Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.01.2018-28.01.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1285.18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժա», 4-րդ մասի «դ» և 5-րդ մասի «բ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետից հանել «, ինչպես նաև որոշակի արտոնությունների հատկացման» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 

Ս. Սարգսյան

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-248-Ն