարգն ըստ Н-1 ձևի: Քննության նյութերի ձևակերպումը: Արտադրությունում դժբախտ պատահարների մասին տեղեկատվություն ներկայացնելու կարգը: Քննվող պատահարների, համանման պատահարների կանխման մասով կանխարգելիչ միջոցառումների ընդհանրացված պատճառների մշակումը:

 

Թեմա 4.4. Մասնագիտական հիվանդությունների քննության և հաշվառման կարգը

Մասնագիտական հիվանդությունների պատճառները և դրանց դասակարգումը:

Մասնագիտական հիվանդությունների դասակարգումը: Այն սուր և քրոնիկ մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) քննությունը և հաշվառումը, որոնց առաջացումը պայմանավորված է վնասակար արտադրական գործոնների ներգործությամբ: Մասնագիտական հիվանդության (թունավորման) մասին նախնական և վերջնական ախտորոշման սահմանումը: Սուր կամ քրոնիկ մասնագիտական հիվանդության մասին, ախտորոշման սահմանման, փոփոխման կամ չեղարկման մասին ժամանակին տեղեկացման համար պատասխանատվությունը:

Մասնագիտական հիվանդության առաջացման հանգամանքների և պատճառների քննության կարգը:

 

Թեմա 4.5. Արտադրությունում տուժածներին առաջին օգնության ցուցաբերման կազմակերպումը

Արտադրությունում տուժածներին առաջին օգնության ցուցաբերման պատրաստականության կազմակերպումը:

Վիրավորումների, արյունահոսությունների, այրվածքների, հոսանահարումների, քիմիական նյութերով թունավորումների դեպքում առաջին բուժօգնությունը:

Առաջին բուժօգնությունը տրավմաների (կոտրվածքների, կապանների գերձգումների, հոդախախտումների, սալջարդների) դեպքում:

Վերակենդանացման եղանակներն առաջին բուժօգնություն ցուցաբերելիս: Սրտի անուղղակի մերսում: Թոքերի արհեստական օդափոխությունը:

Տուժածների փոխադրումը և տեղափոխումը՝ հաշվի առնելով վերջիններիս վիճակը և վնասման բնույթը: Առաջին օգնության ցուցաբերման մասով հրահանգները: Եղանակների ցուցադրումը: Առաջին օգնության ցուցաբերմանը նախապատրաստվող անձնակազմին ներկայացվող պահանջները:

 

ՈւՏԴ 331.45:372.862:006.354

ՍՄԴ 13.100

Բանալի բառերը. աշխատանքի անվտանգության ապահովում, արտադրության անվտանգության ուսուցանում, հրահանգավորումներ, ստաժավորում, գիտելիքների ստուգում, պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում, աշխատողների ուսուցման կազմակերպում, աշխատանքի պաշտպանության ուսուցանում

 

_____________________

1 Հավաստագիրն ունի սերիայից (նշանների երեք խումբ) և համարից (նշանների երեք խումբ) բաղկացած համարակալում: Սերիան բաղկացած է՝ առաջին խումբ՝ լատինական տառերով ըստ ԳՕՍՏ 7.67-2003-ի երկրի անվանման երկտառ համառոտ անվանում. երկրորդ խումբ՝ մեկ պայմանանշան՝ 0՝ ուսուցման կազմակերպիչների համար, 1՝ ուսուցանող կազմակերպությունների համար. երրորդ խումբ՝ նույնականացման ազգային համակարգում հավաստագիր տրամադրած կազմակերպության ՀՎՆՀ-ն:

Հավաստագրի համարը բաղկացած է՝ առաջին խումբ՝ հավաստագրի տրամադրման տարվա երկու վերջին թվանշանները. երկրորդ խումբ՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման արձանագրության համարը. երրորդ խումբ՝ աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգման արձանագրության մեջ ստուգվողի համարը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2023 թվական: