ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ծառայությունից),» բառից հետո լրացնել «որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։»։
Հոդված 2․ Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում ղեկավարի հիմնավոր կասկածի հիմքով ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4․ Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում, բացառությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքի, փրկարարական ծառայողը կարող է փրկարարական ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո։»։
Հոդված 5. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 6-րդ, 7-րդ մասերում և 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նախնական մասնագիտական» բառերը՝ «արհեստագործական» բառով:
Հոդված 6․ Օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-319-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: