Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-235-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին պարբերության «կամ հետաքննության մարմնի» բառերը հանել, իսկ նույն պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթների» բառով․

2) երկրորդ պարբերության «, հետաքննության մարմնին» բառերը հանել։

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 15-րդ մասում «հարուցվել է քրեական գործ (հետապնդում)» բառերը փոխարինել «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով, «քրեական գործով» բառերը՝ «քրեական վարույթով» բառերով, իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերը՝ «Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «, դատախազի կամ քննիչի» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառով.

2) երկրորդ պարբերության «գործի վարույթն» բառերը փոխարինել «գործը կամ վարույթն» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-235-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան