ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 հունիսի 2018 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միությունում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պատշաճ լաբորատոր գործելակերպի սկզբունքներին համապատասխանող պատշաճ լաբորատոր գործելակերպի համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մշակելու նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ստեղծել Եվրասիական տնտեսական միությունում պատշաճ լաբորատոր գործելակերպի համակարգի ստեղծման ու զարգացման հարցերի վերաբերյալ աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ աշխատանքային խմբի կազմի մեջ ընդգրկվելու համար, ինչպես նաև համապատասխան պետությունում պատշաճ լաբորատոր գործելակերպի համակարգի վիճակի մասին տեղեկատվություն (ընդունված նորմատիվ իրավական ակտերի, նշված բնագավառում կարգավորում իրականացնող լիազոր մարմինների, պատշաճ լաբորատոր գործելակերպի սկզբունքներին համապատասխանող լաբորատորիաների առկայության (գործունեության բնագավառի նշումով) կամ այդպիսի լաբորատորիաների ստեղծման վերաբերյալ պլանների մասին)։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
