«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 1996 թվականի N 266
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 95-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 14.03.97 N 51)
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` շահագրգիռ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի պատգամավորների համապատասխան քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված օբյեկտների հանձնումը և ընդունումը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի տարրական դպրոց-մանկապարտեզից, Զանգակատուն, Լուսաշող, Շաղափ գյուղերի միջնակարգ դպրոց-մանկապարտեզներից առանձնացնել մանկապարտեզները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների համապատասխան գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների ենթակայությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 22-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Բնակավայրի |
Ձեռնարկության և կազմակերպության անվանումը |
|
1 |
2 |
| Քաղ. Արտաշատ | կենտրոնական շրջանային հիվանդանոց հակատուբերկուլյոզային դիսպանսեր շտապ բուժօգնության կայան NN 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ N 55 ուսումնարան |
| Նարեկ գ. | պետական տնկարանային տնտեսություն բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Ազատավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Այգեստան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Այգեզարդ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Այգեպատ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Արևշատ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Բաղրամյան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Բերդիկ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Բերքանուշ գ. | բուժակամանկաբարձական կետ |
| Բյուրավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Բուրաստան գ. | գյուղամբուլատորիա |
| Գետազատ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Դալար գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Կանաչուտ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Հովտաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Մասիս գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Մխչյան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Մրգանուշ գ. | բուժակամանկաբարձական կետ |
| Մրգավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Մրգավետ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Դվին գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Նորաշեն գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Նշավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ոստան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Ջրաշեն գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Վերին Արտաշատ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Վարդաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց |
| Վերին Դվին գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Քաղցրաշեն գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Բարձրաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Հնաբերդ գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց |
| Աբովյան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Արաքսավան գ. | ավազախճային տնտհաշվարկային ձեռնարկություն բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Դեղձուտ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Դիմիտրով գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Շահումյան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Դիտակ գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց |
| Լանջազատ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Քաղ. Արարատ | քաղաքային հիվանդանոց շտապ բուժօգնության կայան NN 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ վարժարան N 78 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան |
| Քաղ. Վեդի | ստոմատոլոգիական պոլիկլինիկա կենտրոնական շրջանային հիվանդանոց շտապ բուժօգնության կայան բուժառկայան NN 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ |
| Վանաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Գոռավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Արալեզ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ոսկետափ գ. | գյուղամբուլատորիա NN 1, 2 միջնակարգ դպրոցներ |
| Նոր կյանք գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Լուսառատ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Փոքր Վեդի գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Եղեգնավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Նոյակերտ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ավշար գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Այգավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Արարատ գ. | NN 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ |
| Սուրենավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Արմաշ գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց |
| Զանգակատուն գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց-մանկապարտեզ |
| Լուսաշող գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց-մանկապարտեզ |
| Շաղափ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց-մանկապարտեզ |
| Ուրցաձոր գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Նոր ուղի գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Վեդու գինու գործարանին կից գյուղ | բուժակամանկաբարձական կետ |
| Երասխ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Պարույր Սևակ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Վարդաշատ գ. | բուժակամանկաբարձական կետ տարրական դպրոց |
| Ուրցալանջ գ. | բուժակամանկաբարձական կետ տարրական դպրոց |
| Լանջառ գ. | ութամյա դպրոց |
| Դաշտաքար գ. | բուժակամանկաբարձական կետ |
| Տափերական գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց |
| Սիսավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց ութամյա դպրոց |
| Լանջանիստ գ. | բուժակամանկաբարձական կետ |
| Քաղ. Մասիս | կենտրոնական շրջանային հիվանդանոց ստոմատոլոգիական պոլիկլինիկա շտապ բուժօգնության կայան NN 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ N 61 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան |
| Նոր Խարբերդ գ. | քաղաքային ամբուլատորիա NN 1, 2 միջնակարգ դպրոցներ |
| Այնթապ գ. | գյուղամբուլատորիա NN 1, 2 միջնակարգ դպրոցներ |
| Արբաթ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Գեղանիստ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ղուկասավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Հովտաշատ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Մարմարաշեն գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Սայաթ-Նովա գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Խաչփառ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Նիզամի գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Արգավանդ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Հայանիստ գ. |
գյուղամբուլատորիա |
| Զորակ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Նորամարգ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Դարակերտ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ռանչպար գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ազատաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց |
| Դաշտավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Գետափնյա գ. | բուժակամանկաբարձական կետ |
| Սիս գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Ջրահովիտ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Դարբնի գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Նորաբաց գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց |
| Արևաբույր գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց |
| Նոր Կյուրին գ. | բուժակամանկաբարձական կետ տարրական դպրոց-մանկապարտեզ |
| Սիփանիկ գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 14.03.97 N 51)