Գլխավոր տեղեկություն
Համար
N 1869
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.12.27/23(86) Հոդ.184
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2001
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 1869

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման, կամ պաշտոնական վերահրատարակման կարգը հաստատելու մասին» թիվ 954 որոշման 12 կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հրատարակված և վերահսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ուղարկված իրավական ակտերի հաշվառման կարգը»:

 

Դ. Հարությունյան

 

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարության
2001 թ. 14.12 թիվ 1869 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման, կամ պաշտոնական վերահրատարակման կարգը հաստատելու մասին» թիվ 954 որոշման 12 կետի պահանջների համաձայն և սահմանում է ոչ պաշտոնական հրատարակված կամ պաշտոնական վերահրատարակված և վերահսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ուղարկված իրավական ակտերի (այսուհետև` վերահրատարակված իրավական) հաշվառման կարգը:

2. Վերահրատարակված իրավական ակտերի հաշվառումը կատարվում է վերահրատարակված իրավական ակտերի հաշվառման մատյանում /ձևը կցվում է/ համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Վերահրատարակված իրավական ակտերի հաշվառման մատյանը համարվում է հաշվառման փաստաթուղթ` հերթական կարգով համարակալվում է:

4. Վերահրատարակված իրավական ակտերի հաշվառման մատյանում նշվում է ոչ պաշտոնական հրատարակված իրավական ակտերի`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստացման տարին, ամիսը, ամսաթիվը.

բ) հաշվառման հերթական համարը, տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) իրավական ակտը հրատարակողի անունը կամ անվանումը.

դ) իրավական ակտը հրատարակողի լիցենզիայի համարը.

ե) վերահրատարակված իրավական ակտի վերնագիրը.

զ) հրատարակման տարին, ամիսը, ամսաթիվը:

5. Վերահրատարակված իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն են ներկայացվում թղթային, էլեկտրոնային, կամ այլ կրիչի վրա, որի մեկ օրինակը դրվում է ծրարի մեջ, կնքվում և պահվում է առանձին պահարանում, որը ենթակա է պահպանման 2 տարի ժամկետով: Նշված ծրարը կարող է բացվել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ցուցումով կամ դատարանի պահանջով:

6. Վերահրատարակված ակտի երկրորդ օրինակը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի կողմից հաստատված ուսումնասիրության վերաբերյալ` եզրակացությունը կցվում է վերահրատարակված իրավական ակտի երկրորդ օրինակին:

 

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ստացման տարին, ամիսը, ամսաթիվը

հաշվառման հերթական համարը, տարին, ամիսը, ամսաթիվը

հրատարակողի
անունը կամ անվանումը

հրատարակողի լիցենզիայի համարը

վերահրատարակված իրավական ակտի վերնագիրը

հրատարակման տարին, ամիսը, ամսաթիվը

__ ______ 200 թ.

N__ __ ______200 թ.

 

N___

 

__ _______  200 թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության 

արդարադատության նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201186

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան