ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 մարտի 2018 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաշվի առնելով «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 56-րդ կետի դրույթները`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի նախագծի լրամշակման ժամանակ նախատեսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող այն ապրանքների ծագումը հաստատելու առանձնահատկությունների մասին դրույթը հաստատելու լիազորություններով օժտելը, որոնց նկատմամբ անդամ պետության կողմից միակողմանիորեն կիրառվում են ոչ սակագնային կարգավորման այնպիսի միջոցներ, որոնք պայմանավորված են դրանց ծագմամբ:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա.Սիլուանով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|