Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-319-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.10.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ծառայությունից),» բառից հետո լրացնել «որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։»։

 

Հոդված 2 Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում ղեկավարի հիմնավոր կասկածի հիմքով ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4 Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում, բացառությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքի, փրկարարական ծառայողը կարող է փրկարարական ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո։»։

 

Հոդված 5. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 6-րդ, 7-րդ մասերում և 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նախնական մասնագիտական» բառերը՝ «արհեստագործական» բառով:

 

Հոդված 6 Օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 24

Երևան

ՀՕ-319-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: