ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 1994 թ. N 170
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 99 որոշման 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատողների աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմահատիկ գործակիցը | |||
ըստ բնակչության թվի` | ||||
100 հազարից ավելի |
50-100 հազար |
20-50 հազար |
մինչև 20 հազար | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ռեգիստրի բաժնի պետ |
5,3 |
5,0 |
4,8 |
4,6 |
Գլխավոր մասնագետ |
4,8 |
4,4 |
4,3 |
4,2 |
1-ին կարգի մասնագետ |
4,5 |
4,0 |
4,0 |
4,0 |
2-րդ կարգի մասնագետ |
3,8 |
3,5 |
3,5 |
3,5 |
Մասնագետ |
2,8 |
2,8 |
2,8 |
2,8 |
Ծանոթագրություն. | Բաժնի պետի տեղակալի աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել պետի գործակցից 0,2-0,5-ով պակաս: |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
